Շահան Շահնուր. «Նահանջ առանց երգի» (1929 թ. համառոտ)

shahan-shahanur-nahanj_arnac_ergiՖրանսիա: Պիերը (նրա իսկական անունը Պերտոս է) գնում էլուսանկարչատուն: Աշխատում է այդ լուսանկարչատանը, որտեղիցուզում է հեռանալ, քանի որ սիրահարված է տիկին Ժաննին, որըամուսնացած է: Սկզբում պատճառաբանում է, թե իբր հեռանում է,քանի որ ձանձրացել է մենավորի կյանքից, ճաշարաններից,պանդոկներից: Ուզում է վերադառնալ ծնողների մոտ: Սակայնտիկին Ժաննը հիշեցնում է նրա խոսքերը, որ սա այլևս չի կարողգնալ Պոլիս, հայերը չեն կարող Թուրքիա մտնել և որ ինքը փախել էզինվորությունից: Խնդրում է անկեղծ լինել իր հետ և ասել իսկական պատճառը: Պիերըհայտնում է իր զգացմունքների մասին, որին ի պատասխան, կինը բարձր ծիծաղում է:Տղան վրդովվում է: Լսվում է հեռախոսի ձայնը, և մինչև տիկին Ժաննը խոսում է, Պիերըհեռանում է:

Պատմվում է ավելի վաղ ժամանակի մասին, երբ Պիերը դեռ Պոլսում էր: Մանկություննանցկացրել է Պոլսի արվարձանում: Սովորել է դպրոցում, ապա ֆրանսիականվարժարանում: Սովորել է լուսանկարչատանը, որտեղ էլ ստանում է թուրքի հաղթականմույկի հարվածը, որը նրան նետում է Փարիզ:

Փարիզում զարմանում է ֆրանսուհիների արտասովոր համարձակության, լպիրշությանվրա: Ամբողջ օրը մերկ բնորդուհիների հետ է: Ծանոթանում է ոմն Լեսքյուրի հետ, որը շրջիկլուսանկարիչ է, բայց հին դպրոցի և անկարող է գոհացնել նրբաճաշակներին: Ուզում է, որիր տեղը աշխատի Պիերը, ղեկավարի իր աշխատանոցը, որը մեծ պողոտայի վրա է: Պիերիամեն պահանջ կբավարարվի: Խանութի երկրորդ տերն էլ մի կին է՝ ժաննը, որը, ինչպեսհետո իմացավ, ամուսնացած չէր, սակայն 18 տարեկանում ճանաչել է Լեսքյուրին և  այժմ էլնրա հետ է: Պիերը ընդունում է առաջարկը: Արհեստանոցը գնել է Ժաննը իր հավաքածգումարով, իսկ Լեսքյուրը իրականում ոչ մի իրավունք չունի: Նա հրատարակում է թերթ՝կանանց մերկ պատկերներով

Արհեստանոցի մթնոլորտը փոխվում է, նոր հաճախորդներ են հայտնվում: Տիկին Ժաննըսկսում է ամեն օր խանութ գալ առաջվա՝ շաբաթը 2 օրվա փոխարեն: Կարգադրում է ծառաԿոստանին ամեն օր սափրվել և կոկիկ տեսք ունենալ: Պիերը և Ժաննը առաջին իսկ օրիցմտերմանում են: Գործի բերումով ցերեկները շատ անգամ միասին ճաշում են, երեկոներըգնում թատրոն, զվարճանում: Պիերը զուր է ջանում մեղմել զգացմունքը: Լեսքյուրը հաճախէ գալիս խանութ: Առանց քաշվելու համբուրում է Ժաննին և ձեռքերով կատակներ անումնրա հետ: Պատմությունը հասնում է այն կետին, որից սկսել էր. հերոսը հեռանում էաշխատանոցից՝ վերջնական որոշելով  չվերադառնալ: Գումար վաստակել է, մի քանի ամիսկհանգստանա, հետո մի լավ գործ կգտնի: Միաժամանակ մտածում է, որ չի կարող առանցիր Նենեթի (այդպես է անվանում Ժաննին):

Ներս է մտնում Ժաննը: Սենյակում ոչ ոք չկա: Սպասում է Պիերին: Հանկարծ տեսնում է՝դարակներից մեկը կիսաբաց է: Այնտեղ տետր կա, հանում է, կարդում: Հայերեն չիհասկանում, բայց ուզում է հասկանալ Պիերին: Ֆրասերեն բառերը շատանում են: Կարդումէ բազմաթիվ կանանց մասին, որոնց հետ Պիերը կապ է ունեցել: Նենեթի մասին ևս գրած է:Գալիս է Պիերը: Վիճում են, ապա համբուրվում: Հետո հայտնվում են նախ Պիերիընկերները՝ Հրաչը, Սուրենը: Դուռը չեն բացում: Ապա գալիս է Լիզը, որը դեռ առավոտյաննամակ էր գրել, թե շաբաթ երեկո գալու է: Պիերը մոռացել էր տուն չգալ: Դուռը չեն բացում:Պիերը և Ժաննը միանում են:

Տասնհինգ օր հետո նրանք բաժանվում ենՆենեթը Լեսքյուրի հետ գնում է ծովափ՝ամառվա 2 ամիսը անցկացնելու: Վերադառնալով՝ չի զգուշացնում, որ եկել է: Պիերըհասկանում է, որ նա այլևս չի ուզում իր հետ վերսկսել նախկին կյանքը: Ժաննինհազվադեպ կարելի է գտնել տանը: Գիշերում է Լեսքյուրի հարկաբաժնում, ունի առանձինսենյակ: Պետրոսը հասկանում է, որ ինքն իրեն խաբեց ու մոռացավ ֆրանսուհիներիվերաբերյալ կազմած իր կարծիքը: Բայց նա կարոտում է Ժաննին, փորձում վերադարձնել,սակայն Ժաննը խուսափում է նարնից, նամակներին չի պատասխանում, առաջարկում էմնալ բարեկամներ, ինքը Լեսքյուրի հետ բազմաթիվ կապերով է կապված, չի կարող թողնելնրան: Վերջին տեսակցությունը խիստ դաժան է, ամեն բան վերջանում էՊիերը մի անգամևս ցանկանում է տեսնել նրան: Ամբողջ նողկանքը շպրտել երեսին: Գնում է «Վոլտեր»ռեստորան, Բալզակի փողոցում: Մոտենում է Նենեթին, ասում, որ եթե սա անառակ չլիներ,ֆրանսիացի չպիտի լիներԼեսքյուրը ապտակում է Պիերին: Պիերը կատաղությամբ շրջումէ փողոցից փողոց: Գնում է Լեսքյուրի տուն: Դուռը բացում է սպասուհին՝ Թերեզը: Լեսքյուրըտանը չէ, շուտով պիտի գա: Սպասելու ընթացքում Պիերը  գրասենյակի պատին տեսնում էԺաննի նկարը, որը շատ հաջող է: Մտածում է հետը տանել: Շրջանակը իր կեռից հանելիս,պատը շարժվում էԲացվողը գաղտնի դռնակ է: Ներս է մտնում: Մեծ ու խորունկորմնախորշ է: Բազմաթիվ դարակները բեռնավորված են ֆոտոապակիների ընկերությանկապույտ տուփերով: Նա բացում է տուփերից մեկը, նայում ապակին, ու տեսնում մերկ կնոջպատկեր: Նայում է տարբեր ապակիներ: Դրանք մարմնական հարաբերությունների ձևերպատկերող տեսիլներ են: Հետո գտնում է մի փոշեպատ տուփ: Հանում է, հին ապակիներեն, դեղնած: Երևում է առանձին մի աղջիկ: Գալիս է Թերեզը: Ապակին դնում է գրպանը:Զանգում է Ժաննին և ասում, որ ապակիները ոստիկանություն կտանի, եթե սա կես ժամիցչգնա իր մոտ: Գալիս է Լեսքյուրը: Պիերը սպառնում է, որ կմատնի այդ պոռնկագրին: Վիճում են, դուրս է գնում: Ժաննը շուտով գալիս է: Սկսում է համոզել Պիեռին, որ ապակիներըվերադարձնի: Եթե մատնի, Ժաննին ևս պիտի ձերբակալեն: Բայց Նենեթը ասում է, որ իրհետ մեկին էլ կհարվածի: Ինքը տղա ունի՝ Բիբին, որն արդեն ութ տարեկան է: Ցույց է տալիս Բիբիի նկարը: Ժաննը համբուրում է Պիերին, բայց երբ ուզում է գրկել, տղան թքում էդեմքին ու վար նետում: Ժաննը սկսում է ցնցվել: Պիերը վախենում է, հետո հանգստացնումնրան, կնոջ գլուխը սեղմում իր կրծքին, որ սա չհեկեկա: Խոսում են: Ժաննը պատմում է, որհայր չի տեսել, մայրը լքել է, անունն էլ չգիտի: Ինքը մեքենագիր էր: Հանդիպում էԼեսքյուրին, որը իրեն մոլեգնորեն սիրում է: Շրջուն լուսանկարիչ է: Մի օր էլ մերկ կնոջպատկեր էին ուզել, պատրաստում է: Շատ օգուտ է ունենում: Այդպես է սկսվում: Ինքն ուԹերեզը օգնում են Լեսքյուրին: Ժաննը ուզել է բաժանվել, պահանջել է իր բաժինը, բայցԼեսքյուրը սպառնացել է, որ կմատնի: Հեռանում է: Աշխատում է եկեղեցում, որըհիվանդանոց են դարձրել, որպես հիվանդապահուհի: Փրկել է մի մահամերձի, որն իրենհավատարիմ է մնում: Դա Կոստանն է, որի հետ գնում են Լեսքյուրի մոտ: Կոստանը քաշում է ատրճանակը, վերցնում են Ժաննի դրամներն ու բացում են խանութ: Հետագայումհաշտվում են Լեսքյուրի հետ, որը դեռ շատ էր պետք իրեն: Պիեռը լսելով սա ոչինչ չի ասումու հեռանում է:  

Պիերն ու Կոստանը գնում են Սեն Ժորժ՝ Բիբիին տեսնելու: Այդ մասին Ժաննը չգիտի: ԺաննըԲիբիին ընդամենը տարին երկու անգամ է այցելում: Երեխան ապրում է Թաթայի հետ:Բիբին գյուղի ամենագեղեցիկն է ու ամենից անառակը: Ներկել է էշի ոտքերը, կոտրել  հավիոտքը, իսկական պատուհաս է: Բոլորը բողոքում են նրանից: Պիերի հարցին, թե Բիբինսիրում է իրեն, տղան պատասխանում է, թե սիրում է: Սիրում է նաև Կոստանին,Բերտային, Թաթային, շատ է սիրում Գի հորեղբորը, որը իրենց դրացին է: Մոր մասին ոչինչչի ասում, միայն այն, որ նա բարեհամբույր չէԲիբին մի փոքրիկ պատկեր է վերցնում ուտալիս Պիերին: Նենեթն է՝ ավելի նուրբ, երիտասարդ: Պիերը լուսանկարն աննկատ դնում է գրպանը, ինչպես Բիբին Պիերի տված գեղեցիկ մատիտը, որը Պիերը տվել էր նրան մորըերկտող գրելու համար: Բիբին գրում է. «Պստիկ սիրական մայրիկս»:

Հինգ հայ երիտասարդներից կազմված խումբը հավաքվել է վերջին անգամ: Միսաքը ևՊետրոսը պիտի մեկնեն: Ուտում են, խմում, երգում, ինչպես միշտ: Խոսում են հայի ուհայրենասիրության մասին: Հետո Հրաչը ցույց է տալիս մի խավաքարտ, որը  ավարտուն չէ:Մերկ կնոջ նկար է, որը վերցրել է Պիերի սենյակից: Պիերը այն խլում ու դուրս է նտվում:Հանում է Բիբիից վերցրած նկարը, նայում. կասկած չկա, դա Նենեթն է:

Կոտրում է մերկ կնոջ նկարը: Ինչպես չի ճանաչել: Լեսքյուրը պահել է դեղնած ապակիներըերևի Ժաննին սպառնալու համար:

Փորձում է Նենեթին մոռանալ Լիզի միջոցով, բայց չի հաջողվում: Պիերը հեռանում է: Գնում է Բիյանքուր: Որպես խառատ անցնում է աշխատանքի: Ծանոթանում է մի քանի հայերիհետ, որոնցից շատ հավանում է Լոխումին: Սա քահանայի տղա է, և ուզում է վերադառնալՊոլիս: Տառապում է: Լոխումը գնում է ռուսական դեսպանատուն, ապա թուրքականհյուպատոսարան: Նրան մերժում են ու դուրս հանում: Հետո խեղճին գտնում ենպանդոկում, մահճակալին կապած: Նրան հիմարանոց են տանում:

Պիերի մոտ է գալիս Նենեթը: Նա կոտրված, ջախջախված է: Վերարկուի ձախ թևնամբողջությամբ դատարկ է, այտից մինչև վիզը լայն պատռվածք կա: Լեսքյուրը մահացել է:Վիշիից վերադառնալիս հարվածել են ճամփեզրի մի ծառի: Առաջարկում է տղային միանալ:Ինքը բավականաչափ գումար ունի, Բիբիի հետ կարող են երջանիկ ապրել: Միանում են:Սակայն չեն կարողանում երջանիկ լինել: Նենեթը այլևս այն Նենեթը չէ: Նա նյարդային է:Բիբին նրան չի սիրում, անվերջ անկարգություններ է անում, ուզում է գնալ Թաթայի մոտ:Ժաննը հղիանում է, թվում է, թե երջանիկ կլինեն: Այդ ընթացքում նրանցհարաբերությունները ավելի են ջերմանում, սակայն նա կորցնում է երեխային: Պիերը միքանի օրով գնում է Փարիզ Հրաչի հարսանիքին: Նամակ է ստանում Կոստանից, որ Ժաննըլավ չէ: Խնդրում է տիրոջը շուտ վերադառնալ, ուղարկում է նամակի պատառիկները: Պիերըվերադառնում է: Ճանապարհին կարդում է Ժաննի նամակը, որ սա դժբախտացրել էՊիերին, հեռանում է, որ տղան կարողանա երջանիկ լինել…. Ներողություն է խնդրումՊիերից գործած սխալի համար: Սակայն հասնելով տեղ, Պիերը տեսնում է, որ Ժաննըմահամերձ է: Բիբիին տարել են: Ժաննի վերջին խոսքերն են՝ Պիերո´, ազատիր ինձայսանգամ հավատաիսկապես հղիես իսկապես հղի…  Պիերը «Հայր մերն» է ասում, բայցկեսից մոռանում է հայերենը: Կոստանը օգնում է ֆրանսերենով: Ժաննը մահանում է:Մոտակա բակից լսվում է ջութակի հին, շատ հին մեղեդի

tarntercum