Ակսել Բակունց. «Կյորես»

aksel-bakuncՔաղաքն ունի երկու անուն՝ Գորիս և Կյորես, որոնցումպարփակվում է մի քաղաք երկու իմաստով, մի բնակավայր՝երկու տարբեր ժողովրդով, որոնք ունեն իրենց առանձինսովորությունները, առանձին շահերը և մինչև անգամ նրանցանուններն են տարբեր: Մի կողմը «օտարականներն» են կամինչպես կյորեսեցիք են ասում՝ ղարիբականները, մյուս կողմըբուն Կյորեսն է և նրա միջնաբերդը՝ Շենը ու նրա՝միժամանակվա նշանավոր պարագլուխները՝ Ղաթրինի Աղալոն, որբեռնած էշը գետնից բարձրացնում էր, Պարան Պարան Ավանեսը,որի ձայնը հասնում էր մինչև Դրնգանի ձորը, Գյուրջի Օբին, որիլեզվից վախենում էր մինչև անգամ քաղաքագլուխ Մատթևոս բեյը: Նրանց ժամանակվաճառականների մեծ մասը դեռ «ղարիբական» չէր, այլ կյորեսեցի էր, այսինքն ապրում էրՇենում, վարուցանք ուներ: Շենում ասում են, որ գորիսեցիք խոսում են շան լեզվով, իսկԿյորեսի լեզուն շենավարի է: Այս նույն քաղաքում ապրում են երկու տարբեր ժողովուրդ ևնրանց միջև կրակի նման միշտ վառվում է հին կռիվը:  Երբ կյորեսեցուն հարցնում ես, թեինչ ազգից ես, նա տալիս է տոհմի անունը՝ Ավետանց, Շալունց, Բակունց և այլն: Իսկ եթեբացատրես, որ ազգությունն ես հարցնում, այլ ոչ թե տոհմը, կասի, որ կյորեսեցիէ… Զանգեզուրի մարդ է: Ու որ հարցնես՝ մի՞թե հայ չէ, կասի, թե չգիտի ինչ է… հետո էլկասի, որ եթե Գորիսի մարդիկ էլ են հայ, ինքն իր հայությունից դուրս է գալիս…

Անգամ երիտասարդները կռվում են, երբ Գորիսի տղաները լողանում են ԿյորեսիլճակներումԿյորեսն ունի ուխտատեղեր: Երբեմն պալտոնավորը, այսինքն Գորիսքաղաքացիք՝ Եփրատ Երեմը, Անիկա տյոտյան, տիկին Օլինկան, Կիզիկով Իսակը հանդերձընտանյոք, Սահակ Սերգեյիչը՝ թագավորական ուսումնարանի տեսուչը, Ավագիմովեղբայրները, Ճաղարին Մուղրովը՝ արծաթյա մեդալներով, Կարճիկ Կևեր բեյի աղջիկները,նավթավաճառ Գյորգին, Լալազարանց տունն իրենց նշանավոր աղջիկներով, որոնցից մեկը՝Հերսելյան, ամենաչքնաղն է քաղաքում և կոչվում է «Թևը կոտրած հրեշտակ», որովհետևՀերսելյան քայլում է ձախ ուսը մի քիչ բարձր, երբեմն այդ ահագին բազմությունը լիքըզամբյուղներով ուխտ է գնում սուրբ Մարտիրոս: Շենը դժգոհում է, կարծես եկողներնայլադավան են: Սակայն հետզհետե ամայանում է Կյորեսը: Անդունդն է սուզվումհողագործների ազգը: «Օտարականները» բնիկներին մղում են օտար երկրներ, և իզուր էԳյուրջի Օբին սպառնում, թե մի օր նրանք գերությունից ետ կգան և բուլվարի ծառերից մեկմեկ կկախեն «պալտոնավորներին»: Գորիս քաղաքի միջուկը կազմում են վաճառականներըև պետական պաշտոնյաները: Առևտրական տները նաև բանկեր են: Նրանց ձեռքում էդրամը. նրանք վաշխ են առնում՝ մանեթին երեսուն, քառասուն և ավելի: Առևտրականներիչափ, գուցե և ավելի, Գորիսն ունի բեյեր և պաշտոնյաներ՝ երեք Ներսես բեյ՝ Հաստ, Խուրդակամ Կարճիկ և Պրիստավի Ներսես բեյ: Կա Ճաղար Կևեր բեյ և Բալասան Կևեր բեյ, երկուԶիլֆուղար բեյ՝ հայ և թուրք: Կան բեյեր, որոնք մի հատ են, ինչպես Գորիսում մի հատ էտիկին Օլինկան, Փոշտի Անտոնը, Եփրատ Երեմը, նավթավաճառ Գյորգին ևուրիշները… Բեյերից ոմանք շառավիղն են ազնվական հին տոհմերի և ունեն կալվածքներ,որոնց հասույթով անկարոտ ապրում են: Բայց բեյերի մեծ մասը կեղծ ազնվականներ են,որոնց հայրերը 1851 թվի բեկական հանձնաժողովին ներկայացրել են ինչոր թղթեր իրենցծագման մասին՝ Տաթևի վանքից, խանի ժամանակներից, և նույնիսկ գնդապետ Սարոկինիձիապան Խուդին հաջողացրել է բեյի կոչում ստանալ և վերադարձել է իբրև Խուդաբախշիբեյ:

Ապա հեղինակը սկսում է հին ջրաղացներից, անցնում նավթի պահեստի մոտով, որտեղիցսկսվում է քաղաքը, նկարագրում է հին շուկան՝ Գորիսի շուկայի արհամարհված ծայրը,որտեղ առևտուր անելը հավասար է կոտր ընկնելունԱյնտեղ են ներկարարները, կանացիչմուշկ կարող վարպետները, հին դարբինները, շատ հին մանրավաճառներ: Կյորեսի հինշուկան խեղճ է ու խարխուլ: Հետո հեղինակը պատմում է իսկական շուկայի՝ Գորիսիշուկայի մասին, որը Գորիսի թագն է, իսկ թագի գոհարը՝ Պասաժը, գոհարեղենի և ակնեղենիխանութներով, Եփրատ Երեմի կոլոնիալ մագազիններով՝ Կուր դը բեժա, Դրուժբա,Նադեժդա և նույնիսկ Սասուն անունով, որ մյուս անունների մեջ օտարոտի է, ինչպեսՀայաստանցի Ավետիսը բեյերի և վաճառականների փողոցում: Վերջում նորից էանդրադառնում Գորիս քաղաքի երկսեռ հասարակությանը: Հետաքրքրող հարցն այն է, թեի՞նչ մարդիկ են Գորիսի բնակիչները՝ նկատի ունենալով ոչ թե նրանց արտաքինը, այլհոգևոր շահերը, թե ի՞նչ ազգի մարդիկ են, ի՞նչ լեզվով են խոսում: Սակայն նրանք հոգևորշահեր չունեն. նույնիսկ քաղաքի ավագ քահանա տեր Զավենը, լուսավորչական հավատիգավազանը երկու Զիլֆուղար բեյերի տները կօրհներ, եթե թուրք Զիլֆուղար բեյը նրանաջահամբույր տար: Իսկ բեյերը հոգի չունեն, որ հոգևոր շահ ունենան: Միայն Պավլի բեյն է,Օրբելյանների վերջին շառավիղը, որ առանձնության մեջ ակնկալում է Սյունյացնախարարության վերադարձը: Առհասարակ չի կարելի ասել, թե ինչ լեզվով են խոսումԳորիսի բեյերը, որոնց տները տարին երկու անգամ օրհնում է քաղաքի ավագ քահանան ևտնեցիները կռանում և համբուրում են հայ լուսավորչական խաչը: Զիլֆուղար բեյը վարժխոսում է թուրքերեն և ռուսերեն, Ասատուր բեյը ոչ մի լեզվով չի խոսում, այլ արձակում էձայներ բը՜ռռ…, որ նշանակում է, թե նա ճաշից դժգոհ է: Ոմանք դա բացատրում են նրանով,որ 40 տարի եղել է գավառային արխիվարիուս՝ խոսելով միայն մեռած թղթերի հետ: Ավագգրագիր Նազար բեյը ոչ մի լեզվով չի խոսում, այլ աղվեսահաչ է տալիս, վաճառականներիերիտասարդ սերունդը խոսում է չալ հայերեն, այսինքն՝ ռուսախառն հայերեն,Ավագիմովների ավագ եղբայրը ամեն խոսքից հետո ասում է՝ վեց աբասի, վեց աբասի

Ուրիշ է Կյորեսի լեզուն, որով խոսում են Հին ճանապարհի բնակիչները, Շենի բոլորթաղերում՝ Ցաքուտ, Նորու, Ձորեկ գյուղերում, այն լեզուն, որը տիկին Օլինկան կոչում էշենավարի լեզու՝ ստորադասելով իրենց քաղաքավարի և բլաղարոդնի լեզվին: Ինչ չքնաղլեզու է կյորեսերենըԳորիսի ոչ մի փողոցում լեզուն այնքան վճիտ չէ, ինչպես Հինճանապարհի վրա: Այդ լեզու չէ, այլ կարոտ, տխրություն, զայրույթ. այդպես Ղաթրինիձորում երգում է կաքավը, և մթնում կարկաչում է Ցուրտ աղբյուրը:  

tarntercum