Լորենս Սթեռն. «Տրիստրամ Շենդի» (1767 թ. համառոտ)

lorens_stern_tristrama_shendi_dzhentlmenaՀեղինակը զգուշացնում է, որ չի պահպանելու գեղարվեստական երկի գրության կամ ժանրի կանոնները, չի հետևելու ժամանակագրությանը:

Տրիստրամ Շենդին ծնվել է 1718 թ. նոյեմբերի հինգին, սակայն նրա դժբախտությունները սկսվել են դեռ դրանից 9 ամիս առաջ, բեղմնավորման ժամանակ, քանի որ մայրիկը, իմանալով հոր ճշտապահության մասին, ամենաանհարմար պահին հարցնում է, թե չի մոռացել արդյոք նա լարել ժամացույցը:

Հերոսը պատմում է Շենդիների մասին՝ պնդելով, որ նրանք բոլորն էլ տարօրինակ են: Բազում էջեր են նվիրված նրա հորեղբայր Թոբիին, որը ռազմի մարդ էր և որի տարօրինակություններին սկիզբ է դնում աճուկի շրջանում ստացված վերքը: Չորս տարի մնալով անկողնում՝ այդ ջենթլմենը չի դավաճանում իր սիրած գործին և ֆորտիֆիկացիայի նախագծեր է անում քարտեզի վրա:

Մոր ամուսնական պայմանագրի համաձայն Շենդին պիտի անպայման լույս աշխարհ գար գյուղում՝ Շենդիհոլ կալվածքում: Դա մեծ ազդեցություն թողեց Շենդիի կյանքի վրա, ինչպես նաև քթի ձևի, քանի որ գյուղի բժիշկները ծննդաբերության ժամանակ փոքր-ինչ ձևափոխեցին այն: Ծննդաբերության ընթացքում հյուրասենյակում խաղաղ զրուցում էին Տրիստրամի հայր Ուոլթեր Շենդին, հորեղբայր Թոբին և քաղաքից հրավիրված, սակայն ավելորդ դարձած բժիշկ Սլոպը:

Հայրը ատում էր Տրիստրամ անունը, քանի որ արժանի էր համարում որոշ քրիստոնեական անունները: Բացի այդ նա գտնում էր, որ ծննդաբերության ամենալավ եղանակը կեսարյան հատումն է, չէ՞ որ այդպես են ծնվել Հուլիոս Կեսարը և Սկիպիոն Աֆրիկացին: Ինչ վերաբերում է տափակացած քթին, ապա դա առանձին դժբախտություն էր նրա համար, քանի որ Շենդիների ընտանիքում միշտ տիրել է այն կարծիքը, որ երկար քթերը առավելություն ունեն կարճերի նկատմամբ:

Վախենալով քթի վնասվածք ստացած նորածնի կյանքի համար՝ հայր Շենդին իսկույն որոշում է կնքել նրան և ընտրում է Տրիսմեգիստ անունը: Սակայն աղախինը, որ տանում էր երեխային քահանայի մոտ, մոռանում է այդ դժվար անունը, և երեխային կնքում են Տրիստրամ:

Հայր Շենդիին է այցելում քահանա Յորիկը, որը ծառայություն է մատուցում տեղի եկեղեցում: Բողոքում է, որ Տրիստրամին դժվար է տրվում կրոնական սովորույթների կատարումը: Հորեղբայր Թոբին խորհուրդ է տալիս ընտանեկան ուսուցիչ վերցնել ոմն Լեֆեվրի և պատմում է նրա կյանքի պատմությունը, որի էությունը հանգում է պատերազմում առողջությունը և ոգին կորցնելուն: Պատմողը շեղվում է և սկսում է պատմել հորեղբայր Թոբիի և կանանց բարդ հարաբերությունների մասին: Թոբին իր վնասվածքի պատճառով քաշվում էր կանանցից, սակայն մի օր սիրահարվում է լեդի Վոդմենին:

Պատմողը դարձյալ շեղվում է: Ինքը Տրիստրամ Շենդին ուղևորվում է մայրցամաք: Ճանապարհին նրան տանջում է ծովային հիվանդությունը: Լինում է Բուլոնում և Մոնտրեյում: Առաջինում ուշագրավ ոչինչ չկա, երկրորդում դա իջևանատան տիրոջ աղջիկն է: Լիոնում իրեն պարտավորված է զգում այցելել աշտարակ և դիտել ժամացույցի մեխանիզմը, իսկ հետո գրադարան, որտեղ մտադիր է տեսնել չինական պատմության 30 հատորները: Իհարկե, նա ոչինչ չի հասկանում ո´չ ժամացույցներից, ո´չ էլ չինարենից: Այնուհետև նրա ուշադրությունը գրավում է դժբախտ սիրահարների գերեզմանը, և նա պատմում է Ամանդուսի և Ամանդայի ողբերգական սիրո պատմությունը:

Կորցնելով նոթատետրը, որի մեջ մտադիր էր գրի առնել իր ուղևորության անցքերը և բացահայտելով կորուստը՝ համեմատում է իրեն ավանակը կորցրած Սանչո Պանսայի հետ:

Աանգեդոկ գյուղում նրան հրապուրում է բնակիչների պարզ բարքը: Նրան հրավիրում են պարի և մեկ պար պարելուց հետո, նա որոշում է վերցնել փետուրը, որպեսզի շարունակի հորեղբայր Թոբիի սիրային արկածների պատմությունը: Նկարագրվում են բազմաթիվ հնարքները, որոնց շնորհիվ այրի Վոդմենը վերջապես գրավում է հորեղբայր Թոբիի սիրտը: Տրիստրամի հայրը, իմանալով այս մասին, որպես կանանց հրաշալի գիտակ, իր պարտքն է համարում որոշ խորհուրդներ տալ եղբորը, իսկ կապրալ Տրիմը՝ Թոբիի ընկերը, պատմում է նրան իր եղբոր սիրավեպի մասին հրեա-երշիկագործի կնոջ հետ:

Վեպն ավարտվում է ցուլի մասին Օբադիա անունով ծառայի զրույցով: Շենդիի մոր այն հարցին, թե այդ ինչ պատմություն է, Յորիկը պատասխանում է, որ խոսքը Սպիտակ Ցուլի, իր լսածներից ամենահրաշալի պատմության մասին է:       

tarntercum