Րաֆֆի. «Սալբի» (1855 թ. համառոտ)

raffiՊատմությունը սկսվում է մի ավանդության հաղորդմամբ, որը վերաբերում է Զարեհավաննահանգի Ատրպատականի հայաբնակ գյուղերից Ծաղկավանի ծերունի Հովասաբին: 

Մի օր նրա ձիերը կատաղում են և սկսում են օրերով վազել դաշտերում: Հովասաբըքահանաներին առատ փող է բաշխում, որ աղոթեն և պատարագ անեն իր անասուններիհամար, բայց դա չի օգնում: Հովասաբը գործ է դնում կախարդական զորություններ: Լսելէր, որ դևիկները սիրում են նստել ձիերի վրա և աներևութաբար վազ տալ դաշտերում:Պողովատի ասեղների միջոցով, որոնք շարում է ձիու՝ ձյութով օծված նստատեղին, բռնումէ այդ դևիկին: Պողովատի օղակներ անցկացնելով ոգու պարանոցին ու ականջներին,որսը տուն է տանում: Սա որպես հնազանդ աղախին ծառայում է Հովասաբենց տանը:Նրա անունը Խլվլիկ է: Մայրը Նավասարդի վերջին գիշերը միշտ գալիս է Հովասաբենցկտուրի վրա, լաց լինում, որ արձակեն իր աղջկան՝ խոստանալով փոխարենը մեծփրկանք: Անցնում են մի քանի բոլորակ դարեր Հովասաբի մահից, երբ նրա թոռնիկներիցմեկը, լուսահոգի Խնջիկը, ազատում է դևիկ գերիին միայն այն պայմանով, որ Խլվլիկիմայրը իրեն կուսուցաներ մի հնար, որով ինքը և իր որդիները կկարողանային փրկելբոլոր դիվահարներին: Մայր դևը կատարում է Խնջիկի ասածը՝ խոստում վերցնելով, որԽնջիկը բուժման գաղտնիքը կհայտնի միայն իր որդիներին: Երկար ժամանակգերբնական իմաստնության գաղտնիքը ծածուկ է մնում Հովասաբենց ցեղի մեջ: Նրանքբժշկում են դիվահարներին, անգամ նրանց տան հողը տանում են հեռու երկրներ, ցրումդևոտների վրա, և նրանք իսկույն բժշկվում են: Այս գերբնական գիտությունը,Հովասաբենց տոհմի մեջ, որդոց որդի անցնելով, որպես մի ժառանգականսեփականություն, եկել հասել է վարպետ Պետրոսին, արվեստով ոսկերիչ՝ իմաստունտղամարդուն, որ Հովասաբենց համարյա վերջին ժառանգն է: Պետրոսը որոշել էրչամուսնանալ, ապրում էր անապատում որպես մի աղոթասեր ճգնավոր: Բայց շուտովհասկանում է իր սխալը, այն, որ պետք է ամուսնանա, ժառանգներ ունենա, որոնցկփոխանցի ցեղի իմաստնությունը, հակառակ դեպքում, այն կկորչի աշխարհի երեսից:Այսպես նա ամուսնանում է օրիորդ Թարլանի հետ, բայց երկար տարիներ նրանք երեխաչեն ունենում: Վարդավառից մի ամիս առաջ նրանք ուղևորվում են բազմաթիվուխտավորների քարավանը դեպի Մուշ: Ընկերանում են ՏերԱռաքելենց ՄահտեսիԱվետիսի և նրա կնոջ՝ Սկուհու հետ, որոնք նույնպես գնում են դիմելու սուրբԿարապետին՝ որդի ունենալու աղերսով: Իրենց վրանը կազմում են վանքի շրջապատիցդուրս, մի բարձր սարավանդի վրա: Վարպետ Պետրոսը երազ է տեսնում. սուրբԿարապետը հյուրասիրում է իրենց  զույգ կարմիր խնձորներով, որոնց վրա ոսկետառերով գրված են «Սալբի» և «Հովհաննես» անունները: Ավետիսն ու Պետրոսը,հասկանալով, որ իրենց ուխտը ընդունելի է երկնքում, մեկ այլ ուխտ էլ են անում, այն, որիրենց երեխաները ամուսնանան և իրենց հավատարիմ բարեկամությունը լինիխնամություն: Եվ իսկապես որոշ ժամանակ անց Պետրոսն ու Թարլանը ունենում ենաղջիկ, իսկ Ավետիսն ու Սկուհին՝ տղա: Սալբիի դաստիարակությունը առաջ է գնումծնողների գաղափարների և ճաշակի համաձայն: Մանկությունից նա տպավորվում էհիմար սնոտիապաշտությամբ և մոլեկան սնահավատությամբ: Շուտով վարպետ Պետրոսըմահանում է: Տիկին Թարլանը Սալբիին հանձնում է Հովասաբենց դրացի Մարթային, որնրա մոտ կար և ձև, խելքհրամանք և ազնիվ ու առաքինի բարք ու վարք սովորի:Գրագիտությունը այն ժամանակ տարածված չէր և մարդիկ գրելկարդալ անգամչգիտեին: Սակայն Սալբին այստեղ աղախնու դեր է կատարում և առավոտից մինչևիրիկուն հրամաններ կատարում: ՏերԱռաքելենց տան անդամներից նրա մայրը՝ ՀուրիԽանԴայան, ևս շատ սնահավատ կին է: Սալբիի նշանածին՝ Ռուստամին (նրան այդպեսեն անվանում) գրավում են զենքերը, դեռ մանկությունից նրա մեջ եփ է գալիսքաջազնական ոգին: Չի սիրում անարդարությունը, և իր ազատության իրավունքը,մարդկային պատիվը անարատ պահելու համար պատրաստ է նահատակվել: Կրոնի ևաստծո զգացումը նրա մեջ, ներշնչում են պարզ երկինքը, ոսկե արևը, վարդագեղարշալույսը: Սարի վրա նստած, երգելիս նա մի օր տեսնում է Սալբիին և սիրահարվումնրան: Սալբին ևս սիրահարվում է ի վերուստ իրեն նշանակված Ռուստամին: Երբեմներբեմն հանդիպում են նվիրական աղբյուրի մոտ: Ռուստամը սիրո երգեր է հնարում:ՏերԱռաքելեց հյուր է գալիս մի անծանոթ տղամարդ՝ Արամ Աշխարունին, բնիկպարսկաստանցի, որը մի ամերիկացի ճանապարհորդի միջոցով տարվել էր Նորաշխարհը, ընդունվել Նյու Յորքի մի աստվածաբանական ճեմարան: Վարդապետիտիտղոս ստանալով՝ նա այժմ եկել է, որ լուսավորի իր ժողովրդին: Առանց գումարի նաորոշում է կրթել Մահտեսի Ավետիսի զավակներին: Նրա առաջին աշակերտներն են տիկինՍկուհու քույրը՝ օրիորդ Սալլաթինը, որի հետ ավելի ուշ Արամը ամուսնանում է ևՌուստամը: Չնայած խավարասեր տերտերները փակել են տալիս նրա վարժարանը, բայցմի մեկենասի՝ պարոն Մելիքզադեի շնորհիվ, Աշհարունին կարողանում է բարելավելվարժարանի դրությունը և դասերը շարունակվում են: Արամը ուսուցանում է տղաներին,իսկ Սալլաթինը՝ աղջիկներին: Նրանց թվում է նաև Սալբին: Նրանք սովորում ենպատմություն, հայոց հին ու նոր լեզուները, գաղիերեն, անգղիերեն, մաթեմատիկա,թվաբանություն, ճշմարիտ կրոնագիտություն, ի տարբերություն տգետ ժողովրդի ուքահանաների, որոնք պարականոն գրքերի տարբեր ավադազրույցներ ուպատմություններ ներկայացնում են իբրև ճշմարիտ իրողություններ: Այս ամենը դուր չիգալիս ո´չ տիկին Թարլանին և ո´չ էլ Հուրի ԽանԴայային, որը դեմ է Սալբիի ևՌուստամի ամուսնությանը: Բայց սիրահարներին խանգարող այլ արգելք է գոյանում:Պարզվում է, որ Սալբիին սիրահարվել է նաև Մելիքի որդի Ավազակյաց Սոլոմոնբեկը, որըՌես Վասակյանի՝ գյուղի տանուտերի միջոցով փորձում է խանգարել նրանցամուսնությանը: Ամուսնությունը պետք է տեղի ունենա Բարեկենդանի շաբաթ օրը, քանիոր դրանից հետո պսակները չեն թույլատրվում մոտ երեքուկես ամիս մեծ պասիպատճառով: Ռես Վասակյանը կաշառում է վարդապետին, որ վերջինս հետաձգել տապսակը: Հայր սուրբը Ավետիսից պահանջում է պսակի հրամանագիրը՝պատճառաբանելով, թե իբր պետք է վերանայի Ռուստամի ու Սալբիի միջև արդյոքմերձավոր արյունակցություն եղել է, թե ոչ, քանի որ քահանաները, «խորհրդի» գիշերըհարբած լինելով, չեն կարողացել որոշել: Ռեսը և Սոլոմոնը իրենց քույրերինմիաժամանակ ուղարկում են Սալլաթինի մոտ ուսուցանելու, որպեսզի նրանք համոզենՍալբիին ամուսնանալ Սոլոմոնբեկի հետ: Հարսանիքի հետաձգումը պատճառ է դառնում,որ Ռուստամը հիվանդանա: Սա առիթ է տալիս Ռեսին նաև մեկ այլ ծրագրի՝ սպանելՌուստամին: Նա կաշառում է Տեր Մարկոսին, որ սա սուրբ հաղորդության մեջ թույնխառնի և մատուցելով հիվանդին՝ սպանի նրան: Սակայն ծրագիրը խափանվում է Խլվլիկիօգնությամբ, որը միաժամանակ երևում է Սալբիին՝ զգուշացնելով, որ թշնամիներ ունի:Միևնույն րոպեսին մի ձեռք խթում է պարոն Մելիքզադեի կողքը: Օրիորդ Նազանիիտեսքով Խլվլիկը արթնացնում է նրան և ասում, որ հալածի չարագործներին, որհաղորդության մեջ թույն են կամենում մատուցանել Ռուստամին: Ռուստամը մեծդժվարությամբ, բայց ապաքինվում է ամերիկացի բժիշկ մըստր Սեյսունի օգնությամբ, թեևՀուր ԽանԴայան էլ բանեցնում էր իր միջոցները՝ կանչելով դերվիշի և անելով այլսնահավատ բաներ: Ռեսը փորձում է սպանել Ռուստամին ավազակների միջոցով, բայց սաևս չի հաջողվում, ընդհակառակը, ավազակը, հիացած Ռուսամի քաջությամբ, խոստանումէ այսուհետ օգնել նրան: Ռեսի և Սոլոմոնբեկի քույրերը չեն կարողանում շահել Սալբիիսիրտը: Սալբին այս ամենի մասին գրում է Ռուստամին, որը գնում է սարերը: Ռուստամըևս գրում է Սալբիին: Պատմում է սարերում ապրած իր օրերի մասին, ինչպես էհամախմբել որոշ տղաների և նրանց դասեր է կարդում, սովորեցնում է իրենցպատմությունը: Այնտեղ կյանքը ավելի գեղեցիկ է, կան վրանաբնակներ, որոնց մեջՌուստամը շատ համակրում է մի կնոջ: Նրա ամուսինը մահացել է, իսկ նա գեղեցիկ երգերէ երգում իր մանկանը: Ռուստամը միշտ այցելում է նրան, նույնիսկ երգ է գրել փոքրիկիհամար: Ռուստամի օրագրությունները կարդում են նաև Արամ Աշհարունին ևՄելիքզադեն: Ռեսը դիմում է նաև մեկ այլ միջոցի և ՄիրզաՖաթալի օգնությամբ այնպես էդասավորում, թե իբր Պետրոսը պարտք է եղել նրան, և Ֆաթալը Թարլանի տունը և այգինվերցնում է պարտքի դիմաց: Ռեսը այցելում է Թարլանին և ասում է, որ Սոլոմոնբեկըկվճարի նրա պարտքը, կարողությունները կվերադարձվեն նրան, պայմանով, որ Սալբիինամուսնացնի նրա հետ: Տիկին Թարլանը համաձայնում է՝ խախտելով հանգուցյալամուսնու ուխտը, բայց այս ծրագիրը ևս խափանվում է, քանի որ Սոլոմոնբեկըհիվանդանում է և հուսահատված, երկու անգամ ինքնասպանության փորձ է անում, բայցՌեսը փրկում է նրան: Ռուստամը վերադառնում է: Մելիքը իմանալով, որ որդինսիրահարվել է հասարակ գյուղացու, այնպես է անում, որ Խանը տեսնի Սալբիին: Բայցայս անգամ ևս Խլվլիկը օգնության է հասնում և գեղեցիկ Սալբիի փոխարեն Խանըտեսնում է մի տգեղ աղջկա ու բարկանում է: Դա Խլվլիկն է լինում՝ այլ կերպարանքառած: Դրանից հետո Ռուստամը բացահայտ խոսում է Խանի դեմ, Խանը հրամայում էսպանել Ռուստամին, բայց նրան օգնության են հասնում ավազակները, որոնք այժմ նրանեն օգնում: Ռուստամն ու Սալբին որոշում են հեռանալ երկրից և ապրել որևէ այլ տեղ:Պայմանավորված գիշերը Սալբին երկար սպասում է Ռուստամին, բայց նա չի գալիս:Ռուսամին հափշտակում են և նրա արյունոտ հագուստը գտնում են հեռու, Աղվանասարերում: Սալբին, լսելով լուրը, ուշաթափ է լինում:

 Սրանով ավարտվում է առաջին հատորը: Վեպը անավարտ է: Երկրորդ և երրորդ մասերը լույս չեն տեսել:

tarntercum