«Զահրումար», «Ոսկի աքաղաղ» և «Միննայսպես, մյուսն այնպես» վեպերի թեման հայվաճառականությունն է՝ իր զարգացմանտարբեր ու շատ որոշակի շրջափուլի մեջ:
Վեպերում կա ընդհանուր գաղափարական կապ՝«եռապատումի» դրսևորումներ, առանց սակայնգործող անձանց ու գործողությունների ուղղակի առնչակցության: Իր հոդվածներումՐաֆֆին զարգացնում է այն միտքը, որ հայ վաճառականները, չկարողանալով հետևել«լուսավոր ազգերի առաջխաղացման նախանձելի հատկություններին», կառչած ենմնացել շահութաբերության հին եղանակներին, «հազարավոր անուղղակիճանապարհներով» են վարում իրենց գործունեությունները և դուրս են մղվումասպարեզից: Այս կարգի վաճառականության անխուսափելի կործանումը Րաֆֆինպատկերել է «Զահրումար» վերպում՝ հանձին Ճանճուր Իվանիչի և նրա առևտրականտան: Նոր պայմաններում խաբեությունը՝ ասիական առևտրի այդ փտած եղանակը, այլևսչի կարող շահույթ ապահովել, ուստի նա պահանջում է, որ զարկ տրվի«վաճառականության գիտական արհեստին»:
Կովկասյան նահանգի գավառաքաղաքում բնակվում է Հացի–Գելենց Օհանեսի որդի Ղաղոանունով հարուստ վաճառականը: Ծնողները մահանում են խոլերայից, փոքրիկ Ղաղոնմնում է անխնամ և աղքատության մեջ: Թաղի ծխատեր քահանա տեր–Մարուքիբարերարությամբ, նրան իբրև աշկերտ հանձնում են մրգավաճառ Պաճո–Սոսիկոյի մոտ:Լինելով առողջ և վստահ երեխա՝ Ղաղոն դառնում է կատարյալ կինտո, ամեն օր անվճարգնում է մրգավաճառներից մրգեր, լցնում իր ահագին տաշտը, գլխի վրա դրած, կշեռքըուսից քարշ տված, վաճառում է իր մրգերը: Այսպես Կինտո Ղաղոն ժառանգում է իրսիրելի վաճառքի անունը՝ Ճանճուր: Տասնվեց տարեկանում Ճանճուր Ղաղոն դառնում էբազազխանայի աշկերտ, կրթվում առևտրի արհեստում և «մի քանի հարյուր մանեթ ձեռքըձցելով», իր համար փոքրիկ բազազի խանութ բացում, ընդարձակում իրվաճառականական ասպարեզը և մեծակշիռ վարկ ստանում: Մի գիշեր նրա խանութըհրդեհվում է, և նա դարձյալ աղքատանում է: Բայց շուտով գործակատար է դառնում միկապալառուի մոտ և մի քանի տարի անց ինքն է սկսում զբաղվել կապալներով,ընդլայնելով իր գործունեության շրջանը, քառասուն տարեկանից սկսած հազարների հետէ խաղում մինչև հիսունամյա հասակը, երբ հանդիպում ենք նրան սույն վիպասանությանմեջ: Այժմ նա կոչվում է «Թիֆլիսի պատվավոր քաղաքացի Ճանճուր Իվանիչ»: Նրա դեմքիվայրենի գծագրությունները խիստ կոշտ ու սարսափելի են: Նա պատրաստ է հարմարվելամենայն ստոր ու կեղտոտ հանգամանքների, ուր կան անձնական շահի նպատակներ:Ունի կին՝ տիկին Բարբարեն, երեք դուստր՝ Սոփին, Լիզան, Ելենան և մի տղա՝ Գրիգոլը:Սոփին գեղեցիկ է, ինչպես մայրը: Երեխաները չգիտեն հայերեն, ընտանեկանխոսակցությունը վրացերեն է: Ճանճուր Իվանիչը և կինը մի փոքր գիտեն հայերեն, բայցնրանց ազգային լեզվի իմացության հարցը բոլորովին չի հուզում և անգամ արգելում ենայն՝ մտածելով, թե հայոց լեզուն մի անպիտան լեզու է: Տանը բնակվում են նաև Քիտեսիմերել ծառան, Թինա աղախինը, որին բերել է Կովկասի լեռներից՝ բեռնավորելով նրաամուսին Ծերեթելիին հիսուն ռուբլի պարտքով և այդպես Թինային կապելով անխզելիշղթաներով պարտատիրոջ տան հետ: Նկարագրվում է մի գիշեր, երբ ընտանիքըարտասովոր ուրախ է: Սպասում են Սոփիին, որը ավարտելով ուսումը տեղային գլխավորիգական դպրոցում, վերադառնում է տուն: Նրանց տանն է նաև դրկից Սամիլ ՊետրովիչԹաթուխովը, որը տանում ու բերում է բոլոր նորություններն ու բամբասանքները: Սոփինշատ գեղեցիկ է, գիտի ռուսերեն և ֆրանսերեն, կարդում է ռոմաններ, թեև այդպիսիգրքեր սովորաբար արգելում են կարդալ: Թաթուխովն ակնարկում է Ճանճուր Իվանիչին,որ կարող է ամուսնացնել Սոփիին, քանի որ աղջիկներին չարժե երկար պահել տանը:Նրա մոցիքուլությամբ զբաղվելը հայտնի է բոլորին: Անցնում է որոշ ժամանակ: Սոփինտխուր է: Նա ցանկանում է ունենալ գեղեցիկ հագուստներ, սենյակներ, որտեղ կարող էընդունել հյուրեր, կազմակերպել պարահանդեսներ: Մայրը դստեր գրած ցուցակովներկայանում է Ճանճուր Իվանիչին անհրաժեշտ ծախսերը հոգալու համար, սակայննրանց խոսակցությունը վերածվում է վեճի: Նա չի կարող այդքան գումար ծախսել,առանց այդ էլ ուսման համար գումար է տվել: Հաջորդ օրը Ճանճուր Իվանիչը առանցխոսելու տան անդամների հետ հեռանում է այլ քաղաք: Տիկին Բարաբեն որոշում է դստերհետ գնալ և գնել անհրաժեշտ բոլոր իրերը: Նրանք նույնիսկ գնում են կառք, դաշնամուր,ֆրանսիացի դերձակի մոտ կարել են տալիս գեղեցիկ զգեստներ, գնում են կահույք և այլիրեր: Շուտով կատարյալ վերափոխություն է տեղի ունենում Հացի– Գելենց տանը:Երկրորդ հարկի դահլիճը տրամադրվում է հավաքույթներին: Ընդունում են հյուրեր,հյուրասիրում են մուրաբա, սուրճ, մրգեղեն: Սոփին, սակայն, չի գոհանում իր ունեցածովև անընդհատ նորանոր բաներ է ցանկանում: Թերի ուսումը և ընտանեկան նեղ ու տգետշրջանակը չէին կարող նրա մեջ գեղեցիկի ճշմարիտ զգացում զարգացնել: Նրանց հաճախայցելում է տասնութ տարեկան, գիմնազիստ Նիկոլ Մայիլովը՝ գեղեցիկ, ազնվաբարո միպատանի, հին ազնվական տոհմից: Նա Գրիգոլի դասընկերն է և նրա մոտ գալիս էսերտողության համար: Շուտով Սոփիին հաջողվում է գրավել Մայիլովին, և տղան հաճախմտնում է նրա սենյակ, շոյում ու համբուրում է Սոփիին: Սոփիին այցելում է նաևընկերուհին՝ Աննա Եգորովնան, որը ևս ուսում է ստացել նույն վայրում և Աննայի նմանռոմաներ է կարդում: Այս ընթացքում գավառական Կ… քաղաքում Ճանճուր Իվանիչը Սիմոն Յագորիչի հետ, որը Հացի Գելենց Կավկայի կապալի գործերի գլխավորգործակատարն է, այցելում են ինժեներ Կուզմինին, նրան գումար են տալիս, որպեսզիվերջինս շինության հետ կապված դժգոհություններ չհայտնի: Գործը հաջող համարելով՝Ճանճուր Իվանիչը վերադառնում է տուն, սակայն շուտով տեղեկանալով կնոջ ու աղջկակազմակերպած հինգ հարյուր թումանի ծախսին, սաստիկ բարկանում է գործակատարիվրա: Կնոջն ու աղջկան ոչինչ չի ասում, քանի որ մտածում է ամուսնացնել Սոփիին ևայդպիսով ազատվել նրանից ու նրա հետագա ծախսերից: Նա մնում է քաղաքում, իսկընտանիքը գնում է ամառանոց: Այնտեղ է նաև Նիկոլը: Սոփին հաճախ նրա հետ է:Սակայն ամառանոցում հայտնվում է մի գեղեցիկ, նրբաճաշակ, հարուստ, եվրոպականհագուստով տղամարդ՝ Վահե Արամյանը: Նա ավարտել է Պետերբուրգի համալսարանը,խոսում է հայերեն: Ուսանողական տարիներին ապրել է շատ համեստ, իսկ հետո հնամաշհագուստը փոխել է փառավոր հագուստով: Հայրենի քաղաքում հարմար պաշտոնչգտնելով՝ եկել է ամառանոց չձանձրանալու համար: Գրում է բառարաններ և այլաշխատություններ: Համակրում է Սոփիին և Գրիգոլի միջոցով ծանոթանում է նրա հետ,թեև մեծ ցավ է ապրում, տեսնելով, որ աղջիկը չգիտի հայերեն և առհասարակ չի սիրումիր ազգն ու իրեն հայ չի համարում: Սոփին տարված է նրանով, Մայիլովն այլևս չիգրավում նրան: Արամյանը վերադառնում է քաղաք, որպեսզի այնտեղից ամառանոց բերիհիվանդ ընկերոջը՝ Սմբատ Քաջբերունուն, որը թեև փիլիսոփայության ևիրավաբանության դոկտոր է, սակայն աղքատ է: Ընկերը Սոփիին չի հավանում: Սոփին ևԱրամյանը մի գիշեր զբոսնում են անտառում և Սոփին խոստովանում է, որ սիրում էՎահեին: Տղան ևս ասում է, որ սիրում է նրան, համբուրվում են: Սոփին կարծում է, թեայժմ կարող է համարվել նրա ամուսինը, սակայն այդ մասին Վահեն չի ցանկանումխոսել: Հաջորդ օրը Սմբատի առողջության վատթարանալու պատճառով տղաներըվերադառնում են քաղաք: Վահեի վարձած տունը վարձում է նրանց համալսարանականընկեր Դիաչկովը, որը միտք ունի մտերմանալ Սոփիի հետ: Սա խիստ քաղաքավարիկերպով ներկայանում է Հացի–Գելենց գերդաստանին, սակայն իրականում քաղաքիամենաստոր փաստաբաններից մեկն է: Քաղաքում Քաջբերունին մեկ ամիս հիվանդպառկում է, մինչև մի փոքր լավանում է, սակայն ամառանոց այլևս չեն գնում: Շուտովգալիս է Դիաչկովը, պատմում իր սիրավեպի մասին Սոփիի հետ: Արամյանը շատ ընկճվումէ: Սմբատը չի զարմանում, ի սկզբանե Սոփիին թեթևամիտ էր համարել: Սոփինքաղաքում երկար սպասում է Վահեի այցին, սակայն նա չի գնում: Այս ընթացքում նատեղեկանում է, որ խաբեբա Դիաչկովը ամուրի չի եղել, այլ կին է ունեցել և արգելում էընդունել նրան: Ինքը այցելում է Վահեին, սակայն վերջինս շատ սառն է վերաբերվումնրան, ասում, որ իր սերը սառել է, և որ Սոփին պետք է մտածի իր վարքի մասին,այլապես ամբողջովին կկործանվի: Սոփին լքված է: Որոշ ժամանակ անց տղաներինդարձյալ այցելում է Դիաչկովը՝ այս անգամ դժգոհելով իր բախտից և ասում, որ ինքը այդհարցը դեռ կլուծի: Ճանճուր Իվանիչը բավական մեծ գումար վնասված է արքունիկապալներում և տերության գանձարանը նրա բոլոր շարժական և անշարժ կայքը պիտիծախել տա: Դիաչկովին խնդրել են պաշտպանել նրան դատարանում, և թեև ինքը ոչինչչի կարող անել, սակայն այդպես ներս կսողա նրանց ընտանեկան շրջանի մեջ: Սոփիիմասին ասում է, որ նա այժմ ոմն Պանտալոնովսկու հետ է շրջում, վերջինս ռուսաստիճանավոր է, որ բնակվում է նրանց տան ներքին հարկում, այդ տղայի պատճառով էիրեն մերժել ընդունել: Այս տհաճ խոսակցությունն ավարտվում է նրանով, որ Սմբատըապտակում է Դիաչկովին, և սա վրդովված հեռանում է:
Ճանճուր Իվանիչին Սոփիին ամուսնացնելու հարցում խոստանում է օգնել հարևան ՍամիլՊետրովիչը, գումար շահելու ակնկալիքով, սակայն նրա մոտ ոչինչ չի հաջողվում, քանիոր հայրը ցանկանում է նախ քիչ փող տալ աղջկա համար, իսկ փեսացուները այժմ շատփող են ուզում, բայցի այդ Սոփիի ուսում ստացած լինելը խանգարում է, տղաները ուզումեն այնպիսի կին ունենալ, որը տանը կաշխատի, կար ու ձև կանի, երեխաներին կպահի ևոչ թե ամբողջ օրը հայելու առաջ կնստի: Այսպիսով Մախոխենց Խեչոն հրաժարվում էամուսնանալ Սոփիի հետ, մեկ ուրիշը վատ է արտահայտվում նրա բարոյականությանվերաբերմամբ:
Ճանճուր Իվանիչին փարատելու նպատակով Սամիլ Պետրովիչն առաջարկում է Սոփիինամուսնացնել ոչ թե հայ վաճառականի հետ, այլ որևէ օտարականի, որոնք նման բաներիչեն նայում: Այսպիսի մեկը կարող է լինել վերջերս Ստամբուլից եկած Անուշիկ–աղաԹութունջյանը, որը հարուստ է, եկել է մահուդի ֆաբրիկա բացելու, սիրուն տղա է, ուսումառած, տասներկու լեզու գիտի: Նա փող չի ուզում, միայն թե աղջիկը լինի գեղեցիկ,ուսում ստացած, խելոք լինի, հերիք է: Ճանչուր Իվանիչը համաձայնում է: Քաջբերունինթատրոնում տեսնում է մի աղջկա, որը շատ գրավում է նրան: Ավելի ուշ հանդիպում էնրան մի հայ գրավաճառի խանութում: Աղջիկը ցանկանում է գնել «Քնար Հայկականը»,սակայն այդ գրքից մնացած չի լինում և Սմբատը առաջարկում է նրան տալ իր գիրքը:Աղջիկը՝ Աննա Սեպուհյանցը, համաձայնում է, և հաջորդ օրը Սմբատը այցելում է նրան:Աննան ունի երկու քույր և մի ծեր մայր: Եղբայրը և հայրը մահացել են: Նա որևէուսումնարան չի սովորել, սակայն շատ խելացի է, գիտի հայերեն, ողջամիտ է և կանացի:Նրան դասեր տվել են եղբայրն ու հայրը: Հաջորդ օրը Սմբատի հետ նրան այցելում է նաևԱրամյանը: Նրանք զրուցում կրթության կարևորության, հայոց լեզվի անհրաժեշտությանմասին, որը ցավոք տեղի հայերը չգիտեն: Ինքն էլ կարդում է բազմաթիվ գրքեր, բայցդրանք հին լեզվով են, գրաբարով և Աննան լավ չի հասկանում: Նկատել է, որՏաճկաստանի հայերը շատ ավելի զարգացած են Ռուսաստանի հայերից, ցույց է տալիսեղբոր նկարած գծագիրը, որը ներկայացնում է «Ոգի Հայաստանին»: Սմբատն ու Վահենհիացած են նրանով: Վահեն հաջորդ այցին Աննայի խնդրանքով կարդում է իրաշխատությունը: Աննան հուզվում է: Խնդրում է, որ Վահեն այն թողնի իր մոտ, որպեսզիգիշերը ամբողջը կարդա:
Վեպի վերջում նկարագրվում է մի պատկեր: Ճանճուր Իվանիչը կաթվածահարվելով՝անդամալույծ է և կիսակենդան պառկած է անտեր ու անխնամ իր գործակատարի՝ ՍիմոնՅագորիչի տանը: Այստեղ է նաև Սամիլ Պետրովիչը: Նա ընկղմված է երևակայականցնորքների մեջ, անցյալի դեպքերի մասին է խոսում, անիծում է Սոփիին և Բարբարեին,ուսումը զահրումար անվանելով կնքում է իր մահկանացուն: Վերջում ներկայացված էչափածո մի կտակ, որը ներկայացնում է Ճանճուր Իվանիչի թյուր ու մոլոր կարծիքները: