Վիլյամ Սարոյան. «Իմ անունը Արամ է» (1940 թ. համառոտ)

saroyan-my-name-is-aramԳեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Հերոսը՝ Արամը, և նրա զարմիկ Մուրադը Ղարօղլանյանների գերդաստանիցեն: Այս գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում են աշխարհումամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ: Բայց նրանք հռչակված ենիրենց ազնվությամբ: Արամն ու Մուրադը ապրում են քաղաքի ծայրամասումՎոլնըտ փողոցի վրա: Մի օր լուսադեմին Մուրադը գալիս է Արամի պատուհանի մոտ,արթնացնում նրան: Նա նստել է մի գեղեցիկ սպիտակ ձի, որը, իրականում, գողացել է:Նրանք ձիավարում են և չեն հասցնում ձին վերադարձնել տեղը, ուստի պահում են մի լքվածայգու գոմում: Տանը Արամենց հյուր է գալիս Խոսրով քեռին, որը տեղիանտեղի սիրում էասել՝ «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» և Ջոն Բայրո անունով մի ասորիագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել է սովորել: Խոսակցությունից Արամըհասկանում է, որ ձին նրանն է, և որ այն գողացել են մեկ ամիս առաջ: Այդ մասին խոսելովզարմիկի հետ՝ որոշում են, որ ձին կվերադարձնեն կես տարվա ընթացքում, մինչև ինքն էլսովորի ձիավարել Մուրադի նման: Սակայն մի օր պատահական բախվում ենագարակատիրոջը, որը ճանաչում է իր ձիուն, ստուգում է նրա ատամները և ասում, որանգամ ատամները իր ձիու ատամների նման են, բայց քանի որ գիտի, որՂարօղլանյանները չեն կարող գողեր լինել, կարծում է, թե դա իր ձիու երկվորյակն է:Տղաները հաջորդ օրը առավոտ շուտ ձին տանում են Ջոն Բայրոյի այգի և թողնում գոմում:Կեսօրից հետո նա սայլով այցելում է Արամենց տուն և նրա մորն ասում, որ իր ձիունվերադարձրել են: Ձին նույնիսկ ավելի ուժեղ է և բնավորությամբ մեղմացել է: Իսկ Խոսրովքեռին ասում է. «Հանգի՜ստ, մա´րդ, հանգի՜ստ: Քո ձին վերադարձվել է, վե´րջ,ուշադրություն մի դարձրու»:

Ուղևորություն դեպի Հանֆորդ

Հերոսը՝ Արամը, ունի մի անուղղելի քեռի՝ Ջորգի անունով: Նրա միակ զբաղմունքը կիթառնվագելն է, երգն ու պարը: Արամի պապը որոշում է նրան ուղարկել Հանֆորդ աշխատելու:Բայց քանի որ Ջորգին համարվում է նրանց տոհմի ամենադմբո մարդը, պետք է նրա հետմեկին էլ ուղարկել: Նա փնտրում է, թե անբաններից որին ուղարկի և կանգնում է Վասկիվրա: Գնալչգնալու հարցը որոշվում է Վասկի՝ բրնձով փլաֆ եփել կարողանալչկարողանալու հանգամանքով, բայց քանի որ երկու հիմարի չարժե միասին տեղ ուղարկել,առաջարկում են ուղարկել Արամին իբրև պատիժ, քանի որ նա ծաղրել է քեռի Զոհրաբին:Երբ բոլորը գնում են, պապը պատվիրում է Արամին իր համար անել Զոհրաբի ձևերը. մի լավծիծաղում են: Ջորգին և Արամը հեծանիվով գնում են Հանֆորդ, վարձում են տուն, սակայնՋորգին աշխատանք չի գտնում, ինչի համար չափազանց երջանիկ է: Պարզվում է, ձմերուկըարդեն հասել է և այն հավաքել են: Նրանք մեկ ամիս ապրում են այդ բնակարանում, քեռիննվագում է, ուտում են փլաֆ, որը հիմնականում աղի է ստացվում և ապա առանց փողիվերադառնում են իրենց քաղաքը: Տատը փող է տալիս Արամին, որ տա պապուն՝ իբրև թեքեռին է աշխատել: Իսկ պապը բարկանում է, ասում, որ սրանից հետո որդուն թույլ չի տանվագել, թող աշխատի, բայց երբ որդին սկսում է նվագել՝ ծառի տակ նստած, պապըհանում է չստերը, նստում թախտին ու նոթերը կիտում: Քիչ հետո Արամը գտնում է նրանքնած՝ երազի ժպիտը դեմքին, իսկ նրա որդի Ջորգին իր գեղեցիկ ու տխուր ձայնով արարաշխարհի գովքն է անում:  

Նռնենիներ

Հերոսը պատմում է իր Մելիք քեռու մասին, որը մեծ երազող է ու պոետ և երբեք իր շահիմասին չի մտածում: Նրա ձգտումը գեղեցկությունն է: Այդպես նա գնում է մի անապատայինհող, որը որոշում է դարձնել պտղատու այգի: Այդ մասին գիտի միայն հերոսը: Քեռին նրանվստահել է իր գաղտնիքը, և երկուսով մի քանի տարի շարունակ զբաղվում են տարածքիմշակմամբ: Նախ հողից պետք է մաքրել կակտուսները: Դա լքված մի տեղ է՝ ՍիերաՆեվադայի ստորոտում: Այդտեղ կան կոտոշավոր դոդոշներ, մանր կենդանիներ ևբոժոժավոր օձեր: Վարձում են մեքսիկացիների, որոնք սկզբում բրիչներով և բահերով, իսկհետո «Ջոն Դիր» արտադրության մի տրակտորով հերկում են հողը: Տեխասից միմասնագետ 3 ամսում նոր միայն կարողանում է ջուր հանել հողից, սակայն այն պղտոր է:Հասնում է ծառատնկման ժամանակը: Հերոսը քեռու հետ տնկում են ամենաբարձր որակինռնենիներ մոտ 700 հատ: Սակայն անցնում են տարիներ և նրանք չեն ծաղկում: Ծաղկումեն միայն չորրորդ տարին, սակայն տալիս են միայն 3 հատ նուռ: Հաջորդ տարին ծառերիկեսը չորանում են, հետո հավաքում են մոտ 200 նուռ, ուղարկում Չիկագո: Սակայն բերքը չիվաճառվում, և գրեթե բոլորը երկուսով են ուտում: Հետևյալ տարին քեռին այլևս չիկարողանում վճարել հողի համար և թղթերը վերադարձնում է այն մարդուն, որը ծախել էրնրան հողամասը: Երեք տարի անց նրանք անցնում են այդ տարածքով և տեսնում, որ բոլործառերը չորացել են, հողը նորից ծածկվել է փշփշոտ թփուտով ու կակտուսներով: Նրանքանցնում են և ոչինչ չեն ասում իրար, որովհետև ասելու շատ բան ունեն, բայց դրա համարբառեր չկան:

Նա, կարելի է ասել, մեր ապագա բանաստեղծն է

Արամը երրորդ դասարանի աշակերտ է: Անվճար դպրոցների խնամատար խորհուրդը որոշելէ տեսչական այց կատարել Էմերսոնի անվան իրենց դպրոցը: Նրանք առանձնապես չէինմտահոգվում փոքր քաղաքներում սովորող երեխաների մասին և եթե նրանց մեջբթամիտներ ու տհասներ էին լինում, դա բնական երևույթ էին համարում փոքր քաղաքիհամար: Պաշտոնական տեղեկագրերը իրենց թաղամասի ժողովրդի մասին վկայում էին, թեիրենց գլխի ձևը՝ սխալ, կուրծքը՝ ներս ընկած, ողնաշարը՝ կոր ու ձայնը խուլ է, մինչդեռիրենց ուսուցիչների տպավորությամբ պատկերը այլ է. արվարձանաբնակ աշակերտներիգլխի ձևը անբասիր, կուրծքը՝ բարձր, կազմվածքը՝ դասականորեն մարզական ու ձայնըզրնգուն է, իսկ խանգարող միակ արատը վայրենի եռանդն է, որը ծախսելու համար առիթեն փնտրում: Այսպես, այցի օրը Արամը որոշում է ցույց տալ իրեն լավագույնս: 17 աստիճանբարձրանալու փոխարեն նա ցատկում է՝ հայտնվելով բեմի կենտրոնում, ցույց է տալիս լայնկուրծքը: Երբ ասում են, արտաշնչիր որքան կարող ես, 4 րոպե շարունակ արտաշնչում էմինչև ասում են՝ դադարեցնի և նույն կերպ շնչում, մինչև խնդրում են դադարեցնել:Ուսուցչուհի օրիորդ Օգիլվին նրանց հասկացնում է, որ եթե չդադարեցնեն՝ Արամըկարտաշնչի կամ կշնչի այդպես մինչև երեկո: Հանձնաժողովը և միստր Ռիքենբեքերըայնպես բավարարված են արդյունքով, որ այդ օրվանից իրենց դպրոցի խնամատարխորհուրդը վճռում է ձեռ քաշել բոլոր տեսակի բժշկական ստուգումներից:

Հիսուն յարդանոց վազքը

Արամը 12 տարեկան է: Նյու Յորքից նամակ է ստանում, որից հետո որոշում է դառնալ իրեցշրջակայքի ամենաուժեղ մարդը: Նամակը նրա բարեկամ Լայոնըլ Ստրոնգֆորտից է:Դրանից առաջ նա կտրել էր «Խիզախ ծովագնացներ» ամսագրի կտրոնը և փոստովուղարկել միստր Ստրոնգֆորտին: Նա անմիջապես պատասխանել էր Արամին, գովել նրան՝ասելով, թե ժամանակին նշանավոր մարդ կդառնա: Ստրոնգֆորտն աշխարհում ամենալավկրծքավանդակն ունի և նման բարեկամ ունենալն Արամի համար պատիվ է: Նա տարբերբաներ է սովորեցնում Արամին, որի դիմաց Արամը պետք է վճարի, սակայն նաբավականաչափ գումար չունի, թեև թերթ է վաճառում: Այդ մասին խորհրդակցում է քեռու՝Գրիքորի հետ, որը զբաղվում է յոգայով և արդեն հասել է պասի, ինքնահայեցողության,ամենօրյա բազմաժամ ոտքով քայլելու և դողդողալու շրջանին, և այդ ամենը անվճար,գրադարանում: Նրա կարծիքով, Ստրոնգֆորտը խաբեբա է, բայց Արամը չի ուզում դրանհավատալ: Նա, գումարը նվազեցնելով հասցրել է 3 դոլարի, և դրա դիմաց խոստացել էԱրամին վաճառել իր բոլոր գաղտնիքները: Գրիքորը տալիս է նրան 3 դոլար, որպեսզի տղանինքը փորձի և համոզվի: Եվ իսկապես Ստրոնգֆորտի պատասխան նամակըհիասթափեցնում է Արամին: Պարզվում է, ոչ մի գաղտնիք էլ չկա, պետք է պարզապես շուտվեր կենալ, կես ժամ զանազան ակրոբատիկ շարժումներ անել, հարկավոր է կուշտ ջուրխմել, ազատ օդում շատ լինել, թարմ, սննդարար մթերքներ ուտել և այդպես շարունակել,մինչև որ հսկա դառնալը: Այլևս նամակներ չի գրում: Արամը մի քանի օր ապրում է այդխորհուրդների համաձայն, բայց քանի որ անընդհատ արթնացնում ու խանգարում է թե´տատիկի, թե´ իր քունը, որոշում է ապրել սեփական ռեժիմով և մասնակցել 50 յարդանոցվազքի մրցույթին: Համոզված լինելով, որ կհաղթի՝ նա իրականում հասնում է վերջինը,պարտվում է սպորտի բոլոր մյուս ձևերում ևս և չարացած տուն վերադառնում: Տենդի մեջ էընկնում, 3 օր հիվանդ պառկում: Նրան խնամում և բուժում է տատիկը: Քեռի Գրիգորըայցելում է նրան: Նրա այտերն արդեն այնքան էլ ներս ընկած չեն, թողել է պասը ևինքնահայեցողությունը ու նորից դարձել նախկին լավ մարդը՝ կոնծաբան, զվարճասեր ուսիրահետող: Արամին ասում է, որ իրենք մեծ տոհմ են և կարող են ամեն ինչ

tarntercum