Վարդան Այգեկցին ստեղծել է ավելի քան 30 առակ և սկիզբ էդրել առակավոր ճառի տեսակին։ Խրատների մեջ գործածածառակների համար Վարդանի հիմնական աղբյուրներն ենԵզոպոսի առակները և «Բարոյախոսը»։ Այգեկցու հետնորդները հարստացրել են նրա առակների մատյանը (ընդհուպ մինչև 17-րդ դարը)՝ ավելացնելով նոր առակներ, նովելներ և անեկդոտներ։ Այդպես ի հայտ է գալիս «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ։
Առակներից շատերի գլխավոր հերոսն աղվեսն է, ահա ինչու Վարդանի անվան հետ կապված առակագրքերը ստացել են նաև «Աղվեսագիրք» անվանումը։ Առակներում աղվեսը միշտ չէ, որ խորհրդանշում է խորամանկությունը: Նա օժտված է բազմազան գծերով՝ անմտություն, հիմարություն, դյուրահավատություն, սրամտություն, հմտություն, զգաստություն և համբերողություն, ուխտադրժություն ու նենգություն։
Եզն և Ձի
«Եզը և ձին խոսեցին միմյանց հետ։ Եզն ասաց. –Դու ո՞վ ես կամ ինչի՞ պետք ես։ Ձին ասաց. –Ես ձի եմ և ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով, արծաթովև բազմում են ինձ վրա։ Եզն ասաց. –Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետևես եմ վաստակում և չարչարվում և հոգնում և ապա դու և քո թագավորն ուտում եք։ Եվբոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը և եթե չվաստակեմ, դու էլ քո թագավորն իսկույնկմեռնեք։ Եվ դու երախտամոռ մի լինիր»:
Ջրաղաց և Եկեղեցի
«Եկեղեցին պարծեցավ յուր սրբությամբ և ասաց, թե ես եմ տաճար Աստծու և դեպի ինձ ենգալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու Աստծուն և պատարագ, ևհաշտվում է Աստված աշխարհի հետ և մեղքերին թողություն է լինում։ Այն ժամանակջրաղացն ասաց եկեղեցուն, թե ինչ որ դու ասում ես, արդար է և ճշմարիտ, բայց դու իմերախտիքը մի մոռանա, որ գիշեր, ցերեկ աշխատում եմ և դատում այն, ինչ որ ուտում ենքահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և երկրպագելու Աստծուն»:
Կտակ վասն գանձի
«Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ։ Մահվան ժամին նա կանչեցորդիներին և ասաց. –Ով զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և եսձեզ ցույց չեմ տա նրա տեղը։ Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի։ Եվ հորմահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում,որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը։ Եվ այգին սկսեց աճել ևզորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով»:
Իմաստուն զինվոր
«Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու կողմով կաղ էր։ Զինվորներիցմեկը նրան ասաց. –Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչելչես կարող։ Եվ նա ասաց. –Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու,և կռվելու, և հաղթելու»:
Առյուծը, գայլը և աղվեսը
Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքիև մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլնասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառնաղվեսին»: Եվ առյուծն բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլիաչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիրոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյըքեզ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին և գառը քեզ ընթրիքին»: Եվ առյուծն ասաց. «Ովխորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»: Եվ աղվեսն ասաց. «Ինձսովորեցրեցին գայլի աչքերը, որ դուրս թռան»:
Իմաստունն ու իշխանավորը
Կար մի աշխարհակալ իշխանավոր, և նա ուներ մի խիստ գեղեցիկ տղա: Եվ իշխանավորնասաց. թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն և ունենամ գեղեցիկ թոռներ՝ժառանգ իմ գահի: Եվ գնաց բերեց մի գեղեցիկ հարս և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդինմեռավ, և հարսը մնաց: Եվ ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե«կա՞ իրավունք», և նրանք ասացին, թե «չկա իրավունք, որ հայրն առնի հարսին»: Եվչկամեցավ լսել նրանց և գտավ մի այլ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստուննասաց իշխանավորին. «Աշխարհում յոթանասուներկու ազգ կա և նրանցից ոչ մեկին չիհասնում այդ, բայց քեզ կհասնի»: Եվ իշխանավորն ասաց, թե «ինչու աշխարհիյոթանասուն երկու ազգին չի հասնում այդ, իսկ իրեն կհասնի»: Եվ իմաստունն ասաց. «Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ»: Եվ նա երդվեց չպատժել նրան,եթե պատճառն ասի: Այն ժամանակ իմաստունն ասաց. «Որովհետև դու ամեն ազգից դուրսես, և քո վրա չկա իշխանություն, և ինչ կամենաս կարող ես անել»:
Գինու վնասը
Երեք ճգնավոր, մի անապատում աղոթում էին: Մանկությունից էին նրանք տարվելանապատ և չգիտեին աշխարհի ինչ լինելը: Եվ մի օր թողին աղոթելն ու ճգնությունը ևմիասին նստած հարցրին իրար, թե ինչ է փառքը աշխարհի։ Առաջինն ասաց, թե գինին ենգովում, որովհետև նա սիրո օրինակն է։ Մյուսն ասաց, թե միսն են գովում բոլորկերակուրների մեջ։ Երրորդն ասաց, թե պոռնկությունն են գովում։ Եվ թողնելով հոգևորմշակությունը, առաջինն ասաց՝ գնում եմ գինի խմելու, տեսնեմ, թե գինին ինչ հաճույք կամբնույթ ունի։ Երկրորդն ասաց, միս ուտեմ և իմանամ նրա համն ու բնույթը: Մյուսն ասաց՝ես գնամ կնոջ մոտ և մեղքի համն առնեմ: Եկան քաղաք։ Նա, որ ասաց միս ուտեմ, գնացխոհակերանոց և հոտած մսի գարշ հոտն առավ, ասաց. — Թե սա է միսը, որ գովում են, սաինձ համար չէ,— ու վերադարձավ անապատ։ Նա, որ գնաց կնոջ մոտ, տեսավ, որ կանայք ուտղամարդիկ առանց ամոթի ու պատկառանքի չար գործ են անում, ասաց. — Վայ ձերկյանքին, որ անցավոր կյանքի համար զրկվում եք անանց փառքից,— և դժոխքի հոտնառնելով փախավ։ Այն, որ ասաց գինի խմեմ, գնաց գինետան դուռը, տեսավ՝ շատ գեղեցիկերիտասարդներ նստած մեղաց գինին են ըմպում։ Սիրով մեծարեցին նրան, և երբ գինովհարբեց, միս կերավ, և երբ փորը լցրեց մսով ու գինով, գնաց շնացավ։ Այսպես այն երկուսնազատվեցին, իսկ գինեխումը կործանվեց։ Պարզ է, որ գինին է բոլոր մեղքերի մայրը և բոլորմեղքերը գինին է գործել տալիս։
Տգեղ կինը
Մի մարդ տգեղ կին ուներ։ Մի օր տեսնելով կնոջը անտրամադիր, հարցնում է.— Ինչո՞ւ եստրտմել։ — Այսօր հայելուն նայեցի,— պատասխանում է կինը,— տգեղությանս պատճառովանտրամադիր դարձա։ — Դու մեկ անգամ նայելով ես այդչափ տրտմել,— չի համբերումամուսինը,— ես ամեն օր եմ տխուր, որովհետև ամեն օր եմ երեսդ տեսնում։
Թագավորն ու ծերունին
Բաբելոնի թագավորը մեծ զորաբանակով քաղաք մտնելիս տեսավ մի ծերունու, որարմավենի էր տնկում։ — Ով ծերունի,— ասում է թագավորը,— ինչո՞ւ ես տնկում: Չէ՞ որ դաքառասուն տարի հետո պիտի պտուղ տա, իսկ դու այսօր–վաղը գնալու ես։ — Թագավո՛ր,—պատասխանում է ծերուհին,— մի մարդ տնկել էր արմավենի, ես վայելեցի պտուղը, ես էլտնկում եմ, որ մեկ ուրիշը վայելի: — Տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորն իրենթականերին,— որովհետև բարի ու լավախոհ մարդ է: Վերցնելով դրամը, ծերունին գոհեղավ ճակատագրից։
— Ինչո՞ւ գոհ եղար,— հարցնում է թագավորը։ — Որովհետև,— պատասխանում է ծերունին,—ամեն ծառ տնկող քառասուն տարին լրանալուց հետո է վայելում, իսկ ես այսօր վայելեցի։ —Դարձյալ տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորը: Ծերունին նորիցարտահայտեց իր գոհունակությունը: — Ինչո՞ւ կրկին հայտնեցիր գոհունակություն,—հարցնում է արքան։ — Գոհ եղա ճակատագրից, որովհետև ամեն տունկ տարին մի անգամ էպտուղ տալիս, իսկ իմ ծառը այսօր երկու անգամ պտուղ տվեց։ Թագավորին հաճելի թվացծերունու պատասխանը։
Թագավորն ու նրա ուսիցիչը
Մի թագավոր, վեճ ունենալով սահմանակից երկրի թագավորի հետ, որոշեց մի համարձակ ուհմուտ դեսպան ուղարկել նրա մոտ, որպեսզի իր կողմից հանդիմանություն ու սպառնալիքկարդա նրան։ Ընտրությունը կանգ առավ մի իմաստուն մարդու վրա, որն իր ուսուցիչն էրեղել ու հավատարիմ մարդը։ Թագավորը հայտնեց նրան իր դիտավորությունը և այն բոլորհոխորտանքները, որ պիտի հաղորդվեր։ Ուսուցիչը, որ շատ լավ գիտեր հակառակորդթագավորի ցասկոտ բնավորությունը և անզուսպ վարքը հրաժարվեց։ — Խնդրում եմ, արքա,ազատիր ինձ այդ դեսպանությունից, հակառակ դեպքում նա գլուխս կտրել կտա։ —Բոլորովին մի՛ վախեցիր,— քաջալերելով նրան ասում է թագավորը,— եթե նա քո գլուխըկտրի, ես խոստանում եմ, այստեղ իմ տերության մեջ գտնել նրա բոլոր հպատակներին ևգլխատել: — Ճիշտն ասած, արքա, հավատում եմ քեզ, որ կարող ես անել այն, ինչ ասում ես,— պատասխանում է ուսուցիչը,— Բայց աղաչում եմ հավատալ, որ նրա հպատակներիայդքան կտրած գլուխների մեջ չես կարող գտնել մի այնպիսի գլուխ, որ այնքան հարմարլինի իմ անձին, ինչպես իմ գլուխը։
Էշին թոռ ծնվեց
Էշին ավետիս տվին՝ թե ցնծա և ուրախ եղիր և մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռծնվեց: Եվ էշն ասաց. «Վայ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, չեն թեթևացնիծանրությունն իմ մեջքի բեռան»:
Իմաստուն դատավորը
Մի մարդ ուներ չար կին և կինը կռվեց նրա հետ և ասաց. «Կարծում ես թե քո երեք որդիներըքեզնից են : Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են»: Եվ նա հարցրեց թե, ո՞րն է իմը, և կինըչասաց: Եվ երբ հայրը մեռնում էր՝ ասաց. «Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատորդուն»: Եվ եղբայրները կռվում էին իրար հետ. մեկն ասում էր, թե ես եմ հարազատ որդինև մյուսը՝ թե ես եմ: Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ: Եվ դատավորը հրամայեցնրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա: Ով հորը զարկեր նետով, և նետըծակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին: Եվ երկու որդիները զարկեցին հորը, իսկճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով ևթաղեց հոր մարմինը: Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվին հայրենիկայքը: