Վահան Տերյան. «Հոգևոր Հայաստան» (1914 թ. համառոտ)

vahan-teryanՀայկական հարցը նորից վիճաբանությունների առարկա է, կլանել է հայ հասարակության բոլոր խավերի ուշադրությունը, միևնույնժամանակ քննության առարկա է օտար, մանավանդ ռուս մամուլիմեջ: Ամեն հայ ներկա տագնապալի ու աղետավոր ժամին ջանումէ թափանցել մշուշոտ ապագայի խորքը՝ իր հիվանդագինտարակուսանքների լուծումը որոնելով: Արդեն թվում է, որ եթեանգամ այդ Հայաստան կոչված դժբախտ երկրում ոչ մի հայ չմնա,մարդիկ նորից պիտի այրվեն նույն իղձերով, ցավագին ու կրոնական գունավորում ստացած խնդրով: Հայության համար միցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր,դյութական մի անուն: Լոզունգը բացարձակ ու վճռական է, նրա դրոշակի վրա գրված է՝«դեպի Հայաստան»: «Հայաստանը պետք է ազատվի: Չէ՞ որ ամեն հայ մտավորականի և ամեն հայ մարդու համար այդ հարցը դարձել է սրբազան ավանդ, նվիրական տվայտանք:Հայ մտավորականության իշխող հոսանքը մշակել է մի տեսակետ, ըստ որի թուրքահայխնդրի լուծման հետ է կապված հայության ապագայի հարցը: Այդ հասարակական հոսանքիթեորիան համատարած ու իշխող է երկրում: Այդ ուղղությունը գրավել է ոչ միայն միջինհասարակական խավերի համակրությունը: Հետաքրքիրն այդ ուղղության թեորիաներիմանրամասները չեն, ոչ էլ ամբողջական կոնցեպցիան: Հայություն և Հայաստան ասելով՝այդ ուղղության ներկայացուցիչները գրեթե միշտ նկատի ունեն թուրքահայությունը ևԹրքահայաստանը: Մտածողության այդ ձևի շատ բնորոշ արտահայտությունն է հեղինակի (Տերյանի) մեկ տարի առաջ լսած մի դասախոսություն, որ վերաբերում էր հայգրականությանը, և մի ուրիշ դասախոսություն, որ վերաբերում էր հայ կուլտուրայիապագային: Հայության գլխավոր կուլտուրական կենտրոնը ներկայանում է, ըստ այդտեսակետի, Էրզրումը, Վանը, Մուշը, մի խոսքով՝ Թրքահայաստանի կենտրոնները:Ընդհանուր առմամբ՝ դասախոսները լավատեսությամբ են տոգորված հայությանկուլտուրական ապագայի վերաբերմամբ: Սակայն Տերյանին նրանց ոգևորությունը չի փոխանցվում, որովհետև հիմնված է թրքահայ խնդրի լուծման վրա, մինչդեռ հարցը ողջհայության կուլտուրական ապագան է: Անընդունելի է այդ կոնցեպցիան՝ ոչ միայն իբրևմտածողություն, այլև զգացողություն: Հայ ժողովրդի ֆիզիկական ապահովության մասինխոսողները, իհարկե, պակաս չեն հետաքրքրված հայության կուլտուրական և հոգեկանստացվածքների մեջ, սակայն կա տարբերություն: Ֆիզիկականի մասին մտահոգվողներըչունեն գերագույն ու վճռական հույսեր ներկայիս հայության ապագայի նկատմամբ, ինչհույսեր անկասկած ունեն նրանք, ովքեր ողջ հայության ապագայի հարցը կապում ենթրքահայերի հետ: Չընծայելով թուրքահայությանն այդպիսի վճռական դեր,այնուամենայնիվ, ամեն հայ պիտի շահագրգռված լինի թրքահայերի ազատագրմամբ:Հակադրություն չկա այստեղ, այլ՝ համադրություն, քանի որ ֆիզիկականի մասինհոգացողները ևս հայության ապագայի խնդրով են զբաղված: Խնդիրը մեկ է՝ հայությանկուլտուրայի ապագայի ապահովումը: Ազգային ինտելիգենցիան պարզ կերպով առաջադրելէ ազգային կուլտուրական ապագայի հեռանկարը: Բուրժուական ինտելիգենցիան, որսովորաբար հարում է քաղաքական լիբերալ ուղղություններին, այս դեպքում միտարօրինակ համերաշխություն է ցույց տալիս ազգային մտավորականներին: Նրանց,որոնցից դեռ երեկ հրաժարվում էր: Ի՞նչ նկատի ունի «Հայաստան» ասելով: Ի՞նչ էնշանակում այդ բառը նրա շուրթերին: Եթե «ազգի կուլտուրական ապագան», ապա պետք էենթադրել այդ բուրժուական ինտելիգենցիայի մեջ որոշ ազգային կուլտուրականգունավորում, ազգային կուլտուրական որոշ գաղափարներ, ձգտում, մինչդեռ փաստերըժխտում են այդպիսի ազգային ոգու գոյությունը բուրժուական ինտելիգենցիայի մեջ:Ընդհակառակը, ինչպես հայ բուրժուազիան, այնպես և ինտելիգենցիան, ապազգայնացածէ: Նրա համար գոյություն չունի հայ կուլտուրա: Անտեղյակ է այդ կուլտուրայի գլխավորգործոններին – լեզվին, գրականությանը, արվեստին… Արհամարհում է այդ ամենը: «Փոքրազգ ենք» պատճառաբանությունը սխալ է: Ո՛չ լեհ, ո՛չ ֆինն, ո՛չ մալոռուս, ո՛չ վրացիինտելիգենցիան այդպես չէ: Հայ բուրժուական ինտելիգենցիան, որ ժխտում է մերժողովրդի լեզուն, արհամարհում է մեր գրականությունն ու մամուլը, տոգորվել էոգևորությամբ, ազգասիրությամբ: Նա ևս իր լոզունգը դարձրել է «Հայաստանը»…Ստացվում է մի սքանչելի պատկեր. հայության բերանը հայերեն չի խոսում: Հնարավո՞ր էմի այդպիսի պատկեր այլ «փոքր» ազգերի մեջ. որ մի լեհ ինտելիգենտ կամ բուրժուա՝լեհերեն չիմանա: Պայմանները, որոնք մատնանշում է հայ ինտելիգենցիան, չենխանգարում լեհերին ու մալոռուսներին սիրել ու ճանաչել իրենց լեզուն, գրականությունը,պատմությունն ու արվեստը: Մատնանիշ են անում գրականության, արվեստի, մամուլի,դպրոցի անկյալ վիճակը և դրանով արդարացնում իրենց անտարբերությունը: Հայբուրժուա-ինտելիգենտն ամեն անգամ, երբ խոսք է բացվում գրականության մասին,աչքերը հյուսիս է դարձնում. այնտե՜ղ, տեսնու՞մ եք, գրականություն կա, որովհետեւ մեծազգ է, գրքերը տարածվում են, գրականությունը օգտավետ, շահավետ զբաղմունք է… Ռուսգրականությունը դիվիդենտներից չէ՝ որ ծաղկել է: Տյուտչևը, Դոստոևսկին պիտի տասնյակտարիներ սպասեն, որպեսզի նրանց գնահատի հասարակությունը: Մինչև օրս հավաքվածչէ գումարը, որով պիտի կանգնեցնեն Խ. Աբովյանի արձանը Երևանում: Հայրենիքի, ՀոգևորՀայաստանի կառուցման ծանր ու վշտալի, բայց ազնիվ աշխատանքը կվերցնեն իրենց վրանրանք, ովքեր անճանաչ են… Ժողովուրդը չպիտի ոտնատակ գնա այս շփոթ օրերում, զոհլինի սխալ գաղափարախոսության, սխալ ըմբռնված ազգային իդեալի… Մի հարվածով կամհերոսական ճիգով չի ստեղծվի Հայաստանը: Հոգևոր Հայաստանի առաջ կա դեռ մի խոշորու վսեմ աշխատանք, գուցե ոչ այնքան շլացնող ու փայլուն, սակայն իմաստալից և վեհ՝ իրներքին բովանդակությամբ: Հայության հավաքում կամ հայության կազմակերպումգաղափարական իմաստով – ահա Հոգևոր Հայաստանը: Ազգը միայն արտաքին ուժերիզորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամներիներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի ևներքին զորություն, հոգևոր մղում: Որքան ուզում է թող անկախ ու ազատ լինի Ալբանիան,դա երբեք չի ստեղծի ազգ, եթե ալբանական ժողովուրդը մի ներքին մղում չունենա դեպիայդ… Հեղինակը չի արժևորում այն ազգությանը, որ արտաքին սահմաններով էպահպանում իր ինքնությունը, և որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք չկապահպանելու: Ֆրանսիացիների նման կուլտուրապես կազմակերպված ու զորեղ ևքաղաքականապես ապահով մի ժողովուրդ ամեն կերպ աշխատում է պահպանել իրինքնության գլխավոր նշանը – իր լեզուն: Հայրենիքում կան շատ ու շատ շքեղ ու հոյակապդպրոցական շենքեր (որոնց ճակատին անշուշտ ոսկետառ փորագրված է պանծալիբարերարի անունը). սակայն չկա մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իրբարձրության վրա… Այդ Հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատանք էպահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ,գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը: Րաֆֆին,Արծրունին, Նալբանդյանը, Դուրյանը նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներեն, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը: Մի՞թե անվերջչարչարանքի և գերագույն մի բաղձանքի, անվերջ զրկանքների և վսեմ մի հավատի պայծառպատկերը չէ մեր Հոգևոր Հայրենիքի ասպետ-զավակների կյանքը: Հոգևոր Հայրենիքը, ինչպես և ֆիզիկականը ավերված երկիր է, և այդ ավեր ու անավարտ շենքերըկանգնեցնելու համար հարկավոր է սեր, անձնվիրություն, ոգևորություն: ՀոգևորՀայաստանը հոգով է կենդանի: Դատարկ խոսքեր են հայերի փոքր ազգ լինելու մասինհնչող ճառերը. ո՛չ բելգիացիք են մեծ ազգ, ո՛չ նորվեգացիք, մինչդեռ որպիսի դյութականանուններ են դրանք… Այսօրվա ահավոր անցքերը, ինչպես շատ իրավացի նկատել է միհայտնի ռուս գրող, կփոխեն ոչ միայն աշխարհագրական սահմանագծերը, այլևգաղափարական աշխարհում պիտի մի նոր հեղաշրջում առաջացնեն: Այդ անցքերը անհետչեն անցնի հոգու համար: Հայերի մեռած կյանքն ասես կենդանության նշաններ է ցույցտալիս: Թող լինեն այդ նշանները տարօրինակ և երբեմն այլանդակ, բայց այդտարօրինակություններն ու այլանդակությունները Տերյանը կուզեր վերագրել անցյալին,սակայն այն պահում է իր ստվերը նաև բացվող ապագայի վրա: Նյութական կորուստներըմիշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է: Չպետք է մատնանշելարտաքին արգելքները՝ դրանք միշտ կան, և դրանց դեմ պետք է կռվել: Բայց նախ պետք էկամք, հավատ, գիտակցություն. առանց այդ՝ ավելորդ է արտաքին արգելքների դեմկռվելը…

Հեղինակը հավատում է, կլինի և Հոգևոր Հայաստանը, կենդանի կլինի այն Հայաստանը,որի համար ժողովուրդը թափում է իր արյունը:

tarntercum