Վահան Թոթովենց. « Հովնաթան որդի Երեմիայի » (1934 թ. համառոտ)

totovenc-hovnatan-vordi-eremiayiՀեղինակը պատմում է քաղաքի մասին, որը դարերից իվեր լեռան կատարին էր։ Այն կառուցված էր սպիտակքարից, որովհետև լեռն ամբողջ սպիտակ քարից էր։

Հին ժամանակների իշխողները, ռազմականնպատակների համար, քաղաքի արևելյան կողմըվիթխարի ամրոց էին կառուցել։ Լեռան ստորոտը, ուրքաղաքից իջնելու համար միայն մի ճանապարհ կար,ոլորապտույտ և քարքարոտ, նման երազներում բացված արահետների, այգիներով էրբոլորված։ Այդ այգիները գոյություն են ունեցել բիբլիական ժամանակներից։ Դաշտիցանցնում է աշխարհի ամենահին գետերից մեկը, ամառը՝ կապույտ և վետվետուն, կարծեսերկնքի մի երակը լիներ՝ մխրճված հողի մեջ, ձմեռը՝ մթին և ահարկու, գարնանը վարարումէ և մռնչում առասպելական գազանների նման: Քաղաքի բնակիչները ամբողջ օրը քրտինքէին թափում դաշտում և այգիներում, իսկ գիշերները բարձրանում էին քաղաքը, որովհետևգիշերները դաշտն էին լցվում արյունարբու ավազակներ: Ավազակները սպանում էինմարդկանց, կողոպտում և հեռանում, երբ լուսաստղն էր փայլում պաղպաջուն երկնքում:Ժամանակի ընթացքում ավազակները, սակայն նվազեցին, գնալով անհետացան: Ո՞ւրգնացին, ի՞նչ եղան, ինչպե՞ս կորան։ Դա ժամանակի քմահաճույքն է և գաղտնիքը, ոչ ոք չիիմանում։ Երբ ավազակներն անհետացան, լեռան քաղաքի բնակիչները նորից ոտներըքաշեցին դեպի լեռան քաղաքը գիշերները, ըստ դարերի սովորության, իսկ նրանց աչքերըմնացին դաշտում։ Եվ սրանից հարյուր տարի առաջ դաշտում կառուցվեց, լեռան սպիտակքարից, առաջին տնակը, ապա երկրորդ տնակը, երրորդը, չորրորդը, հինգերորդըբոլորնէլ լեռան սպիտակ քարից։ Երկար էր տևում տնակ կառուցելը։ Մինչև լեռան կողից քարն էինպոկում, դաշտ բերում, հղկում և պատը շարում, ձմեռը վրա էր հասնում, առանց կտուրըծածկելու: Երբ ջրերը վարարում էին ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից, դաշտումտեղտեղ բնական ավազաններ էին գոյանում: Այդ ավազանները, կիզիչ արևի տակ, այնարևի, որ քաղցրացնում էր միրգը և արնաներկում վարդը, արագորեն շոգիանում էին,հատակում թողնելով ազնվագույն տեսակի կավ: Իսկ կավը՝ չորանալուց հետո՝ ճեղքոտվումէր թանձր շերտերով։ Եվ երիտասարդ բնակիչներից մեկը՝ Անդրեասը, որդի քարտաշԴավթի, մտածում է օգտագործել ազնվագույն այդ կավը և շինել աղյուսներ: Եվ դաշտիցաքուցրիվ տնակներից հեռու՝ բաց դաշտում, երիտասարդ Անդրեասը ճգնեց իրականացնելիր մտածումը։ Արհեստական թմբեր կառուցեց հեղեղների դիմաց և շինեց ավազաններ։ Երբհեղեղները բարձրացան, եկան լցրին այդ ավազանները, շոգիացումից հետո հատակումմնաց ազնվագույն կավը: Անդրեասը շինեց չորս տախտակե շերտից մի քառակուսիշրջանակ, երկու մատի խորությամբ, թափեց ազնվագույն կավն այդ շրջանակի մեջ ևքաշելով շրջանակը դուրս՝ թողեց, որ կավը չորանա ու դառնա աղյուս։ Այդ տարին դաշտումտասնյակներով տներ կառուցվեցին հում աղյուսից, բայց հաջորդ տարին, առաջինգարնանից, աղյուս թափող Անդրեասը կառուցեց մի հնոց՝ աղյուսը թրծելու համար։ Միքանի ժամվա ընթացքում աղյուսները թրծվում էին, մի գիշերվա մեջ սառչում։ Անդրեասըդուրս էր բերում թրծված, կարմրած ու թեթևացած աղյուսները և դարսում արևի տակ։ Տներիկառուցումն ավելի արագացավ, տները բազմացան, որովհետև Անդրեասի աղյուսից ավելիհեշտ էր պատ շարելը, իսկ էժանության մասին խոսք անգամ չէր կարելի ասել։ Լեռանքաղաքի բնակիչների մեծամասնությունն իջավ դաշտը: Դաշտի բարիքը լեռան գագաթըփոխադրելու այլևս կարիք չկար: Անդրեասն սկսեց շինել կիսախողովակաձև աղյուսներ,որպեսզի կտուրները ծածկվեն այդ աղյուսներով։ Սկզբում դաշտեցիները չհավատացին, թեայդ կիսախողովակաձև աղյուսները կարող էին անձրևները պահել տների ներսը հոսելուց,ուստի Անդրեասը քանդեց իր տան կտուրը և վերաշինեց այն այդ աղյուսներով։ Օրինակըվարակիչ դարձավ, և հաջորդ տարին կիսախողովակաձև աղյուսները հացի պես ծախվեցին։Անդրեասի գործը մեծացավ, բազմացան դաշտեցիների պահանջները։ Եվ Անդրեասը հիմքըդրեց առաջին բրուտանոցի։ Սա ընդարձակ և ցածր առաստաղով մի «սրահ» էր փոքրլուսամուտներով, երկարաձև, ինչպես նավը։ Դաշտեցիները չմնացին իրենց պարտեզներումև այգիներում. նրանք կապեր հաստատեցին ուրիշ քաղաքների հետ, ու նրանց հետ կապերհաստատեցին ուրիշ աշխարհներ։ Նոր քաղաքի հրապարակը ծաղկեց և հարստացավ։Անդրեասը, բացի երկու տեսակի աղյուսից, սկսեք շինել և արդեն կանոնավոր խողովակներ,որոնք գործածվում էին լեռան ստորոտից տները ջուր բերելու համար, շինեց կժեր, փարչեր,զանազան չափի և ձևի ամաններ, գինու և ջրի կարասներ, թասեր և երկարավիզ սրվակներ։Այս բոլորի համար Անդրեասը բրուտանոցում դրեց չարխեր, որոնց վրա արդեն սկսեցինաշխատել իր չորս որդիներից առաջին երկուսը՝ Երեմիան և Գրիգորը։ Նոր քաղաքի շուրջըփոքրիկ գյուղեր ցանվեցին, կարմիր կտուրներով և կարմիր աղյուսե պատերով։ Դաշտիառաջին բրուտը, Անդրեասը, որ առաջին անգամ աոաջին աղյուսը թափեց, տեսավ թոռներիզավակներին և տեսավ առաջին ծոռին: Ծերունի բրուտին, սակայն, մի խոր ցավ էրտանջում։ Նրա անդրանիկ որդի Երեմիան զավակ չունեցավ: Հիսունն անց՝ կորցրեցԵրեմիան իր անպտուղ կնոջը, դարձավ տխուր, մռայլ և հուսահատ։ Մի օր Անդրեասըկանչեց իր անդրանիկ որդուն և ասաց, որ նա պետք է նորից ամուսնանա, որպեսզիզավակներ ունենա, քանզի անպտուղ հող դառնալը մեղանչում է Աստծո դեմ: Երեմիայիաչքերը փայլեցին երիտասարդ օրերի նման, արյունը սուրաց երակների մեջ։ Եվ Անդրեասիտունը մտավ մի երիտասարդ հարս, որը, հակառակ իր տարիքին, համարվեց մեծ հարսը՝իբրև անդրանիկ զավակի կինը: Եվ Երեմիայի ծառը ծաղկեց ու տվեց գույնզզույն պտուղներ։Ծերունի Անդրեասն ուրախացավ, փարատվեց ցավը նրա հոգուց, և պատրաստվեց մեռնելուխաղաղությամբ։ Նա սիրում էր Երեմիայի անդրանիկ որդի Հովնաթանին, որովհետև նրամեջ տեսնում էր պատկերը իր հոգու ու մարմնի։ Հովնաթանը կապուտաչյա էր ուգանգրահեր։ Մի օր ծերունի Անդրեասը կանչեց Հովնաթանին իր մոտ և ասաց, որ գրիհետևյալը: Հովնաթանն այդ ժամանակ տասնվեց տարեկան էր: Ծերունու ականջին հնչեցկյանքի ոսկյա ծնծղան։ Տիրեց լռություն։ Ծերունին չէր խոսում, որովհետև նա ունկնդրումէր իր կյանքի ամենահրապուրիչ երգին։ Երբ երգը վերջացավ, ծերունի Անդրեասը հառաչեցև թելադրեց Հովնաթանին:

Հայրապետ ծնավ Առաքել, Առաքել ծնավ Դավիթ, Դավիթ ծնավ Անդրեաս, Անդրեաս ծնավԵրեմիա, Գրիգոր, Պետրոս, Պողոս, Սառա, Յուղաբեր, Հռիփսիմե, Երեմիա ծնավ Հովնաթան,Մարգարիտ և Դավիթ։ Հովնաթան ծնավ

Եվ ծերուհին կանգ առավ, կարոտագին նայեց Հովնաթանի կապույտ և շողշողուն աչքերին։Հովնաթանը շարունակեց գրել։

Հովնաթան ծնավ Անդրեաս։

Ծերունու աչքերի առաջ ծաղկեց բամբակենին, նրա ականջները լսեցին գարնան առվակիկարկաչը: Բայց մահը եկավ, որովհետև հոգնած մարմինը կարոտում է հողը, կարոտում է իրնախնական ձևը։ Բոլորը հավաքվեցին նրա շուրջը, և նա ասաց իր վերջին խոսքերը,պատվիրեց, որ կավից չհեռանան, այդ կավը շինեց այս նոր քաղաքը, բոլորն էլ կավից ենշինված, անհատնում է կավը, անվերջ, ամեն ինչ կավ էր և կավ պիտի դառնա։ Տան բոլորբանալիները նրանց է հանձնել, ոչինչ չի տանում իր հետ, գնում է անճրագ։ Չի իմանում՝ճանապարհը լո՞ւյս է, թե՞ մութ։ Երկար խոսեց ծերունի բրուտը և մեռավ: Երկարվիճաբանությունից հետո՝ Երեմիան զիջեց մյուսներին և որոշեցին թաղել պապին ոչ թեվերին ավազանի հատակում, այլ գլխին։ Երեմիան պնդում էր, որ հոր խնդիրքը պետք էկատարվի։ Հաջորդ օրը բոլորն օգնեցին Հովնաթանին՝ հնոց տանելու այն վիթխարիսնդուկը, որը շինել էր նա իբրև սարկոֆագ։ Ո՛չ Հովնաթանը և ո՛չ էլ դաշտեցիներըգաղափար չունեին սարկոֆագի մասին, բայց բոլորն էլ համաձայնեցին, որ լավ էր դնելդագաղը այդ կավե սնդուկի մեջ, որի դրսի պատերի վրա Հովնաթանն իրենց դաշտիծաղիկները և պտուղներն էր քանդակել։ Այդ գիշեր թրծեցին սարկոֆագը և առավոտյանպապի դագաղը դրին մեջը։ Մի քանի օր անց՝ Երեմիան և նրա եղբայրները լծեցին սայլը,վերցրին քլունգները և գնացին հին լեռը, քանդեցին լեռան կողը, դուրս բերին սպիտակ ևկանաչ երակներով քարի մի խոշոր բեկոր, տվին քարտաշին, որ ձևավորի իբրև շիրմաքար։Մինչ քարտաշն աշխատում էր սպիտակ և կանաչ երակներով քարի վրա, գանգրահեր ևկապուտաչյա Հովնաթանը նորից էր խաղում կավի հետ բրուտանոցի հեռավոր անկյունում։Այս անգամ նա քանդակում էր պապու կիսանդրին, բոլորից գաղտնի: Հայրը՝ Երեմիանտեսավ և հիացավ: Առաջին անգամ իր կյանքում Անդրեասի որդի Երեմիան անդրադարձավկավի այդքան ազնիվ օգտագործման։ Նա երբեք չէր մտածել, որ կավը, բացի թասերից,գավերից, փարչերից և աղյուսներից, կարելի էր օգտագործել և անմահության համար։Երեմիան, իբրև արձան, միայն տեսել էր Քրիստոսի խաչելությունը։ Եվ հայր ու որդի տարանկավը, դրին հնոցի մեջ և գիշերը բոլոր վառեցին հնոցը։ Թե ո՛րտեղից և ի՛նչպես Հովնաթանըսովորել էր քանդակել՝ բոլորի համար մնաց գաղտնիք, բայց Հովնաթանը երկար էրաշխատել, բոլորից գաղտնի, հափշտակությամբ և ներքին անիմանալի մղումով։Բրուտանոցում, բոլորից բացարձակապես գաղտնի, Հովնաթանը շինել էր ձեռքեր, գլուխներ,ոտներ, փոքր, շատ փոքր մեծությամբ և չէր համարձակվել ցույց տալ հորը կամհորեղբայրներին, մինչև անգամ ցույց չէր տվել պապին, որն իրեն այնքան սիրում էր, որնիրեն անպայման կքաջալերեր անսահման չափով։ Բացի մարմնի այս մասերից, նա կավիցսարքել էր մի փոքրիկ սայլ, ճիշտ նման իրենց սայլին՝ զույգ եզներով։ Հովնաթանըքանդակել էր նաև զանազան տեսակի պտուղներ, տերևներ, քանդակել էր Քրիստոսը՝ խաչիվրա։ Եվ ահա պատանի Հովնաթանը, ցնցված պապի մահվամբ, տոգորված նրանանմահացնելու բուռն տենչով, հանդգնեց քանդակել և նրա կիսանդրին։ Պապի կիսանդրիիցհետո՝ Հովնաթանն սկսեց զբաղվել արձաններ շինելով այլևս համարձակորեն։ Նրա կերտածգլուխները նման էին իր գլխին, որովհետև գլխի ձևը վերցնում էր նա միայն իր գլխից, որըդիտում էր կոտրած հայելուց։ Բայց հարազատները պահանջում էին, որ նա աղյուս սարքի,քանի որ ապրել էր պետք, իսկ պապի գործը նրա ցանկությամբ Հովնաթանն էր շարունակել:Եվ Հովնաթանը, հուսահատ ու տխուր, վերցնում էր փայտե նախնական քառակուսիշրջանակը, բոբիկանում և արևածագից մինչև արևամայր աղյուս թափում։ ԱռավոտյանՀովնաթանը վեր էր թռչում անկողնուց, երբ դեռ լուսաստղն էր շողում երկնքում, ինչպեսմարգարիտը փիրուզյա ֆոնի վրա, վազում էր բրուտանոց և սկսում էր սեփականաշխատանքը։ Հովնաթանին այրում էին մարմնի ձևերի այլազան գաղտնիքները։ Գիշերներընա մտնում էր բրուտանոցը։ Ոչ ոք չկար։ Բայց Հովնաթանին թվում էր, որ շնչում է կավը։Մերկանում էր, վառում մոմը և մոմի օրորուն լույսով դիտում էր մարմինը և տեսնում էր, որմարմնի ոչ մի կետ չի սառչում, այլ անվերջ փոփոխվում է. խորությունների ևբարձրությունների անհուն մի ելևէջ, բայց երբ միևնույն մոմի լույսով դիտում էրձևակերպած մարմնի մի մասը, գտնում էր, որ գոյություն չունի կենդանի մարմինը, ինքըձևավորել էր մարմնի ընդհանուր երևույթը։ Երիտասարդ բրուտը, որ ձգտում էրքանդակագործ դառնալ, ոչ մի գաղափար չուներ մոդելի մասին, բայց զգում էր, որ եթեմեկը լինի և նրանից վերցնի մարմնի ձևերը, ավելի ճիշտ կլինի։ Մարմնի մասերը նաքանդակում էր իր մարմնից՝ հայելու մեջ նայելով, և Հովնաթանն զգում էր, որ դա բավականչէ։ Մի օր նա որոշում է քանդակել փոքրիկ եղբորը՝ Դավթին։ Վերջին օրը, երբ Երեմիանտեսավ մանկան մերկ արձանը, իր սեփական մանկան, սեփական որդու ձեռքով կերտված,նայեց Հովնաթանին, և աչքերը լցվեցին արցունքով։ Մի օր, ամառվա սկզբներում, միջօրեիկիզիչ արևի տակ, Հովնաթանը տեսավ իր քրոջը, Մարգարիտին, որ լողանում էր վերիավազանում, որի գլխավերևում հանգչում էր պապը։ Մարգարիտը տասնվեց տարեկան էր,իրենից մի քանի տարով փոքր։ Հովնաթանը և Մարգարիտը, այդ միևնույն ավազանում,միասին շատ անգամ էին լողացել, բայց վերջին տարիները բաժանվել էին իրարիցբնազդորեն: Հովնաթանն սկսեց մտածել. Մարգարիտն այն աղջիկը չէր, որի հետ այնքանլողացել էր։ Նա փոխվել էր բոլորովին։ Մանկությունից ոչինչ չէր մնացել, կարծես մի օտար,անծանոթ աղջիկ էր, որ պատահաբար ընկել էր իրենց ավազանը։ Նրա ստինքները,դողահար՝ ջրի զովությունից, կարծես թռչում էին ջրից դուրս, մարմինը լցվել էր, կլորացել,ոսկորների ոչ մի հետք չէր երևում։ Եվ Հովնաթանը մտադրեց քանդակել քրոջը։ Քույրըհամաձայնեց, բայց հայրը տեսավ մերկ քանդակը, կործանեց այն և որդուն անամոթհամարեց: Հովնաթանը հասկացավ, որ պետք է հեռանա տնից: Մարգարիտն ու Դավիթըհանդիպեցին նրան Չոր Աղբյուրի մոտ, ոսկի տվեցին, որը հայրն էր ուղարկել: Հովնաթանըայցելեց պապու գերեզմանը, խոսեց նրա հետ.

Պա՜պ, դու պատվիրեցիր, որ ոչ ոք չհեռանա այս ազնվագույն կավից, բայց ես հեռանումեմ, կավը բարի է և ստեղծարար, բայց մարդիկ չար են և խավար։ Ների՛ր ինձ, պա՜պ, եսվերցնում եմ մի ափ կավ և դնում եմ կրծքիս վրա. թող դա լինի կապը իմ հոգու և այս հողիու լուսավորի իմ ճանապարհը։

 Մարգարիտը և Դավիթը Հովնաթանին հետևեցին աչքերով՝ մինչև ճանապարհը թաղվեցարտերի կանաչում և էլ չերևաց Հովնաթանը։ Ոչ մի լուր չեկավ նրանից։ Հայրը ամեն անգամպապի չարխը դատարկ տեսնելուն, թափեց արցունքներ՝ ձևավորված անոթների վրա։Մարգարիտն ամուսնացավ և կորցրեց իր մարմնի վարդը։ Դավիթը մեծացավ, չսիրեցբրուտանոցի աշխատանքը և մտավ առևտրական ասպարեզ։ Եվ մի օր Երեմիան, առանցցնցումների, առանց մահվան սարսափի, փակեց աչքերը լռությամբ ու խաղաղությամբ։Նրան թաղեցին պապի կողքին։ Երեմիայի մահից մի տարի անց՝ մեռավ Երեմիայի կինը, երբմի երեկո, ըստ երկար ժամանակի սովորության, խունկ էր ծխում և երգում որդու վրակապած երգը։ Դավիթը քաղաքում չէր, նա գնացել էր հարավային երկրներ՝ ապրանքբերելու։ Վերադարձին նա գտավ ծնողներին հանգչած վերի ավազանի գլխին, պապիկողքին։ Դավիթն այլևս չուզեց մնալ այդ աշխարհում, վաճառեց ունեցվածքը, գաղթեց դեպիհարավ, որովհետև այնտեղ նրան դյութել էր մթին գույնով մի բոցավառ աղջիկ։ Անցավժամանակ, և մի օր Հովնաթանը վերադարձավ: Հին տունը արդեն պատկանում էր ուրիշին,և նա ապրեց քրոջ մոտ: Հովնաթանը ապրել էր արևմտյան մի երկրում։ Այդ երկիրը,երկարավիզ կոշիկի նման, մխրճված է կապույտ և մեծ ու հին մի ծովում: Արևադարձայինայդ երկրում կառուցված են մարմարյա քաղաքներ։ Երկիրը մարմարներով են ծաղկեցրելմարդկության այդ բազմությունները։ Այդ երկրում է ապրել աշխարհի և ժամանակներիմեծագույն քանդակագործը։ Իր աչքերով տեսավ նրա արձանները, իր ձեռքերով շոշափեցնրա մարմարները, որոնք դարեր շնչում են և ավելի կենդանի են, քան այժմ այդ երկրումապրող մարդիկ։ Նա երկրպագեց հին այդ վարպետին ու վարպետներին և սովորեց նրանցարվեստը։ Եվ որոշեց վերադառնալ ու քանդակել իրենց կավով և իրենց սպիտակ քարով։ ԵվՀովնաթանը սկսեց աշխատել: Նրա մուրճի հարվածները լսվում էին լուսաբացից մինչևմայրամուտ, երբեմն կարճ և երբեմն երկար ընդհատումներով, փշրվում էր սպիտակ քարը ևթափվում գետնին: Նրա մուրճի հարվածները լսվում էին վերի հարկից խուլ և խորը՝ ինչպեսբաբախումը սրտի։ Հովնաթանն աշխատում էր թե՛ կավի և թե՛ սպիտակ քարի վրա: Կավիաշխատանքները վերջացնելուց հետո թրծում էր։ Եվ աշխատանոցը հետզհետե սկսեց շնչելֆիգուրաների բազմությամբ։ Ահա մի գանձարան, գանձարանի կողքին մի երիտասարդ՝աղեղը ձեռքին, կապարճն ուսին, թիկնեղ, ջլապինդ, ուռած կրծքով, պաշտպանում է այդգանձարանը, որի մեջ ամփոփված է մարդկության ստեղծագործության լավագույնը: Ահաերկրորդըերկու որբ, քույր և եղբայր, փաթաթված իրար՝ տոկալու կյանքի մրրիկին։ Ահաերրորդըմի թռչող և մերկ աղջիկ՝ սուրը ձեռին, ապա մի մարդ` ցնցոտիապատ, աչքերըթաշկինակով կապած, չոքած գետնին, գլուխը կախ դեպի մայր հողը, նրա կողքին դահճիմթին կերպարանքը, երկու ձեռքով բարձրացրած նրա վզին ծանր դաշույնը` պատրաստգլխատելու: Մի մայր՝ թևերը պարզած, ծամերը հովին, խելահեղ վազքի մեջ, կարծես լսվումէ նրա աղիողորմ ողբը։ Եվ այլ մանուկներ, այլ կանայք ու տղամարդիկ, բոլորն էլ թշվառ ևըմբոստ: Հովնաթանը քանդակել էր նաև ձիեր՝ զանազան վազքերի մեջ, մի հղի շուն՝ստինքների պտուկները հպած գետնին, մի արջ՝ որսորդին գրկած և մի առյուծ՝ մի ընտանիանասուն հոշոտելիս: Մի ամբողջ աշխարհ էր շնչում Հովնաթանի աշխատանոցում: Բայցմարդկային չարությունը, խավար միտքը, հետամնացությունը և ձրիակերներիիշխանությունը չթողին, որ արվեստագետն ստեղծագործեր խաղաղությամբ և խնդությամբ:Հովնաթանը կանացի ֆիգուրաների համար աշխատանոց էր բերում կանայք, մերկացնումնրանց և քանդակում։ Այդ կանայք, որոնք համաձայնում էին մերկանալ արվեստագետիառաջ, բնականորեն բարի վարքի տեր կանայք չէին, և մարդիկ սկսեցին բամբասել նրան:Արվեստագետն ուշադրություն չէր դարձնում, և մարդիկ հնարեցին ուրիշ բամբասանք, թեքրոջ ամուսնու հացն է ուտում։ Այրում էր Հովնաթանին վերջին բամբասանքը: Եվ կերածհացը հետզհետե մնում էր կոկորդում ու կուլ չէր գնում։ Սկզբներում նա երբեքմտադրություն չուներ վաճառելու իր աշխատանքներից մեկնումեկը, բայց երբ հացը մնացկոկորդում, զիջեց և հայտարարեց վաճառք։ Մի մեծ բազմություն հավաքվեց նրաաշխատանոցը, դիտեց, զմայլվեց, բայց ոչ ոք ոչինչ չգնեց։ Առնեն ի՞նչ անեն։ Այդպեսմտածեց մեծամասնությունը։ Եվ ոչ մի աշխատանք չվաճառվեց։ Հուսահատությունը,ինչպես երկաթյա շղթա, պատեց նրան։ Վերջապես, Հովնաթանը միտք հղացավ դիմելազգին, որպեսզի ազգն ինքը վերցնի բոլորը, տա որոշ գումար, պայմանով, որ բոլորըմիասին ցուցադրի դահլիճում։ Ազգին պատկանող այսպիսի դահլիճներ բազում էին։ Թեմիառաջնորդը, որ եպիսկոպոս էր, ասաց, որ թագավոր, Քրիստոս ու սուրբ առաքյալքանդակի, նոր փող կտա։ Հուսահատությանը փոխարինեց զայրույթը և ցցվեց Հովնաթանիաչքերում՝ ինչպես մերկ և ոճրի պատրաստ դաշույնը: Երկու օր անց՝ առաջնորդարանիծառաները, գլխավոր քարտուղարի առաջնորդությամբ, հանդիսավորությամբ սրբազանիառաջ դրին մի ծանր տուփ, որ նվեր էր ստացված սրբազանի համար։ Դահլիճում, աջ ևձախ, բազմել էին ազգի երևելիները։ Գլխավոր քարտուղարն ինքը բաց արավ տուփը,քանդելով խնամքով կարմիր ժապավենները։ Երբ դուրս բերվեց նվերը, բոլորն ապշահարմնացին իրենց տեղում, ոչ ոք չհամարձակվեց նայել սրբազանին, իսկ սրբազանի միրուքըվետվետում էր, որովհետև դողում էր նրա ծնոտը զայրույթից։ Նվերը մի մինիատյուր արձանէր՝ երկու ֆիգուրայով։ Մի ֆիգուրան ինքը՝ սրբազանն էր, իսկ մյուսը՝ Հովնաթանը,բռունցքը երկարած սրբազանին, բթամատը սրբազանի ճիշտ քթին։ Սրբազանը կարգադրեցփշրել սյն: Գլխավոր քարտուղարը կանչեց ծառաներին: Նրանք վերցրին արձանը և տարան։Ազգի երևելիները հեռացան՝ խոնարհվելով սրբազանի առաջ, իսկ սրբազանը քաշվեց իրննջարանը, որտեղ նրան սպասում էր իր տասնյակ պոռնիկներից մեկը։ Գլխավորքարտուղարը փշրել չտվեց արձանը, այլ ուղարկեց իր տունը։ Ծառաներին տվեց ցորեն,ալյուր, շաքար, մեղր ու գինի և պատվիրեց ոչինչ չհայտնել սրբազանին։ Գլխավորքարտուղարը տանը երկար դիտեց արձանը, նրան բռնեց մի հոմերական ծիծաղ, որովհետևհիշեց սրբազանի բազմելը թավշյա լայնանիստ աթոռի վրա, նրա գոռոզ նայվածքն իսպասումն այն նվերի, որ Քրիստոսի եկեղեցու ամենահպարտ մի ծառանամենախոնարհաբար ուղարկել էր իրեն։ Արվեստագետի համար օրերը դարձան դժնդակ:Քաղաքում շատ քչերը ողջույն էին տալիս նրան և ողջույնն առնում։ Սրբազանը նզովք էրկարդացել նրա գլխին՝ անաստված և անբարոյական։ Սրբազանը, տեսնելով, որ իր նզովքիցհետո էլ Հովնաթանը կուշտ է, ապրում է և ստեղծագործում, կանչեց իր մոտ Մարգարիտիամուսնուն և ասաց, որ զրկի Հովնաթանին հացից։ Մարգարիտի ամուսինը հասավ տուն,իջավ Հովնաթանի աշխատանոցը։ Հովնաթանը, տեսնելով նրա աչքերի մեջ եղբայրականհին զգացումը, նետեց մուրճը, բաց արավ բազուկները, և նրանք գիրկընդխառնվեցինջերմությամբ և կարոտով։ Ապա Մարգարիտի ամուսինը պատմեց ամեն ինչմանրամասնորեն։ Հովնաթանը խնդրեց, որ զիջի իրեն միայն այդ ներքնահարկը։ ԵրեկոյանՀովնաթանը փոխադրեց իր անկողինը ներքնահարկը։ Գիշերը, մենակ նստած թաց կավիկույտի առաջ, խոսեց այսպես. Կա՛վ, հասել է ժամը, որ ես պիտի կերտեմ քեզանով իմվերջին քերթվածը: Հալածում է ինձ խավարը։ Խավարը նույնպես մարդկայինթշվառությունն է։ Երբ կոտրատում են լուսատու լապտերը, չոքում է խավարը։ Կա՛վ, դո՛ւ եսամեն բանի նախանյութը, դու ես նախաձևը, դու ես, որ բոսորացնում ես վարդը, դու ես, որբարձրացնում ես ծառերը և կախում ես ճյուղերից երփներանգ մրգերը, դու ես, որ բաշխումես հացը, դու ես, որ կերպարանափոխվում ես, հար և հավիտյան, բյուրավոր սքանչելիձևերով, դու ես, որ էիր, կաս և պիտի լինես, տո՛ւր ինձ քո ընդերքի անիմանալի ևանհաղթելի ուժը: Եվ հանկարծ նրա աչքին, ինչպես հրաշալի տեսիլք, ինչպես մութիարգանդից հառնող լույսի զվարթ մի շող, պարզվեց ու բարձրացավ մի նորստեղծագործության ծրագիր: Նա հարձակվեց կավի քաոսային կույտի վրա և սկսեց արագ,տենդագին ու հափշտակությամբ ձևավորել այդ տեսիլքը՝ մինչև բողոքեցին նրա հոգնածոսկորները։ Երբ նա երկարեց անկողնում և քաշեց վերմակը վրան, նրան թվաց, ու ընկղմվեցմի խոնավ նկուղի մեջ: Անկողինը թաց էր, որովհետև ներքնահարկը չափազանց խոնավ էր,մանավանդ միշտ թրջած քանակությամբ կավի գոյությունից։ Հովնաթանն աշխատում էրարագ և տենդագին, որովհետև նրա առողջությունը դառնում էր սպառնալից, նա շտապումէր, որպեսզի կավից հետո սկսեր քանդակել այն՝ սպիտակ քարից, բնական մեծությամբ։ Նազգում էր, որ մահը համառ և ծանր քայլերով, մոտենում է։ Ոչ մի երկյուղ չէր զգում, սակայն,մահից, նա միայն ցանկանում էր ապրել այնքան, որ կարողանար քանդակել իրհուշարձանը քարից։ Եվ ահա մահվան դիմաց՝ նա ձևավորում էր մարդկային տառապանքըմկանների գալարում, ճղակոտոր ոսկորների տանջանք, բացված և բլրի գագաթը ձգտողթևեր, կույր և խոր աչքեր, հողմից ծեծված ցնցոտիներ և սրունքների հոգնածություն։Մարգարիտը, տեսնելով եղբոր օրեցօր դալկացող դեմքը, մեղրամոմի նման դժգույն ձեռքերըև աչքերի արտակարգ պայծառությունը, խորապես մտահոգվում էր նրա առողջականվիճակով։ Նրա ձայնը հնչում էր օտարոտի: Կեսօրից հետո Հովնաթանը երկար աշխատեց միքանի մանրամասնությունների վրա։ Երեկոյան շուտ պառկեց՝ բոլորովին հոգնած, գրեթեուժասպառ։ Նա զարթնեց կապույտ լույսին, սրտի անհանգստությունից։ Օդը չէր բավում։Վեր կացավ։ Ինչ֊որ տարօրինակ զգացում պատեց նրան։ Բովանդակ շրջապատը փոխվածէր թվում։ Մոտեցավ լուսամուտին։ Բաց արավ։ Շնչեց առավոտյան թարմ օդը։ Կարծես միքիչ կազդուրվեց։ Թարմ օդը շնչեչիս՝ նա մտածեց մահվան մասին, դարձավ, նայեցհուշարձանին և կարոտագին մոտեցավ նրան, վերցրեց ամենանուրբ գործիքըփորձեցաշխատել, բայց ձեռքը թուլացավ։ Հովնաթանն զգաց, որ աշխարհի դուռը փակվում էր իրդեմ, մարմինը դավաճանում էր, բայց նա վերջին անգամ հավաքեց իր հոգու ամբողջ ուժը,կարողացավ տիրապետել իր ձեռքին և բլրի գագաթին, ամեհի և ջահակիր մարդու ոտներիտակ գրեցԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: Գրելուց հետո՝ ժպտացին նրա կապույտ աչքերը: Նստեցաթոռին, աջ արմունկը հենեց կավակալին, ձախ ձեռքը դրեց բլրի ստորոտը, ճակատը հպեցսառը կավին, ճգնեց շնչել, բայց օդ չկար։ Հովնաթանը խաղաղությամբ փակեց աչքերը։Մարգարիտը, ամեն օրվա նման, առավոտյան իջավ աշխատանոց նախաճաշով։Մարգարիտը մոտեցավ, բռնեց եղբոր ձեռքը։ Սառը։ Գրկեց գլուխը, շրթունքները տարավճակատին: Սառը, սառը: Բարձրացավ սրտակոտոր ճիչ: Մի քրոջ սիրտ նկուղում ողբում էրեղբորը: Թաղումից հետո՝ Մարգարիտն իջավ աշխատանոցը, թրջեց կավը ջրով ևհորդառատ արցունքներով։ Իսկ մի քանի օր հետո՝ հագավ նա սև շորերը, երեսը ծածկեցմուգ քողով, գնաց հորեղբորորդիներից մեկի մոտ, խնդրեց, որ առանձին խնամքով թրծիՀովնաթանի հուշարձանը: Մարգարիտը դրեց հուշարձանը աշխատանոցում, մեխեցլուսամուտները, փակեց դուռը, զմռսեց և ասաց.

Թող փակ մնա, մինչև իմ ամենավերջին զավակի մահը:

Եվ փոշին իջավ, և մոռացումը պատեց Հովնաթանի ստեղծագործությունները։ Եվ հանկարծխլրտաց երկիրը: Վեր բարձրացան մարդիկ, որոնք կառուցել էին ողջ երկիրը, որոնցոսկորները տնքացել էին ֆիզիկական մթին աշխատանքից: Ողջ երկրի հետ միասինշարժվեց և այն քաղաքը, որ ծաղկած էր հին գետի ափին: Անհուն դաշտում հրդեհներբռնկվեցին, ծառերից ճոճվեցին մեծ ու փոքր բռնակալների մարմինները, նրանք ծնկիչոքեցին, բայց արդար և սրբազան ատելությունը չխնայեց ոչ ոքի: Իշխանությունն անցավգործարանների և դաշտերի հերոսներին: Եվ նոր մարդկությունը հիշեց մեծարվեստագետին, որ կավից և քարից կերտում էր մարդկության թշվառությունը, զրկանքը ևհալածանքը: Մարգարիտը, որ սպիտակ ծամեր ուներ և թոռներ, բաց արավ Հովնաթանիաշխատանոցի դուռը, որի բանալին, եղբոր մահից հետո, կրում էր միշտ սրտի վրա։Մաքրեցին թանձր փոշին մեծ արվեստագետի ստեղծագործությունների վրայից։

Թանգարանում մի մեծ դահլիճ հատկացվեց Հովնաթանի գործերի համար, իսկ վերջինհուշարձանը հանձնվեց երիտասարդ արվեստագետներին՝ սպիտակ մարմարից քանդակելուհամար։ Փակ, մթին նկուղի լուսամուտները բացվեցին, թարմ օդը լցվեց ներս, երգեցիներիտասարդ արվեստագետների մուրճերը ոսկյա հնչյուններով։ Երիտասարդարվեստագետները քանդակեցին հուշարձանն այնպես, ինչպես մեծ արվեստագետն էրծրագրելբնական մեծությամբ։

* * *

Այժմ այդ հուշարձանը կանգնած է քաղաքի մեծ հրապարակում, սպիտակ մարմարի տակհանգչում են Հովնաթանի ոսկորները, և բլրի ստորոտում փորագրված է.

Հովնաթան

որդի Երեմիայի

tarntercum