Վախթանգ Անանյան. « Հովազաձորի գերիները» (1956 թ. համառոտ)

vaxtang-ananya-hovazagori-gerinernԱյգեձոր գյուղի փոստատար Մուրադը փոստարկղ է կախում կաթնապրանքային ֆերմայիշենքերից մեկի պատին, որի պատճառով էլ տեղի է ունենում մի մեծ թյուրիմացություն: Քիչհեռու մի խումբ պիոներ դպրոցականներ դաս են պատրաստում: Նրանք խնամել ենպիոներական ջոկատի ենթաշեֆ հորթերին և այժմ, ընդմիջումի ժամին, պատրաստում ենիրենց դասերը: Հերթը հասնում է աշխարհագրությանը: Տղաներից Աշոտը մեծ սեր ունիբնագիտության հանդեպ: Դասագրքի պարունակությունը Հեռավոր Արևելքի մասին նրան չիգոհացնում: Նա սկսում է պատմել իր կարդացած գրքերից, ոգևորել ընկերներին նրակենդանական աշխարհի մասին հարուստ տեղեկություններով: Մեծամիտ է, բայց այնպիսիոգևորությամբ է պատմում, որ բոլորն էլ լսում են խանդավառված: Տեսնելով փոստարկղը՝Գագիկը կատակով որոշում է պապին նամակ գրել: Նամակ է գրում նաև Աշոտը՝ իր հորը՝որսորդ Արամին, որի հետ հաճախ որսորդության է գնում: Երկու տղաներն էլ գրում ենՀեռավոր Արևելքի մասին: Գագիկը նշում է, թե իբր գնում է այնտեղ պապու համար «կյանքիարմատը» բերելու, որ նա երիտասարդանա: Դպրոցականները գյուղ են վերադառնում:Նրանց է միացել նաև քուրդ հովիվ Հասոն՝ ֆերմայի հովիվներից մեկի՝ Ավդալի որդին, իրշան՝ Բոյնախի հետ. գնում է գյուղ խանութից շաքար ու թութուն առնելու: ՃանապարհինԱշոտին հաջողվում է համոզել ընկերներին և ճանապարհը շեղել դեպի Հովազաձոր: Ցույցկտա հիասքանչ տեսարաններ, անձավներում թաքնվող այծեր: Դեմ է միայն Սարգիսը՝պահեստապահ Պարույրի որդին, բայց որպեսզի չծաղրեն, ի վերջո միանում է նրանց՝Աշոտին, Գագիկին, Շուշիկին և Հասոյին: Հովազաձորը երեք կողմից շրջապատված էժայռերի բնական պարիսպով: Դիմացը, որ նայում է Արարատյան դաշտին, բաց է, բայցներքևը նորից բարձր ժայռեր են և իջնելու տեղ չկա: Մի խորշից հանկարծ արու քարայծ էդուրս թռչում և վազում Աշոտի վրա: Սա մեքենայաբար իր գլխարկով խփում է կենդանուգլխին, և գլխարկը մնում է նրա եղջյուրների մեջ և քարայծը գլխարկը գլխին սարսափահարփախչում է: Եղանակը հանկարծ փոխվում է և շուտով սկսում է  ուժեղ քամի, ապա առատձյուն: Մտնում են մի կիսանձավի մեջ և սպասում, մինչև տարերքը խաղաղվի: Սակայնեղանակը չի պարզվում, և պատանիները ստիպված գիշերում են սառը անձավում: Հաջորդօրերին բոլորովին անհնար է դառնում ձորից դուրս գալը, ճանապարհը փակ է, իսկ նրանքչունեն ո´չ գործիքներ, ո´չ ուտելիք, ո´չ կրակ ու ջուր: Մինչդեռ պատանիների ծնողները,նամակները կարդալով, կարծում են, որ նրանք իսկապես գնացել են Հեռավոր Արևելք, ևԱշոտի ու Գագիկի հայրերը գնում են այդ ուղղությամբ: Որդու համար առանձնապես չիանհանգստանում միայն Սարգսի հայրը: Այսպես ձորում փակված երեխաներին,այնուամենայնիվ, հաջողվում է գտնել կյանքի համար անհրաժեշտ պայմաններ, և նրանքարդեն մի քանի օր անց ունեն ջուր ու կրակ Հասոյի շնորհիվ, որը աբեթով կրակ  էստանում, իսկ ձնից, կրակի մեջ թեժացրած քարերով հալեցնելով այն, թորած ջուր, որի մեջսակայն աղ չկա: Գտնում են հարմար անձավ, որում պատրաստում են իրենց անկողիններըխաշամից և հատկապես գիհի կոչվող մի ցածլիկ ծառի փարթամ ճյուղերից: Ամենից դժվարըուտելիքի հարցն է, բայց շուտով սարքում են մի քանի գործիքներ Հասոյի դանակի շնորհիվև որոշ ժամանակ անց նաև որս են անում՝ բռնելով սկյուռ, նապաստակ, մոշահավ,ճնճղուկներ և հավաքում են զանազան պտուղներ: Աշոտին ընտրում են խմբի ղեկավար,թեև ոչ մեկին դուր չի գալիս նրա մեծամտությունը և հրամայական տոնը: Փոխարենը քուրդՀասոն միշտ սիրալիր է, և գրեթե բոլոր դժվար խնդիրները լուծվում են նրա շնորհիվ:Բնության մեջ ապրելով, նա մեծ փորձ է ձեռք բերել: Գագիկը աչքի է ընկնում իրհումորներով և սրամիտ խոսքերով: Շուշիկը միշտ լարվում է, երբ նկատում է, որ ընկերներըկարող են վիճել: Սարգիսը, սակայն, չի մերվում նրանց հետ: Նա սովոր է, որ իր համարանեն ամեն ինչ: Հայրը միշտ այդպես է վարվել՝ գողանալով ուրիշի աշխատանքը: Այդպեսնաև խաբել է Հասոյի հորը, քանի որ վերջինս հայերեն կարդալ չգիտեր: Սարգիսին փորձումեն դարձի բերել, և դա ընկերներին հաջողվում է միայն շատ մեծ ջանքեր թափելուց հետո:Նա նույնիսկ թաքցնում է սկյուռի ձմեռային պահեստի տեղը, որը պատահաբար գտել էր:Այնտեղ կար շատ ընկույզ, բայց Սարգիսը այն չէր կիսել ընկերների հետ, մինչև որ դապատահաբար իմացվեց շան հաչոցից: Սարգիսին պատժում են՝ չշփվելով նրա հետ:Սակայն դժբախտություն է լինում և նա ընկնում է ձորը: Կարծում են մեռել է, բայց տղանդեմ է առել մի թփի և ստացել որոշ վնասվածքներ: Միայն օրեր անց է պատանիներինհաջողվում ազատել Սարգիսին, որից հետո տղայի մեջ հեղաշրջում է տեղի ունենում, նահասկանում է, որ ընկերներ ունենալը ամենալավ ու կարևոր բաներից է: Դրանից հետո միաղետ էլ է պատահում նրանց: Քարայրից հեղեղ է թափվում դուրս՝ սրբելով նրանցանկողիններն ու ամեն ինչ: Վնասվում է Սարգիսի ոտքը, որը տեղն է գցում Հասոն:Հիվանդանում է Շուշիկը: Գագիկը կարողանում է կավից աման պատրաստել և Շուշիկինկազդուրում են տաք թեյով, ապա Բոյնախի մորթով: Շունը վնասվել էր, երբ կռվի էր բռնվելհովազի հետ Հասոյին պաշտպանելու համար, և ի վերջո սատկել էր: Գազանը այժմամենամեծ խոչընդոտն է տղաների համար: Նա ևս փակված է մնացել ձորում և քաղցած է:Պատանիները այժմ ամեն ուր կրակով են գնում: Պատանիները գտնում են նոր քարայրբնակության համար: Նրանք ստիպված են ամեն ինչ սկսել նորից: Զուգահեռ բացում եննաև ճանապարհը, որպեսզի կարողանան դուրս գալ ձորից: Սակայն բնությունը հասցնում էնորանոր արհավիրքներ: Դարձյալ ձյուն է գալիս և պատանիների աշխատանքը զուր էդառնում: Ճանապարհը փակվում է վերջնականապես: Այն մինչև գարուն չի բացվի, ևնրանք ստիպված են ձմեռել Հովազաձորում: Նոր բնակության վայրում կան չղջիկներ,որոնք ձմռան քուն են մտել: Ուստի ունեն միս, բացի այդ գտել են խաղող, որը ցրտահարվելէ, բայց նրանք այն ճզմում են և այդպես պահում: Բոլոր նշաններից երևում է, որ այդքարայրում ժամանակին ապրել է ինչոր ճգնավոր: Երեխաները գտնում են նրա սևացածգիրքն ու խաչը: Քարայրում կան նաև այլ հարմարություններ և անհրաժեշտ իրեր՝ քարեաստիճան և դռնակ, հովազի թակարդ: Գագիկի առաջարկով սկսում են սարքել կողովներ,որպեսզի ժամանակն անցի, իսկ հետո դրանով օգնած կլինեն նաև իրենց ծնողներին:Կողովներ գարնանը Այգեձորին շատ է պետք: Սակայն դժբախտությունները հաջորդում ենիրար: Քարայր մտնելիս տեսնում են, որ ինչոր մեկը քարայր է մտել և ամեն ինչտակնուվրա արել: Չկան չղջիկները, գինին խմել են: Կարծում են, թե մարդ կա այնտեղ,բայց հետքից բացահայտում են, որ արջ է մտել և այժմ մաճառից արբեցած Հովազաձորումէ: Աշոտն ու Հասոն գնում են աղ փնտրելու, կարծելով որ ճգնավորը առանց աղի չէր կարողապրել, ուստի այդպիսի վայր կա: Եվ իսկապես աղբյուր են գտնում, որի շուրջը աղ կա:Պատանիները լիզելով աղը՝ ուժ են ստանում: Սարգիսը արդեն խելագարության նշաններ էրցույց տալիս, օրգանիզմում աղի պակասից նա կորցրել էր իրեն: Պատանիները աղբյուրիմոտ թփերին կպած բրդի հետքերից գտնում են ոչխար, որը պարզվում է Թուխիկն է՝Հասոյենց ֆերմայի ոչխարներից, որ կորել էր չորսամսական գառը հետը և չէին գտել: Այժմերեքն են՝ երկու տարեկան ջահել խոյը և յոթութ ամսական մի էգ գառ: Նրանք ապրում ենՀովազաձորի գաղտնի ձորակներից մեկում, ուստի կարողացել էին խուսափել վտանգից:Ոչխարը դարձյալ հղի է: Նրանց հետքով գնալով՝ տղաները գտնում են ձորակը: Որոշ օրերանց Հասոյին հաջողվում է նոր ծնած ձագի հետ Թուխիկին տանել քարայր: Հովազն ընկնումէ Աշոտի դրած թակարդը, բայց կարողանում է դուրս գալ ժանգոտած թակարդից՝ վնասելովոտքը: Կատաղած կենդանին հարձակվում է գլուխը մշուշոտ արջի վրա: Սա սատկում է՝ազատելով պատանիներին մեծ վտանգից և ծառայելով իբրև սնունդ ձմռան համար:Երեխաների բախտը բերում է: Իսկ վիրավոր հովազը հեռանում է և էլ չի երևում: Նրա ողջլինելը ստուգելու նպատակով գնում են կենդանու հետքով և մի քարայր մտնում, որտեղշատ կենդանիների ոսկորներ են գտնում և անունը դնում թանգարան: Աշոտը մոլորվում էքարայրում: Առաջին օրը նրան չեն գտնում, բայց հաջորդ օրը Սարգիսի շնորհիվ գտնում ենԱշոտին, բայց անզգայացած ածխածնի պատճառով: Տղան ընկերների շնորհիվ է փրկվում ևայդ դեպքից հետո նրա մեծամտությունը բոլորովին անցնում է: Քարայրի անցքերից մեկումգտնում են վիրավոր և մեռնող հովազին և հաջողացնում սպանել նրան: Այժմ քարայրումհանգիստ վայելում են իրենց խաղաղ երեկոն՝ նոր սարքած վառարանի ջերմ կրակի շուրջ:Այս ընթացքում Ավդալը հոտը արածացնելիս տեսնում է գլխակավոր քարայծին և ճանաչումԱրամի որդու գլխարկը: Լուրը հասցնում են նրանց, և Արամն ու Արշակը վերադառնում ենՀեռավոր Արևելքից: Սկսում են փնտրել երեխաներին: Սևանից գալիս է անգամ հայտնիՄիրուք Ասատուրը իր խմբով, թոռան՝ Գրիգորի հետ, որը եղբայր է գալիս Գագիկին և նրանման կատակասեր է, և Կամոն, որին այդքան շատ է ուզում գերազանցել Աշոտը իրխիզախություններով: Ասատուրը սպանում է քարայծին և պարզվում է, որ գլխարկն իրոքԱշոտինն է: Բայց նրանք երեխաներին չեն գտնում և հեռանում են: Ապա հեղեղի հետքերովգտնում են տետրեր, Շուշիկի կոշիկը, Հասոյի շորը և կարծում են՝ հեղեղը նրանց տարել է,խեղդվել են: Անցնում են օրեր և Պարույրը Երևան գնալիս լեռան վրա կրակ է տեսնում:Երկար կշռադատելուց հետո նա գալիս է այն եզրակացության, որ երեխաները չենմահացել, սակայն նրան ոչ ոք չի հավատում: Միայն դեկտեմբերի տասնյոթին որսորդԱսատուրի գրած նամակը նորից բորոքում է Արամին: Որսորդը ևս կարծում է, թեերեխաները չեն մահացել, այլ Հովազաձորում են: Արամն ու Արշակը փնտրում են նրանց,երեկոյան Արշակը ձիերը տանում է գյուղ, իսկ Արամը շարունակում է վեր բարձրանալ լեռը:Հանկարծ նկատում է մերկ ծառը՝ մինչև ճյուղերի ծայրը կեղևահան արած թեղին,հասկանում է, որ պատանիներն են արել: Հուզված ձայն է տալիս, կրակում: Տղաներըարձագանքում են: Նրանք փրկվում են: Այժմ Այգեձորում երեխաների շնորհիվ տնկվում էվայրի խաղողը, որը ձմռանը ծածկելու կարիք չի լինի, իսկ հեղեղի տեղը եկել ուսումնասիրելեն և բացահայտել, որ ժայռի մեջ կուտակվող ջուրը պահող մի քար կա, որը ջրի ճնշումիցթեքվում է, ջուրը դատարկվում է, ապա քարը տեղն է ընկնում, ու երբ ջուրը լցվում է, այննորից թեքվում է և հեղեղ է լինում: Նրանք հիմա այնպես են արել, որ հեղեղը իրենքղեկավարեն, և երբ կարիք է լինում, Արամը բարձրանում է լեռը, հանում մարդկանց սարքածհարմարանքը և ջուրը թափվում է դուրս՝ ջրելով ծարավ հողը: Որսորդ Արամը այդ պահերինմիշտ մտածում է որդու մասին, այդ նրանց շնորհիվ այժմ նրանք կարող են օգտագործել այդբնական ջրամբարը

tarntercum