Ստեփան Զորյան. « Պապ թագավոր » (1944 թ. համառոտ)

zoryan-pap-tagavorՎեպի գործողությունները տեղի են ունենում չորրորդ դարի 70-ական թվականների սկզբին։ Հայոց գահին են Արշակունիները:Արշակ Բ արքայի որդին` Պապը, որ ուսում է ստացել Բյուզանդիայում, վերադառնում է Հայաստան`զբաղեցնելու թափուր մնացած գահը։ Բյուզանդիայի կայսրըՊապին է շնորհում Հայոց թագը և զորախումբ է տալիս, որգահաժառանգը կարողանա ազատել Հայոց աշխարհըպարսիկներից։ Մուշեղ Մամիկոնյանը, որ սպանված հոր`Վասակ Մամիկոնյանի փոխարեն զբաղեցնում է Հայոցսպարապետի պաշտոնը, ամեն կերպ սատարում է երիտասարդ արքային: Սակայն Պապինիր ազդեցության տակ է ուզում պահել նաև բյուզանդական զորավար Տերենտը։ Նպատակը Հայաստանի կիսանկախ գոյությունն է, որը թույլ կտա Հռոմին անարգել իր կամքը թելադրել տարածքում:

Պապին իր խորհուրդներով օգնելու պատրաստակամություն է հայտնում նաև Ներսեսկաթողիկոսը, որը Պապի հետ վերադարձել է Բյուզանդիայից։

Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի, ինչպես նաև Կամսարական իշխանի և ՍմբատԲագրատունու գլխավորությամբ հայոց զորքերը հաղթանակ են տանում Նախիջևանի, ապանաև Ձիրավի ճակատամարտերում։ Այդ հաղթանակների շնորհիվ հայոց ուժերը երկրիցվտարում են պարսիկներին։ Մուշեղ Մամիկոնյանը զբաղվում է հայ նախարարներինհամախմբելու գործով, իսկ Պապ թագավորն իր երկու ընկերների` Երեմիայի ու ԲաթՍահառունու ուղեկցությամբ ծպտյալ շրջում է երկրում և ծանոթանում է ժողովրդի վիճակին։Ամենուր նա տեսնում է ծանր աշխատանք կատարող մշակներին ու նրանցից հարկերըհավաքող վանականներին։

Պապ թագավորը նախարարների ժողով է հրավիրում և խնդրում է զինվորներ, նժույգներ ուպարենամթերք տրամադրել իրեն՝ արքունական մշտական զորք կազմելու համար: Նա գտնում է, որ միայն այդ դեպքում կարող է վստահ լինել, որ թշնամու ցանկացածներխուժում ժամանակին կստանա արժանի հակահարված։ Հայոց նախարարներից ոմանքհամաձայնում են զինվորներ ուղարկել, սակայն նախարարների զգալի մասըդժկամությամբ է լսում առաջարկը։

Երբ Պապը հրաման է արձակում, որով գյուղացիներն ազատվում են տասանորդ ու պտղնիկոչվող հարկերից, որոնք նրանք վճարում էին եկեղեցիներին, թագավորի դեմ են դուրսգալիս նաև վանականները։ Տերենտը զգուշացնող նամակ է ուղարկում Վալենտիանոսկայսրին: Զարմանդուխտ թագուհին զգուշացնում է Պապին եկեղեցականներիդավաճանության մասին: Նա փորձում է համոզել ամուսնուն շահել Ներսես կաթողիկոսիաջակցությունը: Ներսես կաթողիկոսը, սակայն, մահանում է սրտի կաթվածից, որի համարմեղադրում են թագավորին: Նա շարունակում է նախարարներից զինվորներ և ձիերպահանջել: Խռով նախարարներին դաս տալու համար Պապը ստիպված է լինում մահապատժի ենթարկել ՀայՄարդպետին: Իր անկախ քաղաքականությունն ընդգծելու համար նոր կաթողիկոս օծելու արարողությունը անցկացնում է Հայաստանում, այլ ոչ թեԲյուզանդիայում: Սակայն Խադ կաթողիկոսի հետ հարաբերությունները նույնպես արագ վատթարանում են, այնպես որ Խադը անգամ անիծում է Պապին:

Երբ Վալենտիանոս կայսրը թակարդ է լարում և ուզում է գերի առնել հայոց թագավորին`կանչելով նրան Տարսոն քաղաք, Պապը հնարամտորեն երեք հարյուր զինվորներով ճեղքում է բյուզանդական կանոնավոր բանակի շարքերը և փախչում: Սակայն ազատամիտ ու անկախ թագավորը Հայաստանում դատապարտված է: Բյուզանդական կայսեր հրամանով կուսակալ Տերենտը իր ամառային դղյակում հյուրընկալելով Պապին, դավադրաբար սպանում է նրան: 

tarntercum