Սոփոկլես. «Անտիգոնե» ( համառոտ)

SophoclesԹեբե քաղաքը: Արքայական ապարանքի առաջ Էդիպուսի երկուդուստրերն են՝ Անտիգոնեն և Իսմենեն: Մտահոգված  Անտիգոնենքրոջը հայտնում է վերջին նորությունը. նոր թագավոր Կրեոնըմահվան սպառնալիքով արգելել է հողին հանձնել իրենց եղբոր՝Պոլինիկեսի դին: Բայց սիրող քույրն այդ հրամանին չի կարողենթարկվել, Անտիգոնեն իր ձեռքով թաղելու է Պոլինիկեսին: Արդյո՞քԻսմենեն կօգնի իրեն: Ահաբեկված Իսմենեն չի հանդգնումընկերակցել քրոջը, և Անտիգոնեն միայնակ հեռանում է իր ծրագիրն իրագործելու…

Գալիս է Թեբեի ծերունիների երգչախումբը, որը պատմում է նախորդ օրվաճակատամարտի մասին: Պոլինիկեսն արգոսյան բանակով արշավել էր հայրենի Թեբեիվրա՝ արքայական իշխանությունն իր եղբորից՝ Էտեոկլեսից խլելու: Արգոսյան զորքըպարտվեց, իսկ եղբայրները մենամարտում սպանեցին միմյանց:

Թիկնապահներով ծերունիներին է մոտենում Կրեոնը և հրապարակավ կրկնում է իրհրամանը. հակառակ հայրենի քաղաքի համար նահատակված Էտեոկլեսի, որ թաղվել էբոլոր պատիվներով, Պոլինիկեսն անթաղ պիտի մնա, նրա մարմինը գիշատիչների կերպիտի դառնա: Ծերունիներն այդ հրամանն ընդունում են որոշ տարակուսանքով.մեռածին չթաղելը մեծ սրբապղծություն էր համարվում

Հանկարծ երկչոտ քայլերով հայտնվում է Պոլինիկեսի դիակին նշանակված պահակներիցմեկը: Նա ասում է Կրեոնին, որ անհայտ մեկը կատարել է թաղման ծեսը: Կրեոնըմոլեգնում է և, կասկածելով պահակին, նրան սպառնում է մահապատժով, եթե մեղավորնիսկույն չգտնվի

Շուտով դաշտ գնացած պահակը նորից վերադառնում է, բայց այս անգամ նա մենակ չէ:Նրա հետ է Կրեոնի հրամանը խախտած Անտիգոնեն: Սա չի ժխտում իր արարքը. նաասում է, որ խախտել է արքայի հրամանը հանուն բարձրագույն, չգրված օրենքի: Կրեոնըկարգադրում է Անտիգոնեին հսկողության տակ պահել՝ շուտով նրան մահապատժիենթարկելու համար:

Գալիս է Կրեոնի որդի Հեմոնը, որ պատրաստվում էր ամուսնանալ Անտիգոնեի հետ: Նաաղերսում է հորը խնայել իր հարսնացուին, սակայն կտրուկ մերժում ստանալով՝հուսահատ հեռանում է: Կրեոնը արձակում է Անտիգոնեի մահապատժի հրամանը:Ծառաներն Էդիպուսի դստերը տանում են ստորգետնյա դամբարանում փակելու

Հանկարծ հայտնվում է Թեբեի կույր գուշակ Տիրեսիասը, որ Կրեոնին խորհուրդ է տալիսՊոլինիկեսի մարմինն անմիջապես հողին հանձնել և Անտիգոնեին ազատել: Արքան նորիցփորձում է անսասան մնալ, նույնիսկ ծերունուն մեղադրում կաշառության մեջ՝ խիստզայրացնելով նրան: Կույր ծերունին գուշակում է Կրեոնի  ամենասիրելի մարդկանցմոտալուտ մահն ու հեռանում:

Տիրեսիասի չարագուշակ խոսքերն ազդում են Կրեոնի վրա. երգչախումբը նույնպեսհամոզում է նրան ենթարկվել գուշակին: Վատ նախազգացումով՝ արքան ծառաներովնետվում է դեպի Անտիգոնեի դամբարանը, բայց արդեն ուշ է

Վերջին տեսարանը. գալիս է Կրեոնի սուրհանդակը՝ բերելով Անտիգոնեի և Հեմոնիմահվան գույժը: Անտիգոնեն դամբարանում կախվել է, և սիրելի հարսնացուի դիակի մոտինքնասպան է եղել նաև Հեմոնը… Հեմոնի դիակը ձեռքերին՝ ծառաների հետ գալիս էԿրեոնը: Նրան նոր հարված է սպասում. իմանալով որդու մահը՝ ինքնասպան է եղել նաևնրա կինը՝ Եվրիդիկեն: Վշտից խենթացած Կրեոնը ողբում է իր ճակատագիրը, ևերգչախումբը մարդկանց խոհեմություն խրատող վերջին խոսքերով՝ լքում է օրքեստրան:

tarntercum