Ռեյ Բրեդբերի. «451 աստիճան ըստ ֆարենհայտի»(1953 թ. համառոտ)

ray-bredberi-fahrenheit-451Ապագայի Ամերիկան: Երեսնամյա Գայ Մոնթեգը հրշեջ է: Սակայն հրշեջները այդ ժամանակ այլևս չեն պայքարում կրակի դեմ: Նրանց խնդիրն է հրի մատնել գրքերը և այն տները, որոնց բնակիչները գրքեր են պահում: Մոնթեգն արդեն 10 տարի է, ինչ զբաղված է այդ գործով և չի հետաքրքրվում այդպիսի գրքատեցության պատճառներով:

Հանդիպումը երիտասարդ Կլարիս Մաքլելենդի հետ փոխում է նրա կյանքի ընթացքը: Առաջին անգամ նկատում է, որ մարդկային շփումն ավելին է, քան մի քանի անգիր արած նախադասությունների փոխանակում: Կլարիսը տարբերվում է հասակակիցներից. սիրում է բնությունը, հակված է խորհելու, միայնակ է: Երբ Կլարիսը հարցնում է իրեն, թե արդյոք երջանիկ է, Մոնթեգը նկատում է, որ երբեք չի մտածել դրա մասին ինչպես միլիոնավոր ուրիշ ամերիկացիներ:

Մոնթեգի համար այս հարցերը ավելի են սրվում այն բանից հետո, երբ մի օր տուն վերադառնալով, տեսնում է, որ կինը թունավորել է իրեն դեղահաբերով՝ մտադրություն ունենալով հեռանալ կյանքից: Նրան, իհարկե, փրկում են նորագույն սարքավորումների միջոցով: Հետո բժիշկները շտապում են հեռանալ ուրիշ համանման կանչով:

Մոնթեգը և իր կինը՝ Միլթրեդը, երջանիկ չեն: Զավակներ չունեն: Միլթրեդը ամբողջությամբ հեռուստասերիալների աշխարհում է: Տունը լցված է հեռուստացույց պատերով:

Շփումները Կլարիսի հետ փոխում են Մոնթեգին: Նա տարօրինակ հարցեր է տալիս գործընկերներին: Չէ՞ որ կային ժամանակներ, երբ հրշեջները ոչ թե այրում են տները, այլ փրկում դրանք կրակից:

Հերթական կանչի ժամանակ ականատես է լինում դաժան տեսարանի: Չցանկանալով բաժանվել իր գրքերից՝ տանտիրուհին այրվում է տան և գրքերի հետ միասին:

Մի օր Միլդրեդը հայտնում է, որ Կլարիսն այլևս չկա: Ընկել է ավտոմեքենայի տակ: Մոնթեգի տանը հայտնվում է նրա պետը՝ Բիտտին: Նա զգացել է, որ Մոնթեգի մոտ ինչ-որ բան այն չէ և որոշել է շտկել իրավիճակը: Դասախոսություն է կարդում մարդկության օպտիմալ ապագայի մասին, որտեղ տեղ չկա մեծածավալ գրքերի համար: Գրքերը պիտի սեղմվեն բառահոդվածների չափ: Մարդիկ պիտի լինեն նույնը: Չեն լինի հսկաներ և գաճաճներ: Ոչ ոք չի լինի դժբախտ:

Մնալով մենակ՝ Մոնթեգն առաջարկում է կնոջը կարդալ հերթական այրումից իր փրկած գրքերը և քննարկել դրանք: Նրա առաջարկը մնում է անպատասխան: Գտնում է պրոֆեսոր Ֆաբերին, որը հսկողության տակ է: Ֆաբերը կիսվում է հրատարակչական գործունեության վերսկսման անհրաժեշտության մասին: Փոքրիկ ռադիոընդունիչ է տալիս Մոնթեգին, որը, սա դնելով ականջի մեջ, կարող է հայտնել ամեն բան, որ կատարվում է հրշեջների աշխարհում: Ֆաբերը կկարողանա վերլուծել այդ տեղեկությունը:

Մոտ է երրորդ ատոմային պատերազմը: Զորակոչվում են միլիոնավոր զինվորներ: Այդ ընթացքում Միլդրեդը մատնում է ամուսնուն ոստիկանությանը: Տանը գրքեր կան: Գալիս է Բիտտին և ստում է Մոնթեգին իր ձեռքերով այրել գրքերը և տունը: Սակայն, երբ պատահաբար բացահայտվում է, որ Մոնթեգը ռադիոընդունիչ ունի, Մոնթեգը կրականետը ուղղում է նախ Բիտտիի, ապա նրա 2 օգնականների վրա:

Սկսվում է պատերազմը: Առաջնորդվելով Ֆաբերի ցուցումներով՝ Մոնթեգը լքում է քաղաքը: Պարզվում է երկրում կար հոգևոր ընդդիմություն: Նրանք անգիր էին սովորում ոչնչացվող գրքերը և վերածվում էին քայլող գրքերի: Ինչ-որ մեկը անգիր է արել Պլատոնի «Պետությունը», ինչ-որ մեկը Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները»: Նրանք սպասում են, թե երբ պետք կգան իրենց գիտելիքները հանրությանը:

Այդ ընթացքում եռում են ռազմական գործողությունները: Թշնամին մեծ ռումբ է գցում Մոնթեգի քաղաքի վրա՝ վերածելով այն ավերակների:

tarntercum