Փալերոնցի Ապոլլոդորոսը հանդիպում է ոմն Գլավկոնի:Վերջինս խնդրում է նրան պատմել Ագաթոնի տանը միժամանակ տեղի ունեցած խնջույքի մասին, որի ընթացքումհյուրերը հետաքրքրական զրույցներ են ունեցել:Ապոլլոդորոսը համաձայնում է վերապատմել այդզրույցները, քանի որ ինքը խնջույքին ներկա չի եղել և լսել էայդ զրույցի մասին Արիստոդեմոսից, որն անձամբ էմասնակցել խնջույքին:
Պատահաբար հանդիպելով Ագաթոնի մոտ խնջույքի գնացող Սոկրատեսին`Արիստոդեմոսը վերջինիս առաջարկով միանում է նրան: Ինքը Սոկրատեսը ճանապարհինմտածմունքի մեջ է ընկնում և ներկայանում է խնջույքին փոքր–ինչ ուշացումով:Պավսանիասը առաջարկում է հավաքվածներին չտարվել խմիչքով, այլ հերթովփառաբանել էրոսին` սիրո աստծուն:
Առաջին. Ֆեդրոսի ճառը. խոսում է Էրոսի հնագույն ծագման մասին, նրա հետ է կապումամենայն գոյի կենսական ուժը: Սիրահարը ներշնչված է այդ աստծո կողմից և ավելիերանելի է, քան սիրեցյալը, իսկ սիրեցյալը առաքինի է իր հավատարմությամբսիրահարին:
Երկրորդ. Պավսանիասի ճառը. ոչինչ չի կարող լինել ինքնին ո´չ գեղեցիկ, ո´չ էլայլանդակ, այնպես որ գեղեցիկ Էրոսի գեղեցկության պատճառը նրա ծագումն էԵրկնային Ափրոդիտեից, ի տարբերություն Հանրային Էրոսի, որը սերում է ՀանրայինԱփրոդիտեից: Երկնային սերը տղամարդու հանդեպ է, որն ավելի խելացի և արժանի է,քան կինը: Ի տարբերություն հանրային սիրո, այն միտված է հոգուն և խելքին:
Երրորդ. Էրիքսիմաքոսի ճառը. ասում է, որ Էրոսն առկա է ոչ միայն մարդու, այլ ողջկեցության մեջ: Երկու Էրոսների բաժանումը պահանջում է, որ նրանք մշտապեսներդաշնակության մեջ լինեն: Դա վերաբերում է ոչ միայն բժշկությանը, այլևմարմնամարզությանը և երաժշտությանը: Երկու Էրոսների համատեղ ճիշտգործունեությունը պահանջում է նաև ժամանակի մեջ նրանց ճիշտ փոխհաջորդում,ինչպիսին է տարվա եղանակների հաջորդումը: Զոհաբերությունները աստվածների ևմարդկանց միջև սիրո և ներդաշնակության դրսևորումներ են:
Չորրորդ. Արիստոփանեսի ճառը. ներկայացնում է երեք սեռերի նախամարդկանց`տղամարդկանց, կանանց և անդրոգինների մյութոսը: Հանդուգն ծրագրերի համար Զևսըպատժում է նրանց` կիսելով մեջտեղից: Դա ստիպում է նրանց մշտապես փնտրել իրենցկեսը նախկին ամբողջությունը վերագտնելու համար: Էրոսը մարդկանց ձգտումն էվերագտնելու իրենց կեսը, ինչը սակայն հնարավոր է աստվածների պաշտամունքիպայմաններում, որոնք իրենց նկատմամբ թույլ տրված անպատվությանն ի պատասխանկարող են դարձյալ կիսել մարդկանց:
Հինգերորդ. Ագաթոնի ճառը. թվարկում է Էրոսի առանձինհատկությունները`գեղեցկությունը, մշտնջենական երիտասարդությունը, նրբությունը ևճկունությունը, արդարությունը, իմաստությունը, խիզախությունը, մուսաների արվեստիիմացությունը, ինչպես նաև բոլոր արվեստներում և արհեստներում նրա իմաստությունը:Թվարկում է Էրոսի այլ հրաշալի հատկություններ ևս:
Վեցերորդ. Սոկրատեսի ճառը. ամեն ձգտում ենթադրում է ինչ–որ բանի կարիք: Կարիքըինչ–որ բանի պակաս է, իսկ Էրոսը ձգտում է գեղեցիկին և բարուն, հետևաբար ինքը ոչգեղեցկություն է, ոչ էլ բարիք: Էրոսի բնությունը միջանկյալ է մարդկանց և աստվածներիմիջև: Նրա նպատակն է ոչ թե առանձին բարիքի ձեռքբերումը, այլ ամեն բարիքի, ընդորում նա ձգտում է տիրել դրան առհավետ: Իսկ քանի որ հավիտենականը չի կարողտրվել միանգամից, մարդիկ հասնում են դրան աստիճանաբար` նորի հղացմամբ ևծննդաբերությամբ: Էրոսը հավերժական ծննդաբերություն է գեղեցիկի մեջ հանունանմահության` ինչպես մարմնավոր, այնպես էլ հոգևոր: Սերը մի գեղեցիկ մարմնիհանդեպ անցնում է բոլոր մյուս գեղեցիկ մարմիններին, այնուհետև հոգիներին, հետոգիտություններին և, վերջապես, գեղեցիկի գաղափարին, որն անփոփոխ է ուհավերժական:
Յոթերորդ. Ալկիբիադեսի ճառը. հարբած Ալկիբիադեսը ներս է խուժում մի խումբզվարճասերների ուղեկցությամբ: Նրան նույնպես ճառի իրավունք է տրվում, որը նաուղղում է Սոկրատեսին: Համեմատում է Սոկրատեսին սիլենոսների և Մարսիասսատիրոսի հետ: Ի տարբերություն Մարսիասի նա հմայում է մարդկանց ոչ թե ֆլեյտայիհնչյուններով, այլ խոսքով` ստիպելով նրանց ամաչել իրենց արատավոր վարքից:Ներկայացնում է Սոկրատեսի հետ ունեցած անձնական հարաբերությունների դրվագներ,որոնցում ցույց է տալիս Սոկրատեսի յուրահատուկ հեգնանքը, արհամարհանքըմարմնավոր սիրո հանդեպ, ինչպես նաև նրա ֆիզիկական բարձր դիմացկունությունը ևպատերազմի օրերին հերոսական պահվածքը:
Վերջում գալիս են նոր խնջույքավորներ, որից հետո արդեն ներկաները սկսում են խմել«առաց չափ ու դադարի»: Լուսաբացին Սոկրատեսը և Արիստոդեմոսը հեռանում են: