Պերճ Պռոշյան. «Հացի խնդիր» (1879 թ. համառոտ)

proshyan-haci-xndir19-րդ դարի 40—50-ական թթ.: Սյուժեն սկսվում է յասավուլ Մարգարի մենախոսությամբ: Նա շտապում է Աշտարակ խափանելու Խեչանենց Խեչանի աղջկա՝ Հեղնարի և Սմբատի հարսանիքը: Սմբատը սիրում է Հերիքնազին, որը Խեչանի քրոջ աղջիկն է, իսկ Հեղնարը՝ Արշակ անունով մի ստահակի: Հարսանիքն իրոք խափանվում է: Գյուղական կոնֆլիկտի միկողմում նահապետական մաքուր բարքերի կրողներն են՝ Խեչանանց Խեչանը,Հեղնարը, Սմբատը, Հերիքնազը, մյուս կողմում՝ Միկիտան Սաքոն, մովրովը,յասավուլները: Բախվում են հասարակության այս երկու հակոտնյա ուժերը,ամեն մեկն իր կացութաձևով ու բարոյական սկզբունքներով, գոյությանիրավունքի իր փիլիսոփայությամբ։ Դրամի և շահի հոգեբանությունը անկասելի վարակի ուժ է ստացել, նահապետական գյուղն անդառնալիորեն քայքայվում է,ժողովրդի հոգեբանության ու բարոյական նկարագրի մեջ սողոսկում են մինչայդ անհայտ գծեր, որոնք դրամական հարաբերություների ներթափանցմանհետևանք են։ Միկիտան Սաքոն, որն իր բռի մեջ է պահում ողջ գավառը (նրա սկզբունքը հնչում է այսպես. «Ինչ կանես արա, խաբի, քանդի, պլոկի, գռփի, սպանի, թաք մի կտոր հաց ունենաս… հացի խնդիր ա»), որոշում է տիրանալնաև Խեչանի հարստությանը՝ ամուսնանալով նրա աղջկա հետ։ Խափանում էերիտասարդների երջանկությունը, խարդավանքով բանտ նետում Խեչանին։Երբ քամվում են զոհի վերջին հյութերը, հայտնվում է արդարադատ դատավորըև աղատում Խեչանին: Խեչանը դուրս է գալիս բանտից, բայց արդեն այնժամանակ, երբ բարոյապես ու տնտեսապես սպառել  է իրեն, այլևս չունի ոչ իրական ուժ և ոչ էլ հավակնություն: Նա դուրս է եկել բանտից ոչ թե ապրելու ուապրեցնելու համար իր հարազատներին, այլ՝ իր հայտնությամբ ավելիընդգծելու երբեմնի շեն գերդաստանի կործանման ողբերգությունը: Երբեմնիհարուստ ու երջանիկ ընտանիքից մնում է միայն Հերիքնազը, որնամուսնանալով Սմբատի հետ՝ ծխացնում է Խեչանանց Խեչանի ավերվածօջախը։ Վերջին շնչում Հեղնարը օրհնում է Սմբատի և Հերիքնազի միությունը և ավանդում հոգին: Վշտից մահանում է նաև Խեչանի քույր Մարիամը, իսկ Խեչանին մի քանի օր հետո գտնում են շիրմի վրա անշնչացած: Արդարադատդատավորի հայտնվելը դրական փոփոխություններ առաջ չի բերում։ Նրահայտնությունը ոչ թե սոցիալական բարդ հարցեր լուծելու իդեալ է, այլ զուտգեղարվեստական հնարք՝ վեպը հանգուցալուծելու համար։ Միկիտան Սաքոն,որը դառնում է կործանման ու ողբերգությունների խորհրդանիշ, առաջվա նմանիր ձեռքում է պահում հասարակական կյանքում կատարվող բոլորիրադարձոլթյունների ղեկավարման թելերը։ Վերջին պահին խույս տալովարդարադատությունից, շարունակում է իր հանցավոր ուղին: Նրա մասին հայտնի է, որ հանգրվանում է Պարսկաստանում, հավատափոխ է լինում և դառնում է մոլլա: Յասավուլ Մարգարը հասնում է նրա ետևից՝ վրեժը առնելու, սակայն սրիկան, գրգռելով կրոնախև ամբոխին, քարկոծել է տալիս նրան: 

tarntercum