Պետրոս Դուրյան. Տրտունջք (1871 թ.)

petros_duryan«Տրտունջք» բանաստեղծության գրությունից առաջ իր նամակներից մեկում Դուրյանն ունի այսպիսի տողեր. «… Մի’ թաղեր այդ անհուն հառաչը, սրտի այդ փոթորիկը թո’ղ դուրս ժայթքի …: … ե’ս դժողք մը անեծք Աստուծո անվանը վրա թափեցի, ավելի աղեկ չըրի. ծաղիկը կը թոռմի, սակայն անեծքս Աստուծո կողը խրեցա’վ »:

Աստված, քնարական Ես, մահ, Արեւ, աստղեր … սրանք Դուրյանի ռոմանտիկական տիեզերաբանության սիվոլներն են: Բանաստեղծությունը կառուցում է երկպլան իրականություն, մեծ տիեզերք եւ փոքր տիեզերք: Դրանց փոխհարաբերությունը բարդ է ու հակասական, երկուսը նայում են իրար տարբեր աչքերով: Մեկի իրականության անվերջության դեմ մյուսը կարող է հառնել լոկ որպես ծաղր ու ծամածռություն: Բնության անվերջի առաջ կյանքի վերջավորությունը կառուցում է տրտունջի աշխա

 Էհ , մնաք բարով , Աստված եւ արեւ ,

Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերեւ

Աստղ մալ ես կերթամ հավելուլ երկնից ,

Աստղերն ինչ են որ եթե ոչ անբիծ

Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին ,

Որ թըռին այրել ճակատն երկնքին .

Այլ այն Աստուծույն, շանթերո՜ւ արմատ,

Հավելուն զենքերն ու զարդերն հըրատեւ.

Այլ , ո՜հ , ինչ կըսեմ շանթահարե զիս ,

Աստված , խոկն հըսկա փշրե հուլեիս ,

Որ ժպըրհի ձգտիլ , սուզիլ խորն երկնի ,

Ելնել աստղերու սանդուղքն ահալի

Ողջո՜ւյն քեզ , Աստված դողդոջ Էակին ,

Շողին , փըթիթին , ալվույն ու վանկին ,

Դոլ որ ճակտիս վարդն եւ բոցն աչերուս

Խլեցիր թրթռումս շրթանց , թռիչն հոգվույս ,

Ամպ տըվիր աչացս , հեւք տըվիր սրտիս ,

Ըսին մահվան դուռն ինձ պիտի ժպտիս ,

Անշուշտ ինձ կյանք մը կազմած ես ետքի ,

Կյանք մանհուն շողի , բույրի , աղոթքի .

Իսկ թե կորնչի պիտի իմ հուսկ շունչ

Հոս մառախուղի մեջ համր անշըշունջ ,

Այժմեն թող որ շանթ մըլլամ դալկահար ,

Պլլըվիմ անվանդ մռնչեմ անդադար ,

Թող անեծք մըլլամ քու կողըդ խըրիմ ,

Թող հորջորջեմ քեզ « Աստված ոխերիմ » .

Ոհ , կը դողդոջեմ , դժգույն եմ , դժգո՜ւյն ,

Փըրփըրի ներսըս դըժո, խքի մհանգոյն [1]

Հառաչ մեմ հեծող նոճերու մեջ սեւ ,

Թափելու մոտ չոր աշնան մեկ տերեւ

Ոհ , կայծ տրվեք ինձ , կայծ տրվեք , ապրի՜մ .

Ի՜նչ , երազե վերջ գրկել ցուրտ շիրի՜մ

Այս ճակատագիրն ի՜նչ սեւ է , Աստված ,

Արդյոք դամբանի մրուրով է գծված

Ոհ , տըվեք հոգվույս կրակի մի կաթիլ ,

Սիրել կուզեմ դեռ ապրիլ ու ապրիլ .

Երկնքի աստղեր , հոգվույս մեջ ընկեք ,

Կայծ տըվեք , կյանք, ձեր սիրահարին հեք.

Գարունն ոչ մեկ վարդ ճակտիս դալկահար,

Ոչ երկնի շողերն ժըպիտ մինձ չեն տար.

Գիշերն միշտ դագաղս , աստղերը, ջահեր ,

Լուսինն հար կուլա , խուզարկե վըհեր.

Կըլլան մարդիկ , որ լացող մը չունին ,

Անոր համար նա դըրավ այդ լուսին .

Եվ մահամերձն ալ կուզե երկու բան ,

Նախ, կյա՜նքը , վերջը, լացող միր վըրան.

Ի զուր գըրեցին աստղերն ինծի « սեր »,

Եվ ի զո՜ւր ուսուց բուլբուլն ինձ « սիրել »,

Ի զո՜ւր սյուքեր « սե՜ր » ինձ ներշնչեցին ,

Եվ զիս նորատի ցուցուց ջինջ ալին ,

Ի զո՜ւր թավուտքներ լըռեցին իմ շուրջ ,

Գաղտնապահ տերեւք չառին երբեք շունչ ,

Որ չը խըռովին երազքըս վըսեմ ,

Թույլ տըվին որ միշտ ըզնե երազեմ ,

Եվ ի զուր ծաղկունք , փըթիթնե՜ր գարնան ,

Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան

Ո՜հ , նոքա ամենքը զիս ծաղրեր են

Աստուծո ծաղրն է Աշխարհ ալ արդեն …:

 

tarntercum