Ներսես Շնորհալի. «Եդեսիայի ողբը» (1144 թ.համառոտ)

nerses-shnorhaliՆերսես Շնորհալու «Եդեսիայի ողբը» («ՈղբԵդեսիոյ») պոեմի գրության առիթ է դառնում 1144թ. Եդեսիա քաղաքի գրավումը Հալեպի Զանգիամիրայի կողմից։ Պոեմը գրված է դիմառնությանհնարքով։ Այրի կնոջ պատկերով Եդեսիան ողբում էիր դժբախտությունը՝ ողբակցության հրավիրելովքրիստոնյա աշխարհը։

Դիմելով Մեծ Հայքին՝ Եդեսիան հիշում է անցյալի վեհությունը, հակադրելով այն ներկայի թշվառությանը։ Ու՞ր են հայոց երբեմնի թագն ու պսակը,զինակիրները, նախարարներն ու իշխանները:

Ուր քաղցրաձայն երաժշտի,

Կամ գեղգեղումն եղանակի

Արդ ու՞ր գահոյք թագաւորի,

Վաղարշապատ քոյ քաղաքի։

Վաղարշապատն ու Անին Շնորհալու երկում դառնում են հայոց անցյալիփառքի, միաժամանակ նաև անմխիթար ներկայի խորհրդանիշներ։Խորհրդանշական են Եդեսիայի որդիների՝ շրջակա ավանների, բնականգեղեցկությունների ու հարստությունների, առատ ու շեն կյանքի նկարագրերը,որոնք անցյալին են վերաբերում և ավելի ակնառու դարձնում հակադրությունը։

Վարպետությամբ է կերտված որդեկորույս մոր կերպարը, որն օժտված է մարդկային հոգեբանական գծերով։ Պատմողի տրամադրությունը դեպքերի ուխտացող գույների հետ փոփոխվում է, ըստ այդմ սաստկանում է և խոսքը,այնքան, որ ողբացողն անկարող է շարունակել։ Համակողմանի ու բնականգունավորում են ստացել պոեմում ռազմական իրադարձությունները։ Այստեղևս Շնորհալին դիմում է հակադրության։ Պաշարյալները, որ իրենց երկիրըպաշտպանում են անօրեն-անհավատներից, բարոյական բարձր կարգիմարդիկ են, կռվում են հայրենիքի համար, նրանց ոգևորում են նախնիներիսխրանքները։ Մարտի դաշտում են նույնիսկ քահանաները, եպիսկոպոսները, ովքեր քաջալերում են կռվողներին։ Մինչդեռ թշնամուն ոգեշնչողը ավարիտենչն ու հարստանալու մոլուցքն է։

Հավաքական կերպարներից բացի «Ողբում» կա նաև անհատ հերոս՝ Զանգին,ով բարբարոս ու դաժան արևելյան բռնակալ է: Սրա էական հատկանիշներից էխաբեությունը։ Երդվելով, որ քաղաք մտնելիս ոչ մի վնաս չի պատճառիանձնատուր եղած բնակիչներին, դրժում է իր խոսքը, կոտորում բոլորին։

Ողբացող Որբևայրին (Եդեսիա քաղաքը) անիծում է թշնամուն և մխիթարվումնրանով, որ իր որդիները կպսակվեն անճառ լույսով։ Իսկ վերապրողներին նահուսադրում է խաչակրաց երկրորդ արշավանքի հեռանկարով։ Բանաստեղծըհավատում է, որ աշխարհի չորս ծագերից կգան, կհավաքվեն հալածյալներն ուցրվածները «ի տուն հայրենի»։

Շնորհալին ոչ թե «երկնային մխիթարություն» է խոստանում տառապողներին,այլ հավատացնում է, որ փրկությունը կլինի այս կյանքում, հորդորում է տոկալչարչարանքներին և «յուսով սպասել այսըր կենաց»:

Բանաստեղծի նպատակն է եղել օգտագործելով առիթը, հեռանկարինկատմամբ հավատ ներշնչել իր հայրենակիցներին և մխիթարել:

12-րդ դարից խաչակիրներից ակնկալվող օգնությունը սկսում է քաղաքականիմաստ ձեռք բերել՝ կապվելով իրական ծրագրերի հետ։ Այս առումովՇնորհալու պոեմն ուշագրավ է խաչակրությանը վերաբերող գեղարվեստականգործերի մեջ։ Խաչակրաց արշավանքներին նվիրված ամենանշանավոր երկըեվրոպական գրականության մեջ Տորկվատո Տասսոյի «ԱզատագրվածԵրուսաղեմն» է, որտեղ ամեն ինչ լինում է Աստծո կամքով: Աստծոմիջամտությամբ խաչակիրները գրավում են Երուսաղեմը։ Ներսես Շնորհալու«Ողբը» հուշում է, որ կորովն ու կամքը շատ բան են վճռելու քրիստոնյաներիհամատեղ պայքարում։

tarntercum