189* թվի մեծ պասի նախավերջին շաբաթն է:Օսանը և նրա հարսը՝ Մանեն, նստած ենեկեղեցու սպիտակ ներկված պատի տակ:Սպասում են ճաշի ժամերգությանը: Գալիս էազգականներից մեկը՝ Զաքար անունով միծերունի, որին նեղ օրերին օգնել է Օսանիորդին՝ Գրիգոր Սերգեյիչը: Զաքարը պատմում էեղբոր որդու՝ Աշոտ Բադամյանի մասին, որին հինգ տարեկանից պահել է,ուսման տվել, իսկ նա չի էլ հիշում ծեր հորեղբորը: Նրանց է մոտենումՀոռոմսիմը՝ կմախքացած մի կին, հնամաշ հագուստով: Սա դժգոհ է որդուց՝Սեդրակ Նասիբյանից, ում գժվեցրել է աննամուս ակուշերկեն՝ ՀեղինեՍոլիկյանը: Տուն–տեղ թողել, մոռացել է, կնոջը ծեծում է, երեխաները սովածեն: Գրում է լրագրերում: Ասում են՝ լավ փող է վերցնում, սակայն տուն մի գրոշէլ չի բերում: Անիծում է Հեղինեին: Օսանին խնդրում է որդուն տեսնելիսխրատել, իսկ Մանեին, ով Հեղինեի մանկության ընկերուհին է, ամոթանք տալՀեղինեին: Հոռոմսիմի խոսքերն այնպես են ազդում Մանեի վրա, որ հենց այդօրն այցելում է ընկերուհուն: Հեղինեն ապրում է 3 սենյակից բաղկացածվարձու մի բնակարանում իր մեծ քրոջ՝ Սալոմեի հետ, ով խուլ ու համր,պառաված մի օրիորդ է, մոտ 40 տարեկան և Հեղինեին սիրում է առանձին միքնքշանքով ու նայում է մոր պես: Հեղինեի հայացքները զարմացնում ենՄանեին: Նա դեմ է ամուսնության, քանի դեռ կինը ընտրությանհնարավորություն չունի, այլ միայն ստրուկ է: Հանդիմանում է կրոնականզգացումը, որը համարում է բոլոր սնահավատությունների մայրը, իսկ կրոնը՝հսկայական մի նախապաշարում, որն անհաշիվ աղետներ է բերելմարդկության գլխին: Կրոնական մոլեռանդությունը մարդկանց հանում էհոգեկան նորմալ դրությունից, խելագարեցնում, գազանացնում: Անգամբուդդայականությունը, որ թեև ուրիշի մի մազին էլ չի դիպչում, փոխարենըուտում է ինքն իրեն, մաշում ու մահացնում իր օբյեկտին: Մերոնք կեղծավորեն, Եվրոպայում են իսկականները: Գլադսոնի պես ազատամիտի գրասեղանինաղոթագիրք է դրված, իսկ Տոլստոյի գրվածքներում մի տող չկա, որ մեջըաստված չլինի: Միայն բնության ձայնն է ընդունակ ցույց տալ ուղիղճանապարհը, որի շնորհիվ ինքը ազատ է ու անկախ: Մանեն, որ զուսպ էր, այսանգամ պոռթկում է, թե բնության ձայնով անասունն էլ է առաջնորդվում,խոսում է բանականության, իմացականության մասին, որը տարբերում էմարդուն անասունից, քրիստոնեական գթության, անձնվիրության, պարզխղճահարության զգացումի մասին և չդիմանալով՝ ընկերուհու երեսինշպրտում Հոռոմսիմի ասածները: Հեղինեն, հասկանալով նրա բարկությանիրական պատճառը, բացատրում է, որ այդ ամենը սուտ է, Նասիբյանն ինքըհանգիստ չի թողնում իրեն, և պատուհանից տեսնելով՝ վերջինս գալիս է,թախանձում է Մանեին մնալ և համոզվել դրանում: Ներս մտնելուն պեսՀեղինեն բիրտ խոսքերով հարձակվում է Նասիբյանի վրա, ասում Մանեիասածները: Նասիբյանը բարկանում է, վիճում են: Նա անգամ նկատողություն էանում Մանեին, որ որպես կրթված կին իրեն թույլ է տվել խառնվել ուրիշիընտանեկան գործերին: Մանեն հեռանում է՝ վիրավորված Նասիբյանից ևնրանց վեճի հանդեպ զզվանքի զգացումով: Հետևյալ օրը Մանեին այցելում էեղբայրը՝ Վահանը, որը վաղուց չէր տեսել քրոջը: Մոտ 30-35 տարեկան,գեղեցիկ աչքերով, մեծ փորով, երեսն անմազ տղա է: Զրուցում են Մանեիամուսնուց, ով հանքերում է, Հեղինեից, որը հայտնել էր, թե կսիրահարվերՎահանին, եթե վերջինս նիհար լիներ: Վահանը ուրախ է, որ գերությունը իրենազատել է այդպիսի վտանգից: Նրան զարմացնում է քրոջ՝ ամուսնուն գրածնամակը, որը բոլորովին պոետիկ չէ: Տեսնում է, որ քույրը ձանձրանում է ևերջանիկ չէ: Խորհուրդ է տալիս երեխա ունենալ: Ժամից գալիս են Օսանն ուԶաքարը: Նորից խոսում են Բադամյանի մասին: Վահանի կատակները դուրչեն գալիս Մանեին: Ճանշից հետո քույր ու եղբայր փիլիսոփայում են: ԸստՎահանի Մանեն հակադիր կարծիքների մեջ է՝ մի կողմից Հեղինեն, Նասիբյանըև Բադամյանը՝ իրենց ազատության, անկախության, ազատ սիրո, եկեղեցուկործանման մասին պատկերացումներով, «փարմասիոնությամբ», մյուսկողմից այդ երկու պառավները՝ իրենց ժամ ու պատարագով, դժոխքով ուսատանայով, Քրիստոսով: Սա է ողջ նրա հասարակությունը: Առաջարկում էքրոջը գյուղ տանել: Մանեն զգում է, որ եղբոր համեմատությունը ճիշտ է, ինքնասես վանդակի մեջ փակված թռչնակ է: Ձանձրույթ է զգում: Զատիկըշնորհավորելու պատրվակով Մանեին տեսնելու է գալիս Բադամյանը, սակայննա հիվանդ ձևանալով, դուրս չի գալիս: Օսանի հետ զրուցելու ընթացքումԲադամյանն ասում է, թե ինքը Զաքարին իրականում առաջարկել էտեղափոխվել իր մոտ, բայց նա մերժել է, և որ նրան միշտ փող է ուղարկում:Մանեն կից սենյակից լսելով դա՝ հիշում է եղբոր ասած 100 ֆրանկի պարտքը,որը Բադամյանն արդեն 6 տարի է, ինչ չի վերադարձնում, իսկ Վահաննանընդհատ այդ մասին է նշում: Հեղինեն հայ կանանց բարեգործականընկերության օգտին տրվող ներկայացման երկու տոմսակ է ուղարկումՄանեին: Գնում են Մանեն և Վահանը: Խաղամիջոցին բոլորը թափվում ենպարտեզ: Նրանց սեղանի շուրջ հավաքվում են Բադամյանը, ապա Նասիբյաննու Հեղինեն: Վահանը քննադատում է Բադամյանի «Ապահարզան» վեպը, իրսրախոսություններով ու հեգնական խոսելաձևով վիրավորում Հեղինեին ևվիճում Նասիբյանի հետ, հարվածում նրա փորին: Բադամյանը մի կերպ էպահում Նասիբյանին: Երկրորդ խաղամիջոցին Մանեն մենակ է: Բադամյանիհետ մտնում են պարտեզ: Սա Վահանին անտակտ է անվանում, բայց ինքըծանոթ է նրա բնավորությանը և չի նեղանում, այլ է Նասիբյանը. նատաքարյուն է: Խոսում են իրենց հարաբերությունների մասին: Նրանք սիրումեն իրար: Բայց Մանեն չի կարող թողնել ամուսնուն: Բադամյանն ասում է, թենա կա´մ չի սիրում իրեն, կա´մ խաղում է նրա զգացմունքների հետ: Մանենհուզվում է, հեկեկում, հետո հանկարծ հեռանում: Տանը Մանեն խոսում է եղբորհետ Բադամյանի մասին, սակայն Վահանը ոչինչ չի ասում: Մանեն աղաչում էնրան օգնել իրեն, ինքը անդունդն է գլորվում, խորհուրդ է ուզում: Վահանըսառը կերպով ասում է դիմել ամուսնուն, գնում է, հետո վերադառնում, ասում՝կատակ էր անում: Մանեն վիրավորված է, չի ուզում եղբորից որևէ բան լսել,նրան տհաճ է Վահանի հեգնանքն ու սիգարի հոտը: Բադամյանը նամակ էգրում Մանեին՝ տեսակցություն խնդրելով, որպեսզի որոշեն այդ անորոշդրության ելքը: Մանեն պատասխանը գրում է նամակի հետևում: Երկու օր անցԲադամյանը նշանակված ժամին գալիս է: Օսանը տանը չէ: Մանեն հանգիստու սառն է, ասես ինքն է հրավիրել նրան: Նա չի կարող գործել իր խղճի դեմ:Բադամյանը չի հասկանում նրան, ինչպես կարող է նա սիրել իրեն,երջանկություն ցանկանալ, եթե գիտի, որ իր երջանկությունը միայն Մանեից էկախված: Մանեն, սակայն մերժում է նրան, ամուսնուն չի թողնի, նրա հետ չիգնա: Բադամյանը փորձում է հիասթափեցնել Մանեին՝ ցույց տալով մի նամակ,որին ինքն էլ թերևս չի հավատում, բայց հուսահատ դիմում է այդ քայլին:Նամակում մեղադրանք է ներկայացված ամուսնու հասցեին, իբր ԳիրգորՍանթրոսյանը տեր է դարձել գյուղական հասարակությանը պատկանողբնական հարստությանը և բռնաբարել ու սպանել է տասներեք տարեկան միաղջկա: Մանեն ասում է, թե դա ինքը Բադամյանն է հորինել, և նա խղճում էնրան: Բադամյանի հեռանալուց հետո գալիս է Վահանը: Դարձյալ վիճում են:Քույրն ասում է նամակի մասին: Վահանը Բադամյանին ավելի լավը չիհամարում, քան նրա ամուսնուն: Մանեի սերը հիվանդություն է՝ առաջացածմենակությունից: Մանեն դարձյալ մերժում է գյուղ գնալու եղբոր առաջարկը:Վահանը գնում է կայարան, բայց մտքափոխվում է և գնում Բադամյանի մոտ:Նրան ասում է հեռու մնալ քրոջից: Զրույցը չի ստացվում: Հիշեցնում է իրպարտքի մասին, վերցնում այն՝ պահանջելով տալ նաև կոպեկները: Այդ օրվակուրսով 100 ֆրանկն անում է 35 ռուբլի 45 կոպեկ: Բադամյանը տվել էր միայն35 ռուբլին: Չնայած Բադամյանի գոռգոռալուն՝ Վահանը հանգիստ է խոսում,ասում, որ քրոջ վրա երբեք չի ազդել, նա պարզապես քրիստոնյա է, նրակուլտը հոգին է, իսկ Բադամյանինը՝ նյութը: Նա չի ճանաչում նրան, ումսիրում է: Խոսում է խավարամիտների ու ազատամիտների մասին: Հեռանում է՝Բադամյանի գետնին շպրտած կոպեկները պատվիրելով ծառային հավաքել ևպահել իրեն: Սենյակ է մտնում մի կին՝ ասեղնագործ սև շալը գլխին: Մանեն է,եկել է ներողություն խնդրի, լսել է խոսակցությունը, բողոքում է եղբորից:Բադամյանը գրկում է նրա ոտքերը, ուզում տիրել նրան: Մանեն ճչում է, հետոնայում աչքերին՝ ասելով՝ մի՞թե դուք եք: Նա ցնցվում է, բացում դուռը: Մանենվազում է դուրս: Բադամյանը գնում է նրա հետևից, ներողություն խնդրում:Երկինքը փայլատակում է, անձրև է սկսում: Մանեն մթության մեջ նկատում է,որը տանը լույս է վառվում: Հետո տեսնում է, որ Վահանն է, ով սպասում էնրան երկու ժամ: Մանեն հասկանալով նրա ակնարկը՝ վիրավորվում է:Վիճում են: Վահանը դարձյալ գնում է: Առավոտյան է գյուղ գնալու:Բադամյանը այդ գիշեր մրսում է: Արթնանում է՝ ցավը մարմնում: Որոշում էգնալ Մանեի մոտ, բայց ճանապարհին տեսնում է Սանթրոսյանին կառքի մեջ:Անհանգստանում է՝ արդյո՞ք գիշերն է եկել, թե՞ առավոտ: Եթե գիշերը, նակարող է ամեն բան իմանալ: Ուզում է գնալ, հայտնել, որ Մանեն հրեշտակ է,ոչինչ չի արել, ինքն է մեղավոր: Հետո հիշում է Հեղինեին, գնում նրա մոտ,իմանում, որ Սանթրոսյանն առավոտյան է եկել: Տուն հասնելով նրա վիճակնավելի է վատանում: Սկսում է հազ: Մանեն հանգիստ է: Վահանը հետ է եկել՝կայարանում հանդիպելով Սանթրոսյանին: Գալիս է Զաքարը, հայտնում, որԲադամյանը մեռնում է: Օսանն ու Զաքարը գնում են նրա մոտ: Վահանըփորձում է շեղել ամուսնուն, որ սա չնկատի Մանեի վիճակը: ԵրբՍանթրոսյանը դուրս է գնում գործերով՝ Մանեն, Օսանի վերադառնալուցհետո, թաքուն գնում է Բադամյանի մոտ: Գիտի, որ Հեղինեն այնտեղ է:Բադամյանին տեսնելով՝ սարսափում է: Նա չի ճանաչում Մանեին, աչքերըհանգած են: Հեղինեն թաքցնում է ճշմարտությունը. բժիշկներն ասել են՝ չիլուսացնի: Մանեն ուզում է գիշերը մնալ նրա մոտ, բայց գալիս է Վահանը ունրան տուն տանում: Սանթրոսյանը ոչինչ չէր կասկածել, սակայն Մանեն ինքնէ ասում, որ Բադամյանն այնտեղ մեռնում է, իսկ ինքը սիրում է նրան, սիրումէր: Սանթրոսյանն ապշած է: Ոչինչ չի հասկանում: Գիշերը մտնում է Վահանիմոտ: Զրուցում են: Նա իրավունք չունի Մանեի մոտ գնալ, չգիտի ինչ անել,տանջվում է: Վահանի խորհուրդով որոշում են միասին մտնել Մանեի մոտ:Նրանք պետք է զրուցեն և վերջ դնեն այդ հարցին, որոշեն իրենց անելիքը:Առաջինը մտնում է Վահանը: Մանեն շորերով պառկած է անկողնու վրա:Պառկած է տարօրինակ կերպով, գլուխը ներքև ընկած, մի ոտը ծալած, մյուսըձգված հատակի վրա: Մի աչքը կիսաբաց է, ծնոտը ծռված, բերանը բաց, որումինչ–որ սպիտակ բան կա, փրփուրի նման: Թվում է, թե ծիծաղում է: Մեռած է:Վահանը ճչում է, պինդ բռնում մահճակալի գլխից, որ վայր չընկնի: Ականջինհասնում է վայրենի մի ճիչ, տեսնում է Սանթրոսյանի խելագար հայացքը, ապամի խուլ ձայն, ասես մի մարմին ընկավ գորգի վրա:
Իսկ ծղրիդն այնտեղ շարունակում է իր անվերջ միապաղաղ ճռինչը՝անտարբեր դեպի մարդկային կյանքը, որ կործանվում է կրքերի ողբերգականպայքարի մեջ: