Նար-Դոս. «Մեր թաղը» (1889 թ. համառոտ)

nar-dos-mer-taxnԻնչպես բժշկեցին

Մեծ ու փարթամ քաղաքի ծայրամասերից մեկի թաղը: Իրարվրա թափված տնակներ, որոնցից մեկը ջուլհակ Թորոսիխրճիթն է: Մի ժամանակ նա նստում էր դազգահի առջև,մաքոքը հինածի միջով մի ձեռքից մյուսն էր գցում, ու վաղառավոտից մինչև գիշեր խրճիթի խոր լռության մեջ լսվում էրճախարակի միալար ճռճռոցը: Այժմ ծերացել է: Կինը վաղուց էմահացել: Նրան պահում է մոտ 30 տարեկան աղջիկը՝Մարթան, որը չի ամուսնացել միայն նրա համար, որ ծեր հայրն անտեր չմնա: Նա ողջ օրըհինած է գործում: Ծիծաղ, ուրախ տրամադրություն ասածը կարծես բնավ ծանոթ չէ նրան:Ծանրաբարո է, սակավախոս, միշտ զգաստ, լուրջ, կենտրոնացած իր ներքին աշխարհի մեջ:Զարմանալի աստվածավախ կին է, հավատում է սրբերին, որոնցից ամենապաշտելին ս.Գևորգն է: Ծոմ է պահում սրբի տոնի շաբաթին, հավատում է դևերի ու սատանաներիգոյությանը: Մի օր մահանում է Թորոսենց ազգականներից մեկի թոքախտավոր տղան՝Դարչոն: Մարթային տանում են, որ օգնի սևեր կարելու սգավորների համար: Երեք օր ուգիշեր մնում է մեռելատանը: Տուն է գալիս, ուզում է ճրագը վառի, ճչում է: Հայրը հասնում է:Մարթայի աչքին երևում են շներ ու կատուներ, որոնք քրքրում են միսը թախտի տակ: Ասումէ, թե Դարչոյենց մոզու միսն է, որը պիտի տանեին Բոլնըսի ս. Գևորգում մորթեին, որԴարչոն լավանար: Նույն մոզին մորթել են քելեխին: Մի քանի օր անց Մարթան դարձյալտեսիլք է ունենում, ինքն իրեն խոսում, ծամածռություններ անում, լաց լինում: Հայրըհարևաններին օգնության է կանչում: Խարազ Պետոյի այրի կնոջ՝ Օսանի առաջարկովկանչում են գրբաց և հեքիմ Գրիգորին, որի մասին լեգենդներ են պատմում: Սրան կլորիկգումար են տալիս, որից հետո նոր միայն համաձայնում է գալ: Կարդում է «Սողոմոնիգրքից», հայտնում, թե նրա փորը երեք հատ սատանաներ են մտել, ուզում են տանենԹամարին, ջուրը գցեն: Մի երեխայի են ներս բերում, թասով ջուր դնում ու դարձյալաղոթում է. իբր սատանաները պիտի դուրս գան, թասի ջրում խեղդվեն: Տեսնելով, որ բանդուրս չի գալիս, ժողովուրդն էլ սկսում է թերահավատությամբ նայել նրան, հրամայում էլախտի կամ մաթրախ բերել: Դուրս է հանում բոլորին խրճիթից ու սկսում ծեծել Մարթային:Աղմուկից գալիս է Օսանի պսակած տղան, որին թաբախ ման ածող Ցական էին ասում:Խրճիթի դուռը ներս է գցում, ձեռքից վերցնում մաթրախը: Գրիգորը բացատրում է, թեաղոթքը չօգնեց, ծեծը կօգնի: Ցականը վիրավորում է նրան, վերցրած փողը ետ առնում,սուտը բացահայտում ու դուրս հանում խրճիթից: Մարթան շուտով լավանում է մաթրախիխարաններից, բայց մի քանի ամսից հետո մեռնում նույն խելագար դրության մեջ: Նրանշուտով հետևում է հայրը: Իսկ գրբաց Գրիգորը մինչև օրս էլ շարունակում է իր արհեստը:

Սաքուլն ուխտ գնաց

Դուրգար Սաքուլը կամաց դուռը բաց է անում, ներս մտնում: «Էլի լավ չի»,- մտածում էկինը՝ Նատոն, ու վշտահար նայում երեսին: Սաքուլը պառկում է թախտին, կինը ծածկում էնրան երկու վերմակով: Սաքուլը պիտի գնար հիվանդանոց, բայց տասը շայի էին ուզել կամէլ պիտի պոլիցիցը կամ տերտերիցը թուղթ տաներ, որ փող չունի: Տերտերն ասել էր, թեկիրակի կտա. դեռ երկուշաբթի է: Սաքուլի հիվանդությունն օր օրի հալում, մաշում է նրան:Ինչ դեղ ասես որ խմել է, հեքիմներին դիմել, խաչերի դռանը անցկացրել, մատաղներմորթել, կարմիր ու սպիտակ հագել, բայց ոչինչ չի օգնել: Երեք տարվա ընթացքում տան ողջոսկեղենն ու արծաթեղենը գրավ են դրել, կորցրել, պարտքերի մեջ թաղվել ու այսօր տասըշայի չունեն երթևեկ հիվանդների քաղաքային բուժարանում կանոնավոր դեղ ու դարմանանելու: Նատոն պատմում է իր երազը, թե մի կարմիր ձիավոր թուրը ձեռին ասաց. «Ի՞նչ եսպառկել, ընչի՞ չես գալի: Էս սըհաթիս թրովս կտամ, կես կանեմ, թե չես էկել»: Ամուսնունհամոզում է, որ ազին բացանողի մոտ գնա: Ազին՝ Սաքուլի մայրը, գնում է բացանողի մոտ,երեք ժամ հետո գալիս, ասում, թե հարսի երազը ճիշտ էր: Մանրամասն պատմում էբացանողի ասածները, որ պիտի գնան Թելեթ: Այն հարցին, թե ինչով պիտի գնան, Նատոնառաջարկում է ամուսնուն տունը գրավ դնել: Ի վերջո համոզում են նրան, ու նա գնում էՍերգեյ Ստեփանիչի կամ պարզապես աղա Սերգոյի մոտ ու ասում իր խնդիրքը: Սածիծաղում է. տունը գրավ դնելու բան չէ, բայց պարտքով տալիս է Սաքուլի ուզած քսանմանեթը՝ նախորդ պարտքի հետ միասին քառասուն մանեթի վեքսիլ գրելու պայմանով:Հետևյալ օրը Նատոն, չորսհինգ տարեկան աղջիկը, ծծկեր երեխան, ամուսինն ու մայրըբռնում են Թելեթի ճանապարհը: Մտնում են եկեղեցի, մոմ վառում: Նատոն անկողինըպատրաստում է եկեղեցու տակ, հետևի կողմը: Սաքուլը պառկում է: Երկրորդ օրը մատաղըմորթում են, բաժանում վանահորը, տերտերներին, տիրացուն, ժամկոչին, հարևանուխտավորներին, իսկ մսաջուրը՝ գյուղի բոկոտն երեխաներին ու կանանց: Երեկոյանփոթորիկ ու անձրև է սկսում: Սաքուլին սկզբում չեն ուզում ներս տանել: Բացանողիպատվերով պիտի երեք օր մնար բացօթյա խաչի տակ: Բայց շուտով անկողինը թրջվում է.չի դիմանում ու ներս են տանում: Երեք օրվա ուխտից հետո վերադառնում են տուն, սակայնՍաքուլն ավելի վատ վիճակում է, հազում է, կողերի մեջ էլ ծակծկում է:

Թախտի վրա, անկողնու մեջ պառկած է Սաքուլը: Մայրը նստած է մեռնող որդու կողքին:Նատոն ծիծ է տալիս երեխային: Մայրն ասում է, թե տերտերին իմաց տան: Սաքուլըզայրանում է հանկարծական բռնկումով, թող հանգիստ հոգին տաՀետո ասում է, թեՍերգոն վատ մարդ չէ, գուցե պարտքը չուզի, իսկ եթե ուզի, թող յարաղը տան, քամարըծախեն, հոգին չծանրանա: Մայրն ու կինը փորձում են զսպել խեղդող հեծկլտանքը: Փոքրիկաղջիկը, նմանեցնելով կինտոյի կանչին, կանչում է կամացուկ՝ «Թութա´, թութա´, ախառի´թութա»:

Հոգուն վրա հասավ

Նախշքար Դավիթը գնում է տուն: Զգում է ոգելից խմիչքի ծարավ: Անկեղծորեն զարմանումէ, որ դեռ խելքը չի կորցրել կամ չի մեռել. ողջ օրը չի խմել: Տանն էլ չկա մի բան, որ թեկուզկնոջից ծածուկ տանի ծախի: Դուռը բացում է պատառոտված հագուստով մի փոքրիկաղջիկ: Դավիթը արյուն կտրած աչքերով մի ծանր հարված է հասցնում երեխայի գլխին ուբարկանում, որ դուռը չէին բացում: Կինը՝ Մային, ձայն չի հանում: Ամուսնու գոռգոռոցն ուհայհոյանքն այնքան սովորական են դարձել նրա համար, որ միանգամայն կորցրել ենիրենց ողջ նշանակությունն ու ազդեցությունը: Շունը հաչի, թե Դավիթը՝ միևնույն է նրահամար: Երբեմն մտածում է, որ ավելի լավ է ամուսինը չլիներ: Երեխաներին ինքն է պահումողջ օրը տարբեր աշխատանքներ անելով՝ կար ու լվացք է անում, հինած հինում, նուշ,ընկույզ ու տխիլ է կոտրում: Դավիթը միայն խմում է ու հայհոյում: Այժմ պառկել էթախտին: Աղջիկն ու փոքրիկ երեխան, որն արթնացել է հոր գոռգոռոցից, քաղցած են:Մայրը պատվիրում է քնել, կուտեն վաղը: Սրթսրթալով երեխաները շուտով քնում են՝վախեցած հոր գոռոցներից: Դավիթը շուտով վեր է կենում՝ ջուր խմի: Միտք է ծագումարաղի դատարկ շիշը ջրով լցնել: Ողողում է ու խմում: Ծծում է աչքերը փակ: Դուռը դրսիցծեծում են: Ակոբն է՝ ութ տարեկան տղան, վերադառնում է խանութից, ուր նրան աշակերտեն տվել մի պղնձագործի՝ մի տարի անվարձ ծառայելու, մինչև արհեստ սովորի: Աչքերըփայլում են: Մեկին օգնել է պղինձը տուն տանել, փող են բաշխել: Դավիթը հասնում էդռանը: Մայրը կանգնում է նրանց միջև, ասում, թե հաց չունեն, փողը չտա, բայց սա բռնումէ կնոջ ոսկրացած ուսերից, ետ շպրտում այնպես, որ նա ընկնում է գետնին: Վերցնում էփողը, խելագարի պես դուրս գնումՄայրը ցավից մեծ դժվարությամբ նստում է ուխնդրում որդուն դուռը կողպել:

Հոպոպ

Զինագործ Ասատուրը, մոտ քառասուն տարեկան մի մարդ, թաղում հայտնի է Հոպոպմականունով ժողովրդական այն առածի հիման վրա, որ «Հոպոպը ինքը հոտած էր, կարծումէր, թե բույնն է հոտած»: Իսկապես շատ կռվարար է, թեև պատճառը թաղեցիներն են. չենթողնում մարդը հանգիստ տուն գնա: Հոպոպին կատաղեցնելը կատարյալ զվարճություն էնրանց համար: Այդուհանդերձ, իր արհեստի մեջ լավ վարպետ է, կարողանում է մի որևէգրոշանոց ժանգոտ թուր, խանչալ կամ հրացան հարյուր տարվա հնության տեղ ծախելեվրոպացի տուրիստների վրա շատ լավ գներով: Երեկոյան իր փոքրիկ խանութը փակելուցհետո տուն է գնում: Ձեռքին ունի կեսթունգանոց մի գավ, որի պատերը տարիներիընթացքում սևացել են կարմիր գինուց: Մյուս ձեռքին  մի կապոց՝ մեջը ձուկ, կանաչի, բողկու «շոթի»: Գինու գավը համարում է իր հաջողության սիմվոլը, դատարկելուց հետո վրաննույնիսկ մոմ է վառում:

 Երեխաները նրա հետևից ծաղրելով կանչում են «Հոպոպ»: Նա ուշադրություն չի դարձնում,հայհոյելով շարունակում է ճանապարհը, բայց երեխաները սկսում են քարեր շպրտել նրահետևից, և մեկը դիպչում է ոտքին: Վերցնում է մի մեծ քար, բայց երեխաները հասցնում ենթաքնվել: Շարունակում է ճանապարհը: Դռներին նստոտած կանանց խմբերի մոտովանցնելիս մի կին էլ ծաղրում է՝ կանչելով հետևից «Հոպոպ»: Ասատուրը հայհոյում է նրան ուանցնում: Սրանք ամաչում են, զսպում սաստկացող հռհռոցը: Որդին ասում է, թե մայրըԲագրատանց տանն է: Սա կատաղում է, կարծում է՝ կինը խաբում է իրեն, ինքն էլ էծաղրում: Երբ գալիս է, ասում է, թե լվացք անելու համար էր գնացել պայմանավորվելու:Վիճում են: Կինը վերցնում է գինու գավը ու սպառնալով դուրս փախչում: Մարդն ընկնում էհետևից: Փողոցում բոլորը ծիծաղում են: Կինը կանգ է առնում, գցում գավը: Կարմիր գինիններկում է գետինը: Հոպոպը ցնցվում է: Վերցնում է քարը ու նետում կնոջ հետևից: Սափռվում է գետնին երեսի վրա: Հռհռացող փողոցը հանկարծ լռում է ու քարանում:

Թե ի´նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց 

Մի ընդարձակ ամայի բակում կանգնած է դրոգապան Յագորի հնօրյա տնակը՝ բաղկացածմի մեծ սենյակից: Տանը և բակում զարմանալի մաքրություն է տիրում: Յագորի կինը՝Անանը, երեխային վեր է կացնում օրորոցից: Ջահել է, հազիվ քսան տարեկան. շատ նիհարու չռված աչքերով: Ներս է մտնում Անանի սկեսուրը, ում գիժՀոռոմսիմ են ասում: Տարինտասներկու ամիս միայն անեծքներ են թափվում նրա բերանից: Անանն արդենանտարբերությամբ է վերաբերվում նրա ամենօրյա անեծքներին: Փնթփնթում է Հոռոմսիմը,անիծում ու նկատում, որ շաքարամանի միջից պակասել են շաքարի կտորները: Հաշվում է,տասի փոխարեն ութն են մնացել: Հարձակվում է Անանի վրա, թե առանց նրա թեյ է խմել,սուրսուր եղունգներով կմշտում, մազերը քաշում ու ծեծում: Անանն ընկած է հատակի վրա,նվում է միալար, հազիվ լսելի ձայնով: Պառավ Հեղնարը՝ Անանի տատը, թոռներին մենակ էպահում: Նրանք որբ են և մնացել են պառավ տատի խնամքին: Նա աշխատում է,լվացքարարություն է անում, հաց թխում: Փոքրիկները ևս օգնում են: Բայց տատըանհանգիստ է մեծ թոռան համար: Անանը գալիս է փոքրիկ երեխայի հետ, պատմում, որշաքարը ջրով սարքել, երեխային է ուտացրել, ինքն այնքան չի կերել, որ կաթ չունի: Լաց էլինում: Որոշել է չվերադառնալ: Սակայն գալիս է հսկա Յագորը: Գոռգոռում է, բռունցքովհարվածում կնոջ կողերին: Անանը ճչում է, ընկնում: Հեղնարը սարսափում է: Յագորը,շարունակելով հայհոյանքները, վերցնում է երեխային ու գնում: Անանը ընկած է գետնին՝ոսկորը տարօրինակ կերպով վեր ցցված: Բերանից արյուն է հոսում: Քննության ժամանակդատական քննչի հարցուփորձին պատասխանելով՝ Յագորն ասում է.

Մի մուշտի տվի, է´լի, ուրիշ բան խո չե՞մ արել:

Սև փողերի տոկոսը

Պառավ Մարանը մենմենակ ապրում է մի կիսախարխուլ խրճիթում, որ մարդուց մնացածմիակ հարստությունն է: Մարդը մի հարբեցող խարազ էր և վաղուց է մահացել: Ունի միորդի՝ Արտեմը, բայց նա էլ գող ու ջիբգիր է, օրերով տուն չի գալիս, եղածչեղած՝ մեկ է:Մանանն ունի երկու հավ: Սրանք նրա ապրուստի համարյա միակ աղբյուրն են, որոնցսիրում ու խնամում է իր աչքի լույսի պես: Հավերը ձու են ածում, նա դրանք տանում է թաղիմանրավաճառի մոտ, փոխում հացի կամ կուտի հետ: Այսպիսով հավերը, հա´մ իրենց ենպահում, հա´մ պառավ Մանանին: Մի անգամ որդին գալիս է տուն, հանաքներ անումպառավի հետ և նույնիսկ փող տալիս՝ սև ու սպիտակ դրամներից ընտրելով սևերը: Պառավնուրախանում է: Անցնում է մոտ երկու շաբաթ: Այս անգամ Արտեմը գալիս է վատտրամադրությամբ: Կոպտում է պառավին, ուշադրություն չի դարձնում ո´չ լամպին, որինավթը պառավը գնել ու պահել էր որդու համար, որ հենց  գա, վառի, ո´չ էլ պառավիխոսքերին: Առավոտ Մանանն արթնանում է հավերի օտարոտի կռկռոցից: Սև ուրվագիծ էտեսնում: Դուռը բացվում է: Հավերի ձայնը լսվում է դրսից: Շոշափում է Արտեմի պառկածտեղը: Դատարկ է: Հավերը ևս չկան: Պառավը ճչում է.

Վա´յ, քու սիրտը չմեռնի, Արտե´մ, էս ի՞նչ արիր:

Հևալով վազում է նրա հետևից ամայի փողոցով: Արտեմը չքացել է:

Ադամամութին   

Շուշանը՝ մի պստիկ, լղար կին, կուչ է եկել իրենց տան անկյունում: Տուն կոչվածը մի խրճիթէ, որը երբեմն տիրոջ կթան կովերի համար գոմի տեղ է ծառայում: Նա երկունքի մեջ է:Հազիվ երեսուն տարեկան է, բայց արդեն ունի չորս երեխա, մեկն էլ շուտով լույս աշխարհպիտի գա: Ամուսինը՝ տավար քշող Կարապետը, տավարն ու ոչխարը քշում է սպանդանոց,որտեղից մորթած մսերը ֆուրգոնի մեջ ածած, ինքն էլ վրան բազմած՝ բերում հանձնում էտերերին: Կամ հավատացյալ մարդիկ մատաղացու են առնում, տալիս նրան, նա մորթում էմատաղ անողի տանը կամ որևէ սրբի դռանը: Շաբաթներով տան երեսը չի տեսնում,այնպես որ Շուշանն է ընտանիքի հոգսը հոգում՝ տարբեր աշխատանքներ անելով: Այժմ էլամուսինը մատաղացու ոչխարը տարել է Բոլիսի ս. Գևորգ ուխտատեղին, որի տոնն է այդշաբաթ: Շուշանը մնացել է մենակ: Մեծ որդին՝ Սեդրակը, մոտ տասը տարեկան, սկզբումմանրավաճառի աշակերտ էր, շաբաթը քսան կոպեկ էր բերում, հետո փախավ: Չգիտենորտեղ է: Նրանից հույսը կտրել են: Չնայելով փոքր հասակին, մի քանի անգամ բանտ էնստել: Շուշանին օգնում է մի ընտանիք, որի հայրը կնքահայր դարձավ նրա երեխաներին:Այժմ էլ օգնում են նրանց՝ տալով հացի մնացուկներ, շորեր աշխատանքի դիմաց, որկատարում է նրանց համար: Ահա ութ տարեկան աղջիկը՝ Սոնեն, ներս է մտնում՝ միտոպրակ ձեռքին: Դրա մեջ հաց է ու պանրի փշրանքներ: Երկու փոքրիկ երեխաներըշտապում են ուտել հացը: Վիճում են: Քույրը բարկանում է նրանց վրա, մայրը՝ Սոնեի: Իվերջո Սոնեն կարողանում է պանրի փշրանքները լցնել հացի վրա, տալ փոքրերին: Փորներըկուշտ մտնում են յափնջու տակ ու խաղում: Հետո Սոնեն հայտնի չէ որտեղից ներքնակ ուվերմակ է բերում, անկողին պատրաստում, պառկեցնում երեխաներին  ու քնում են: Մայրըտանջվում է: Նրա ցավերը ուժեղացել են: Ադամամութին Սոնեն աչքերը բաց է անում ուանսովոր ձայն լսում՝ ասես կատվի ձագ է մլավում: Նայում է մոր կողմը, որն ասես լվացք էանում: Մոտենում է ու տեսնում մի պստիկ մանուկ, մերկ, կարմիր: Մայրը խեղդում է նրան՝շարունակ կրկնելով. «քիչ ունե՞մքե՞զ ոնց պահեմ…» Ձայնը այլևս չի լսվում: Սոնենհանկարծ ճչում է, չգիտի՝ ուրախությունի՞ց, որ մայրը երեխա է ունեցել, թե՞ սարսափածայն բանից, ինչ որ անում է մայրը իր նորածին մանկանը 

tarntercum