Նար-Դոս. «Ես և Նա» (1889 թ. համառոտ)

nar-dos-es-ev-naՊատմողի ձեռքն է ընկնում մի հիշատակարան,որը ներկայացնում է «կորած մարդու»տրագեդիան: Վերջինս գրի է առել իր կյանքիանցուդարձը: Հեղինակն այն վերածում էպատմվածքի՝ վերնագրելով «Ես և նա», ինչպեսանվանել էր «կորած մարդը» իրհիշատակարանի այն մասը, որը վերաբերում է իր անկման տրագեդիային:

Ես

Պատմողն իրավագիտական ֆակուլտետի վերջին կուրսի ուսանող է: Լցված էփառավոր ապագայի վառ հույսերով: Սիրում է նրան: Երբ նայում է նրաաչքերին, կարծես արևն է վառվում դրանցում, երբ լսում է նրա կենսաթրթիռծիծաղը, կարծես չարաճճի վտակն է քչքչում: Այն ժամանակ նա ևս սիրում էրնրան, երդվում էր, որ մահն անգամ չի կարող բաժանել իրենց: Սակայն միանգամ, երբ հերոսն ուսանողական իր մենակյաց սենյակում փակված,դիսերտացիայի վերջին գլուխներն է գրում, մի նամակ է ստանում, որումսիրեցյալն հայտնում է, որ իր սիրո նախկին հավաստիացումներն ընդունիորպես թյուրիմացություն, մոռանա իրեն, քանի որ ինքն ուրիշի կինն է լինելու:Գիտի, որ այդ բանը շատ էլ հաճելի չպիտի լինի նրա համար, բայց ինչ արած,աշխարհի մեջ ամեն պատահում է: Այսպիսի հեգնական, թե դիվական անխիղճխոսքերով է վերջացնում իր նամակը: Սկզբում կարծում է, թե կատակ է, բայցերբ իրար հետևից գրած նամակներին ու հեռագրերին չի պատասխանում, նազարմանում է, զայրանում ու հուսահատվում: Այդ լռությունից հետո,կատարյալ հուսահատության մեջ, ստանում է մի լակոնական հեռագիր՝«Ամուսնացա»: Երևի նրա համար, որ այլևս չձանձրացնի նրան նորնամակներով ու հեռագրերով: Շուտով հերոսն ընկնում է հիվանդագինհուզման մեջ, թվում է, թե խելագարվում է: Երբ միասին էին, կարծես թե ավելիքիչ էր նրան սիրում, իսկ այժմ հասկանում է, որ սիրույդ առարկան կրկնակիսիրելի է թվում նրան կորցնելուց հետո: Դատարկություն է զգում. ասես նրաննետել են մի անապատ, առանց ձգտումների, իդեալների ու փրկության որևէհույսի: Հետո վրեժի զգացումն է կաթիլ առ կաթիլ կուտակվում սրտի մեջ:Թողնում է համալսարանը, դիսերտացիան ու գնում վրեժ լուծելու՝ ինքը չկա,թող նա էլ չլինի: Սակայն այստեղ նրա հուսահատությունը կրկնապատկվում է:Դավաճան աղջիկը մեկնել է արտասահման իր շատ հարուստ ամուսնու հետ:Անտարբերությունից ու անզգայությունից դուրս գալու համար նրան ուժեղցնցումներ են պետք, ինչը գտնում է ծախու կանանց ու գիշերները լուսացնողընկերների շրջանում: Կյանքի ճահիճը կամացկամաց ծծում է նրան: Միանգամ իրենց հարաբերությունների խզման հինգերորդ տարում պատահականհանդիպում է նրան փողոցում: Նա սաստիկ վախենում է այդ անակնկալից,անգամ սկզբում չի ճանաչում նրան, այնքան որ փոխվել է նա՝ հնամաշվերարկու, մազակալած երես, արբեցողի կարմիր քիթ, կուրծքը ներս ընկածսապատավոր մի մարդ: Իսկ նա առավել գեղեցիկ է. բարձրահասակ ուփարթամ մի կին է, որի մոտով անկարելի է անցնել առանց ետ նայելու: Նրաշքեղ տեսքից ակնհայտ է, որ նա ընկել է մի մարդու ձեռք, որը ոչինչ չի խնայումնրա համար: Նա շփոթվում է, կառք նստում ու հեռանում՝ հավանաբարվախեցած, թե կարող է հետապնդվել: Այդ օրը հերոսն անցկացնում էգինետանը: Մտածում է, թե ինչն է իր՝ այդ աստիճան ընկնելու բուն պատճառը,որն անկարելի է, եթե անկման սաղմերը ինքը չկրեր իր մեջ: Պատասխանըգտնում է պատահական մի պատմվածքի ընթերցումից հետո, որը հանկարծլուսավորում է նրա ներքին աշխարհը:

Այն իտալական մի սիրավեպ է «Վրեժ» վերնագրով, բայց հերոսն այնանվանում է «Նա» պատմվածքի հերոսին իրեն հակադրելու համար

Նա

Վենեցիայում՝ մի հին ազնվական ընտանիքում, ապրում է ընտանիքի միակզավակը՝ գեղեցիկ Ջուլետտան: Աչքերը կապույտ են, հայացքը՝ զվարթ: Ասեսմի հավերժահարս լինի: Սիրում է երկու գույն՝ կարմիր և սպիտակ: Նրաարդուզարդի ու կրծքի վրա միշտ անպակաս են այդ գույնի ծաղիկները՝մեխակն ու շուշանը: Մի անգամ մի պատանի նրա պատուհանի տակ սերենադէ նվագում: Նվագում է դյութիչ ու մեղմանուշ: Ջուլետտան ագահորեն լսում էայդ ձայները: Առաջարկում է տղային լինել իր եղբայրը: Կխնդրի հորը, որտղան, որի անունը Անտոնիո է, ապրի իրենց տանը: Բայց տղան հպարտ է, չիհամաձայնում: Նա որբ է: Հայրը բանվոր էր: Ծնողները մահացել են, ինքըմենակ է: Աղջիկը նրան մի դրամ է նետում, խնդրում, որ տղան գոնե ամեներեկո գա ու նվագի իր համար: Տղան համաձայնում է, բայց ասում, որ ոչ թեդրամի, այլ գեղեցկության համար կնվագի: Այս անգամ Ջուլետտան նետում էկրծքի կարմիր մեխակը: Նրանք սկսում են նաև զբոսնել ծովի վրա և աղջիկընրան ակնարկում է համբուրել իրեն: Սիրահարները երջանիկ են: Մի երեկոտղան կանգնած է ապարանքի պատուհանի տակ և զուր նվագում է.պատուհանը փակ է: Հետո այն կիսով չափ բացվում է, մի դրամ է զրնգումգետնին ու թուղթ: Նա կարդում է. «Հայրս ասաց, որ իմ ու քո միջև անանցանդունդ կա: Մենք վերևն ենք, դու ներքևը: Էլ մի´ գա: Մոռացիր ինձ»: Ուզումէ պատառպատառ անել, բայց զսպում է իրեն, թուղթը խնամքով ծալում, ծոցըդնում, ոտով դեն շպրտում գետնին ընկած դրամը ու հեռանում՝ կսկիծը հպարտսրտի մեջ պարուրած:

Անցնում են տարիներ: Վենեցիայում կոնցերտ է տալու հռչակավորջութակահար Անտոնիո Բոնվինին: Դուրս է գալիս Անտոնիոն, բոլորը նրանճանաչում են, դա այն Անտոնիոն է, որ սերենադներ էր նվագումպատուհանների տակ: Բայց այժմ նրա հնչյունները հասուն են, ինքնավստահու ինքնամփոփ: Դահլիճը թնդում է որոտագին: Ամեն ոք շտապում է կուլիս՝անձամբ սեղմելու հանճարի ձեռքը: Հայտնում են, որ մի կին է ուզում նրանտեսնել: Երիտասարդը հոգնած է, բայց կինը թախանձում է, նշանավոր անձիամուսինն է: Ներս է մտնում Ջուլետտան, ընկնում Անտոնիոյի ոտքերի առջև ուասում, որ ինքը Ջուլետտան է, որ սիրում է նրան: Տղան առանց մի խոսքարտասանելու ծոցից հանում է հուշատետրը, դրանից խնամքով պահածթուղթը ու մեկնում նրան: Կինը նայում է ու կասկարմիր կտրում: Տղան ետ էվերցնում նամակը, դնում տեղը: Անտոնիոն ներում է խնդրում Ջուլետտայիցայն բանի համար, որ թեև այլևս չի գնացել նրա մոտ, բայց չի կարողացելմոռանալ նրան: Այդ թուղթը անգնահատելի գանձ է իր համար, որի շնորհիվ էդարձել այն, ինչ է այժմ: Ինքը չի մոռացել նրան, բայց Ջուլետտան կարծես թեմոռացել է այն անդունդը, որ բաժանում է նրանց: Բայց նա հաշվի չի առել, որներքև գտնվողները երբեմն թևեր են առնում, թռչում վերև վրիժառությանզգացումով: Նա հասել է իր նպատակին, բայց նորից սիրել նրան, ով խաղում էուրիշի նվիրական զգացումների հետ, ով տարբերություն է դնում վերևի ուներքևի միջև, ավա~ղ, չի կարող:

Այսպես է վերջանում իտալական սիրավեպը: Հերոսը համեմատում է իրենԱնտոնիոյի հետ այն հակադրությամբ, որ այստեղ նա է՝ բուրժուականմիջավայրի ծնունդ, տաքուկ ապրելու սովոր, կամազուրկ, փափկամարմին միինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է այլևս չելնելու համար, իսկայնտեղ նա՝ աշխատավոր ժողովրդի ծոցից ելած անապաստան, թափառականմի պատանի, երկաթակուռ կամքով, որով զինված ոչ թե ընկճվում է, այլ ո~վգիտե ինչ դժվարություններ հաղթահարում ու հասնում գլխապտույտբարձունքները:

Այսպես իր դասակարգը իբրև մի մակաբույծ պիտի չքանա անհետ՝ տեղիտալով նրա´նց, որոնք ներքևից բարձրանում են վերև….    

tarntercum