Մուրացան. «Տիկին Փիլիարյանի վիշտը» (1897 թ. համառոտ)

muracanՆկարագրվում է ուսուցիչների խոսակցությունը, որըտեղի է ունենում հայոց դատարկ մնացածդպրոցներից մեկում: Օրիորդ Սևիկյանը պնդում է,որ ազգի հարուստ ու կարող անձինք թույլ չեն տա իրորդիներին այդ ձևով անհետանալ, մինչդեռմյուսները և հատկապես պ. Մեհերյանը, այնկարծիքին են, որ տաճկահայերի համար երկու ելք էմնում՝ կամ ազգովին կորուստ, կամ հավիտենականստրկություն: Ասում են, թե ընդհանուրգաղթականների կարիքը հոգալու, նրանց հայրենիք վերադարձնելու կամՀայաստանում մնացող սովալլուկների դրությունը բարվոքելու համարբավական է հինգ հարյուր հազար ռուբլի: Սևիկյանը համոզված է, որ ազգիհարուստները կարող են այդ գումարը տրամադել իրենց եղբայրներին:Խոսակցությունը ավարտվում է նրանով, որ Սևիկյանը համաձայնում էմատյանով գնալ ներկայանալ Թիֆլիսի հարուստներից Փիլարյանին և նպաստխնդրել գաղթականների համար: Եթե վերադառնա մի կլորիկ գումարով, պ.Մեհերյանը պետք է ծնկի գա նրա առաջ և ներողություն խնդրի օրիորդիխոսքերը ծաղրելու համար: Վարժուհիներն ու վարժապետները համաձայնումեն նրա առաջարկին, պայմանով, որ նա կվերադառնա առնվազն հինգ հարյուրռուբլիով, հակառակ դեպքում ինքը պետք է ծնկի գա ուսուցչանոցում: ԱյսպեսՍոփի Սևիկյանը գնում է Փիլարյանի տուն: Սկզբում նրան հայտնում են, որտիկին և պարոն Փիլարյանները իսկույն դուրս պետք է ելնեն տնից՝ այցելությանգնալու համար: Հեռվից տեսնում է Փիլարյանի փառավոր ու փայլուն կառքը՝լծված անգլիական ահիպարանոց ձիերով: Տեսնելով հիասքանչ կառքը՝մտածում է, որ անհնար է՝ նրանք գծուծ հոգի ունենանՎերադառնում է երկուժամ հետո: Այս անգամ նրան ընդունում են: Ընդունարանում սպասելիսՍևիկյանը պատահաբար լսում է տիկին Փիլարյանի վիճաբանությունը ինչորբան կտրելուչկտրելու վերաբերյալ: Այնուհետև, երբ Փիլարյանիններկայացնում է իր հարցը, վերջինս նրան ասում է, թե ընտանեկան ծանրխնդրով է զբաղված, որի անհաջող լուծումը մեծ հոգս պետք է պատճառի իրեն,թող նա վաղը գա: Եթե խնդիրը ըստ իր ցանկության լուծվի, գուցե ինքը ավելիմեծ գումար ստորագրի: Օրիորդ Սևիկյանը հեռանում է՝ մտածելով, որ ամենընտանիք իր խնդիրներն ունի, անգամ հարուստները: Հաջորդ օրը գալիս է նույնժամին, ինչպես պատվիրել էր տիկին Փիլարյանը: Այստեղ նա տեսնում է իրընկերուհուն՝ օրիորդ Լուսիկ Փամբուկյանին, որը երեխաներին հայերեն դաս էտալիս: Փիլարյանները ունեն շատ երեխաներ: Վերջիններս ունեն զանազանտիպերի վարժուհիներ ու դաստիարակչուհիներ՝ անգլուհի, ֆրանսուհի,գերմանուհի, ռուս: Նրանք երեխաներին սովորեցնում են լեզուներ ևդաստիարակում են: Հայերենին տրամադրված է ընդամենը շաբաթվա մեջ երկուժամ: Ընկերուհուն հրավիրել է ամուսինը, որ մի փոքր դեռ հայություն ունի իրմեջ, իսկ կինը հակառակը, երեխաների հետ անգամ հայերեն չի խոսում: Այստեղեկություններն անհաճո տպավորություն են թողնում Սևիկյանի վրա: Գալիսէ տիկին Փիլարյանը՝ ասելով, որ ցավում է, որ իր խնդիրը իր ուզած լուծումըչստացավ և ծանր վիշտ պատճառեց իրեն, այնուամենայնիվ կարող է մի բանտանել իրենց կողմից խեղճ գաղթականների համար: Ծրար է տալիսՍևիկյանին, ստորագրում իր նվերը մատյանի մեջ: Օրիորդ Փամբուկյանըհետևում է ընկերուհուն մինչև նախասենյակը: Սոփին խնդրում է  հայտնել իրեն,թե այդ ինչ մեծ վիշտ էր: Ընկերուհին հայտնում է, որ խոսքը Պետերբուրգից նորբերված կառքի ու ձիերի մասին էր: Տիկինը ուզում էր, որ դրանք եվրոպականտարազով լինեն, պոչերի մի մասը կտրվեն, իսկ ամուսինը հակառակում էր:Սոփին չհավատալով, որ դա էր Փիլարյանի ընտանեկան ծանր հոգսը,վիրավորված ու հիասթափված, բացում է մատյանը և տեսնում, որ նաստորագրել է միայն տասը ռուբլի: Հիշելով ուսուցչանոցում արածվիճաբանությունը, թողնում է ընկերուհուն ու շտապ հեռանում: Ճանապարհինտեսնում է օրիորդ Լազարյանին, որն ասում է, որ դեռ շարունակում են վիճելայդ հարցով ուսուցչանոցում: Սոփին ասում է, որ ինքն այլևս այնտեղ չի գնալու,մատյանը տալիս է Լազարյանին ու հեռանում: Այդ օրվանից նա այլևս ոչ մի տեղչի վիճաբանում այն մասին, թե հայ թշվառները կարող են երբևիցե ազատվելիրենց ճակատագրից:  

tarntercum