Մուրացան. «Գևորգ Մարզպետունի» (1896 թ. համառոտ)

muracan-gevorg_marzpetuniՀայաստան, 10-րդ դար: Պատերազմը հայերի և արաբների(հագարացիների) միջև մտնում է վճռական փուլ։ Հայ իշխանականտոհմերի միջև թշնամություն է։ Արքա Աշոտ Բ երկաթի դեմ ապստամբելեն արքայի աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան, և Ուտիքի իշխանՑլիկ Ամրամը։

Գառնու ամրոցում է Հայաստանի թագուհի Սահականույշը։ Այստեղ եննաև իշխան Գևորգ Մարզպետունու կինն ու որդին՝ իշխան Գոռը։ Սահականույշը սիրում իրդայակ Սեդային։ Մի օր Սեդային խնդրում է պատմել անցած տարիներիիրադարձությունների ու Աշոտ Բագրատունու երիտասարդության մասին։ Դայակըպատմում է անցած տարիների նշանավոր դեպքերի մասին, թե ինչպես է նախկին արքաՍմբատ Ան պայքարել Յուսուֆ ամիրայի դեմ, ինչպես են հագարացիները սպանել ՍմբատԲագրատունուն, ինչպես է Աշոտ Բն վրեժխնդիր եղել արաբ զորապետերից իր հոր համար ևինչպես է վաստակել «Երկաթ» անունը, ինչպես է որոշել ամուսնանալ Սահականույշի հետ ևայլնՀետո Սեդան խոստովանում է նաև, որ Աշոտը երկար տարիներ շարունակ թաքունսիրել է իշխան Ցլիկ Ամրամի կնոջը՝ Ասպրամին։ Պարզվում է, որ թագուհին տեղյակ է այդ պատմությանը և նույնիսկ մի անգամ տեսել է Աշոտին Ասպրամի հետ համբուրվելիս։

Իշխան և զորապետ Գևորգ Մարզպետունին այցելում է ապստամբ, կույր Սահակ Սևադային։Վերջինիս և նրա որդուն կուրացրել է արքա Աշոտ Երկաթը՝ որպես պատիժ ապստամբելու համար։ Այդ օրվանից նա որոշել է միայն վրեժ լուծել։ Մարզպետունին ցանկանում է ամենգնով մտափոխել Սևադային, որովհետև այս դժվար տարիներին ապստամբությունը ևներքին պառակտումները միայն կործանման կհասցնեն։ Նա գրեթե ծնկաչոք համոզում էՍևադային հրաժարվել ապստամբության մտքից և ներել արքային։ Սևադան հասկանում էիշխանին և ներում է Աշոտին։ Ոգևորված Մարզպետունին ուղևորվում է իշխան ՑլիկԱմրամի մոտ համանման առաքելությամբ։

Ցլիկ Ամրամը շատ է զարմանում և հիասթափվում, երբ իմանում է Սահակ Սևադայիորոշման մասին։ Ամրամի կինը՝ Ասպրամը, դավաճանել է ամուսնուն Աշոտ Երկաթի հետ։Դա պատճառ է դառնում Ամրամի կազմակերպած ապստամբության։

Մարզպետունու խնդրանքները չեն համոզում Ամրամին։ Գևորգ Մարզպետունին գնում էարքայի մոտ։ Ճանապարհին հանդիպում է աբխազաց իշխան Բերին, ով եկել է ՑլիկԱմրամին օժանդակելու։ Այս ամենի մասին Աշոտ Բին հայտնում է Մարզպետունին։ Արքանորոշում է զորք հավաքել և ելնել ապստամբների դեմ։

Զորք են հավաքում ու ճամփա ընկնում, բայց ոչ մի ապստամբի չեն հանդիպում։ Փակվումեն Ավերակ բերդում, այնտեղ գիշերելու համար, սակայն գիշերը բերդը հանկարծակիշրջապատում են Ցլիկ Ամրամն ու Բերը։ Մարզպետունին և ուրիշ քաջեր հերոսաբարդիմադրում են ապստամբներին։ Աշոտ Երկաթը խորամանկ քայլի է դիմում. նա իր ձիով ևերկու ձիավորով անսպասելիորեն առաջ է սլանում խավարի միջով՝ դիմադրելով դիմացըհայտնվող ապստամբներին ու կարողանում է դուրս է պրծնել օղակից։ Ամրամը բերդ էխուժում և իմանալով, որ Աշոտը փախել է, սաստիկ զայրանում է, սակայն բաց է թողնումՄարզպետունուն և նրա զինվորներին։

Երկրորդ մասը սկսվում է՝ Այրիվանք բերդում ծավալվող իրադարձություններից։ Այստեղ իրկողմնակիցների հետ ապաստանել է Հայաստանի կաթողիկոս Հովհաննես ԵԴրասխանակերտցին։ Նա փախել է մայրաքաղաք Դվինից՝ արաբ ոստիկան Նսերից՝թողնելով իր կաթողիկոսական գահը։ Այրիվանքում կաթողիկոսն ու մնացածհոգևորականները շարունակում են իրենց եկեղեցական կյանքը։

Մի օր լուր է հասնում, որ արաբ զորապետ Բեշիրն իր զորքով մոտենում է Այրիվանքին։Կաթողիկոս Հովհաննեսը որոշում է փախչել Գառնի։ Որոշ հոգևորականներ հեռանում եննրա հետ, մյուսները մնում են՝ իբր թշնամուն պատվով ընդունելու համար։ Թաքցնում ենբերդի բոլոր հարստություններն ու գանձերը և առանց որևէ դիմադրության ներս թողնումզորապետ Բեշիրին։ Վերջինս խոշտանգում է հոգևորականներին՝ պահանջելով, որ նրանքխոստովանեն գանձերի տեղը։ Սակայն նրանք հրաժարվում են, և Բեշիրը սպանում է բոլորին։ Ողջ են թողնում միայն ոմն վարդապետ Մովսեսի, ով պետք է գնա կաթողիկոսիմոտ և ցույց տա իր վերքերը։ Գևորգ Մարզպետունին գալիս է Գառնի։ Պատմում է թագուհունԱվերակ բերդում եղածի մասին և որ արքան որոշ ժամանակով մեկնել է Կաքավաբերդ։

Գառնի է գալիս նաև կաթողիկոս Հովհաննեսը Մովսես վարդապետի և եպիսկոպոս Սահակիհետ։ Նրանք պատմում են, թե ինչ է կատարվել Այրիվանքում։ Մարզպետունին կշտամբում էկաթողիկոսին նրա փախուստի համար և խորհուրդ է տալիս վերադառնալ Դվին ուչվախենալ ոստիկան Նսերից։ Կաթողիկոսը սկզբում համաձայնում է, սակայն մի քանի օրանց փոշմանում է ու մեկնում Սևանա կղզի։ Դրանից հետո նա ուղևորվում է Բյուրական։

Աշոտ Երկաթը նույնպես գալիս է Սևանա կղզի։ Հոգեկան ծանր ցնցումների մեջ նա որոշումէ մշտապես այնտեղ մնալ։ Արքան ծանր է տանում Ավերակի մոտ իր կրած պարտությունը ևՍահականույշին հասցրած վիրավորանքը, իսկ թագուհին իմանալով, որ Աշոտը Սևանում է,ուղևորվում է ամուսնու մոտ։

Բյուրականում խաղաղ է, սակայն կաթողիկոս Հովհաննեսը լուր է ստանում, որ Բեշիրը իրզորքերի հետ մոտենում է քաղաքին։

Կաթողիկոսը այս անգամ էլ որոշում է փախչել։ Այդ փաստը պետք է թաքուն պահվերքաղաքի բնակիչներից։ Քաղաքում մնում են կաթողիկոսի մտերիմներ՝ Մովսես վարդապետըև եպիսկոպոս Սահակը։

Բյուրականի բոլոր բնակիչները դիմադրության են պատրաստվում։ Նրանց է միանում դրսիցեկած Սողոմոն ճգնավորի զորքը։

Բեշիրի զինվորները հարձակվում են Բյուրականի պարիսպների վրա։ Երկար օրեր կատաղիմարտեր են ընթանում։ Քաղաքի բնակիչները աշխույժ դիմադրություն են ցույց տալիս և հաղթանակը հայերի կողմն է։

Մի օր ծեծկռտուք է տեղի ունենում Սողոմոն ճգնավորի, երկու զինվորի, և Բյուրականի միքանի բնակիչների միջև։ Երկու զինվորները որոշում են բողոքել կաթողիկոսին, սակայնիմանալով, որ վերջինս փախել է՝ հիասթափվում են: Որոշում են դավաճանել իրենցհավատարիմներին և Բեշիրի հետ թաքուն գործարք են կնքում։ Գիշերով երկու զինվորներըբացում են քաղաքի դարպասներն ու ներս թողնում թշնամիներին։ Արաբները սպանում ենքաղաքում գտնվող բոլոր մարդկանց և ոչնչացնում Բյուրականը։ Սպանվածների թվում են նաև Մովսես վարդապետը, եպիսկոպոս Սահակը, Սողոմոն ճգնավորը, հերոսհոգևորականներ Դավիթն ու Մովսեսը, նրանց եղբայր Սահակը և այլնԱյս դեպքը տեղի է ունենում 924 թվականի ապրիլի 17-ն։

Դավաճաններին՝ Բեշիրն ուղարկում է ոստիկան Նսերի մոտ։ Վերջինս հրամայում էգլխատել երկուսին էլ՝ ասելով, որ եթե իրենք կարողացան դավաճանել հայրենակիցներին,ապա հագարացիներին առավել ևս հավատարիմ չեն մնա։

Մարզպետունին հավաքում է Գառնու ամրոցի բոլոր բնակիչներին և կոչ է անում ժողովրդինիր հետ կռվի ելնել, բայց նրան միանում է միայն տասնինը զինվոր։ Նրանց շարքում ենՄարզպետունու մոտիկ ընկեր Վահրամ Սեպուհը, և որդին՝ Գոռը։ Նրանք հանդիսավորերդվում են նախկին կաթողիկոս Մաշտոցի գերեզմանի մոտ, որ կպայքարեն մինչև վերջ։Մարզպետունին երդվում է, որ չի վերադառնա Գառնի, մինչև երկրում մնա թեկուզ մեկհագարացի։ Դրանից հետո Մարզպետունին ու իր քաջերը մեկնում են Սևանա կղզի,որպեսզի Աշոտ Երկաթի օրհնությունը ստանան։ Նրանք որոշում են գիշերն անցկացնել Գեղիամրոցում։ Մարզպետունին նկատում է, որ լեռան լանջերին գիշերում է արաբ զորապետԲեշիրի բանակը։ Իշխանը որոշում է կռիվ տալ և կոչ է անում Գեղիի բնակիչներին շարվելլեռան տակ ու կատաղի գոռոցներ արձակել, որպեսզի արաբները մտածեն, թե հայզինվորների քանակը մեծ է։ Իսկ Մարզպետունին իր տասնինը քաջերի հետ թշնամուճամբար է ներխուժում ու թաքուն հրկիզում այն։ Քնից հենց նոր արթնացած հագարացիքխուճապահար այս ու այն կողմ են փախչում։ Բեշիրը փախչում է։

Աշոտ Երկաթը, իմանալով Մարզպետունու հերոսությունների մասին, ոգևորվում է:Կատաղած Բեշիրը որոշում է սպանել Հայոց արքային։ Նա իր նոր բանակի հետ գալիս էՍևանա լճի ավազան և արքային հասնելու խորամանկ քայլերի է դիմում։

Աշոտ Երկաթը դիմում է կտրուկ քայլերի։ Իր հարյուր զինվորներից նա առանձնացնում է 70-ին և նրանց 10 լաստերի մեջ տեղավորում՝ ամեն լաստի մեջ 7 զինվոր։ Ինքը գտնվում է միփոքր լաստի վրա մի քանի թիկնապահների հետ։ Այդպես թիավարում են դեպիհագարացիների ափը և Աշոտի հրամանով սկսում նետահարել թշնամուն։ Հագարացիքնույնպես նետեր են արձակում, բայց ապարդյուն, որովհետև նրանց խանգարում է հայերիլաստերի ետևից կուրացնող վառ արևը։ Բեշիրի բանակի մոտ կեսը ջարդվում է։ ՀաղթանակըԱշոտ Երկաթինն է։

Մարտի ժամանակ Աշոտ Երկաթը խոցվում է: Նետը թունավոր է:

Գևորգ Մարզպետունին գալիս է Բագարան, ուր թագավորում է՝ Աշոտ Երկաթի հորեղբայրը՝Աշոտ Բռնավոր սպարապետը։ Այստեղ է ապաստան գտել հայոց կաթողիկոսը։ Վերջինիսիշխան Մարզպետունին համոզում է վերադառնալ Դվին և երաշխավորում է, որ ոստիկանՆսերը չի համարձակվի վնաս պատճառել հայոց վեհափառ տիրոջը, քանի դեռ հայզինվորները Դվինի պարիսպների տակ են։ Կաթողիկոսը համաձայնվում է, սակայնՄարզպետունու հեռանալուց հետո նրան մտափոխում է Աշոտ Բռնավորը, ով իրականում իրխարդախ ծրագրերն ունի։ Աշոտ սպարապետը թաքուն գործարք է կնքել ոստիկան Նսերիհետ։ Աշոտը խորամանկության է դիմում և կաթողիկոսը մեկնում է Վասպուրական՝ ԳագիկԱրծրունու մոտ։ Գևորգ Մարզպետունին ուղևորվում է Երազգավորս, որտեղ բնակվում էարքայի հարազատ եղբայր Աբասը։ Եղբայրները արդեն երկար տարիներ գժտված են և չենշփվում միմյանց հետ։ Իշխան Մարզպետունին խնդրում ու համոզում է Աբասին ներելեղբորն ու հաշտվել։ Ըստ իշխանի՝ այդ հանգամանքը կստիպի Աշոտին լքել Սևանը ևվերադառնալ նախկին գործերին։ Աբասը համաձայնում է և նրանք երկուսով ուղևորվում ենՍևան։ Արքան ընդունում է ու հաշտվում եղբոր հետ։ Աշոտ Բն արդեն համարյաապաքինվել է: Նրանք մեկնում են Երազգավորս և մի քանի օր ճոխ խնջույքի անում։Ժամանում է ոստիկան Նսերի սուրհանդակը։ Նրա հետ է լինում իշխան Բաբկենը, որինհագարացիք բանտից ազատ են արձակել։ Ազատել են նաև Բաբկենի երկրորդ եղբորը, իսկերրորդ եղբորը Սահակին՝ սուրհանդակի ասելով, պահում են Դվինի ամրոցներից մեկում։Սուրհանդակը փոխանցում է, որ Նսերը ցանկանում է հաշտության պայմանագիր կնքել։Աշոտը ստորագրում է պայմանագիրը, իսկ ավելի ուշ խոստանում է Բաբկենին, որ կազատիիր եղբորը, որին իրականում պատանդ են պահում։ Արդեն ավարտվում էր 925 թվականը։Երկրում դեռ խաղաղ կյանք է, սակայն Գևորգ Մարզպետունին միևնույն է չի կարողհարազատ տուն դառնալ, որովհետև հավատարիմ է իր տված երդումին։ Երկրում ապրումեն անմեղ ու սովորական հագարացի բնակիչներ, որոնց պատճառով իշխանը չէրվերադառնում Գառնի՝ իր կնոջ ու որդու մոտ։ Մարզպետունին և Աշոտ Երկաթը որոշում ենստիպել Հովհաննես կաթողիկոսին վերադառնալ Դվին ու տիրել կաթողիկոսարանին։Սակայն, երբ իշխանը ճամփա է ընկնում Վեհափառ տիրոջ մոտ, լուր է գալիս, որկաթողիկոսը հանկարծամահ է եղել Վասպուրականում։ Աշոտը հաշտության պայմանագիր էկնքում՝ Գագիկ Արծրունու հետ և նրանք միասին նոր կաթողիկոս են ընտրում։ Որոշժամանակ անց հայտնի է դառնում, որ Ցլիկ Ամրամը հանձնել է հյուսիսային նահանգներ՝Գուգարքը, Տայքը և Ուտիքը աբխազաց իշխան Բերին։ Մարզպետունին այցելում է Ամրամին պարզելու համար, թե ինչու է այդպես վարվել։ Ամրամը պատմում է իր ողբերգականպատմությունը։  Իմանալով, որ Ասպրամը դավաճանում է իրեն, հրամայում է բանտարկել կնոջը մութ ամրոցում: Որոշ ժամանակ անց Ամրամը խղճում է Ասպրամին և որոշումհնարավորություն տալ նրան։ Սակայն երբ բաց է անում ամրոցի դուռը տեսնում է, որԱսպրամը կախվել է։ Դրանից հետո նա զայրացած վիճակում հանձնում է հյուսիսայիննահանգները Բերին։ Լուր է հասնում, որ արքան ծանր հիվանդ է։ Վաղուց խոցված նետիազդեցությունն է։ Մարզպետունին Երազգավորս է մեկնում և վերջին անգամ զրուցում էարքայի հետ։ Աշոտ Երկաթը վախճանվում է։ Գահին է բարձրանում Աշոտի եղբայր՝ Աբաս Ան։ Աշոտ Երկաթին որոշում են թաղել Բագարանում։ Բագարանի թագավոր՝ Աշոտ Բռնավորսպարապետը օգտագործում է Աշոտի հուղարկավորությունը իր մութ նպատակների համար։Նա որոշել է պատանդ վերցնել Գևորգ Մարզպետունուն, Աբաս Աին, որպեսզի հետագայումոստիկան Նսերի օգնությամբ՝ Հայաստանի արքա հռչակվի։ Բռնավորը հրամայում է իրզինվորներին հարձակվել և գերեվարել Մարզպետունուն ու Աբասին։ Վերջիններս սկսում ենհերոսաբար դիմադրել, մինչև նրանց են միավորվում իշխանի որդին՝ Գոռը իրմարտիկներով։ Աշոտ Բռնավորի նպատակը ձախողվում է և նա փախուստի է դիմում։ Հայզորավարների հաջորդ նպատակը մայրաքաղաք Դվինի ազատագրումն է։ Իշխան Բաբկենըիր զորքով նվաճում է Դվինի ջրամբարը։ Նսերի հրամանով Բեշիրի զորքը դիմադրություն էցույց տալիս։ Նրանց օգնության է հասնում զորավար՝ Վահրամ Սեպուհի զորքը։Հաղթանակը հայերի կողմն է։ Նսերը հայերին է հանձնում մայրաքաղաքը։

Տտասնհինգ տարի անց։ Երկրում ամեն ինչ հանգիստ է։ Հայաստանի արքա է Աբաս Ան։Նոր մայրաքաղաք է Կարսը։ Հայարաբական պատերազմն ավարտվել է, բայցՄարզպետունին հավատարիմ է իր երդումին։ Երկրում դեռ խաղաղ հագարացիներ կան։

Իր մասին իմաց է տալիս Աբխազաց իշխան Բերը: Արշավում է Հայաստան, որպեսզի իրենվերադարձնի հյուսիսային գավառները։ Դրանք նվիրել է Բերին արդեն վախճանված ՑլիկԱմրամը։ Մարզպետունին մեծ բանակ է հավաքում և ջարդում է Բերի զորքին։ Աբասըհրամայում է կուրացնել Բերին։ Եվս մի քանի տարի անց ծեր իշխան Գևորգ Մարզպետունինվախճանվում է։ Նրան թաղում են Բագարանի մոտ։

tarntercum