Մովսես Խորենացի. « Հայոց պատմություն » (V դար համառոտ)

movses-xorenaciՄովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկըհեղինակի վկայությամբ պատվիրել է Սահակ Բագրատունին:

Հայտնի է, որ քրիստոնեության հաստատումով Հայաստանում խզվեցին հեթանոսական շրջանից ձգվողմշակութային ավանդները և կորստյան մատնվեցկուտակված մշակութային արժեքների մի ստվար մասը։Օտար հեղինակների երկերին ծանոթանալով,Խորենացին թեպետ շատ բան չի գտել Հայաստանիմասին, սակայն փոխարենը լայն պատկերացում էստացել համաշխարհային պատմության մասին, ինչը թույլ է տվել նրան դիտելու հայոց պատմությունը լայն պատմական համատեքստում։

Խորենացին իր աղբյուրների թվում հիշատակում է երեք մատյաններ, որոնք չեն կարողդասվել օտար մատենագրության շարքը, քանի որ ստեղծվել են Հայաստանի հողի վրա, թեևոչ հայերեն։ Դրանք են՝ Մար Աբաս Կատինայի մատյանը, չորս «հագներգություններից»կազմված «Պիտոյից հյուսման պատմությունը» և «Մեհենական պատմություններ»մատյանները։

Կան նաև բանավոր աղբյուրներ։ Խոսքը ժողովրդական բանահյուսության այնստեղծագործությունների մասին է, որոնք Խորենացին փոխառել է ժողովրդականբանասացներից և երգիչներից։ Դրանք կարելի է բաժանել երկու խմբի՝ առասպելական,դիցաբանական (Վահագնի ծննդյան երգը) և պատմականավանդական՝ «վիպասաններիերգեր», «թվելյաց երգեր», Արտաշեսի ու Սաթենիկի և Արտաշեսի ու Արտավազդի մասիներգերը։

Բանավոր աղբյուրների տարատեսակ են տոհմական ասքերը՝ նախարարական տներումսերնդեսերունդ հաղորդվող ու հետզհետե ձևափոխվող ու գունազարդվողավանդությունները, որոնք պատմում են տոհմի ծագման ու առավել աչքի ընկնողներկայացուցիչների շուրջը հյուսված պատմություններ (Մամիկոնյան տոհմի գալստյանմասին ավանդությունը)։

Որոշակի դեր են խաղացել «Հայոց պատմության» կերտման մեջ վավերագրականաղբյուրները։ Առաջին հերթին պետք է նշել Արշակունի թագավորների կողմիցպարբերաբար կազմվող «Գահնամակը»՝ նախարարական տների ցանկը, որտեղ թվարկվումեն նախարարական տները՝ ըստ իրենց հզորության և ազդեցության աստիճանի։

Վավերագրերի մի այլ տեսակ՝ վիմական արձանագրությունները, միշտ եղել են պատմահորուշադրության կենտրոնում թե՛ այն դեպքերում, երբ դրանք նրա համար անընթեռնելի էին,օրինակ, ուրարտական սեպագիր արձանագրությունները, որոնք նա հիշատակում ունկարագրում է, վերագրելով Շամիրամին, և թե մանավանդ այն պարագաներում, երբնրանց բովանդակությունը նրան մատչելի էր, օրինակ, Գառնիում Տրդատ թագավորիթողած հունարեն արձանագրությունը։

«Հայոց պատմությունը» ներկայիս տեսքով բաղկացած է 3 գրքերից։ Առաջին գիրքըկազմված է 32 գլխից և ունի «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը: Այն փառաբանում է հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ նահապետներին և Պարույր Սկայորդի,Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծ թագավորներին։

Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից ևընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը՝մինչև Տրդատ Մեծի գահակալությունը և երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոնհաստատվելը։

«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը բաղկացած է 68 գլխիցև արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքումաստիճանաբար տեղի ունեցած անկումը՝ մինչև ազգային պետականության կորուստը,ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակ Պարթևի (439թ.) և Մեսրոպ Մաշտոցի (440թ.) մահը։

Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենցվերնագրերը։ «Պատմությունը» ավարտվում է նշանավոր «Ողբով»։ Սակայն Ժ դարիպատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որ Խորենացին իր «Պատմության» շարադրանքըհասցրել է մինչև Բյուզանդիայի Զենոն կայսեր ժամանակը (474-475թթ., ապա՝ 475-491թթ.),այսինքն՝ երկն ունեցել է նաև չորրորդ մաս։ «Հայոց պատմության» չորրորդ գրքի գոյությանհարցը հայագիտության վիճելի խնդիրներից է։

Իր «Պատմություն Հայոց» երկի շարադրանքը Խորենացին սկսում է Արարչագործությունից ևհայոց նահապետ Հայկի կողմից աշխարհի պատմության մեջ առաջին անգամ մղվածԱնկախության պատերազմից և Խոշապի ճակատամարտից (Ք. ա. 2492թ. օգոստոսի 11),որով ոչ միայն իր անկախությունն է պահպանում Հայկյան ցեղը, այլև ազատագրվում էբռնակալ Բելի կողմից ստրկացված ողջ մարդկությունը։ Գրքի բովանդակության էականգիծը հայրենասիրությունն է, որը ներկայացվում է որպես պետականության ձգտման, «բնիկտերերի» տիրակալության վերականգնման գաղափար։ Պատմահոր նպատակն էժամանակակիցների մեջ արթնացնել ազգային, հայրենասիրական ոգի, մղել նրանցազատագրական սխրանքի։ Խորենացին հայ ժողովրդի ծագումը կապում էաստվածաշնչյան «արդար և կատարյալ» մարդու՝ Նոյ նահապետի սերնդի հետ:

Պատմահայրը հայոց անցյալից ընտրում և ներկայացնում է հատկապես քաջ ու կորովիառաջնորդների։ «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել՝ ՀայկԱրամՏիգրան, – ասումէ հեղինակը, – քանզի քաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին ովինչպես կամենում է՝ թող կոչի։»

Խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրիստոնյա եպիսկոպոս Խորենացուիդեալականացրած հայ առաջնորդներից ու թագավորներից (Հայկ, Արամ, Տիգրան) ոչ մեկըքրիստոնյա չէ։ Ավելին, Պատմահայրը նշում է, որ այս երեքը արյունով հայ էին։ Այս ամենըխոսում է Խորենացու ազգային ուժեղ զգացումների, վերկրոնական և համազգայինդիրքորոշման, ինչպես նաև՝ հայ քաղաքական մտքի մեջ Խորենացու՝ որպեսազգայնականության հիմնադրի, բացառիկ դերի մասին։

Խորենացին բացառիկ նշանակություն է տալիս պատմագրական երկերի ստեղծմանը։Այդպիսի գրվածքների ընթերցմամբ «աշխարհում կարգերի գիտություն ենք ձեռք բերում ևքաղաքական կարգեր սովորում», ասում է Խորենացին։ Հայոց անցյալի մասին երկերստեղծելու անհրաժեշտությունը Խորենացին հիմնավորում է նաև իր հայտնիբացատրությամբ. «Թեպետ մենք փոքր ածու ենք, թվով սահմանափակ և զորությամբտկար. շատ անգամ օտար թագավորություններից նվաճված, սակայն մեր երկրում էլքաջության շատ գործեր են կատարվել՝ գրի ու հիշատակության արժանի…»։

Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ են պահպանվել մի շարք նմուշներ հայհնագույն հոգևոր մշակույթից՝ հեթանոսական կրոնից և ժողովրդականբանահյուսությունից։ Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ, Տորք, Աստղիկ անունները և նրանց հետկապված առասպելները հայերի հեթանոսական կրոնի և հավատալիքների հնագույն շերտիցեկող նմուշներ են, որոնք ցույց են տալիս, որ դեռևս Արամազդի, Վահագնի, Անահիտի,Միհրի և մյուս իրանական աստվածանուններ կրող աստվածներից կազմված հայկականպանթեոնից առաջ հայերն ունեցել են մի նախնական, առավել հին պանթեոն, որնարգասիքն է նրանց հնագույն ինքնատիպ մշակույթի։ Հազարամյակների խորքիցԽորենացին փրկել ու մեզ է հասցրել Վահագն աստծու ծննդյան երգը։

Սրանից ոչ պակաս կարևոր են Խորենացու պահպանած հնագույն ժողովրդականբանահյուսության նմուշները, որոնք վկայում են, որ «Սասնա ծռերից» առաջ հայերը ունեցելեն ավելի հին էպոս և էպիկական երգեր։ Խորենացին ներկայացնում է դրանք հենց այնտեսքով, ինչպես որ լսել է ժողովրդական երգիչներից՝ գուսաններից։ «Արտաշես ևՍաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» և այլ էպիկական երգերի նրա մեզ հասցրածհատվածները ոչ միայն բանահյուսության, այլև 5-րդ դարից շատ ավելի վաղ հայոց լեզվիվիճակն արտացոլող նմուշներ են։

tarntercum