Մորենին և վազը
Ոխ պահելով վազի դեմ, մորենին ասաց.
— Քեզ նման կբարձրանամ և կրկնակի պտուղ կտամ և կգերազանցեմքեզ, որովհետև ձմռանը ես անթառամ եմ լինում:
Վազը հակաճառեց նրան.
— Քո պարծանքը կատարյալ կլինի, երբ աշնանը հավաքվեսհնձանում։
Իսկ աշնանը մորենին ոտնատակ եղավ։
Նռնենին և թզենին
Նռնենին և թզենին կամեցան սիրով կապվել միմյանց հետ ու երդվեցին քաղցրությամբ,բայց նռնենու թթվության պատճառով ձանձրացավ թզենին, և նրանց դաշինքը խախտվեց.
Մարդն ու ծառերը
Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.
— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։
Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։
— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մերարմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազանվայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։
Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։
Նշենին և շագանակենին
Քաղցր նշենին, մոր կողմից եղբայր լինելով դառն նշենուն, նեղվեց նրա դառնությունից և շագանակենուն դարձրեց իրեն բարեկամ ու եղբայր, գտնելով, որ երկու որակով նաբարոյակից է իրեն։ Եվ շատերից մեղադրվելով, ասաց.
— Ով իմ հակումներն ունի, նա է իմ եղբայրը:
Ոչ ոք չկարողացավ հակաճառել։
Խոհեմ մարդը և ծառերը
Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին.
— Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։
Եվ նրանք պատասխանում են.
— Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել ևընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնում եսմեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանումդիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ։
Դեղնուկի պատասխանը
Գնդածաղիկը, կորնգանը, խոլորձը, կապույտ առվույտը, սեզը և սրանց նմանները,ծաղրելով դեղնուկին, ասում էին.
— Ինչի՞ց է, որ մենք զվարճադեմ ենք, իսկ նա դեղնությամբ հյուծվել է։
Լսելով, դեղնուկը պատասխանեց.
— Որովհետև անմիտ եք ու աներկյուղ։ Չեք մտածում, որ մեզ համար գերանդի են սրում, իսկես մտատանջվելով, սարսափահար եղած դեղնում եմ։
Ձկները և նրանց թագավորը
Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից.
— Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկներըպատասխանում են.
— Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզկերակուր դարձրիր։
Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:
Նոխազն ու գայլը
Նոխազը այծերի հետ մտավ քարանձավ։ Տեսնելով Նրանց, գայլը գալիս, հարցնում է.
— Ի՞նչ եք անում այդտեղ։
Եվ ասում են.
— Քառասուն օր ճգնելու ենք այստեղ։
Հավատալով, գայլը գնաց։ Իսկ այծերը իջնելով՝ գնացին խաղաղությամբ:
Առյուծը և կենդանիները
Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.
— Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեքբերում, որ առողջանամ։
Պատասխանում են.
— Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։
Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսիչարիքի մեջ ես ընկել։
Ծովի գորտերը
Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին.
— Ինչո՞ւ ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրերում, դուրս գանք ցամաք ուապրենք ուրիշների պես։
Ծերերից մեկն ասում է.
— Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտենք, գուցե դուրս գանք ու սարսափելով ետ դառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը։
Չլսեցին խորհուրդը և դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախան ու կրկինխորասուզվեցին ծովը։
Ոչխարներն ու այծերը
Հոտն ընթանալիս՝ ոչխարների դմակները շարժվում էին։ Այծերը նախանձից դրդվածսկսեցին բամբասել նրանց, ասելով.
— Ինչո՞ւ մեզ նման պարկեշտաբար չեք քայլում։