Եղիշեին, որն անապատում անց է կացնում ձմեռը, իսկ ամռանը կանչում է քաջն Վարդանին: Պլպուլը երգում է մեռելոց և հույսի առասպելը, դարերի հեռվից հաղորդում է հայոց նահատակության պատմությունը:
Առաջին մասը ներկայացնում է Վարդան Մամիկոնյանին, որը ճակատամարտից առաջ մնացել է իր խոհերի հետ և որին այցելում է երազային տեսիլքը:
Երկրորդ հատվածը նկարագրում է ճակատամարտը: Երկինք ու երկիր թնդում են մոլեգնած ամբոխի կատաղի ճիչերից: Վարդանի առաջնորդած ու նրա կոչերով ոգևորված զորագունդը գործում է հրաշքներ և հայերի սխրագործությունից սարսափահար պարսից զորապետ Մուշկան Նյուսալավուրտը ճարահատյալ մարտի է նետում հարբած փղերին: Աստված և մարդիկ սարսափից քարանում են. այստեղ է, որ Վարդանը կատարում է նահատակության իր հրաշքը:
Ավարայրի դաշտում, Տղմուտ գետի ափին, զոհվում են՝ Գարեգինը, Ռոստոմը, Վռամիկը, Արշավիրը, Արտակը, Խորենը, Արշակը և մյուսները:
Պոեմի երրորդ մասը նվիրված է Եղիշեին: Հեղինակն անդրադառնում է նրա գործի անմահությանը: Եղիշեն վերհիշում է իր և Վարդանի մանկության ժամերը, իրենց մտերմությունը: Նրանցից մեկը սիրում էր սուրը, մյուսը՝ գրիչը: Մեկը կոչված էր կատարելու մեծ սխրանք, իսկ մյուսը պիտի սերունդներին հաղորդեր այն: Մտերիմ հոգին ճակատամարտից հետո իջնում է դաշտը և անկենդան մարմինների մեջ ճանաչում է ընկերոջ մարմինն ու գրկում է այն:
Ցավ ու վշտից Եղիշեն վերածվում է Բլբուլի և հայոց պատմության մեջ արձագանքում է «Վարդա՜ն, Վարդա՜ն» հավերժական կանչը:
Կանչե´, պլպուլիկ, կանչե հոգեձայն,
Որ երկնուց ի վայր և Վարդան,
Հիշե զՀայաստան՝ տուն յուր սիրական,
Հայաստան հիշե զյուր Կարմիր Վարդան: