Ղազար Փարպեցի. «Պատմություն Հայոց» (V դար համառոտ)

ghazar_parpetsi-_history_of_armeniaՂազար Փարպեցու «Պատմություն Հայոց» երկը պատվիրել է ՎահանՄամիկոնյանը՝ առաջարկելով շարունակել Փավստոս Բուզանդին և շարադրել IVդ. վերջերի ու V դարի Հայաստանի պատմությունը: Փարպեցին իր աշխատությանմեջ հիշում է Ագաթանգեղոսին ու Փավստոս Բուզանդին, տալիս է նրանց երկերիհամառոտ ակնարկը և  ոչ առանց որոշակի քննադատության արժևորում դրանք։Ագաթանգեղոսի ու Փավստոսի գրքերը համարելով առաջին և երկրորդպատմություն, նա իր աշխատությունը դնում է երրորդ տեղում և նշում, որ ինքըշարունակում է նրանց։

Փարպեցու «Պատմությունը» բաղկացած է երեք մասերից՝ դրվագներից և առաջաբանից։ Պատումը սկսվում է այնտեղից, որտեղ ընդհատել էր Բուզանդը,այսինքն` 387 թվականից, երբ Հայաստանն առաջին անդամ բաժանվում էՊարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Առաջին դրվագում Փարպեցինհետևողականորեն պատմում է հայոց թագավորներ Արշակ Երրորդի ևՎռամշապուհի ժամանակների քաղաքական դեպքերը: Հայաստանի համարաղետաբեր պարսկաբյուզանդական պատերազմների նկարագրությունից և 387թ. բաժանման համառոտ պատկերումից հետո, պատմիչը ներկայացնում է նաևԱրևելյան Հայաստանում Սասանյանների նենգ ու դավադիրքաղաքականությունը, որը հանգեցնում է հայ հոգևոր և աշխարհիկիշխանավորների պառակտմանն ու հայկական կիսանկախ պետությանքաղաքական ու տնտեսական թուլացմանը։ Պարսից արքունիքին հաջողվում էհայոց նախարարներից ոմանց ապստամբեցնել Արշակունյաց տոհմիգահակալների՝ Խոսրովի, Արշակի և մյուսների դեմ։ Փարպեցու պատմածներիցերևում է, որ Սասանյանները նույն կերպ պառակտում և թուլացնում են նաևհայոց հոգևոր իշխանությունը` կաթողիկոսությունը։ Հենց IV դ. վերջում և V դ.սկզբում հայոց կաթողիկոսական աթոռից զրպարտությամբ հեռացված ՍահակՊարթևին մեկը մյուսի հետևից փոխարինում են բանսարկու և դավադիրՍուրմակ Արծկեցին, իսկ այնուհետև անգամ ասորի Բրքիշոն ու Շամուելը։«Պատմության» առաջին դրվագն ավարտվում է հայկական Արշակունիհարստության անկման (428 թ.) և Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցիմահվան (439 և 440 թթ.) հետ կապված դեպքերի նկարագրությամբ։

Երկրորդ դրվագի նյութը համընկնում է Եղիշեի նկարագրած դեպքերի հետ:Այստեղ Փարպեցին անդրադառնում է Վարդանանց պատերազմին և դրաննախորդող ու հաջորդող իրադարձությունների մանրամասնություններին։

Երրորդ դրվագը երկրորդ դրվագի անմիջական շարունակությունն է: Հեղինակըպատմում է Սասանյան Պարսկաստանի՝ հայերի նկատմամբ սկսած նորքաղաքականության մասին, որն իրագործվում է խարդախ ու դավադիրեղանակներով։ Վարդանանց ժամանակների ուժի և բռնությանքաղաքականությունը փոխարինվում է ներքին պառակտման սադրանքներով։Դրա համար ամեն կերպ խրախուսվում ու ասպարեզ են դուրս բերվումանձնապաշտ դեմքեր, իսկ հայրենասեր ու ողջախոհ նախարարները ամեն կերպչեզոքացվում են։ Սակայն 460 թ. հետո քաղաքական իրավիճակը փոխվում էհօգուտ հայրենասեր ուժերի։ Ազատվում ու գերությունից տուն են վերադառնումդեռևս Վարդանանց կռիվների ժամանակ աքսորված նախարարները, որոնց գլխավորում է եկեղեցական խոշոր գործիչ Գյուտ կաթողիկոսը (461-478 թթ.):Գյուտի նախաձեռնությամբ գաղտնի բանակցություններ են սկսվումԲյուզանդիայի հետ՝ ապագա ապստամբության ժամանակ նրանից օգնությունստանալու ակնկալություններով: Սակայն հայրենասեր ուժերի այդպիսիգործողություններն աննկատ չեն։ Դավաճան տարրերը տեղեկացնում ենպարսկական իշխանություններին և Գյուտը զրկվում է կաթողիկոսականաթոռից, իսկ Վահան Մամիկոնյանը զրպարտվում է։ Եվ այդուհանդերձ Վահանըերկու անգամ Տիզբոն այցելելով, կարողանում է փարատել պարսից արքաՊերոզի կասկածներն ու ստանալ Հայաստանի հարկահավաքությանիրավունքը։

481 թ. Արևելյան Վրաստանում ծավալված հակապարսկականապստամբությունը նոր լիցք է տալիս նաև հայերին։ Նույն տարում Հայաստանիպարսիկ մարզպան Ատրվշնասպը հրաման է ստանում արշավել Վրաստան,սակայն նրա հրամանատարության տակ գտնվող հայ զինվորականները որոշումեն չենթարկվել նրան և հարմար առիթն օգտագործել ապստամբելու համար։Վահան Մամիկոնյանը միավորելով հայկական զինված ուժերը հարձակվում էԴվինի վրա, պարտության մատնում պարսիկներին, գրավում քաղաքն ուկազմում կառավարություն, մարզպանության պաշտոնր տրվում է ՍահակԲագրատունուն, իսկ սպարապետությունն ստանձնում է ինքը Վահանը։

481-482 թթ. ողջ ձմեռը Վահան Մամիկոնյանը պարսիկների դեմ հաղթականկռիվներ մղելուն զուգահեռ նախապատրաստական մեծ աշխատանքներ էկատարում հետագա անակնկալներին դիմագրավելու համար։ Վահանիջանքերով ապստամբության մեջ ընդգրկվում են նորանոր նախարարություններև ժողովրդական աշխարհազորային գնդեր։ Ամրապնդվում են կապերըՎրաստանի ապստամբ ուժերի հետ։ 482 թ. գարնանը հայերը շահում ենՆերսեհապատի ճակատամարտը, որից հետո Վահան Մամիկոնյանիհեղինակությունն ավելի է աճում։

484 թ. ազատագրական ապստամբության շրջադարձային տարի է դառնում։Պարսիկներին արևելքում ծանր հարվածներ են հասցնում հեփթաղները։ Կռվումսպանված Պերոզին փոխարինած Վաղարշն ստիպված է լինումբանակցություններ սկսել Վահան Մամիկոնյանի հետ և կնքել Նվարսակիհաշտության պայմանագիրը։  Թեպետ պայմանագրով Հայաստաննամրողջապես չի թոթափում պարսկական լուծը, սակայն հայերը կարողանում ենհարկադրել Սասանյաններին հրաժարվելու կրոնական և քաղաքականհալածանքներից և ճանաչելու հայ ազնվականության իրավունքները։ 481-484 թթ.հայ ժողովրդի ձեռք բերած ռազմական ու քաղաքական հաղթանակիարդյունքում մարզպանության պաշտոնը հանձնվում է Վահան Մամիկոնյանին,որի առթիվ երկրում տեղի ունեցած համաժողովրդական ցնծության ևուրախության նկարագրությամբ էլ ավարտվում է Ղազար Փարպեցու«Պատմություն Հայոց» աշխատությունը։

tarntercum