Ղազարոս Աղայան. «Քյորօղլի »

xhazaros-axayan-qyoroxhliՔյորօղլին ջաղացպան

Մի անգամ Քյորօղլու ծառաներից մեկը՝ ՔաչալՀամզան, փախելէ: Քյորօղլին հեծնում է իր հռչակավոր Ղռաթը և ընկնումՀամզայի հետևից, որ բռնի ու պատժի: Համզան մի պահկանգնում է, ետ նայում, տեսնում, որ հեռվից փոշի էբարձրանում, իսկույն գլխի ընկնում, որ դա Ղռաթի բարձրացրածփոշին է: Նրա բախտից նույն տեղը մի ջաղաց է լինում և սամտնում է ջաղացը, երեսմերեսը, շորերը ալրաթաթախ անում, ևկերպարանափոխված կանգնում ջաղացի դռանը: Քյորօղլինհասնում է, հարցնում, թե չի տեսել այս նշանով մարդ, իսկ Համզան պատասխանում է, թետեսել է, նա մտել է իր ջաղացը: Քյորօղլին, իր ձին թողնելով նրա մոտ, մտնում է ջաղացը ևՀամզային այնտեղ չգտնելով, դուրս գալիս, որ բարկանա ջաղացպանի վրա, բայց տեսնումէ, որ նա արդեն իր Ղռաթի վրա է: Համզան ասում է, թե այժմ Քյորօղլին ինքն է, իսկ նա թողգնա ջաղացպանություն անի և անհետանում է: Քյորօղլին նոր միայն հասկանում է, որ դաՀամզան է, քահքահ ծիծաղում է իր միամտության վրա, գլուխը թափ տալիս ու մտնումջաղացը: Նա հուսահատվելու սովորություն չունի և սկսում է երգելՔյորօղլու ձայնը շատահեղ է: Երգից հետո նա այնպես է որոտում, որ ձայնը սար ու ձոր դմբացնելով, հասնում էմինչև Չամլիբել, ուր գտնվում է նրա անմատչելի բերդը: Կինը՝ Նիգյար խանումը, որ շատսուր լսողություն ունի, ամենից շուտ է իմանում, որ ամուսինը փորձանքի մեջ է, քաջերին էասում և սրանք մի ակնթարթում հասնում են իրենց խմբապետին: Դրանց մեջ նշանավոր ենԴամյուրջօղլին, ԻսաբԱլին, Գզիրօղլի Մուստաֆաբեգը: Նրանք ևս ծիծաղում են և միասիներգում Քյորօղլու նոր պաշտոնի և առևտրի մասին, քանի որ Համզան Ղռաթը փախցնելով,Քյորօղլուն թողել էր իր ջորին: Հետո Քյորօղլին պատվիրում է բռնել նրան և եզան պեսմորթել, միսը մասմաս անել ու ջարդել բերել: Քյորօղլու հրամանը շուտափույթ կատարվումէ:

Քյորօղլու թուրը

Քյորօղլին 14 տարեկան է լինում, երբ մի օր փախուստ տվող հորթի հետևից քար է նետում,որ ետ բերի, քարը դիպչում է հորթին և գնդակի պես անցնում միջով: Հորթը սատկում է,տերը պահանջում է իր ապրանքի գինը: Քյորօղլու հայրը կուրացած, բայց շատ փորձառումարդ է լինում և որդուն ասում է, որ բերի այդ հորթասպան քարը, որն ավելի արժե, քանհորթը: Հայրը, շոշափելով ծանր քարը, հասկանում է, որ դա կայծակ է: Գնում է թուրսարքող լավ վարպետների մոտ, որ նորագյուտ մետաղից մի թուր սարքել տա: Մինչ այդնույն քարի կտորից մի բիզ է շինել տալիս և պահում մոտը: Վարպետները թուրը սարքելուցհետո փորձում են նրա հատկությունները: Այն անգամ երկաթն ու քարը կտրում է պանրիպես: Որոշում են խաբել կույր ծերունուն, ուրիշ թուր են տալիս, բայց նա բզով անմիջապեսծակում է կեղծ թուրը և պահանջում իսկականը: Վարպետները ստիպված զգուշավործերունուն տալիս են իսկական թուրը, բայց մինչ այդ մի խորամանկություն էլ են բանեցրածլինում: Հենց որ ծերունին թուրը դնում է պատյանի մեջ, այն այնպես է ամրանում, որ այլևսհանել չի լինում: Ճանապարհին վարպետները անծանոթ ավազակների անվան տակհարձակվում են ծերունու վրա: Սա տեսնում է, որ թուրը դուրս չի գալիս պատյանից,այդպես էլ հարվածում է և այն այնքան սուր է լինում, որ անմիջապես թռցնում է կեղծավազակների գլուխները: Երբ որդին՝ Ռուշանը, մեծանում է, հայտնի դառնում Քյորօղլի(կույրի որդի) անունով, տիրանում է հոր պատրաստած թրին: Նա ոչ միայն լավ էհասկանում դրա հարգը, այլ նաև այնպես սիրահարվում իր թրին, որ երգերով գովաբանումէ այն, ինչպես նաև իր Ղռաթին:   

Քյորօղլին կալանավոր

Քյորօղլին ինքնագլուխ իշխան է, իսկ այդ անկախությանը հասել է իրքաջագործություններով: Բայց նա գող ու ավազակ չէ, միայն հարկ ու մաքս է վերցնում, իսկչտվողներին պատժում է՝ մտածելով, որ եթե դա մեղք է, ինչու՞ նրանք էլ են վերցնում:Սակայն Իրանի թագավորին բողոքում են, գանգատվում Քյորօղլուց և նրա մասինպատմում, որ գերի է տանում հարուստ վաճառականներին, փրկանք վերցնում, նոր բացթողնում, գյուղացիներին խաների և բեգերի դեմ է տրամադրում, իր կողմն է գրավումերկրագործ ժողովրդին, հավաքած հարկերը բաժանում է չքավոր գյուղացիներին:Քրիստոնյաներին առանձին պաշտպանություն է ցույց տալիս: Նրա խմբում ամեն հավատիև ցեղի մարդ կա, բայց մի անգամ այդ խումբ մտնելով՝ ոչ մի հավատի չեն ծառայում,դառնում են անհավատ, ծաղրում ամեն հավատ: Իրանի ներկայիս թագավորը վեհանձնմարդ է, նույնիսկ մտածում է, որ եթե ինքը թագավոր չլիներ, կդառնար նրա քաջերից մեկըև ազատ կյանք կվարեր: Այդուհանդերձ, թագավորը իր զորապետ Բոլիբեգին ահագինզորքով ուղարկում է Քյորօղլուն կալանավորելու, բայց կարգադրում է չսպանել նրան:Թագավորը չի ուզում զրկվել նրա պես անվանի հերոսից, այլ նրա օգնությամբ ուզում էհաղթել արտաքին թշնամիներին: Քյորօղլին այս ընթացքում գտնվում է Հայաստանում:Նախընտրում է Հայաստանի հովասուն լեռներում ազատ ավազակ համարվել, քան թեշահնշահի եռապարիսպ պալատում նույնիսկ շահ լինել: Քյորօղլին սովորություն ունիծպտված ման գալու՝ աշըղի հագուստով, սազը մեջքից կախած, առանց որևէ զենքի ևայդպես տեղեկություններ է հավաքում և անելիքն անում: Այսպես մի օր էլ լսում է, որ Բոլիբեգը եկել է մեծ զորքով և բանակ դրել Թոնա գետի մոտ, բայց ներկայացել է, թե իբրև եկել էմի ցեղապետ իր ժողովրդով ամառանոց, ոչ թե պատերազմ: Քյորօղլին ջորիով ուղիղ գնումէ և կանգնում զորապետի վրանի առջև: Ուրախ զորապետը կարգադրում է նրան, եթե գիտե,Քյորօղլու խաղերից ասել: Սա էլ առիթից օգտվելով այնպես է երգում, որ իր բարեկամլրտեսներին հասկացնում է, թե պետք է շտապ կանչել իր քաջերին:

Բոլիբեգը սկսում է կասկածել, որ դա ինքը Քյորօղլին է, սակայն նրա հարցերին Քյորօղլինայնպիսի երգերով է պատասխանում, որ նրան շփոթեցնում է ու կարծել տալիս, թե մի քուրդէ, որը քուրդի պես էլ խաբում է, թեև Քյորօղլին երգում ասում է, թե հայ է, հոր անունը՝ Խորէ, մոր անունը՝ Խորիշա: (Ավանդություն կա, որ Ռուշանի հայրը քյոր՝ կույր չի եղել, այլ խորկամ խոռ, որ մի հայ է եղել Խորխոռունյաց ցեղից, բայց ավազակ դառնալով, խառնվել էՋալալի ասված քրդական ցեղի հետ և համարվել թուրքմեն կամ քուրդ: Այդ ժամանակ էլնրա անունը աղավաղվել և դարձել է քյոր, հետո էլ կարծվել է, թե կույր է եղել…) Քյորօղլիննկատում է իրեն հետևող գեղեցիկ աչքեր և երգը դարձնում դեպի այդ գեղեցկուհին:Զորապետը բարկանում է և հրամայում կապկպել նրան ու տանել գետում այնքան ընկղմելու հանել, որ սա իր իսկությունը հայտնի: Սակայն քաջ Քյորօղլին վայրկենապես կտրում էթոկերը, հեծնում մի անսանձ ձի ու հեռանում՝ ապշած թողնելով բոլորին: Շուտով գալիս էքաջերի հետ ու ջարդում բոլորին: Զորքը և Բոլիբեգը փախուստ են տալիս: Բեգին բռնում,կալանավորում է, ապա ազատում՝ վերցնելով միայն կանանց, որոնց բաժանում է իրքաջերին: Ինքը միայն Նիգյարին է սիրում և իր համար ուրիշ կին չի ուզում: Այսհաղթությունից հետո մի փառավոր խնջույք են կազմակերպում: Կանայք էլ ուրախ են,քանզի «գերվելով ազատվել են իսկական գերությունից, և փոխանակ ամենքը միասին միվատույժ մարդ ունենալու, հիմա ամեն մեկը միայնակ կունենա մի հերոս»: Խնջույքնավարտում են երգով:

tarntercum