Ղազարոս Աղայան. «Հնարագետ ջուլհակը»

xhasaros-axhayan-heqiatnerՇահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով միմարդ է գալիս Սպահան քաղաքը: Հրապարակի մեջ մի մեծ շրջանէ քաշում փայտով, ինքը նստում մեջը լուռ ու մունջ: Անցուդարձանողները նայում են ու զարմանալով հարցնում, թե ով է նա ևինչու է եկել, արդյոք նրա արածը թալիսման է, և բարի, թե չարթալիսման է: Շահ-Աբասը իր գիտնականներին ուղարկում էիմանալու, թե ինչ է դերվիշի ուզածը, ինչու է նա ժողովրդինսարսափի մեջ գցել: Գիտնականները հերթով գնում են դերվիշիմոտ, բայց ոչ ոք չի կռահում նրա միտքը, քանի որ սա լուռ էմնում: Հակառակը, գիտնականները, կարծելով, որ դերվիշը ուզում է կապել երկինքը, որժողովուրդը սովից մեռնի, կամ ժանտախտ է բերելու իրենց գլխին, ժողովրդի կասկածըփարատելու փոխարեն, ավելի երկյուղի ու սնահավատության մեջ են գցնում նրան:Թագավորը կարծում է, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ է և ամոթ է համարում,որ այդ հասարակ հանելուկը լուծող գեթ մի գիտնական չունի: Այսպես մի անգամ ծպտածշրջելիս Սպահանի Հայոց թաղում մի տանիք է նկատում, որի վրա ցորեն է փռած աղունիհամար: Մի եղեգ կա ցցված, որն ինքն իրեն անդադար տարուբերվելով քշում էճնճղուկներին: Թագավորը հասկանում է, որ այս հրաշքի գաղտնիքը տան ներսում է և տունէ մտնում: Այնտեղ մի ջուլհակ է տեսնում՝ կտավ գործելիս: Ջուլհակը հասկանում է, որ դաթագավորն է, բայց լռում է: Ողջունելուց հետո շարունակում է իր գործը: Նրա աջ ու ձախկողմին մի-մի օրորոց կա դրված, որի մեջ թոռներն են պառկած: Երբ գործում է, օրորոցներնօրորվում են տանիքի եղեգնի պես: Երեխաների մայրերը տան մի անկյունում նստածճախարակով բամբակ են մանում կտավի համար: Հարսներին գործից չկտրելու համարհնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել է կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավիսանդրին, որ իր տարուբերվելով շարժում է եղեգը: Օրորոցներից նույնպես թելեր ունիկապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին է փաթաթել և աջ ձեռքովմամուքը նետելիս աջ կողմի օրորոցն է օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը: Այսպեսնա մեկ անգամից երեք գործ է կատարում: Թագավորը, նկատելով այս ամենը, իր մտքումգովում է ջուլհակի հնարագիտությունը և նրան ստուգելու համար մութ հարցեր է տալիս,որոնց նա մութ պատասխաններ է տալիս, օրինակ, թագավորն ասում է. «Չլինի~մ,չլինի~մ…», իսկ ջուլհակը պատասխանում է՝ «մի՞թե, մի՞թե…», այսինքն, եթե թագավորինճանաչել է, չլինի թե այդ մասին բարձրաձայնի, իսկ ջուլհակն էլ պատասխանում է՝ միթեինքը հիմար է և այդքանը չգիտի: Թագավորը հասկանում է, որ դերվիշի հանելուկը միայննա կարող է լուծել և հարցնում է՝ արդյոք ջուլհակը կարող է սագ փետրել, եթե մի քանիհատ ուղարկի նրա մոտ: Ջուլհակն ասում է, որ կարող է: Հաջորդ օրը երեք գիտնական էգալիս նրա մոտ, և ջուլհակը նրանց «փետրում է»՝ պահանջելով յուրաքանչյուրից իրգլխարկի չափ ոսկի, որով նա պետք է ձեռք բերի մի կախարդական գավազան, միանմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ: Նա գիտնականներին ասել էր, որ դերվիշիհանելուկը լուծելու համար այդ երեք առարկաներն են պետք, իսկ գիտնականներըպատասխանել էին, որ այդ իրերը չեն կարող ձեռք բերել, բայց ծախքը իրենք կվճարեն,ուստի ջուլհակն էլ պահանջել էր ոսկի: Այսպես ջուլհակը վերցնում է իր հոնի գավազանը,մի գլուխ հոտած սխտոր, ոտքի մեկը կոտրած հավ, և գնում է սարսափ տարածող դերվիշիմոտ: Նա ոչինչ չի ասում, միայն իր գավազանով հատում է դերվիշի շրջանը, այնպես, որայն երկու մասի բաժանվի ու լուռ նստում է նրա դիմացը: Դերվիշը երկար մտածելուց հետոմի սոխ է հանում և դնում նրա առջև: Ջուլհակը արագ հանում է հոտած սխտորն ու դնումդերվիշի առջև: Սա հանում է մի բուռ կորեկ ու շաղ տալիս շրջանի մեջ, իսկ ջուլհակը փեշիտակից հանում է իր հավը, որն իսկույն կտկտալով ուտում է ամբողջ կորեկը: Դերվիշն էլմինչև վերջը չի սպասում, իսկույն վեր է կենում ու մռմռալով հեռանում: Թագավորըմոտենում է ջուլհակին ու խնդրում բացատրել հանելուկի նշանակությունը: Ջուլհակըբացատրում է, որ դերվիշը մի խելագար մարդ է, որն իր շրջանով երևակայել էր, թե կարող էտիրել ամբողջ աշխարհին: Քանի որ ինքը չցանկացավ հասկացնել նրան, որ դախելագարություն է, կիսեց շրջանը՝ ակնարկելով, որ կեսն էլ իրենն է: Դերվիշը բարկացավ ևիր սոխով պատերազմ հայտարարեց, իսկ ինքն իր սխտորով հասկացրեց, որ փախչողը չէ:Նա կորեկով սպառնաց, որ իր զորքերն անհամար են, իսկ ինքն էլ հավով ցույց տվեց, որկջարդի նրա անհամար զորքը: Քաղաքացիները շատ ուրախ են, որ վերջապես ազատվեցինդերվիշի տալիք երևակայական սովից ու մահից: Թագավորի այն հարցին, թե արդյոքփետրեց իր սագերին, ջուլհակը պատասխանում է, որ փետրեց և նրա առջև դնում է միպարկ ոսկի: Թագավորը այդ ոսկին տալիս է ջուլհակին, դեռ մի պարկ էլ ավելացնում իրգանձարանից, որպեսզի հնարագետ ջուլհակը գործարան բաց անի և զարգացնի իրարհեստը: Այսուհետև իր պալատի դռները միշտ բաց են նրա համար, և թող իրհովանավորությունը տարածվի նրա իմաստուն ժառանգների և ազգի վրա:

tarntercum