Ղազարոս Աղայան . «Զանգի Զրանգի »

xhasaros-axhayan-zangi-zrangiՄարդ ու կին մի տղա ու մի աղջիկ են ունենում: Տղան արդենհասուն է լինում, իսկ աղջիկը դեռ բարուրում է:Հազիվ 5 ամսական է լինում, տանը տարօրինակ բաներ են տեղիունենում: Երբ տանը ոչ ոք չի լինում, բացի փոքրիկ աղջկանից,գալիս տեսնում են, որ շատ ուտելու բաներ են պակասել: Մի օրտղան թաքնվում է, և երբ հայրն ու մայրը գնում են, տեսնում է,որ ծծկեր քույրը վեր կացավ, թողած բաժինը կուլ տվեց, ընկավտաշտի վրա, որի մեջ հացի փոխարեն դեռ խմոր է, խմորն էլ կուլտվեց, տաշտը մաքուր սրբեց ու սուսուփուս գնաց իր տեղը պառկեց, ինչպես մի անմեղերեխա: Ապշած եղբայրն այս մասին պատմում է մորը, սակայն նա չի հավատում: Տղանասում է, որ այդ աղջիկը իրականում դև է, վիշապ է և երբ մեծանա, իրենց էլ կուտի: Ինքըորոշում է հեռանալ տնից ու գնում է: Ճանապարհին քաղց է զգում, մի քանի հատ չորացածծիրան է ունենում, ուտում է, կորիզները թաղում այդտեղ: Հետո երեք ծիրանի ծառեր ենդուրս գալիս այդ վայրում: Տղայի անունը Թաթուխ է լինում: Շուտով մի հովիտ է տեսնում,որտեղ ոչխարներ են արածում: Այստեղ հովիվ չի լինում: Երեկոյան, երբ ոչխարի հոտըթեքվում է դեպի իր փարախը, Թաթուխն էլ հետն է գնում և մի մարդ ու կին է տեսնում:Սրանք կույր են լինում և Թաթուխին չեն տեսնում: Շոշափելով կթում են ոչխարներին,իրենց բաժինը վերցնում են մի ամանով և սկսում ուտել: Թաթուխն էլ կողքից է ուտում:Կույրերը չեն կշտանում, բայց ձայն էլ չեն հանում: Բայց մի օր մարդը կնոջն ասում է, թեկասկածներ ունի, որ իրենք հացընկեր ունեն: Կինն էլ է այդպես կարծում և որոշում ենուտելիս բռնել նրան: Այսպես, երեկոյան ուտելիս միաժամանակ պարզում են ձեռքերը ևԹաթուխին իրենց ճանկը գցում: Թաթուխն ասում է, որ ինքը օտարական է, խնդրում է, որիրեն ընդունեն որպես որդու, մայր ու հայր լինեն, ինքն էլ հովվություն կանի և նրանցկպահի: Կույրերը համաձայնում են, զավակ չունեն, թող նա իրենց որդի լինի: Մյուս օրըհայրը Թաթուխին պատվիրում է ձախ կամ աջ չգնալ, այլ հոտը միայն դիմացի սարը տանել,բայց Թաթուխը չի լսում և ձախակողմյան սարն է գնում: Այստեղ հավաքվել են բոլորքաջքերը և մի դիվական հարսանիք են անում: Սրանք բռնում են տղային և կարգադրում ենփայտ կտրել: Սա մի ահագին գերան է ճեղքում, ապա կանչում է բոլոր քաջքերին ու ասում,թե մի օյին է ցույց տալու, որ նրանց ուրախությունը ավելի կատարյալ լինի: Քաջքերը,հավատալով տղային, մոտենում են և նրա պատվերով ձեռքները դնում գերանի ճեղքում:Թաթուխը իսկույն հանում է սեպերը, և քաջքերը միաբերան սկսում են աղիողորմ ոռնալ, թեկոտորվեցին: Թաթուխը գլխի է ընկել, որ սրանք են հանել իր հորն ու մոր աչքերը ուկարգադրում է ասել դրանց տեղը, այլապես նրանց փրկություն չկա: Իմանալով տեղը՝վերցնում է ծնողների աչքերը թփի տակից, տեղեկանում, որ նորահարսի աղլուխով պիտիտեղը դնի և չկատարելով խոստումը՝ ջախջախում է բոլորի գլուխները և սարը սրբումդարանագործ դևերից: Տանը աչքերը դնում է տեղը, շփում քաջքուհու աղլուխով, և նրանքիսկույն առողջանում են: Ծնողները փաթաթվում են տղային, համբուրում ու շատ երջանիկեն: Այս դեպքից սիրտ առած, մյուս օրը Թաթուխը հոտը տանում է աջակողմյան սարը: Միահագին մռնչյուն է գալիս, հոտը վախից հետհետ է քաշվում, բայց տղան առաջ է գնում ումի գազան տեսնում, որը ո´չ առյուծ է, ո´չ վագր, մի սարսափելի գազան է ու ավելի շուտկարծես շուն լինի, բայց անհամեմատ ավելի մեծ է: Թաքուն նայում է, բայց գազանը նրանվաղուց է նկատած լինում և մարդկային ձայնով խոսում է տղայի հետ: Ասում է, որ ինքըծնունդի վրա է, տեղից չի կարող շարժվել, թող տղան իրեն ծնեցնի, եթե ջուխտ ծնի, կուտիտղային, եթե կենտ, կյանքը կընծայի նրան: Թաթուխը համաձայնվում է և գազանի առաջիներկու ձագերին պահում է իր հովվական պարկում, և միայն երրորդին դնում գազանի առաջու ասում, թե ահա, մեկն է ծնել, արժե՞ր միթե դրա համար այդչափ մռնչալ: Գազանը,ամաչելով իր գազանությունից, Թաթուխին բաց է թողնում և ասում, որ եթե իր հոտը այդկողմը տանի, կարող է ապահով լինել, մի վնաս չի լինի: Տանը Թաթուխը նորածինլակոտներին կերակրում է ոչխարի կաթով ու սրանք մեծանում են իբրև ամենահավատարիմշներ իր համար: Մեկի անունը դնում է Զանգի, մյուսինը՝ Զրանգի: Անցնում է տասը տարի ևմի օր տղան որոշում է գնալ իր ծննդավայրը՝ տեսնելու ծնողներին: Կաթով մի աման դնումէ թարեքին ու պատվիրում է իր նոր հորն ու մորը հետևել այդ կաթին: Եթե այն գույնըփոխի, կարմրի կամ սևանա, ուրեմն ինքը նեղության մեջ է, իսկույն պետք է արձակելԶանգին և Զրանգին, նրանք իրեն օգնության կհասնեն: Տղան գնում և հասնում է երեքծիրանի ծառերին, որոնք արդեն բարձրացել և ահագին կոկ ծառեր են դարձել: Մի փոքրհանգստանալուց հետո գնում է իր ծննդարանը, ու տեսնում, որ ոչ մի շունչ չկա: Գնում էիրենց տուն, ներս մտնում: Քույրը նստած է օջախի առջև և ուրիշ ոչ ոք չկա: Սափաթաթվում է եղբորը, ասում, որ ուշացավ ու մի պահ դուրս է գալիս: Խուրջինը կուլ էտալիս, ներս գալիս ու հարցնում եղբորը, թե արդյոք առանց խուրջինի է եկել: Թաթուխըպատասխանում է, թե այո՝ իսկույն հասկանալով, որ քույրն այն կուլ է տվել: Ապա քույրըանընդհատ դուրս է գալիս և հերթով կուլ տալիս ձիու չորս ոտքերը: Ձիուն էլ կուլ տալուցհետո երբ դուրս է գալիս, աքաղաղը ասում է Թաթուխին, որ նա գնացել է ատամներըսրելու, որպեսզի եղբորն էլ ուտի: Խորհուրդ է տալիս մուշտակը հանել, մեջը մոխիր լցնել:Քույրը կհարձակվի դրա վրա՝ կարծելով, թե տղան է և մինչև աչքերը մոխիրից մաքրի, ինքըկփախչի: Այդպես էլ անում է և երբ հասնում է ծիրանի ծառերին և բարձրանում մեկի վրա,քույրն էլ է հասնում հետևից ու սկսում է ծառերը հերթով ատամներով կրծել: Առաջին ծառըընկնում է երկրորդի վրա, ապա երկրորդը՝ երրորդի: Այս միջոցին Թաթուխի հայրագիրն ումայրագիրը տեսնում են, որ կաթը կարմրել է և իսկույն բաց են թողնում շներին: Սրանքանմիջապես գտնում են իրենց տիրոջ հետքը և հասնում ծառին: Թաթուխն կարգադրում էայնպես կուլ տալ քրոջը, որ մի պուտ արյուն կաթի: Նրանք կուլ են տալիս և մի պուտ արյունէ կաթում մի տերևի վրա: Թաթուխն այն ծալում է, դնում ծոցում և ճանապարհ ընկնում:Շուտով հանդիպում են մի քարվանի, որի տերը ցանկանում է շներին փոխել ջորիների հետ,բայց տղան չի համաձայնվում: Առաջարկում է մի բան ասել, և եթե տղան կռահի, քարվանընրան, եթե ոչ, շները իրեն: Թաթուխը համաձայվում է: Քարվանի տերը հարցնում է, թեինչից է իր ձեռքի գավազանը: Թաթուխը թվարկում է իր իմացած բոլոր ծառերի անունները՝հոնի, զկռի, սզնի, բոխի, աճարքի, լորի, թխկի, տկողնի, կաղնի, բայց չի կարողանումկռահել և միայն վերջին պահին ծոցում մի բան սկսում է ճրրալ, ու Թաթուխը հիշում է ծառիանունը և ասում՝ ճապկի: Քարվանի տերը ուզում է տալ իր քարվանը, բայց տղան միայն միբեռ շորեղեն է ուզում, որ գնա, աղջիկ ուզի, ամուսնանա: Ստանալով ամեն բան՝շարունակում է ճանապարհը ու հանկարծ ծոցում մի բան է պրպտում: Ծոցից դուրս է քաշումմի ահագին օձ: Արյունի կաթիլը դարձել է օձ և արդեն ուզում է խայթել նրան: Տղան դեն էշպրտում օձին, որը ամեն մի վայրկյանում մեծանում ու հաստանում է, որ վիշապ դառնա:Շներին կարգադրում է այնպես կուլ տալ, որ մի պուտ արյուն չկաթի: Այսպես վիշապ աղջկահետքն էլ է վերանում: Թաթուխը հասնում է տուն՝ ամեն բարիք բարձած ջորուն:Ամուսնանում է ու հասնում մուրազին

tarntercum