Ղազարոս Աղայան. « Երկու քույր » (1872թ. համառոտ)

xhazaros-axhayan-erku-quirԱրզումանը մեծ օջախի որդի է, բայց այժմ իր մոր մինուճարն է.չունի ո’չ հարստություն, ո’չ ուրիշ բան, սակայն քաջ է, ունիանվեհեր սիրտ… «Մի տեսակ ժառանգական հպարտություն կարնրա մեջ, որովհետև նա իր չքավոր տեղովը հարուստ ու կարողմարդու շլինք չէր ծռում, և նրանց բոլորին իրեն թշնամի, իրհայրական  սեփականության հափշտակիչ համարելով՝ միշտաշխատում էր վնասել նրանց, որքան որ իր ձեռքից կգար»:  Արզումանը և ուրիշ տղաներ գիշերներն իրենց  «համեղ վրեժնեն լուծում» գյուղի տերերից՝ թալանելով նրանց ու իրենցհամար համեղ խորտիկներ ձեռք գցելով:

Մի գիշերային հաջող որսից հետո Արզումանն իր ընկերների հետ բարձրանում ենՃաղարանց Թաթոսի տափը, որ քյոխվի՝ Արզումանին բաժին հանած մասը վարեն: «Խոփդսուր է, բայց հանդը բաժանովի է»: Այս առածը խեղճերն են ասում, իսկ տերերի առածն ասում է, որ «Քաջերի սահմանն իրեց զենքն է»: Ճաղարանց Թաթոսը գյուղի գայլերից է, որոնք սուտ վկայություններով օգուտ են անում ուրիշներին ու դրանից բաժին ունենում: Դրա մասին է պատմում Սարգիս բիձու «Միջանկյալ» պատմությունը: Ճաղարանց Թաթոսըչի կարող մարսել հանդուգն արարքը, չնայած որ ի սկզբանե այդ հողը պատկանել էԱրզումանենց: Թաթոսն այն յուրացրել է: Թաթոսը Արզումանի ու նրա հրոսակախմբի դեմ էուղարկում իր որդիներին ու թոռներին՝ տասից ավել մարդ: Երբ բանը հասնում է կռվին ուփոխադարձ վիրավորանքներին, Արզումանըաչքերն արյունած, սպանում է Թաթոսիորդիներից 3-ին, մի քանիսին ծանր վիրավորում, մնացյալին էլ փախուստի է մատնում:Վիճակն ավելի է սրվում, երբ Մարիամն իր  քրոջը՝ Հերիքնազին՝ Արզումանի սիրածաղջկան, հաղորդում է, թե Ճաղարանց Թաթոսը մտադիր է Հերիքնազին «իր տղայի համարուզի»: Արզումանը սիրում է Հերիքնազին, սակայն կա պատվի հարց, որը նրան թույլ չիտալիս աչք փակել անարդարության վրա, որի հեղինակն է Թաթոսը: «Թե որ բանն էնպեսպատահի, որ երկար ժամանակ էլ չտեսնենք մեկմեկու, խոսք կտա՞ս ինձ, որ մինչև ի մահչլսես, ուրիշ մարդու չգնաս»,- հարցնում է նա Հերիքնազին:

Արզումանը իր քաջությունը ժառանգել է հորից: Սակայն նա ունեցել է ևս 7 եղբայր, որոնք«բոլորեքյան 20-22 տարեկան ժամանակ էին մեռել ևոչ մեկը իր բնական մահովերեքըբանտումն էին մեռել և երեքն՝ աքսորավայրում, և այս՝ իրենց անվեհեր ու ազնիվ սիրտունենալու համար միայն»: Ինչ վերաբերում է Հերիքնազին, ապա «Հերիքնազն այնաղջկերանցից էր, որին սովորաբար ղըզողլան անուն են տալիս գեղցիք, կանացիքնքշության ու գեղեցկության հետ նա ուներ և այրականություն, որ հարկ եղած դեպքերումգործ էր դնում և զարմացնում կտրիճներին»:

Մարիամի ծնողները ժամանակին դստերը իրենց կամքով հանձնել էին Շամիրին: Սկզբնական փոխադարձ հարգանքն անհետացել էր և Շամիրի սրտում միայն մեկ միտք-մտահոգություն էր մնացել. չլինի այնպես, որ կինը հանկարծ դավաճանի իրեն: Գնալով այսկասկածն աճում է՝ դառնալով վտանգավոր: Պայթյունի պատճառ է դառնում գյուղացիներիցմեկի խոսքը՝ ուղղված Թաթոսին, ով մեղադրում է մեկ այլ գյուղացու Արզումանինթաքցնելու մեջ: Մինաս անունով մեկը Վարդանին՝ մեղադրվող գյուղացուն, արդարացնելուհամար ասում է. «Արզումանին աղջկերքն են տեսել ծաղկաքաղին. Շամիրի կնկա հետ էխոսեցել. գիշերն էլ վերի աղբյուրի մոտ են տեսել, էլի Մարիամի հետ»: Շամիրը հետևում էկնոջը, և երբ սա մի օր գնալիս է լինում Արզումանի մոտ, որ նրանից լուրեր հասցնի քրոջնու Արզումանի մորը, Շամիրը սպանում է կնոջը, ապա հանելով գոտին կախում է նրանծառից՝ պատահածը որպես ինքնասպանություն ներկայացնելու համար: Վերադառնալովտուն՝ ձևացնում է, թե անհանգիստ է կնոջ ուշացման համար: Գյուղացիներին ոտքի էհանում և քրոջը փնտրելու է ելնում նաև Հերիքնազը, որը գիշերով Արզումանի հետհանդիպելուց հետո առավոտյան ծառից կախված գտնում է քրոջ դին ու անշնչանում նրաոտքերի տակ:

Երկու քույրերի համար մի փոս են փորում, իսկ քահանան հրաժարվում է«ինքնասպանություն գործած» Մարիամին հոգեհանգիստ տալ:

Արզումանը ինքնասպան է լինում: «Նա զգում էր, որ իր պատճառով են մեռել այդ անմեղգառնուկները և այդ զգացումը նրան մղում էր, որ ետ չմնա իր սիրելիներից…»:

Շամիրը թաղմանը չի երևում: Նա Արզումանի մոտ ընկերոջից իմանում է, որ իր կինն անմեղ էր: Իմանում է, թե ինչպես էր ստացվել, որ Արզումանին ու Մարիամին միասին էին տեսել: Իրեն սարերն է նետում, ապա մեծ ժայռից ցած է նետվում ու «գտնում է այդտեղ իր դժոխքը»:

tarntercum