Ղազարոս Աղայան. «Եղեգնուհի»

axhayan-exegnuhiՄի թագավոր է լինում, մինուճար որդի է ունենում: Երբ որդինմեծանում է, թագավորը նրան հարցնում է, թե ում հետ է ուզումամուսնանալ, արդյոք ունի հավանած աղջիկ: Տղան ասում է, որմիտք չունի ամուսնանալու, իսկ եթե անգամ ունենա էլ, ապա դապետք է լինի մի այնպիսի աղջիկ, որ հոր ու մոր ծնունդ չլինի:Թագավորն ասում է, որ նման բան լինել չի կարող, մինչդեռտղան համոզված է, որ աստծու ձեռքին ամեն բան հեշտ է, նաքարերից էլ է մարդ արարում: Ամեն անգամ, երբ թագավորնամուսնության մասին է խոսում, տղան ասում է, թե պիտի հոր ումոր աղջիկ չլինի, ու այնպես հավատալով է ասում, որ թագավորն էլ է սկսում հավատալ, թեդա հնարավոր է ու սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ: Թագավորն ողջաշխարհը ման է գալիս, բայց նման աղջիկ չի գտնում: Վերադարձին անտառում պատահումէ մի ծերունու, նրան էլ է հարցուփորձ անում, և ծերունին ասում է, թե հարկավոր չէ հեռուգնալ, թագավորի քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդուոտք դրած չկա, որովհետև այդ տեղը սուրբ է և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլկարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիներ կան: Թող գնա այնտեղ, ընտրի եղեգներիցամենագեղեցիկը, կտրի չբանեցրած դանակով, ձգի ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ:Թագավորը հետևում է ծերունու ասածին: Եղեգը դառնում է աղջիկ, բայց ջրից դուրս չիգալիս, քանի որ մերկ է: Թագավորը գնում է հագուստներ ու աղախիններ ուղարկելու:Աղջկա անունը դնում է Եղեգնուհի: Այս ընթացքում մոտերքում բնակվող մի թափառականսևադեմ բոշա աղջիկ է մոտենում Եղեգնուհուն, հարցնում նրա ով լինելը: Աղջիկն ասում է,որ ինքը թագավորի հարսնացուն է, շուտով կգան իր հետևից: Բոշան նրան խեղդում է,գցում գետը, ինքը մերկանում է, ընկղմվում ջրի մեջ, որ կարծեն թե նա է Եղեգնուհին:Աղախինները, տեսնելով սև աղջկան, չեն  հավատում, որ դա Եղեգնուհին է: Բայց բոշանասում է, թե իբր իրեն արևն է սևացրել, և եթե իրեն պահեն շուշաբանդ պալատում, մի քանիօրից կստանա իր նակխին գեղեցկությունը: Հավատում են, թագուհու հագուստ հագցնում ևտանում ապարանք: Բոշա աղջիկը նույնն ասում է թագավորին և նրա որդուն: Նրանտանում են մի շուշաբանդ սենյակ, որ այնտեղ գեղեցկանա և մեծ պատվով պահում: Միայնտղան չի մոտենում նրան և զգում է, որ այստեղ չարի մատն է խառնված, միխարդախություն կա: Օրեր են անցնում, բայց նորահարսը չի գեղեցկանում: Որքան լավ ենպահում, այնքան ավելի է պլպլում ինչպես սև սաթ, գիրանում է ու հաստանում խոզի պես:Թագավորի տղան գնում է գետի ափին զբոսնելու: Ձկնորսներին խնդրում է իր ուզած տեղըուռկաններ ձգել, ուզում է բախտը փորձել: Մի հրաշալի ձուկ է դուրս գալիս, արծաթե, թևերըոսկի: Տղան վարձատրում է ձկնորսներին, ու ձուկը տանում իր ծաղկանոցի ավազանը ձգումև այնուհետև նրա մոտից չի հեռանում: Բոշա հարսնացուն հասկանում է, որ Եղեգնուհին էդարձել ձուկ և բոլորին համոզում է, որ եթե ինքը ուտի այդ ձուկը, կգեղեցկանա: Փշերըտալիս է նաժիշտներին, իբր ուտեն գեղեցկանան, բայց մի փուշ ազատվում է նրանցբերանից և աղբի հետ պարտեզ ընկնելով մի մեծ ծառ դառնում, հրաշալի, մշտադալար, իսկպտուղն էլ փունջ մարգարիտ: Թագավորի տղան հիմա էլ այդ ծառին է սիրահարվում, նրահովանու տակ հաստատում իր բնակությունը: Բոշան դարձյալ գլխի է ընկնում, որ փուշն էընկել այդտեղ, և խաբելով թագավորին՝ ծառը կտրել է տալիս, այրում բոլոր մասերը և ինքնիր մեջ հանգստանում: Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռչում ու մի խեղճ պառավի տանհերթովն ընկնում է ներս: Պառավը դրանով ծածկում է մի բղուղի բերան: Պառավը աղքատէ, ամեն առավոտ գնում է սրանրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյան գալիստուն:: Այսպես հաջորդ օրը գնում է իր գործին, բղուղի խուփը տեղից թռչում է, դառնում միսիրուն աղջիկ, այսինքն՝ էլի Եղեգնուհին, միայն այս անգամ պարզ ու սիրուն հագուստովզարդարված: Կերակուր է պատրաստում, տունը մաքրում, ամեն գործ անում, ու թաքնվում:Երբ պառավը գալիս է, զարմանում է, ուրախանում ու ցանկանում, որ ամեն օր իրենայսպես լավություն անեն: Աղջիկը երևում է պառավին, դառնում է նրա աղջիկը, պառավնէլ՝ նրա մայրը: Խնդրում է պառավին իր մասին առայժմ հարցուփորձ չանել և այլոց էլչպատմել, որ աղջիկ ունի: Ինքը տանը կմնա, պառավը թող իրեն կար ու գործ բերի, ինքըանի: Շուտով նրա հրաշալի կար ու գործի համբավը հասնում է մինչև թագավորիապարանքը: Թագավորի տղան պառավին զանազան պատվերներ է տալիս, և երբ սաբերում է, տղան հիանում է աշխատանքով ու ցանկանում իմանալ, թե դա ով է արել:Պառավն ասում է, որ աղջիկ ունի, նա է կարում: Տղան ցանկանում է տեսնել նրան, բայցպառավը խնդրում է նախ աղջկանից հրաման ստանալ, որ նրա կամքով լինի: ՏանըԵղեգնուհին  ասում է պառավին, որ տղային խնդրի՝ իր հոր, մոր ու հարսնացուի հետ հյուրգնան իրենց: Այդպես էլ անում են ու հիացած մնում Եղեգնուհու ընդունելության ձևերից,շարժմունքից, խոսքից: Թագավորը հասկանում է, որ սա Եղեգնուհին է, բայց լռում է: Տղանէլ սրտով է զգում, որ դա իր հարսնացուն է: Բոշան էլ ճանաչում է նրան ուանհանգստանում: Եղեգնուհին պատմում է իր պատմությունը որպես հեքիաթ՝բացահայտելով սև բոշայի չարությունը: Թագավորը հրամայում է բոշային կապել մի ձիուպոչից և քարեքար սատկացնել, իսկ Եղեգնուհուն տանում են պալատ և յոթ օր ու գիշերհարսանիք անում: Չարն այնտեղ՝ բարին այստեղ:

tarntercum