Գեղեցիկ, գարնանային առավոտ է: Արևը նոր է դուրս եկել, Մասիսի ձյունապատ գագաթըայնպես է փայլում, որ տեսնողի խելքը գնում է: Հետո ամպեր են բարձրանում, զանազանձևեր ստանում: Այս հիանալի պատկերները ամեն առավոտ նկարվում են Մասիսի վրա, բայցոչ ոք դրանց ուշադրություն չի դարձնում: Ժամանակ չկա, ամեն մեկը շտապում է իր գործնանի: Միայն մի մանուկ՝ ոսկեթել մազերով, անունն էլ Արևամանուկ, սիրում է նայելամպերին, արևին ու հիանում է այս տեսարաններով: Ամեն ինչ, որ լսել է հեքիաթներում,տեսնում է այս ամպերի ձևերի մեջ: Դրանք երբեմն կարծես վիշապներ լինեն՝ մեկմեկու կուլտալիս, երբեմն զանազան գազանների կերպարանք են առնում, երբեմն էլ ոչխարի հոտերեն թվում: Արևամանուկը դեռ փոքր է, բայց արդեն շատ սրտոտ է ու սրամիտ:
Սա այն ժամանակներում է, երբ Մասիսի և Արագածի արանքում մի մեծ գյուղ կա՝ Արևանկամ Արմավան անունով, որի հաստատ անունն ու տեղը հեղինակը նշում է, որ չգիտի:Արմավանի օդն ու ջուրը շատ մաքուր է ու առողջարար: Այստեղ մարդիկ երկու–երեքհարյուր տարի են ապրում և շատ առողջ են: Ծերացած հայրն ունենում է շատ զավակներ, ևմի գերդաստանի, ընտանիքի մեջ մինչև երեք–չորս հարյուր հոգի են լինում, բոլորն էլ իրարհնազանդ: Մեծ հայրը մյուս բոլոր հայրերի գլխավորն է, և այդ պատճառով ասվում էհայրապետ կամ նահապետ: Այժմ Արևամանուկի հայրը՝ Արևամանյակը, ողջ տարածքինահապետն է: Արևամանուկի մոր անունը Արևամատ է: Այս բոլոր անունների մեջ կա արևբառը և շատերն ասում են, որ դա նրանից է, որ մենք՝ հայերս՝ մի ժամանակ արևապաշտենք եղել, մեր նահապետն էլ համարվում էր Արևի փոխանորդ, նրա ազգական, ցեղ, ծնունդ,ահա այդ պատճառով նրանց մեծ մասի անունն էլ արևով էր սկսվում: ԱյսպիսովԱրևամանուկը նահապետի որդի է: Դեռ յոթ տարեկանում նա մոր կաթն էր ուտում, սիրումէր մեղր ու յուղ, ուստի օրով էր մեծանում ու զորանում, իսկ տասը տարեկանում արդենտասնհինգ տարեկանի տեսք ուներ: Այժմ արդեն դարձել է տասնհինգ տարեկան, բայց դեռծնողների հսկողության տակ է: Նա ուզում է գնալ տավար, բայց ծնողները չեն թողնում:Ասում է, թե կփախչի Մասիսի ձորերը, քաջերին կգտնի, կասի, թե եկել է նրանց մոտ ձիհեծնել, թուր ու նիզակ գործածել սովորելու: Մայրը բացատրում է որդուն, որ քաջերըայնքան ուժեղ են, որ այդ ամենի կարիքը չունեն, նրանք այնքան քաջ են, որ ահագինկաղնի ծառը արմատահան կանեն և դրանով հազար ձիավորի պատասխան կտան: Նրանցնետ–աղեղ պետք չէ: Ամեն մեկը մի սարի չափ է: Պատմում է, որ իր հայրը գնացել է նրանցմոտ և քանի որ Արևազանց ցեղիցն է եղել, այլ ոչ թե Վիշապազանց ցեղից, նրան չենվնասել, իրենց միջև ազգականություն կա, այժմյան քաջերի մայրը իրենց ցեղից է եղել:Բայց այդուհանդերձ նրանց մոտ գնալը վտանգավոր է, գուցե բռնեն ու պահեն, ավելի լավ էտավար գնալ: Եվ ծնողները Արևամանուկին թույլ են տալիս տավար գնալ: ՇուտովԱրևամանուկը դառնում է տավարածապետ: Նա ամեն ինչ շատ շուտ է յուրացնում: Սակայնմի անգամ մի եզ է կորցնում: Ձայն է լսում, շները՝ Խեղդանն ու Կտրանը, վազում են այդուղղությամբ, բայց հեռվից են հաչում, վախենում են մոտենալ: Փոխարենը տղանհարձակվում է գազանի վրա, ձեռքը գցում գազանի բերանը ու լեզվի տակից այնպես պինդբռնում քաշում, որ սա թուլանում է, սկսում խռխռացնել: Շներն էլ սիրտ առած հարձակվումեն վրան, և երեքով սպանում են գազանին: Հետո նոր միայն Արևամանուկը տեսնում է, որսպանածը վագր է: Լուրը շուտով տարածվում է և տասնհինգամյա տղայի այսքաջագործության մասին երգ են հյուսում: Երբ Արևամանուկը տուն է հասնում, վագրիմորթին ուսին գցած, տնեցիները չեն հավատում, որ այդ գազանին նա իր ձեռքով է սպանել:Անհնար է վագրի հետ կռվել ու անվնաս մնալ: Բայց տղան անվնաս չի մնացել, միայն դաերևում է այն ժամանակ, երբ որոշ ժամանակ անցնում է, տղայի երեսը դեղնում է, ու նանվաղում է: Պարզվում է, որ ողջ մարմնի վրա անվնաս տեղ չկա, ուռած տեղեր կան ուամբողջ մարմինը կապտած է: Անմիջապես այծեր են մորթում, տաք–տաք փաթաթումտղային: Հավաքվում են դեղ ու դուղ իմացող պառավները և զանազան հոտավետծաղիկներով եփած ջուր խմեցնում նրան: Այսպես որոշ ժամանակ Արևամանուկը պառկած էմնում: Նրան դուր է գալիս այդ վիճակը, քանի որ բոլորը չափազանց ուշադիր են իրնկատմամբ, բացի այդ, պառավները լավ պատմություններ են պատմում նրան, որոնցից նաշատ բան է սովորում և նոր միայն հասկանում, թե ինչ հիմարություն է արել, որ առանցզենքի հարձակվել է գազանի վրա: Պառավները նրան պատմում են Նոյի պատմությունը,ապա Հայկ նահապետի մասին: Արևամանուկը տեղեկանում է, որ ջրհեղեղից հետո, բոլորըապրել են Մասիսի ստորոտում և հետո, երբ ժողովուրդը բազմացել է, նոր միայն իջել ենդեպի հարավ՝ նկատելով, որ այնտեղ երկիրն ավելի շատ է պտուղ տալիս և ամեն ինչ առատէ: Հայկ նահապետը շատ ուշ է գնում այդ երկիրը, որն ասվում է Միջագետք, քանի որՏիգրիս և Եփրատ գետերի արանքում է: Այսպես բոլորն իջնում են լեռներից և մտնումդաշտի մեջ: Այստեղ ապրում են տարբեր ցեղեր իրենց տարբեր նահապետներով: Երկարժամանակ մարդիկ սիրով են ապրում, խաղաղ ու բախտավոր, բայց երբ ծերնահապետներից շատերը մեռնում են, նրանց տեղը անցնում են խռովարար, գոռոզ և չարմարդիկ: Այդ չարերի մեջ ամենից չարը լինում է Բել անունով մի ահագին հսկա, մի գազանմարդ: Մի անգամ նահապետները խորհուրդ են անում և սկսում են վիճել: Հայկ նահապետըընդհատում է նրանց՝ բացատրելով, որ նրանց մաքուր արտերի մեջ վնասակար բույսեր ենաճել և դրանք պետք է վերացնել՝ նկատի ունենալով Բելին: Բելն էլ ասում է, թե խոտերնայնքան վնասակար չեն, որքան եկովի մանգաղաթև թռչնիկները, որ չես իմանում, թեորտեղից են թռել եկել, դրանք փչացնում են ցորենի հասկերը՝ նկատի ունենալով Հայկին:Բելը նրանց համարում է եկովի, քանի որ ինքը արդեն այդ երկրում է ծնվել, իսկ Հայկըավելի ուշ էր գնացել այնտեղ: Բայց մյուս կողմից պետք է նշել, որ Բելը սուր աղեղբանեցնելը Հայկից էր սովորել և մի ժամանակ շատ սիրում էր նրան, նրա հետ էր որսիգնում: Հայկը պատասխանում է, որ մանգաղաթև թռչունները եթե չլինեն, մորեխներըիսպառ կփչացնեն իրենց արտերը: