Ղազարոս Աղայան. «Անահիտ» (1881 թ. համառոտ)

xhazaros-axhayan-anahitՄի ժամանակ Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքըՊարտավն էր, որ այժմ ավերակ է և ասվում է Բարդա: Դագտնվում է Թարթառ գետի վրա: Այստեղ է Վաչե թագավորիհոյակապ ապարանքը: Նրա միակ որդին՝ Վաչագանը,սիրահարվել է և մոր՝ Աշխեն թագուհու խոսքին, թե պետք էամուսնանա թագավորի կամ որևէ մեծ իշխանի աղջկա հետ, պատասխանում է, որ կամուսնանա Անահիտի հետ, հակառակդեպքում գնալու է վանք: Այս լուրը թագուհին հայտնում էթագավորին, որն այդ մասին արդեն գիտի Վաչագանի միակմտերիմ ու քաջ ծառա Վաղինակից: Անահիտը Հացիկ գյուղի նախրչի Առանի դուստրն է:Մայրը մահացել է 5 տարի առաջ: Նա շատ գեղեցիկ է, քաջ, աշակերտներ ունի, որոնցսովորեցնում է կարդալ և գորգ գործել: Այդ օրերին ծերուկ Մեսրոպը դարձյալ եկել էր Հացիկև սաստիկ պատվիրել, որ բոլորը կարդալ սովորեն, որ ամեն մարդ ինքը կարդաԱվետարանը ու հասկանա: Անահիտի մասին ասում են, որ անգամ գյուղի ծերերը նրանիցեն խորհուրդ հարցնում: Վաչագանն ու Վաղինակը Անահիտին առաջին անգամ հանդիպումեն աղբյուրի մոտ, երբ որսի էին գնացել և ջուր են խնդրում: Աղջիկներից մեկը անմիջապեսլցնում է փարչը, բայց Անահիտն այն դատարկում է և այդպես մի քանի անգամ լցնելուցդատարկելուց հետո նոր միայն տալիս Վաչագանին: Սա կարծում է, թե աղջիկն խաղ էանում իր հետ, բայց Անահիտը բացատրում է, որ նրանք քրտնած ու դադրած էին, ինքըայդպես արեց, որ մի փոքր հանգստանան և նոր խմեն սառը ջուրը, որպեսզի այն չվնասինրանց: Հիացած աղջկա խելքով ու գեղեցկությամբ՝ Վաչագանը որոշում է ամուսնանալ նրահետ: Թագավորն ու թագուհին ևս համաձայնում են և հարսնախոսության են ուղարկումՎաղինակին մի քանի իշխանների հետ: Սակայն Անահիտը, իմանալով, որ Վաչագանը ոչ միարհեստ չգիտի, հրաժարվում է առաջարկից և ընծաներից և խնդրում նրան փոխանցել, որթեև ինքը շատ հավանում է նրան, բայց կամուսնանա միայն այն բանից հետո, երբ նա որևէարհեստ սովորի: Վաչագանի համար Պարսկաստանից մեկ հմուտ վարպետ են բերում ևնա 1 տարում սովորում է դիպակ գործել: Նուրբ ոսկեթելից մի բաճկոնացու է գործում ևՎաղինակի ձեռքով ուղարկում նրան ընծա: Անահիտը հավանում է այն և հայտնում իրհամաձայնությունը՝ իր կողմից էլ ուղարկելով նոր գործած գորգը: Նրանց փառավորհարսանիքին Վաղինակը ներկա չի լինում: Թագավորը նրան ուղարկել էր Պերոժ քաղաքը, ևնա այլևս չէր եկել: Շատ են փնտրում Վաղինակին, բայց այդպես էլ չեն գտնում: Այդ լուրըշատ է տխրեցնում թագավորին: Կարծում են, թե ավազակ գերեվաճառներ կան, նրանք ենգողանում և տանում Կովկասյան լեռներում բնակվող բարբարոս ազգերի մեջ վաճառումմարդկանց: Որոշ ժամանակ անց թագավորն ու թագուհին մահանում են և գահը անցնում էՎաչագանին: Նրա առաջին խորհրդակիցն Անահիտն է: Վաչագանը շատ ազնիվ և լավթագավոր է և փորձում է լավ կառավարել իր թագավորությունը, բայց Անահիտը նկատում է,որ նրա խորհրդականներն ամեն ինչ չէ, որ հայտնում են իրենց թագավորին և խորհուրդ էտալիս ամուսնուն, որ նա անձամբ, ծպտված, շրջի երկրում և տեսնի, թե ինչ է կատարվումիրականում: Նրանք պայմանավորվում են, և Վաչագանը հասարակ շինականի հագուստովգնում է իր երկրի հեռավոր կողմերը: Նա Անահիտին ասում է, որ եթե 20 օրից չվերադառնա,ուրեմն մահացել է կամ փորձանքի մեջ ընկել: Այս ընթացքում Անահիտը երկիրը պետք էկառավարի այնպես, որ թագավորի բացակայությունը գաղտնի մնա: Վաչագանը շատ բանէ տեսնում և լսում: Բայց Պերոժ քաղաքում նրա հետ տեղի է ունենում անսպասելին:Այստեղի բնակիչների մեծ մասը կռապաշտ պարսիկներ են: Վաչագանը, քաղաքիհրապարակում նստած, հանկարծ տեսնում է մի փառավոր և սպիտակ մորուքով ծերունու:Հարցնում և տեղեկանում է, որ դա քրմապետն է, սուրբ մարդ: Քրմապետը նայելովՎաչագանին՝ հասկանում է, որ սա օտարական է և ձեռքով հասկացնում է մոտենալ իրեն:Իմանալով, որ Վաչագանը եկել է քաղաք մշակության, առաջարկում է գնալ իր հետ, ինքընրան գործ կտա և կվարձատրի: Թագավորը հետաքրքրասիրությունից գնում է: Նրա հետկան նաև ուրիշ 6 մարդիկ: Քրմապետը շարունակում է ճանապարհը և նրանց հասցնում միպարսպապատ շենքի՝ քաղաքից հեռու, որի ներսում կա մի գմբեթահարկ մեհյան, մանրխուցերով շրջապատված: Մեհյանի մի կողմում կա երկաթե դուռ: Քրմապետը նրանցկարգադրում է ներս մտնել և դուռը փակում է նրանց հետևից: Այստեղ նոր միայնհասկանում են, որ իրենց խաբել են և կալանավորել: Վաչագանը առաջարկում է առաջանալստորգետնյա ճանապարհով: Շուտով աղոտ լույս են տեսնում: Նրանց է մոտենում միծերունի: Վաչագանը ճանաչում է Վաղինակին, բայց չի հայտնում իր ով լինելը՝ լսելովծերունու պատմությունը: Մարդիկ այդտեղ մեռնում են: Նրանք, ովքեր արհեստ գիտեն,աշխատում են մինչև մեռնելը, իսկ նրանք, ովքեր չգիտեն, տարվում են սպանդանոց:Նրանց մսով կերակրում են մյուսներին: Վաչագանը մարդկային մսով կաթսաներ էտեսնում: Վաղինակը ուզում է մեռնել, բայց երազ է տեսել, որ մի թագուհի հրեղեն ձիովգալիս է ընդառաջ: Հավատում է, որ փրկվելու է: Վաչագանը որոշում է իր անելիքը: Երբգալիս է մի դաժանատեսիլ քուրմ, Վաչագանը ասում է, որ իրենք բոլորը արհեստ գիտեն,կարող են գործել այնպիսի դիպակ, որը շատ թանկարժեք է: Բայց մսակեր չեն, և եթե միսուտեն, կմեռնեն և չեն կարող գործել, գործի համար էլ առատ լույս է պետք: Քուրմըհամաձայնում է բոլոր պայմաններին, բայց եթե իրեն խաբեն, նա տանջանքների կենթարկինրանց և նոր կսպանի: Նա պահում է իր խոստումը և նրանց համար ուղարկում է սպիտակհաց, կաթ, մածուն, կանաչեղեն, պանիր, մրգեր: Սնունդը բաժանում են գունատ, մեռելիկերպարանով մարդկանց, որոնք որոշ չափով կազդուրվում են, կենդանի մարդուկերպարանք առնում: Վաչագանը գործում է դիպակը խմբի հետ և հիացած քուրմին ասում,որ դրա վրա հատուկ թալիսմաններ կան, որ հագնողին միշտ զվարթ և ուրախ կպահեն,բայց հասարակ մարդը դրա գինը չի կարող իմանալ, այլ միայն Անահիտ թագուհին, որ չորսանգամ ավել գին կտա դիպակի համար: Քուրմը տանում է դիպակը Անահիտի մոտ, որնարդեն չի իմանում ինչպես վարվել և ինչ անել՝ Վաչագանին գտնելու համար: Քուրմը,ներկայանալով որպես վաճառական, բացատրում է, որ թագուհին ուշադրություն դարձնիթալիսմաններին և Անահիտը նկատում է գրված ծաղկագրերը՝ տեղեկանալով Վաչագանինսպասվող վտանգի և տեղի մասին: Նա բռնել է տալիս քուրմին և հավաքում է ժողովրդին:Հայտնում է պատահածը և սպարապետի զգեստի մեջ, իր կրակոտ ձիու վրա նստած սլանումՊերոժ քաղաքը: Նրա հետևից գնում է զորքը: Քաղաքապետի հետ գնում են մեհյանի մոտ:Քրմապետը արգելում է դուռը կոտրել, դա սրբավայր է, անշեջ կրակարան: Հրամայում է, որդուռը պահպանեն: Անահիտը, համբերությունը հատելով, թրով կոխկռտում է քավթառքրմապետին և հարձակվում քուրմերի վրա, թռցնում երեքի գլուխը: Քրիստոնյաներըհարձակվում են հետևից: Կռապաշտները կարծում են, թե կռիվը կրոնական է և անցնում ենքուրմերի կողմը, բայց հասնում է զորքը և մի րոպե չանցած կենդանի մնացած քուրմերըփախչում են, ամբոխը ետ է քաշվում: Անահիտը հրամայում է, որ ամբոխը մոտենա ևտեսնի, թե ինչ կա իրենց սուրբ քրմապետի սրբարանում: Զարհուրելի տեսարան է բացվումժողովրդի առջև: Դուրս են գալիս մարդիկ, որոնք կարծես դիակներ լինեն: Կռապաշտներըամոթահար են, կալանավորներից շատերը իրենց՝ վաղուց կորած հարազատներն են:Նրանք ուզում են ջարդել կուռքերը, դառնալ քրիստոնյա: Քաղաքապետը հայտնում է, որմիայն իրենց քաղաքից ամեն տարի մոտ հարյուր մարդ է կորել: Որոշում են պատժելմեհյանում փակված քուրմերին, բայց երբ բացում են մեհյանի դուռը, տեսնում են, որ սրանքկախել են իրենց: Ժողովուրդը դատարկում է մեհյանում պահված անթիվ ոսկին ու արծաթը,դա բաժանում են դժոխքից ազատվածներին: Բոլորը հանգստանում են, ուրախանում ևվերադառնում իրենց քաղաքը: Վաղինակը ցանկություն է հայտնում անձամբ զբաղվելփակված քուրմով: Նա շանը՝ Զանգիին, հրամայում է քրքրել նրան, բայց շունը բարիգտնվելով, անմիջապես պատռում է քուրմի կոկորդը: Վաչագանը ուրախ է դրա համար:Ասում է Վաղինակին, որ քրիստոնյային անվայել է վրեժխնդրությունը: Այսպես Անահիտի ևՎաչագանի մասին խոսում են անգամ օտար երկրներում, նրանց գովասանքն են անում,երգեր երգում: Անահիտի մասին ասում են. «Նա մեր գետերը ծածկեց լաստերով ուկամուրջներով, մեր ծովերն ու լճերը՝ նավերով ու նավակներով. նա մեր դաշտերը ողողեցջրանցքներով և առուներով, մեր քաղաքներն ու գյուղերը՝ սառն աղբյուրներով: Նա մերսայլերին հարթ ճանապարհներ տվավ, մեր գութաններին՝ ընդարձակ երկիր: Նա կործանեցդժոխքը և մեր աշխարհը շինեց մի եդեմական դրախտ: Կեցցե~ Անահիտը, կեցցեհավիտյան»:  
tarntercum