Նահապետը՝ մոտ 50 տարեկան, բարձրահասակ, չոր,նիհարությունից ավելի խոշորացած սև աչքերով միմարդ, 1921թ. մենակ գալիս ու բնակվում է Արագածիլանջին ընկած գյուղի եզրին մենակ կանգնած ու լքվածմի հոլիկում: Գյուղի համար դառնում է հանելուկ:Գյուղամեջ չի գալիս, դաշտ չի գնում աշխատելու,հողաբաժանության օրերին գյուղի իշխանության մոտչի գալիս հող խնդրելու: Առանց նրա դիմումի ուխնդիրքի հոլիկի դիմացի տարածությունը, գյուղականխորհրդի որոշմամբ, տրվում է նրան: Լուռ անցնում է մարդկանց կողքով, իրբարձրահասակ, չոր կերպարանքը թաքցնել չկարողանալով, խոնարհ բարևումէ հանդիպողներին ու անհետանում: Երկու–երեք շաբաթ հետո մարդիկ տեսնումեն դարձյալ, որ «հոլիկի հերդիկից ծուխ է դուրս գալիս, բարակ, կապույտ ծուխ,որ նշան է, թե վերադարձել է»: Ո՞ւր է գնում, ոչ մեկն ասել չի կարողանում:Կատակում են ու ասում, թե թութունի ծուխն է, ու եկվորի անվան վրաավելացնում «թունդիր» ածականը: Բավական ժամանակ է անցնում, բայց ոչ ոքնրա մասին ոչինչ չգիտի: Գիտեն, որ Վանա ծովի ափերից է՝ արտամետցի,կորցրել է գերդաստանը և ինչպես այդ գյուղի բոլոր մյուս գաղթականները,թափառել, թափառել է, եկել հաստատվել է Արագածի լանջի այս գյուղում:Որոշել է գիշերել այդտեղ ու այդպես էլ մնացել, բնակիչ է դարձել: Ամռանըբնակիչները զարմանում են՝ նրա հողակտորի վրա բանջարեղեն տեսնելով:Ե՞րբ է փորում, ե՞րբ է փոցխում ու ցանում, ոչ ոք չի տեսնում: Կարծես ամաչում էուրիշների ներկայությամբ աշխատել, և ամաչում է նաև, որ ինքն ապրում է:Նահապետն անընդհատ ծխում է ու մտածում, հիշում իր հարազատներին.երկու եղբայրները՝ Սերոբն ու Հայրոն, տղաները՝ Ժիրայրը, Հրայրը, Գևորգը,Անդրանիկն ու Մուրադը, դուստրեր Սոսեն ու Ջեյրանը, կինը՝ Մանուշակը,բոլորը զոհվել են: Կինը ցանկացել է պաշտպանել իր փոքր դստերը, դաշույնիհարվածով սպանել են: Նահապետը՝ թևերը մեջքին ու ամբողջ մարմնովպատշգամբի սյունին կապած, տեսել է իր հինգ տղաների ու իր կնոջ մահը, իրաղջիկների անպատվությունը: Երբ ամեն ինչ վերջացել է, արձակել են սյունիցու բաց թողել՝ ասելով, թե նրա կյանքը խնայելու հրաման կա, գնա ուր ուզում է:Մինչ այդ կայմակամ կանչել էր Նահապետին ու իբրև լավություն, քանի որ նրատուն շատ է հաց կերել, առաջարկել, որ Նահապետը մուսուլման դառնա,որպեսզի նրա գերդաստանը պահպանվի: Սակայն Նահապետը չի համաձայնել:Ինքը քրիստոնյա է, քրիստոնյա էլ կմեռնի: Այսպես Նահապետը հատ–հատհիշում է իր կյանքի բոլոր դրվագները, թե ինչպես է ամուսնացել Մանուշակիհետ, ինչպես են մեծացել երեխաները, իրենց խնձորի ծառերը, դրանց բույրը: Նաիրեն մեռած է համարում ու չի հասկանում, թե ինչու է ապրում:
Աշնանը նրան այցելում է մի կարճլիկ, գնդլիկ մարդ, բարձած եզ ու երկու մաքիառաջն առած: Գյուղացիներից իմանում է, թե որտեղ է ապրում Նահապետը,իսկ գյուղացիներն էլ նրանից են իմանում, թե ով է Նահապետը: Պարզվում է, որայս մարդը՝ Ափրոն, Նահապետի քրոջ՝ Անթառամի ամուսինն է: Քույրը նրագերդաստանից միակ մարդն է, որ ողջ է մնացել: Գյուղացիները շատ ենհամակրում Ափրոյին: Նա զրուցասեր և ուրախ մարդ է: Նրա մեկնելուց հետո,քիչ բան է փոխվում Նահապետի կյանքում: Նորից մենակ է, գյուղամեջ չի գնում,բայց նրան սկսում է այցելել գյուղի ծերերից մի մարդ՝ Մովսես անունով:Ժամանակ առ ժամանակ այցելելով նրան՝ կարողանում է Նահապետի մոտընկերության ու մարդկային ջերմության կարոտ ու կարիք ստեղծել: Երբեմնանգամ Նահապետն է այցելում նրան, սիրում է լսել Մովսեսիպատմությունները, ինքն էլ է պատմում իր տեսած դեպքերի մասին, եղբայրներըսպանվել են Առենի ու Բարկաթի կռիվներին: Բայց հայրերը յոթ հարյուրասկյար են սպանել: Ջավդաթի զորքը փախել է, բայց հայերը, մեկ է, թիկունքիցեն խփել: Արծկեի կողմի հայերը փրկվել են:
Շուտով Նահապետին դարձյալ այցելում է Ափրոն, այս անգամ Նահապետիքրոջ ու որդու՝ Նորայրի հետ: Այս ընթացքում Ափրոն շրջում է տարածքում,ստուգում հողի որակը, տեսնում, որ կավ է և Նահապետի համար աղյուսներ էթափում: Նրան օգնում են նաև Մովսեսի տղաները: Մի շաբաթ չորանալուցհետո շարում են, տուն սարքում: Ափրոն այդպիսի հազար տեսակ տուն էսարքել Էջմիածնում, որտեղ եկել է ջարդերից առաջ՝ բերելով Արտամետիխնձորի դալար շիվեր: Անթառամը եղբորն ասում է, որ ուզում է նրան նորիցամուսնացնել, որպեսզի նա ապրի, կյանքը նորից սկսի: Նահապետը լռում է:Երկու շաբաթ մնում են նրա մոտ, ապա գնում: Բայց հետո Ափրոն դարձյալգալիս է, խաբում, թե իբր քույրը հիվանդ է և ուզում է Նահապետին տեսնել: Այսանգամ խնձորներ է բերել, տնկում են: Բայց Արագածի լանջի այդ գյուղը մերկ է,քարեր են, նույնիսկ չի մամռոտում, օդի մեջ խոնավություն չկա և հիմաարտամետցիներն ուզում են խնձորի պարտեզներ գցել այդ գյուղում:Սասունցիներն ու մշեցիներն իրար աչքով են անում, ծիծաղում, բայց Ափրոն ևՆահապետը գիտեն, որ կարելի է նաև մրգեր աճեցնել այնտեղ: ԱպաՆահապետը Ափրոյի հետ գնում է քրոջ մոտ և այնտեղ հասկանում, թե նրանցմտքինն ինչ է: Այնտեղից վերադառնում է Նուբար անունով մի կնոջ հետ, որընույնպես իրենց կողմերից է, կորցրել է ամուսնուն, երեխաներին, որոնք մեկ ևերկու տարեկանում հիվանդացել ու մահացել են, իսկ ամուսինը՝ Մուշեղը,սպանվել է: Նուբարը բարձրահասակ է, շեկ, ունի կապույտ աչքեր: Շատգեղեցիկ կին է, նույնիսկ այդ հասակին: Լռակյաց է, տնարար, համեստ ու հեզ:Նահապետն ու Նուբարը դառնում են մեկը մյուսի թիկունքը, կյանքըվերածնվում է նրանց երկուսի մեջ էլ: Նուբարը օրեցօր ավելի է գեղեցկանում, ևՆահապետը գնալով ավելի է հիանում գեղեցիկ կնոջով: Նրանք ունենում եներկու երեխա՝ զույգ: Աղջկա անունը դնում են Նուբարի ավագ դստեր անունը՝Ծովինար, իսկ տղայի անունը՝ Նահապետի ավագ որդու անունը՝ Ժիրայր:Էջմիածնում Նահապետը հանդիպել էր իր քավոր Հակոբին, որը ևս ողջ էրմնացել, ծերունին ինքն էր եկել նրա մոտ՝ լսելով, որ իր սանիկն է եկել ու ողջ է:Սակայն Նահապետը տեսել էր ցնցոտնիներ հագած մի ծերունի՝ խելագարվածայս ամենից: Նահապետը համբուրել էր նրա ձեռքերը: Ծերունին որոշժամանակ սթափ էր խոսել, Նահապետին տվել էր իր պահած խնձորի սերմերը ևգնացել եկեղեցի՝ աղոթելու նահատակների հոգու համար: Նահապետն ուՆուբարը այժմ որոշել են ծերունուն բերել իրենց մոտ, պահել, սակայն Ափրոյիցիմանում են, որ նա իրեն ձորից գցել է: Նահապետին հաջողվում է ստեղծելխնձորի այգին: Նա նույնիսկ պարիսպ է սարքում, որը պաշտպանում է նրանցքամուց: Սովորություն է դարձնում գյուղում յուրաքանչյուր ծնված երեխայիհամար մի ծառ տնկել նրանց դռան մոտ: Ապա Ափրոյի առաջարկով երկու ծառէլ տնկում են ամեն ամուսնացող զույգի համար, իսկ Նուբարը նուռ է տանումտղա ծնող մայրերին: Այսպես կյանքը վերածնվում է Նահապետի ու Նուբարիհամար, և գյուղը նույնպես լցվում է, նոր բնակիչներ են գալիս, այժմ կան շատխնձորենիներ, որոնց բույրը տարածվում է ամենուր: Պատմության վերջումհեղինակը հանդես է գալիս՝ որպես Նորայր Թորոսյան, որն այս ամենըպատմում է իր ընկերոջը: Նրանք ամառանոցային քաղաքի հյուրանոցում են:Եկել են այստեղ՝ պատմական մի աշխատություն գրելու: Նորայրը սովորել էԵրևանում, հետագայում Անթառամի և կնոջ՝ Գայանեի հետ եկել և ապրել ենԵրևանում: Այժմ աշխատում է համալսարանում, պատմության գիտություններիթեկնածու է: Նա պատմում է նաև իր պատմության շարունակությունը:Մորեղբայրը երկար է ապրել, ինքը և Ժիրայրը մասնակցել են պատերազմին,Ժիրայրը կորցրել է ձախ ձեռքը: Գյուղում շատերն են զոհվել, շատերը վիրավորվերադարձել: Իր հայրը, լուր ստանալով, որ որդին՝ Նորայրը, մահացել է, չիդիմացել: Մինչդեռ լուրը կեղծ է եղել և Նորայրը ողջ–առողջ վերադարձել էպատերազմից՝ լինելով գերի և փախչելով: Ծովինարը ունի երեխաներ,Ժիրայրը՝ ևս: Նա ամուսնացել է «կռապաշտ» Նհոյի դստեր՝ Շուշիկի հետ: Նհոնվախճանվել է, նաև նրա մեծ որդին՝ Մարտիրոսը, զոհվել է հայրենիքի համար,իսկ փոքր տղան վերադարձել է մի ոտքով: Նախագահ Ղուկասի երկու որդիներըևս զոհվել են: «Կոմբջիջ» Հարությունն էլ կորցրել է կանանց՝ առաջին և երկրորդ,և հիմա մենակ է: Վերջում հեղինակը նկարագրում է, թե ինչպես է մահանումՆահապետը: Նա հրաժեշտ է տալիս իր բոլոր հարազատներին, կինը նրախնդրանքով վերջին պահին բերում է անուշահոտ խնձորներ, դնում երեսի երկուկողմերին բարձի վրա: Նահապետը, դրանց բույրն առնելով, ասում է իր վերջինխոսքերը՝ «Երկրի հոտ կառնե~մ…» և երանության արտահայտությունը դեմքին՝կոպերը փակում: Պայծառ օր է, երկնքից լույս ու ջերմություն է թափվում երկրիվրա: Թվում է, թե հսկայական, ծաղկած մի այգի է շարժվում տեղից՝տարածվելու ամբողջ աշխարհով մեկ…