Հրանտ Մաթևոսյան. «Մենք ենք, մեր սարերը» (1962 թ. համառոտ)

hrant-matevosyanԱնտառամեջը այն գյուղերից է, որհազար թելով կապված է աշխարհին.հեռախոսով, հոսքագծով, փոստով, բրդի,մսի, յուղի մթերմամբ, կոոպերացիայիխանութով, ուսուցմանծրագրերով….Գյուղը բանակին գեներալներ է տվել: Պատահում է, տասըտարին մեկ ամառվա մի ամիսը գալիս են գյուղԳյուղի վանքը 1500 տարեկանէ, վանքահիմքի հեթանոսական կրակարանը՝ 8500 տարեկան: Վանքն էգյուղում բույն դրել, թե գյուղն է փաթաթվել վանքի շուրջը՝ չգիտեն, գյուղիտարիքը չգիտեն: Քաղաքից եկածները վանքը հարստություն են համարում

Գյուղը իհարկե զարգացել է: Հեռախոսը սկզբում օտար էր, հետո մտավկենցաղ, դարձավ մահակի, պանրի, սայլի պես մի բան: Հետո՝էլեկտրականությունը, ռադիոն և այլք: Ձորում, գետի ափերով վար՝ մինչևներքևի գյուղի այգիները և ափերով վեր՝ մինչև ուր հասնում է քաղցրացնողշոգը, նեղ շերտով գնում է Անտառամեջի այգին: Այդտեղ, զովի և շոգիսահմանագլխին, գետը ծունկ է տալիս: Այդ ծունկը սեղանի պես հարթ ուբարձր մի տափարակ է, անունը Աթոռիկ, սևահողի վրա կուշտ ու փարթամծփացող կանաչով, որի մեջ շախմատաձև շարված են մեղվանոցի կապույտփեթակները՝ թվակալած 1-ից մինչև 530: Ծփում է մեղրի տաք բույրը: Շրջանիխորհրդակցություններում ուրիշ գյուղերի ղեկավարները փնթփնթում են, բայցաստված բոլորին է տվել, մարդիկ իրենք պիտի հակված լինեն Երկիրմոլորակի իրենց տեղամասը պարտեզ դարձնելու: Հովհաննեսի որդի Եսայուորդուն՝ Հայկազին, տանում են: Հետո սկսվում է պատերազմը: ԼեյտենանտՀայկազը անհայտությունից, դաշտային փոստի միջով, Բեռլինով, 8 տարիհետո գալիս կանգնում է գյուղի տակ: Երբ եկել էին Մուշեղը, Երվանդը,Հակոբը կամ Ասատուրը, գյուղը հենց հաջորդ պահին հիշել է նրանցծաղրանունները, ողողել նրանց չպպան պաչերով, աղմուկով, բայց Հայկազինտեսնելիս մոռացել ամեն բան: Հայկազը բոլոր երեխաներին ճանաչում է նրանցարտաքինից, գիտի ով ում տղան ու աղջիկն է: Գնում է ֆերմա: Հետո էլի ենտանում: Այս անգամ տեղը գիտեն: Ամուսնանում է: Յոթ տարի հետո գալիս:Ասողխոսող տղա է, դրա համար են աքսորում: Թիֆլիսաբնակ հինանտառամեջցի Ավետիք Մինասյանի հայր Օհանեսը ոչխարածն է հողատեր ուգործարանատեր Արտաշես Ադիլխանյանի: Գոմի կտուրը փլվում է, իջնում 840ոչխարի վրա: Ոչխարապահ շունը կարճ ժամանակ անց մեռնում է գլուխըթաթերին իր կորսված հոտի մոտ: Օհանես պապին Արտաշեսը հետը տանում էքաղաք, իր գործարանում նրա համար աշխատանք կա: Ավետիք Մինասյանիկրտսեր որդի Ալեքսանդրը կատաղած օդաչու էր: Գերմանականհրամանատարությունը շքանշան էր տալիս նրանց, ովքեր Ալեքսանդրի հետեղել էին միևնույն երկնքում և վերադարձել էին: Բայց հարյուրերոդ մարտումնրա ինքնաթիռը դուրս չի գալիս «մահվան օղակից»: Միոտանի Ալեքսանդրըի վերջո նստում է փոստի դռանը: Հարբում է: Գյուղը պատերազմին շատ մարդէ տվել, իսկ պատերազմը գյուղին՝ ոչինչ: Ավագ Հովհաննիսյանը խնամում է705 գլուխ ոչխար, և միայն ինքը՝ Ավագ հորեղբայրը, չգիտի, թե քանի ոչխար էպահում ինքը: Սարերում չեն հաշվում: Արևն է ղեկավարում նրանցաշխատանքը, հյուսիսից բարձրացող ամպերը, դեմքին քսվող քամուսառնության չափը: Գյուղը շռայլ է աշխատելիս, անփույթ՝ ծախսելիս:Անտառամեջը կարծում է, թե Գետամեջից չպետք է աղջիկ բերել, նրանք տանկին լինել չեն կարող: Գյուղը դատարանի հետ էլ գործ է ունեցել: Կահովիվների հանրապետություն: Այն գլխավորում է վարիչ Զավեն Քոչարյանը:Նրան ենթարկվում է 19 մարդ: Նրանց մեջ է Անտոնյան Իշխանը, որը ծիծաղումէ աշխարհի վրա, իսկ աշխարհը՝ նրա, Ավագ հորեղբայրը, վաթսուն տարեկան,անդարդանբան: Նա վշտանալ չի կարողանում: Չորրորդը Պավլեն է, որիմասին պատմում են, թե տասը կիլո խաղող է կերել: Նրան եթե չարթնացնեն՝չի արթնանա, եթե չասեն քնիր՝ չի քնի: Զոհված եղբայրների կանանցամուսնացրել է, մորը կարգին գերեզմանոց տարել, հետո էլ ինքն է ամուսնացելԼուսիկի հետ: Իհարկե, կան նաև հինգերորդը, վեցերորդըքսաներորդը,քսանմեկերորդըմիսը դրել ու կերել են: Բայց դե չորս ոչխարի համար հո՞բոլորին չեն պատժելու: Եվ այսպես հարևան գյուղից Ռևազ Մովսիսյանիոչխարն է անհետանում ու հայտնվում Իշխանի մոտ: Սկզբում որոշում ենպահել, մինչև տերը գա: Չորս ոչխար է, երկուսը՝ սպիտակ, երկուսը՝ սև: Բայցգիշերվա մեջ չեն դիմանում, ու Իշխանը մորթում է: Ուտում են Զավենը, Ավագըու Պավլեն: Ուտում են ու նոր մտածում, որ արածները գողություն է: «-Յագո~ն, Յագո~ն, ախ, Յագո~ն,- շարունակեց ծամել Զավենը, երբ հովվիձայնը մոտիկ, մթան մեջ, սաստեց հաչող շանը»: Գալիս է հեռախոսի Սաքոնհովիվների հետ: Բոլոր չորս ոչխարը մորթվում է, ուտում են: Գալիս է նաևգետամեջցի Ռևազը իր ոչխարի հետքով: Նրան էլ են հյուրասիրուն: Գնալիսնոր է գլխի ընկնում, որ իր կորած ոչխարն էր: Բայց նա չի բողոքում: Փող ենտալիս, ու սա գնում է: Բայց գործը սրանով չի վերջանում և բոլորովին այլընթացք է ստանում: Լուրը Իշխանի հիմար կնոջ պատճառով հասնում էմիլիցիոներ Արշոյին, սա զանգահարում է շրջկենտրոն: Միլիցիան գալիս էԳետամեջ, գտնում Ռևազին, բայց սա ասում է, թե ինքը լավ չի հիշում՝ ունեցելեն ոչխար, մինչդեռ կինը ամեն բան պատմում է: Սերժանտ Սարգսյանն ուհետախուզական բաժնի քննիչ Հակոբյանը գնում են Անտառամեջի սարեր:Այստեղ Իշխանը փորձում է շուռ տալ եզին: Օգնում են նրան: Հետո, սակայն,հարցաքննում են չորսին էլ: Բայց հովիվները շատ գործ ունեն: Մի կողմիցՍաքոն շների լափն է սարքում, Զավենը աղի պարկն է շալակում:Հաջորդ հարցաքննության ընթացքում լեյտենանտը Իշխանից փորձում էիմանալ մասնակիցների անունները: Բոլորը գնում են լեյտենանտի մոտ,խոստովանում են, որ կերել են ոչխարը. բոլորն են կերել: Ռևազն էլ է կերել ուչի բողոքում: Բայց օրենքը օրենք է: Հանցանքի դիմաց պատիժ կա: Նախագահըփորձում է լուծել հարցը: Չէ՞ որ, եթե Ռևազը պարտքուպահանջ չունի, հարցըլուծվում է: Զավենը հիշում է իր կնոջ հեռավոր ազգական ԵրվանդԾառուկյանին՝ շրջանային բանկի աշխատակցին: Նրանից փող էր ստանալուբանկից գյուղի կարիքների համար: Մինչև տվել էր փողը, հոգին հանել էր՝բացատրելով, թե ինչպես պետք է փաստաթուղթ կազմել: Հետո էլ հյուր էրգնացել ու զարմացել այդ մարդու ժլատության վրա, ու նրա սիրտը կարոտիպես ծակել էր սերը դեպի իր լեռները:

Զավենին արթնացնում են, հայտնում, թե քննիչը ծեծել է Պավլեին: Հաշվիչառնելով, թե խուզի ժամանակն է, տղաներին վերցնում են կալանքի:Տնտեսության նախագահը գնում է մայրաքաղաք գեներալի մոտ, որ սա զանգտա՝ տղաներին ազատեն: Գեներալը երկարբարակ հիշում է գյուղը, տարբերդեպքեր, անգամ, որ իրենք էլ մի անգամ անտառում խոճկոր են մորթել, այն էլփաստորեն Ավագինն է եղել, կնոջն է պատմում, բայց այդպես էլ չի զանգում,թեև մի հեռախոսով տղաներին ազատած կլիներ:

Դահլիճում ամբողջ գյուղից չկա մեկը, որ խելքը գլխին բան ասի: Դատավորըհարցնում է, մեղադրյալներն ասում են՝ «մեզ ինչո՞ւ ես հարցնում, մենք հոմեղադրյա՞լ չենք», և դահլիճը հռհռում է: Դատախազն այնպես է ծաղրում,դահլիճն այնպես է ծիծաղում, որ մարդ ամաչում է անտառամեջցի լինելուց:Մեջների խելոքը Զավենն է: Սա էլ չի խոսում, միայն՝ հաշվապահ եք,հաշվապահու ոչ ոք այդպես էլ չի հասկանում նրան: Բանտարկություն,ասենք թե, չի լինում: Բայց Պավլեն դեպի վատն է փոխվում: Ասես թաքունհիվանդություն ունի, դարձել է փիլիսոփայի պես մռայլ: Մի օր էլ հաշիվներըփակում է ոչխարների հետ ու գնում քաղաք: Ասում են այդ դեպքից հետո,Անտառամեջում ոչ  մի գողություն չի հայտնաբերվել, գուցե եղել է, բայց չիհայտնաբերվել: Բայց մեղրն է մի քամելով վերջանում: Ամեն բան տեղն է,հիվանդություն չկա, բայց մեղվանոցից մնացել է մի քանի ընտանիք: Զավենիկինը ևս նրան համոզում է գնալ քաղաք: Իշխանի աչքն էլ քաղաքին է, կարծեսթե քաղաքն առանց նրա դժվար է ապրում: «Գնա´, Իշխան, քաղաքիհրապարակում կանգնիր ու շվշվացրու: Գիշերներն արթնացիր ուպատուհանից հովվականչ սուլելով ուղեկցիր սպանդանոց քշվող հոտը»:

tarntercum