Հրանտ Մաթևոսյան. « Մեծամոր » (1978 թ. համառոտ)

hrant_matevosyanԱմենայն ուրախությամբ դարձյալ կգայիԽորհրդային Միություն, բայց անելիքշատ ունեմ: Մեր վիպասաններըֆրանսացի հրատարակիչների համարփնտրված հեղինակներ են: Պետք է,-հրաժեշտ տալով ասաց թուրքառաջադեմ գրողը (նա հակաամերիկյանթրքական շարժման գործուն մասնակիցներից է),- վերջացնեմ ձեռքիս գործը ևսկսեմ աշխատանքը վաղուց մտածված գրքի վրա, որ լինելու է 20-ականթվականներին իմ ժողովրդի վարած ազգայինազատագրական պատերազմիմասին: 20-ական թվականներին նրա ազգայինազատագրական բանակըՇիրակում ոչնչացրեց 200 000 հազար հայ: Միլիոնատիրոջ որդի է, ուժեղերկրի ներկայացուցիչ, Թուրքիայի հետամնացությունը 20-րդ դարում այսօրվաղը լուծվող հարց է, 33 միլիոն են և աճում են, 50 միլիոն են,- ի՞նչ է ասելուայս Նեֆզատ Ուստյունը իր ազգայինազատագրական բանակի վայրագությանմասին. ասելու է «երկու 100 000 զավթի՞չ ոչնչացրին», 1 միլիոնից 200 000հազարս զինվո՞ր էինք: Ասելու է «չենք ոչնչացրել, իրե՞նք են մեզ ոչնչացրել»,ասելու է «լա՞վ ենք արել»: Դու և քո խիղճը, Նեֆզատ Ուստյուն, դու և քոխիղճը, ուրիշ ոչ ոք քեզ ոչինչ չի կարող ասել:

Ազնիվ Օքիոփերիձեն (հորենական ազգանվամբ՝ Խաչթովմասյանը) փնտրում էհորը՝ Համազասպ, մորը՝ Արուսյակ, եղբայրներին՝ Անդրանիկ, Պռոշ,Անուշավան, Մանուկ, Հարություն, Համբարձում, Գառնուկ քույրերին՝ Արփեն,Մարիամ, Շուշան Խաչթովմասյաններին (ծնված 1895-1913 թվականներին,Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքում), հորեղբայրներին՝ Արշակ,Սարգիս, Խաչատուր, նրանց զավակներին՝ Աշոտ, Արտաշես, Արտավազդ,Հակոբ, Գալուստ, մյուս Շուշան, Գուրգեն, Սուրեն, Աղավնի, Ոսկի,Թուխմանուկ Խաչթովմասյաններին, ծնված նույն քաղաքում: Անհետ կորել են1915-ին: Ազնիվին փրկել է լեհ սպան: Լուրեր կան, որ Ազնիվի հարազատներըողջ են, Արգենտինա, Ավստրալիա կամ գուցե Ռուսաստան են: Ազնիվենցտունը վանքի ետևն էր, տան ու վանքի արանքում այգին էր, այգում ջրհոր:Տեղեկություններն ուղարկել U.S.S.R. Армянская С.С.Р. Երևան, Ալավերդյանփողոց – 37, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությանը:

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՄԱՅՐԵՐԻՆ «ՀԵՐՈՍՈՒՀԻ ՄԱՅՐ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ.- «Հերոսուհի մայր» պատվավոր կոչում շնորհել և«Հերոսուհի մայր» շքանշաններ ու ԽՍՀՄ Գերագույն խորհրդի շնորհագրերհանձնել տասը երեխա ծննդաբերած և դաստիարակած հետևյալ մայրերին.

  1. Ֆրանգիզ Սուլթան կըզի ԱԲԴՈՒԼԱԵՎԱՅԻՆտնային տնտեսուհի,Սիսիանի շրջանի Դաստակերտ ավան:
  2. Բախչագյուլ Շկոյի ԱՐԱԲՅԱՆԻՆսովխոզի բանվորուհի, Արագածի շրջան:

«Աշխարհի տասնչորս երկրներից, որպեսզի քննարկեն գալակտիկաներումկատարվող անկայուն երևույթներին վերաբերող հարցերը, Երևան են ժամանել70 խոշորագույն աստղաֆիզիկոսներ. դրանց մեջ են Լեյդենյանաստղադիտարանի վարիչ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայիարտասահմանյան անդամ պրոֆեսոր Յան Օորտը (Հոլանդիա), արտաքինգալակտիկաների ականավոր հետազոտող Բերբիջի ամուսինները,պրոֆեսորներ Ցվեկին և Մինկովսկին (ԱՄՆ), միջազգային ռադիոկապիփոխնախագահ դոկտոր Լեքյոն (Ֆրանսիա), ակադեմիկոս Զիլդովիչը (ԽՍՀՄ),պրոֆեսոր Ֆուգիմետոն (Ճապոնիա), պրոֆեսոր Ուխտելը (ԳԴՀ), պրոֆեսորՍերսիկը (Արգենտինա) և ուրիշներ: Բացման խոսքով հանդես եկավակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը. ողջունելով միջազգայինգիտաժողովի մասնակիցներին, նշեց խիստ կարևորությունը անկայուներևույթների հետագա հետազոտության, որի նպատակն է լայնացնել հեռավորգալակտիկաների կառուցվածքի և նրանց բաղադրած նյութերի դեռևս անհայտհատկությունների գիտական պատկերացումները: Մասնակիցները վաղըկլինեն Բյուրականի աստղադիտարանում, Մեծամորի պեղումնավայրերում,ինչպես նաև Էջմիածնում և Զվարթնոցում»: «Հանրապետությանգիտությունների ակադեմիայի հնագիտության թանգարանի արշավախմբերըծավալուն պեղումներ են կատարում Հրազդան գետի դարավանդներում,Ծիծեռնակաբերդում, Շենգավիթում, Թեյշեբաինիում, Էրեբունիում,Մեծամորում, Արմավիրում և այլուր: Ամենուրեք հայտնաբերվում եննյութական մշակույթի շատ արժեքներ: Թանգարանն ամեն տարի ստանում էհնագիտական շուրջ 3000 առարկա… Մեծ հետաքրքրություն է ներկայացնումՀառիճ գյուղի բերդամրոցը, որ մեր թվագրությունից առաջ 3-րդհազարամյակից է: Հիշատակության արժանի է Մեծամորի հեթանոսականվիթխարի մեծությամբ մեհյանի, հնագիտական հազարավոր առարկաների,մետաղաձուլական հնոցների բացահայտումը: Պեղումնավայրերում կուտակվելէին նյութական մշակույթի այնքան արժեքներ, որ գիտություններիակադեմիայի հնագիտության թանգարանի ղեկավարությունն ստիպված էր,դրանք տեղում պահպանելու նպատակով, թանգարաններ դարձնել Դվինը,Գառնին, Էրեբունին: Մեկերկու տարի հետո թանգարաններ կդառնանՄեծամորը, Հառիճը, Շենգավիթը, Արմավիրը, Լճաշենը, Գլաձորը, Սյունիքը,Աղստևի հովիտը, Սևանի ջրերից ազատված տարածությունները և, շատհավանական է, ազատվելիք տարածությունները նույնպես: Մեր գործիկարևորությունը ընդգծելու համար բերեմ միայն մեկ իրողություն. մեծամորյանմետաղաձուլարանների հայտնաբերումը, գիտնականների ենթադրությամբ,արդեն ուղի է նշում դեպի մեր թվագրությունից առաջ 17-րդ դարումԵգիպտոսը նվաճած հիքսոսների առեղծվածի լուծումը: Ովքե՞ր էինհիքսոսները, որտեղի՞ց էին գալիս, որտե՞ղ էին կռանել իրենց երկաթե սրերը… »:

Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսիցԱսորիք ու Փյունիկիայով Նեղոսի հովիտ մտավ և փարավոնների 17-րդհարստությունը մեկ բախմամբ կործանեց այն պատճառով, որ նվաճողներըհատում ու խոցում էին պողպատե թրերով և նրանց մարտակառքերիանիվները շուրջանակված էին երկաթով, և նժույգներն ինչպես էլ սուրային՝նրանց մարտակառքի անիվները փուլ չէին գալիս, քանի որ շուրջանակված էիներկաթով: Դարձան փարավոն ու քուրմ, սովորեցին կրակի մոգությամբ քարիցքաշել երկաթե թուրը ընդդեմ լիբիական փուխր բրոնզի, աստղակապերըզատել երկնքի աստղային խառնափնթորությունից և ապա հալվեցին, հատանշոգ երկրի բարի ալարկոտության ու կանանց տաք թախիծի մեջ: ՀյուսիսիցԱսորիքՓյունիկիաԵգիպտոս: Հետո չքացան: (Եվ ջրերը երկրի վրա նվազումէին: Եվ տապանը նստեց Արարատ լեռան վրա): Արարատյան հովտում 2-րդհազարամյակի հնոցներ են բացվել: Եգիպտերենում չկար յ կիսահնչյունը.եգիպտացիները եթե գրելու լինեին Հայք՝ պիտի գրեին Հաիք: ԵգիպտոսԵղըպտոսՂըպտոսղըպտ: Հիքսոս: Հիքսոսհիքհէքհայքհայ: Մայրմէր,հայրհէր, ձայնձէնՕֆ, ձենդ կտրիր և մի ասա թե մեր հայոց Տիգրանթագավորը մեծ զորավար էր:

Հերն անիծած, բայց Արարատը միշտ գտնվել է Արարատյան հովտում, իսկհովիտն Ասորիքից հյուսիս է. հեթիթներն էլ հյուսիս էին, բայց այդառեղծվածային հիքսոները կռվել են նաև հեթիթների դեմ: Թուխ ու ջղայինմարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրումզինվեց Մեծամորի պողպատե սրով, մարտակառքի անվաճաղերը հղկեցԱրեգունու կենու ծառից, որ մետաղի կարծրություն ունիՑորնաթուխ ուեռանդուն մարդկանց մի ցեղ, որ երկաթը քարից զատում էր ֆոսֆորիմոգությամբ, իսկ ֆոսֆորը գտել էր ոչխարի ու տավարի ոսկորի մեջ ևառհասարակ ոսկորի մեջ՝ լինի տավարի թե մարդուԹուխ ու ջղայինմարդկանց մի ցեղ, որ իրեն հայ ու իր երկիրը Հայք էր կոչում, հեթիթներինոտնատակ տալով հյուսիսից իջավ Ասորիք, սուրաց ու փշրեց երկաթով բրոնզեբանակներն ուԹուխ ու ջղային մարդկանց երկու ցեղ, որ իրենց հայ ու հույնէին կոչում, զինվեցին սաղավարտով, նիզակով, թրով, զրահավորվեցին,միացան, դարձան հայհույն միակուռ ասպետ, և Մարաթոնից զրնգոցով եկավասպետըԱրևելքից գալիս էր արտ ու արոտ տրորելով Ակչակոյունլուոչխարի հոտըԶրնգոցով գնաց ասպետը, խփեց ու ու խրվեց Ակչակոյունլուհոտի մեջ և տառապեց ու ելնել չկարեցավ բրդի փափուկ նեղվածքից, և նրազրահը բրդի մեջ չէր զրնգումԵվ հովիվը մահակը թափահարեց ու քշեց նրանէլ հոտի մեջ մինչև Մարաթոն ու Հերկուլեսյան սյուներ: Եվ նա մոռացել էր, որինքն ասպետ էր և Ակչակոյունլու հոտի մեջ մայում էր: Քո բոլորճակատամարտերն այլևս տանուլ են տրված: Ոչնչացվել են կռվողների քոփոքրիկ խմբերը լեռներում: Հաղթանակ չունես: Քո պարզած սպիտակդրոշները թշնամու մեջ չեն խաղացել սրտառուչ հարգանք և հաշտության քոբանագնացները խեղդվել են հռհռոցի մեջ: Քո երկիր մտել են ոչ թեփաղանգների կուռ սպառնալիքով կորզելու հավասարի քո դաշինքը կամգնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով ենեկել՝ կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու: Պատառոտվել եննոր գնդեր գումարելու քո ծրագրերը: Դու ջախջախված բանակի միավոր ես:Դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակները: Պարտվածբանակները հաղթողների համար կանգնեցում են իրենց պարտությանհուշասյունը: Եռանդուն մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում,հյուսիսի Արարատ երկրում պողպատը… –Ոչ, մի պարծեցիր:

Ազնիվ Դիլբասին փնտրում է 1915-ին անհետ կորած իր Համազասպ հորը,Արուսյակ մորը, 2 000 000 եղբայրներին ու… –Մի նվնվա:

Մեկերկու տարի չանցած թանգարաններ կդառնան Մեծամորը, Հառիճը,Շենգավիթը, Սևանի ջրերից ազատված տարածությունները և, ամենայնհավանականությամբ, ազատվելիք տարածությունները նույնպես: Չէ՞ որօտարները մեր հանրապետությունը կոչում են թանգարան բաց երկնքի տակ: –Մի հեգնիր:

Լավ:

tarntercum