Հրանտ Մաթևոսյան. « Ծառեր» (1978 թ. համառոտ)

hrant-matevosyanՀերոսները ծանոթ են «Աշնան արև»վիպակից: Հերոսուհին՝ Աղունը, դիմում է առաջնեկ որդուն՝ պատմելով նրան իրհոր՝ Իշխանի մասին և որոշ դրվագներսեփական մանկությունից: Խնդիրըարյունների հարցն է: Որդին խեղճ է,մեջը վրեժ չկա, իսկ Իշխանը այդպեսչէր: Նա խելոք բաներ ո´չ ասում էր, ո´չ էլ մտածելու ժամանակ ուներ, գործիմարդ էր, գետինը նրա ոտքի տակ վառվում էր. «Մարդ չպիտի էնքան քաղցրլինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն»,- ասում էր Իշխանը իրմերացվին: Որդուն ասում է, որ նրան կուլ են տվել ու գովում են, ասում է խիղճ,բայց խիղճը գեղեցիկ է, երբ գազանի մեջ է: Որդունը խիղճ չէ, այլ խեղճություն:Վանքեր գյուղը Իշխանից աստծու չափ շնորհակալ էր, քանի որ բոլորին կարողէր վնաս տալ: «Նրա վտանգը ծովիանի´, ծովիանի նման խաղում ու ցոլում էրՎանքերից Բորչալու ու Բորչալվից Ղազախ բոլորի վրա և ամեն րոպեի կայծակկդառնար ու կտրաքեր ուզածդ խեղճուկրակի գլխին: Բոլորի համար նրալավությունն էն էր՝ ոչ չէր տրաքում, թէ չէ ուրիշ լավություն ոչ ոքի համար նաչի արել»: Մայրը պատմում է, որ լավություն բոլորին արել է որդու պապ և իրպատրոն Ավետիքը: Ուրիշի համար՝ մեղր, պատվաստ, կացնի կոթ, սել,ամուսնացած եղբոր փոխարեն՝ բանակ, եղբոր բանտարկված տղայի համար՝կառավարչի մոտ կոռի, մինչդեռ նրա Գիքոր փոքր եղբայրն ասել է՝ «Էդ ո~նց էՍարգսի համար կոռի գնաց, ինձ համար ձեռուոտն էդպես կապվել է՝ մի սել չիսարքում»: Ոչ ոք նրա ձիուն շնորհակալություն չէր ասում, բեռն իջեցնում ուքամակին էին ճիպոտումբեռը՝ իրենց, քրտնահոտը՝ տիրոջը: Մարդը ևանասունը հիշողությամբ են տարբերվում: Որդուն ասում է, որ նա Իշխանիտեսակը չէ: Իշխանը ոչինչ չէր մոռանում: Սրանց նախիրը գողանում ծախումէր նրանց վրա, նրանց ոչխարը գողանում ծախում էր սրանց վրա: ԻվանԱրզումանովը ձեռքը դրել էր նրա նիհար ուսին ու հարցրել՝ մի՞թե նրան դեռչեն կախել: Ժողովուրդը ձայնը կտրել, քարացել է: Իսկ նա՝ «Չէ, Վանյա,գործկոմն իմ մասին հատուկ որոշում է հանել»: Մերացուն պատմել է, որ եկելտուն և իրեն գետնով է տվել մորթած անասունի պես: Մայրը պատմում է, որայդ ամենը իրեն պատմել է մերացուն, իսկ ինքը դա չի տեսել: Նա որդուՆանարի հասակին աղջիկ էր ու մի դեյրայի մեջ կանգնած էր եզների առջև:Հայրը կանգնեցրել էր իրեն սելի դեմ, եզները խոտ էին ուտում, ու տգեղ աշունէր: Վանյա Արզումանովի կինը նրան հավանել էր, նրանք երեխա չունեին և նաերազում էր, որ իրեն տանեին Մոսկվա ու ինքը պրծներ Իշխանից, մերացուիցու բոլորից: Տատը շալը փաթաթել է գլխին, թևերի տակով տարել ու մեջքի վրակապել էիրեն այդ շալն է պահում: Միայն Իշխանն է կուրացել ու չի տեսնում,որ որբ է, բոբիկ է, ծնկներն այդ տգեղ աշնան մեջ բաց են: Բանում է, տեսնելումիջոց չունի: Եղբորը աշկերտության է տվել հյուսնին, իրեն դրել է սելի դեմ ուբանում է, բարձում է, քար է հանում, կրում է: Հետո՝ բանտում տեսավ, որբոբիկ է ու լաց եղավ. ինքը բանտ հաց էր տանում՝ բանտից տեսավ, որձյուների մեջ բոբիկ է ու լցվեց: Մինչև բանտ մի երկու ոսկի ուներ, գոմիցհանում ծառի տակ էր թաղում, այգուց հանում բուխարու ծակն էր կոխում:Բայց ոսկին նրանը չի, Թովուզի ոչխարատիրոջն ու Քոշաքարա նախրատիրոջնէ եղել, իրենը մգդակած մի բաճկոն է, երկու ձեռ ու մի հոտած բերան,- եկել է ուհայհոյում է, հայհոյում է: Մինչդեռ այս կողմի մարդիկ,- ասում է մայրըորդուն,- նրա հայրը, պապը, հորեղբայրները չեն հայհոյում, բայց աշխարհիցինչ են հասկանում, որ ինչ հայհոյեն: Ծեծում ես, զրկում ես, մորթում ես՝ եզնանմռունչ կանգնած է: Գոնե չարանա, հեռվից ուշունցի կապի: «-ո´չ,- դե եթեուզում ես մորթես՝ մորթիր, դե եթե ուզում ես կտրես՝ կտիրես ծառ եմ»: –Քոնոնք ծառ են,- ասում է մայրը որդում: Պատմում է խորթ մոր և երկուեղբայրների մասին: Եղբայրներից մեկը նրանից էր, մյուս եղբայրն ու ինքըԻշխանի առաջին կնոջից էին: Մայրը շուտ էր մահացել: Մերացուն իրենց լավչի վերաբերվել: Տատն էլ լաց էր լինում իր բախտի համար ու պատմումնրանցից: Պատմում է նաև իր հորաքույր Մանիշակի մասին, որը նույնպեսանբախտ է: Ինքը իր հորից ոչ մի օգուտ չի տեսել, բանտում իր բոբիկությանվրա լաց լինելուց հետո էլ նա կոշիկ չառավ, նրա օգուտը իրեն՝ որդու զրնգունու քինոտ արյունն էր լինելու, բայց չեղավ, ու ինքն իրեն ասում է. «իսկ լա՞վ է,որ քոնոնք՝ քո էստեղինները ոչ կռանում են, ոչ բարձրանում, ոչ էլ ապրումքնա~ծ, բարի~, ալարկո~տ կան, թե կտրեցիր՝ կտրեցիր, թե չկտրեցիր՝ ուրեմնդեռ ոտի վրա է, գլխարկը թե տարար՝ տարար, թե չտարար՝ ուրեմն դեռ գլխինէ»:

tarntercum