Հրանտ Մաթևոսյան. «Խումհար» (1978 թ. համառոտ)

hrant_matevosyanՀերոսը՝ Արմենակ Մնացականյանը,Մոսկվայում սցենարիստներիդասընթացի ասպիրանտ, երկուընկերների՝ վրացի ԷլդարԳուրամիշվիլու և ռուս ՎիկտորՄակարովի հետ տաքսիով գնում է Կինոյի տուն, Վաքսբերգ ֆիրմայիԿինոտուն: Լրագրում կարդում են «Դարի ամուսնությունը» խորագրով միհատված Արիստոտել Օնասիսի և Ժակլին Քենեդիի ամուսնության մասին:Կինոտանը դիտում են Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերից մեկը՝ «Գիշերը»Ժաննա Մորոյի, Մոնիկա Վիտիի և Մարչելո Մաստրոյանիի մասնակցությամբ:Մարչելոն և Ժաննան ամուսիններ են: Գնում են տեսնելու իրենց բանաստեղծընկերոջը, որ մեռնում է Սպիտակ հիվանդանոցի մաքրամաքուր անկողնում,սպիտակ սենյակում: Սա մեռած շուրթերը հպում է Ժաննայի ձեռքին, և նրաբերանից խոսքեր են ժայթքում վաղեմի սիրո մասին: Կինը, հեկեկանքըզսպելով, փախչում է սենյակից: Մարչելոն դուրս է գալիս: Կիսամերկ միհիվանդ կին նրան ներս է տանում իր սենյակ, նետում է քնազգեստը՝երկարելով ոտից գլուխ հոյակապ մերկությունը սպիտակ սավանին: Ներս ենմտնում հիվանդապահ կաթոլիկուհիները, և շփոթված Մարչելոն դուրս էգալիս: Աղախինն արթնացնում է Մարչելոյին: Զանգել է Ժաննան: Գնում ենՀարուստի աղջկա՝Մոնիկայի ծննդյան հրավերքին: Մարչելոն ուզում է այսխելագար դարում մի կես ժամով երջանկացնել նրան և հանկարծ տեսնում է, որԺաննայի դեմ է կանգնած: Հեռվի տնակը կանգնած է անշարժ, անտառըկարծես ծառերի բանակ է, բայց ծառերը կանգնած են անջատ առ անջատ, ամենինչ կանգնած է ինքն իր համար, ոչ մեկը ոչ ոքի հետ չունի ոչ միկապվածություն:

Ֆիլմից հետո Պալոնսկին քննարկում է կազմակերպում: Էլդարը ծոցատետրումսև թանաքով դիմագծեր է ճանկռտում: Հարցնում է՝ Անտոնիոնին ունի՞ զոքանչ:Պալոնսկին բացատրում է, որ հարցը գալիս է անափ ռեալիզմի տեսությունից:Արվեստագետը ընտրում է իրեն անհրաժեշտ իրերն ու իրադրությունները ևդեպքերի կազմակերպման տվյալ ընթացքում զոքանչներն ավելորդ են:Իտալական նեոռեալիզմը նշանավորվեց գործողությունների ծավալմամբփալասփուլուսային մթնոլորտում, եթե կա արվեստի զարգացում, ապաիտալական նոր կինոն պարտավոր է ազատվել փալասփուլուսային այդմթնոլորտից: Ըստ Անտոնիոնիի մարդը մենակ է: Ներս է գալիս ԻվանՎաքսբերգը, ապա պաշտոնաթող գնդապետների մի մեծ շարան: Վաքսբերգն ուհերոսը դուրս են գալիս: Խոսում են հերոսի սցենարի մասին, պետք էշտկումներ անել, սակայն նա համաձայն չէ: Կոնյակ են խմում: ԻվանՄիխայլովիչը Մնացականյանին տաղանդավոր է համարում և հերոսիխնդրանքը՝ հեռացնել իրեն դասընթացներից, մերժում է: Վաքսբերգնառաջարկում է գրել ոչ թե հայկական ջարդերի դեմ, այլ ֆաշիզմի, որըհանդիսականը հասկանում է, իսկ պանթուրքիզմի դեմ գրելը սխալ է,հանդիսականը չի հասկանում խոսքն ինչ հիմարության դեմ ու ինչ զոհի մասինէ: Տարբերությունը դա է: Արմենի գլխում բազմաթիվ սցենարներ են պտտվում,բայց դրանք բոլորը ներառում են գյուղը: Տեքստին զուգահեռ թղթին են շարվումնրա մտքերը. հիշողություններ սեփական կյանքից, դրվագներ մանկությունից,երեխաներից, կնոջից՝ Հասմիկից, ծնողներից, գյուղից՝ Ծմակուտից: ԵվաՕզերովայի հետ զրուցում են արվեստի մասին: Եվան հավանում է նրասցենարները, բայց դրանցում չկա խնդիր, գերխնդիր: Նրա ամուսինը՝Օսվալդը, ևս հավանում է Մնացականյանի սցենարը: Օսվալդը աշխատում էՄինիստրությունում: Եվան նրան չի սիրում: Մնացականյանը սիրահարված էԵվային: Եվայի մոտ կա լուցկու տուփի չափ մի խաղալիք, դա Ղուրանն է: Նաևս ասպիրանտ է: Ճաշարանում են: Եվան եղել է Հայաստանում, Սևանում:Այն, ինչ պատմում է, հերոսին դուր չի գալիս: Թույլ չի տալիս Եվային ծխել:Մնացականյանին հուզում է հարցը՝ արդյոք արվեստը ինքնանպատակ է, թե ոչ,արդյոք լուծում է կյանքի հարցերը, թե այն լուծում է միայն արվեստի հարցերը:Այս է, որ չի թողնում նրան գտնել ճիշտ սցենարը: Զանազան սցենարներ, որնա հնարում է և պատմում Եվային, բոլորը դրվագներ են իրական կյանքից՝հիմնականում պատահած իրեն ծանոթ մարդկանց հետ: Եվան դժգոհ է:Այդպես նա գրող չի դառնա: Խմում են: Եվան հաճախ նման է թվում Հասմիկին:Միասին հեռաագիր են ուղարկում նրան. փող է ուզում: Հեռագիրը գրում էԵվան: Ութին ասպիրանտները գնալու են Բերգմանի, բայց հերոսը չի գնում:Հանրակացարանում է: Կինը ծանրոց է ուղարկել: Գնում է փոստատուն, բերումէ: Արկղում կա խնձոր, պանիր, նուռ: Խնձորի բույրը տարածվում է սենյակում,և այն հիշեցնում է գյուղը, դառնում գյուղը: Այդպես էլ չի կարդում Հասմիկինամակը: Ստիպում է իրեն քնել: Մտածում է, որ ինքը մի լավաշի չափ օգուտ չիտվել իր երկրին: Գալիս է Էլդարը: Սեղանին տեսնում է Մնացականյանիգրածը՝ «Կոնյակ 15 ռուբլի + Սնկով սուկի 5 ռուբլի +….=000 000»: Թուղթըձեռքին՝ հռհռոցով դուրս է գնում: Գալիս են ընկերները՝ Էլդարը, Վիկտորը,Մաքսուդը և Նադյա անունով մի կին: Տանում են Վիկտորի սենյակ խմելու:Գալիս է Նադյայի ամուսինը՝ Սաշան: Ապտակում է Նադյային, փնտրում էՎիկտորին, բայց նա արդեն չկա: Թաքցրել են կամ փախել է: Վիճում են:Նադյան չի ուզում գնալ, թեև ինքն է զանգել նախկին ամուսնուն: Հետո Նադյանէլ է անհետանում: Ավելի ուշ, Մնացականյանը գնում է իր սենյակը, բայց դուռըփակ է, բանալին իր մոտ չէ: Պարզվում է, Նադյան այնտեղ է: Բացում է դուռը:Մնացականյանը գրասեղանի մոտ փորձում է աշխատել: Նադյային ասում է,որ կարող է այդտեղ մնալ: Սա պառկում է: Դուռը թակում են: Նադյան շրջվումէ: Մտնում է Էլդարը, զարմանում՝ տեսնելով այնտեղ պառկած կնոջ:Մնացականյանը բացատրում է, որ երբ ինքը եկավ, նա այնտեղ քնած էր, հո չէրարթնացնելու, դուրս հանելու: Նադյան այդպես մնում է պառկած, մեջքով դեպիպատը, հավանաբար քնած չէ: Էլդարն ու Մնացականյանը զրուցում են:Ծածկոցի տակ նա հավանորեն լսում է նրանց շշուկները, և ինչպես որթնդանոթի փողի միջով հեռավոր հովտում աղվեսն է երևում կամ ծառը կամգլխին թաշկինակ կապած մշակը, այդպես նրանց շշուկներով նրա համարբացվում է փոքրիկ, տաք, լուսավոր մի այգի

tarntercum