Հրանտ Մաթևոսյան. «Գոմեշը» (1978 թ. համառոտ)

hrant-matevosyanՏաք բուրմունքի մեջ ընկղմված գոմեշնարածում է ձորակում: Մեկ էլ՝ խոտըանհամանում, դառնում է ուղղակի չործղոտ: Երակները լայնանում են ևարյունը վազում է վարար, հեշտ,քչքչոցով: Ելնում է ձորակից: Մշուշի մեջ գեղեցիկ են կովերը, բայց նախրի մեջչկա մի ուրիշ գոմեշ: Մռլնգում է: Ճնապարհվում է ուրթ: Կանգնում է վրանիդռանը, կանչում, սպասում նանի դուրս գալուն: Նանը կթում է, բայց կուրծըկիսատ է: Գոմեշի անունը Սաթիկ է: Նանը հասկանում է, որ գոմեշը ցուլ էուզում: Հաշվում է, որ ձագին մայիսին կծնի, արև կլինի, բոխու տերև կտա:Գոմեշը աստծու կանաչ աշխարհի վրայով նայում է հեռվի շեկ հովիտներին:Այնտեղ գոմեշների շոգած խմբեր են օրորվում և նրանց մեջ տաք ու զորեղ մեկը,գլուխը բարձր բռնած, իր կանչը հղում է սրան: Գոմեշը մռլնգում է ու պոկվումբլրի գլխից դեպի ձորը: Բացատը վերջացավ և անտառում լռությունն այնպես էդարանել, կարծես գոմեշը խուլ է: Գալիս է գոմը, հետո կանգնում բակում,մռլնգում: Ահա կաղամբի մարգերն են, ցանկապատն է, իրենց շունն է՝Բասարը, հատիկ, որ հսկում է Բասարը,- բայց ինչ է ուզում ինքը: Գնում է:Շունը հետևում է նրան: Գետնից հոտ է առնում, մղվում, սակայն սխալվել է:Շունը նրան ճանապարհում է մինչև Հոնուտի բլուր: Պպզել ու փորձում էմտապահել այդ տեղը, որ երբ հարցնեն, թե գոմեշն ուր գնաց, նրանց բերիմինչև այդ տեղը: Հայացքով ուղեկցում է գոմեշին մինչև արահետի ոլորան ուտխրում նրա հեռանալու համար: Ետ է վազում. ծտերը հիմա հատիկը կուտեն,բա~ն չի մնա: Գոմեշը արահետի հետ թեքվում է, մտնում ձորակ: Ետ է վանումաղվեսահոտը, նայում մշուշոտ հեռուներին, ուր ով գիտե, աստված դրե՞լ է միգոմշացուլ, թե՞ ոչ: Հանդիպում է մաճկալին: Սա ճանաչում է Մանիշակ նանիգոմեշին, հասկանում, որ եկել է ցուլի. խեղճ գոմեշ, գոմշացլին քշել ենմսամթերման: «Նրա ընկերոջը քշել էին սպանդանոց, նրան լծում էին եզներիցամենախելագարի հետ, շղթան հագցնում լծի կենտրոնից երկու քիլ դեպիգոմեշը՝ որպեսզի նա ջարդուխուրդ չաներ այդ անտանելի եզանը, այլ եզընեղեր այդ ալարկոտ, ուժեղ ու խնամասեր արարածին: Մոտենում են, հպվումմիմյանց և նա հասկանում է, որ դա լուծընկեր չէ: Նրա գլուխն իր մեջքին՝գոմեշն սպասում է: Իր տաք կողերով շոյում է, ջերմությունը հպում նրան,ամբողջ նրան պարուրում իր իգությամբ, բայց նա ցելերի մեջ կեցած է լծկան ուհանդարտ: Այդ հերկվորներից մի գիշերով ու մի ցերեկով խնդրում է նրանցարվին՝ որ հետո նրանց մի մեծագլուխ գոմշուկ տա, բայց նրանք բռնել են նրաականջից, քաշում են լծի տակ և նա իր անարու վիզը հանգիստ դնում է լծիտակ»: Գոմեշը շարունակում է իր ճանապարհը: Աղբյուրը չի գտնում: Մտնումէ ինչոր մեկի բանջարանոցը: Մարդը երկար վազվզում է հետևից, ուզում խփելնրա փորին, չի թողնում ելնել բաց ցանկապատի դռնից, մինչև որ գոմեշըկրծքով քանդում է ցանկապատն ու մտնում հարևան բանջարանոցը: Մտնում էանտառ: Հանդիմում է գայլի: Սա խազում է կուրծը: Հետո գոմեշը հանդիպում էմի նախրապանի: Նախիրում մեկ առ մեկ հոտ քաշելով երկար փնտրում էգոմշացլին, բայց բոլորը կովեր են: Հետո նրան տեսնում է Մանիշակ նանիքույրը: Պառավը փորձում է կանգնեցնել, բայց հետևից չի հասնում: Ավազինպառկած են տղաներ ու աղջիկներ: Գոմեշը հասնում է քաղաք: Մեքենաներ են:Հովիվներ է տեսնում: Մտածում են միսը վաճառեն, գոմեշն անտեր է, բայցհովիվը խփում է մահակով, որ սա գնա: Հայտնվում է զբոսաշրջիկներիերիտասարդական ճամբարում: Երվանդ Խաչատրյանը, որ ուղեկցում է լեհաղջիկների, տեսնում է գոմեշին, որը կանգնել ու խանգարում է մեքենայինանցնել: Երվանդը ճանաչում է գոմեշին: Շշունջով հարցնում է, թե ոնց է:Գոմեշի հղիանալն անցյալ անգամ էլ դժվար էր եղել: Ցլին գտել էր վերադարձիճանապարհին, մնացել էր մոտը, բայց չէր բեղմնավորվել: Հետո երկու ամիսանց, արյունը դարձյալ տաքացավ, հին հետքերով գտել էր կաղնու հովիտը,ձագը ծնվել էր ամառվա վերջերին, բայց ցրտի տակ էր ընկել ու մեռել: Դեպիուրթ վերելքի վրա ամբողջ օրը հատավ, բայց սարալանջի վրանախումբը ուրթչէ. երկրաբաններ են ծակիչներ դրել: Քնում է վրանների արանքում: Երազումլիզում է այն տարվա ձագի փափուկ եղջյուրների մեջտեղը ու լաց է լինում:Ձագի բրդոտ կաշին ետ է սահում և տակը կովի հոտով հորթն է. մռութով դեն էնետում ու բղավում: Արթնանում է: Նախրի հոտ է առնում: Ջրի եկող քրդուհինհիանում է գոմեշով, որդուն խնդրում իրեն գոմեշ գնել: Քուրդը ճղում է գոմեշիականջի ծայրը. նշան, թե իրենցն է: Մայրը կթում է, մեկ էլ հանկարծ կաթիերակները կարծրանում են, միանգամից փակվում: Ներքևի հարթավայրումգոմշացուլը զատվում է: Նայում են իրար: Ամեն բան անում է նախիրների ուգոմեշների աստվածը: Երբ նույնանում են, նա այլևս գոմեշ չէ, այլ այրվող, բաց,շեկ արգանդ: Անջատվում է գոմշացլից, ինքը փակում իրեն, դառնումառանձին, սև, մայրացու գոմեշ: Հետո գոմշացուլը հետևում է նրան, բայց դաանիմաստ է: Քուրդը ուզում է տիրանալ: Պարանը խանգարում է, որ գոմեշըգնա: Երկրաբանները շրջապատում են գոմեշին, կտրում պարանը: Այժմպարանը չի խանգարում և նա գնում է արագ, նպատակով: Հինգերորդ օրվաերեկոյան հասնում է վրանի դռանը ու հոգնած մռլնգում. ը~ըըմ:

Ջա~ն,- ասաց նանը,- եկա՞ր:  

tarntercum