Հրանտ Մաթևոսյան. « Աշնան արև » (1973 թ. համառոտ)

matevosyan-ashnan-arevՎիպակը ներկայացնում է Ծմակուտում ապրող միընտանիքի կյանքը, որը հառնում է տան կնոջ՝ Աղունիհիշողության մեջ: Գործողություններ գրեթե չկան:Աղավնին պատրաստվում է գնալ Երևան և այցելելորդուն՝ Արմենակին: Սա իբրև թե գրող է, բայցհաջողություն առանձնապես չունի և միշտ ծնողից էգումար ուզում, պարտքով, մինչև հոնորար կստանա: Աղունը գնում է որդուն տնավորելու,հարսը երևանցի է, ինժեներ, նրանց համար տանում է 4 թե 5 հարյուր հատ ձու, ղաուրմա,խնձոր, տասներկուտասներկու կիլոանոց ներքնակներ՝ մաքուր ոչխարի բրդով, որոնքլվանալուց հետո երկու ամսով հաշմանդամ դարձավ, վերմակներ՝ Մոսկվայից բերածերեսներով, իսկ աստառների պատմությունը երկար է (Մի հեր ուներ, անունը Իշխան էր:Մուրադենց Սրբուհին տղամարդու հին շապիկներ էր բերել տակաշորացու, Արմենակը, դեռփոքր, մեջը հիվանդացավ, Իշխանը, Մանացից, 1936 թ. փետրվար ամսին քսան մետրսպիտա՜կ, ձմռան լուսնի պես մաքուր կտոր էր ուղարկելահա պահել է մինչև հիմա), երկուբարձ, մեկը սագ է, մյուսը՝ չկարողացավ, հավ է (սագերը մտել էին Փիլոյի լոբուտ, ՓիլոյիԱրուսը շունը բաց էր թողել, խեղդել էր մեկմեկ), մի գորգ: Գյուղում սովորաբար կով էլ ենտալիս, բայց քանի որ քաղաքում դրա կարիքը չկա, ինքը կովի դիմաց 5000 ռուբլի փող էտալու, ավելի ճիշտ, հագուստի պահարան է առնելու և ճաշասենյակ, որը բերում ենՄոսկվայից, 1000 ռուբլի նոր փողով և սառնարան, 100 ռուբլի նոր փողով: Այս ամենը բոլորմանրամասնություններով Աղունը ցույց է տալիս և բացատրում է հարևան Արուսին, որ սագնա ու ամբողջ գյուղով տարածի այս լուրը: Արուսը մեղադրում է Աղունին, թե նրանց այդամենը պետք չէ, իսկ ամուսինը մեղք է: Ինքը, օրինակ, իր երեխաների համար ոչինչ էլ չիարել, բացի մի անկողին նվիրելուց, իսկ ամուսնու հետ այդ օրը երկու հավ են կերել: Արուսըսպասում է ամուսնուն՝ Սիմոնին, որ ձին բերի ու ինքը գնա: Նա հիշում է իր կյանքը: Մայրըմահացել է, երբ դեռ 3 ամսեկան էր: Ուսման չեն տվել, դպրոց չեն ուղարկել: Մերացունկարծում էր, թե հիմար է, դրա կարիքը չկա, հետո էլ ուղարկեցին Ծմակուտ մարդի: Այսգյուղում է ապրում նրա հորաքույր Մանիշակը: Ինքը Վանքերից է, այդժամանակ 16 տարեկան էր: Նրա օժիտակալը գրեթե դատարկ էր, և Ծմակուտ դրանից էլսկսեցին. «Կնյազ Իշխանի տանը էլ բան ես թողե՞լ, թե եղածը սրբել բերել ես, ախչի», ասելէր Աբել ապին: Ինքը՝ «Կնյազ Իշխանի տանը ես քոծ էի, ես էնտեղ մայր չունեի, ապի»:Ադամը՝ «Պահ, պահ, պահ, լեզուն էլ է բերել: Եսի՞մ, էնքան հանկարծ եկար՝ ասի լեզուդէնտեղ մոռացած կլինես»: Իսկ Սիմոնը կանգնել էր մի կողմ և ամաչում էր ասել կինը ձերըչի, իմն է: Մանե հարսն էլ թաքուն քսի էր տալիս, երեսանց մխիթարում Աղունին: Չորսպատի մեջ ապրում են, հաց են ուտում, լվացք են անում, քնում են, տրեխները հանում են,ոտքները լվանում են ապին, նանը, Ադամը, Մանեն, Սիմոնը, Արփիկը, Արաքսին, Սիրանը,Հակոբը, Հրաչիկը, Սվետիկը, Ամալյան, Վազգենը, ինքը, Հովտի բարեկամները, Դսեղիբարեկամները, Խաչերի բարեկամները, միրգ ծախելու եկած ղազախեցիք: Մի հինգ կով ումի քսան ոչխար ունեն, մի չորս գորգ, մի երկու ձեռք անկողին, մի քանի փեթակ մեղու, մեղրքամելու մի մեքենա ու կաթի՝ մի, մի հատ էլ ինքնաեռ. Ինչոր է, այդպես միատեղ՝ապրուստ է և ափսոս է կտորկտոր անել, տալ վանքերեցու ձեռքը. եթե վանքերեցինարժանի լիներ՝ այդպես չթի մի շորով չէր գա էն լի աշխարհից: Երկու ամիս անց որոշում են,թե չբեր է: Սկեսուրը ծեծում է: Գնում են Սիմոնի համար մի անլեզու հաստլիկ կին բերելու,իսկ Սիմոնը գնում է Աղունի հետևից Վանքեր, հետ բերում կնոջը: Երկաթուղու Ձորագէսկայարանում Սիմոնը նրան հասկանում է ու  ներքնազգեստ է գնում լուսավոր միխանութից, թեև մի երկու կոպեկ փող ուներ ու այդ էր: Ինքը լաց է լինում Սիմոնի համար:Մտածում է, որ եթե իրենց մեջ սիրո պես մի բան է եղել, դա Ձորագէս կայարանի լուսավորխանութում էր: Հղիանում է: Պառավը փետրվար ամսին դուրս է շպրտում տնից: Ուզում էինքնասպան լինել: Մանիշակ հորաքույրը տանում է իր մոտ: Երեխան ծնվում է: Սկսում ենխանգարել նրանցԱպրում է գոմում: Դռան տակ գոմեշներն են կապած, վերևի ծայրըիրենն է ու երեխայինը: Ոչ մի հարմարություն չունի: Եվ մի օր չի դիմանում ու Սիմոնինասում է, թե տուն պիտի սարքեն իր ու Սիմոնի ձեռքերով. ու սարքում են: Ամեն բան իրենքեն անում, իրենց ձեռքերով կամ Սիմոնը փայտի կամ այլ գործ է անում դիմացը  տանհամար ինչոր բան սարքել տալիս: Այժմ Աղունը ունի տուն, երկու տղա՝ Արմենակն ուՍերոն, բայց երջանիկ չէ: Այսպես անցյալի տարբեր դրվագներ գալիս ու անցնում են նրամտքով ու Աղունը զգում է, որ ծերացել է, թեև մեծ չէ: Պառավ Արուսն ասում է, թե Աղունիամեն ինչը լավ է, բայց սեր չկա, ամուսնուն սեր չի տալիս, հոգին ուտում է: Երեխաներըկարծես թե նույնպես մորն այնքան չեն սիրում, որքան հորը: Թեև ամեն բան նրանց համարԱղունի շնորհիվ է արվել ու արվում: Սերոն ևս ուզում է գնալ Երևան, թեև դեռ փոքրիկ տղաէ: Նրա համար անվերջ հարցեր են ծագում ամեն անգամ ծնողներին վիճելիս տեսնելիս:Սիմոնը նույնիսկ սիրավեպ է ունենում, թեև ինքը հակված չէր Աղունին դավաճանելու:Սոնան, որի ամուսինը պատերազմից չվերադարձավ, նրան քնքշություն ու սեր է տալիս:Բոլորը նկատում են նրանց կապը, որը սկսվել էր այն ժամանակ, երբ Աղունը սարերն էրբարձրացել: Բայց Սոնան մահանում է: Իսկ Սիմոնը դժբախտ է, ծեծում է Աղունին, չիհավանում նրա ճաշերը, թեև միշտ մտածում է, որ Աղունը ճիշտ է, խելացի է, ինքը խելքչունի և խեղճ է: Ահա Աղունը տանում է իրերը Երևան, և Սիմոնը ուղեկցում է նրան: Աղուննասում է, թե որդու համար պետք է Երևանից հյուրեր կանչել, մի լավ պատիվ տալ, որԱրմենակի գործերը հաջողվեն ու գրող դառնա: Միաժամանակ մտածում է, ու՞մ  է պետքդա, չէ՞ որ որդու ո´չ փառքն է իրենցը, ո´չ էլ հաջողությունը, ո´չ անունը, ո´չ էլ հարսը:Տվեցիր քաղաքին՝ պրծավ գնաց: Իսկ Սիմոնը խեղճ է, և նրա խոսքը ոչ ոք չի էլ լսում:

tarntercum