Հովհաննես Թումանյան. «Խոսող ձուկը» (1908 թ. համառոտ)

tumanyan-xosoxh-jhukԼինում է, չի լինում մի աղքատ մարդ:Գնում դառնում է ձկնորսի շալակտար:Օրական մի քանի ձուկ է աշխատում ևդրանով ապրում են ինքն ու կինը: Միանգամ ձկնորսը սիրուն ձուկ է բռնում,տալիս աղքատին, որ պահի, ինքը նորիցջուրն է մտնում: Շալակտարը նայում էսիրուն ձկանը և բարձրաձայն մտածում,թե այս խեղճ ձուկն էլ մարդկանց նմանծնող ունի, ընկեր ունի, ուրախություն կամ ցավ է զգում, թե չէԱյդ պահինձուկը լեզու է առնում ու խոսում, խնդրում իրեն բաց թողնել ջուրը: Աղքատիմեղքը գալիս է, բաց է թողնում ձկանը՝ գցելով գետը: Ձկնորսը սաստիկբարկանում է շալակտարի վրա և աշխատանքից հեռացնում նրան: Աղքատըմտախոհ վերադառնում է տուն: Ճանապարհին նա բախվում է մի մարդակերպՀրեշի՝ առաջը մի գեղեցիկ կով: Աղքատը պատմում է գլխի եկածը, և հրեշընրան առաջարկում է կաթնատու կովը երեք տարվա ժամանակով, որիընթացքում ինքն ու կինը կուշտկուշտ կուտեն, կապրեն: Երեք տարի հետո՝նույն գիշերը, ինքը կգա և նրանց հարց կտա: Թե պատասխանեն, կովը իրենց,թե չէ՝ երկուսն էլ իրեն, տանելու է, ինչ ուզի անի: Աղքատը համաձայնվում է:Երեք տարի կթում ու լիուլի ուտում են, չեն էլ նկատում, թե ինչպես էժամանակն անցնում: Հասնում է նշանակած օրը: Զղջում է աղքատը, որ Հրեշիհետ է գործ բռնել: Հանկարծ նրանց է մոտենում մի անծանոթ գեղեցիկերիտասարդ: Ասում է, թե ճամփորդ է, հյուր ընդունեն այդ գիշեր: Նրանքասում են, թե այդ գիշեր իրենց տանը վտանգավոր է, Հրեշն է գալու, պատմումեն իրենց հետ պատահածը, բայց երիտասարդը չի վախենում և ասում է՝ ուզումէ մնալ: Կեսգիշերին դուռը դղրդում է: Սարսափից ամուսինների լեզունկապվում է, մնում են տեղները քարացած: Երիտասարդն ասում է, թե ինքըկպատասխանի Հրեշին ու մոտենում է դռանը:

«-Եկել ե~մ,- դռան ետևից ձայն է տալիս Հրեշը:

Ես էլ եմ եկե~լ,- պատասխանում է ներսից հյուրը:

Ո՞րտեղից ես եկել:

Ծովի էն ափից:

Ընչո՞վ ես եկել:

Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել:

Ուրեմն ծովը պստիկ է եղել:

Ի~նչ պստիկ. արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի:

Ուրեմն արծիվը ճուտ է եղել:

Ի՞նչ ճուտ. թևերի շվաքը քաղաք է ծածկում:

Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ:

Ի~նչ փոքրիկ. նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի:

Որեմն նապաստակը ձագ է:

Ի~նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել:

Ուրեմն մարդը թզուկ է:

Ի~նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չիհասնիլ:

Ուրեմն խուլ է:

Ի~նչ խուլ. սարում որ պախրեն խոտ պոկի, նա կսլի»:

Հրեշը մնում է մոլորված, զգում է, որ ներսում իմաստուն ուժ կա, համարձակ ուանհաղթելի, սուս ու փուս կորչում է գիշերվա խավարի մեջ: Բացվում է բարիլույսը, աղքատն ու կինը ուրախանում են: Հյուրը պատրաստվում է գնալ, չենթողնում, խնդրում են ասել, թե ինչով վճարեն նրա լավությունը: Երիտասարդնասում է, թե պիտի շարունակի իր ճանապարհը: Խնդրում են գոնե անուննասել, որպեսզի գոնե իմանան, թե ում օրհնեն: Երիտասարդն ասում է, որլավությունը անելիս, անգամ եթե ջուրն ես գցում, չի կորչի, ինքը այն խոսողձուկն է, որի կյանքը աղքատը խնայեց: Ասում է ու չքանում ապշածամուսինների աչքերից:

tarntercum