Հովհաննես Թումանյան. «Գիքորը» (1895 թ. համառոտ)

hovhannes-tumanyanԳյուղացի Համբոյի տանը կռիվ է, որովհետև սա որոշել է  իր  որդուն՝ Գիքորին տանել  քաղաք: Ուզում է, որ այնտեղ տղան աշխատանք անի և մարդ դառնա: Կինն աղաչում է ամուսնուն, որ չգցի իր որդուն այդ անիրավ աշխարհը, սակայն Համբոն չի լսում:

Համբոն թողնում է Գիքորին բազազԱրտեմի՝ հարուստ վաճառականի մոտ:Երեկոյան հայրը վերջին խրատներն է տալիս Գիքորին. աչքին ընկածըչվերցնել, ազնիվ լինել, միշտ շնորհակալ լինել: Բազազ Արտեմն անգամ չի վճարում Գիքորի համար: Ասում է, որ դեռ ոչինչ չգիտի: Իրեն պիտի վճարեն, որ վերցնում է տղային:

Քաղաքի կյանքը լրիվ նորություն է Գիքորի համար: Արտեմի կինը, որի սրտով չէր Գիքորի մնալը, հանձնարարություններ է տալիս անփորձ տղային: Դժգոհ է մնում: Միայն բազազի մայր Դեդին է սովորեցնում Գիքորին, թե ինչ պետք էանի, ինչպես սամովարը գցի, ոտնամանները սրբի, չոտկը բռնի, ամաններըլվանաԲազազի դուքանի աշկերտներն էլ շարունակ ծաղրում են նրան, «քիքի» են կանչում, քիթը քաշում, գլխին խփում, գլխարկը կոխումականջները։ Ամենաանտանելին, սակայն, քաղցն է:

Բազազ Արտեմը դաժանորեն ծեծում է Գիքորին այն բանից հետո, երբ միամիտ երեխան իր հետ շուկայում շրջելուց հետո տուն դառնալով, աղջիկ պարոնին հյուրերի ներկայությամբ զեկուցում է, թե բալը թանկ էր, չգնեցին: Դրանից հետո Արտեմը Գիքորին իր հետ խանութ է տանում: Բայց այնտեղ էլ Գիքորն իր տեղում չէ: Ուշացնում է Արտեմի ճաշը, ծեծի է ենթարկվում և սովի մատնվում:

Ցուրտ եղանակին խանութի առաջ հաճախորդներին «էստի համեցեք» ասող տկար Գիքորը մրսում և հիվանդանում է: Արտեմը տեղափոխում է նրան քաղաքային հիվանդանոց: Այստեղ էլ արդեն հոգեվարքի մեջ տղային վերջին անգամ այցելում է հայրը: Երբ Գիքորը մեռնում է, Համբոն թաղում է նրան, իսկ շորերը հավաքում ու տանում է գյուղ, որ մայրը վրան լացի:

tarntercum