Իլիականի գործողությունները նկարագրում են Տրոյական պատերազմի տասներորդ տարին, սակայն պատերազմի պատճառները, ոչ էլ դրա ընթացքը պոեմում չեն շարադրվում: Ենթադրվում է, որ ասքն ընդհանուր առմամբ,ինչպես նաև գլխավոր հերոսները արդեն ծանոթ են ընթերցողին: Պոեմի թեմանհայտարարվում է առաջին իսկ տողում.
Ցասումն երգիր, մուսա´, պելիսածին Աքիլլեսի:
Աքայացիների առաջնորդ Ագամեմնոնը կոպտորեն մերժել է Ապոլլոնի քուրմՔրիսեսին, որը եկել էր նրա ճամբար փրկագին առաջարկելու իր դստեր՝Քրիսեիսի դիմաց, որին գերել էր և որպես ավար իր մոտ էր պահում Ագամեմնոնը: Քրիսեսնօգնություն է խնդրում Ապոլլոնից, որը չի վարանում մահացու նետեր շաղ տալաքայացիների գումակի և ապա բանակի վրա: Ռազմական հավաքի ընթացքումԱգամեմնոնը վիճում է Աքիլլեսի հետ: Ագամեմնոնը համաձայնում է Քրիսեսին վերադարձնելնրա դստերը, եթե Աքիլլեսն իր հերթին իրեն զիջի իր գերեվարած Բրիսեիսին: ՎիրավորվածԱքիլլեսը հրաժարվում է մասնակցել հետագա ռազմական գործողություններին:Իլիականի կոնֆլիկտը չի սահմանափակվում միայն այս դրվագով. այն տեղի է ունենումնաև Օլիմպոսում, որտեղ աստվածները ևս կազմել են երկու ճակատ: Աքիլլեսի մայր Թետիսըստանում է Զևսի խոստումը, որ աքայացիները պարտություններ կկրեն այնքան ժամանակ,մինչև որ չմեղմեն իր սակավակյաց որդուն հասցված վիրավորանքը: Կատարելով իրխոստումը՝ Զևսը խաբուսիկ երազ է ուղարկում Ագամեմնոնին Տրոյայի մոտալուտ անկմանմասին և Ագամեմնոնը որոշում է վերջնական ճակատամարտ տալ Տրոյացիներին:
Տրոյացիների՝ Զևսի խոստացած հաջողությունները ձեռք են բերվում աստիճանաբար:Իլիականի երրորդից յոթերորդ գրքերը պատկերում են աքայական առաջնորդներիռազմական սխրանքները և տալիս են Տրոյայի դատապարտվածության պատկերը: Երրորդգիրքը ծանոթացնում է ընթերցողին պատերազմի մեղավորների հետ՝ Պարիսի, Մենելայոսիև Հեղինեի: Ճակատամարտից առաջ Պարիսը մենամարտի է կանչում Մենելայոսին, սակայնվախեցած փորձում է նահանջել և միայն եղբոր՝ Հեկտորի հանդիմանությունն է ստիպումնրան վերադառնալ: Մենամարտի պայմանը հետևյալն է՝ Հեղինեն կմնա հաղթողի հետ:Երկու ժողովուրդները լցվում են ուրախությամբ, քանի որ մենամարտը կարող է ազատելնրանց արյունահեղ պատերազմի արհավիրքից: Մենելայոսը արդեն գրեթե հաղթում էՊարիսին, երբ Ափրոդիտեն՝ նրա հովանավորը, գողանում է նրան կռվի դաշտից:
Այն ժամանակ, երբ երկու ճամբարների մարդիկ տածում են մոտալուտ հաշտության հույսը,Տրոյային թշնամի աստվածները դժգոհ են այդպիսի հեռանկարից, հատկապես՝ Զևսի կինՀերան և նրա դուստրը՝ Աթենան: Հենց Աթենայի հորդորով տրոյացիների դաշնակիցՊանդարը նետ է արձակում Մենելայոսի ուղղությամբ:
Հաշտությունն անհնար է, իսկ տրոյացիների ուխտադրուժ վարմունքը համոզում էաքայացիներին իրենց վերջնական հաղթանակի մեջ: Ճակատամարտի առաջին օրվագործողությունները նկարագրվում են հինգերորդ գրքում, կենտրոնում է աքայացիԴիոմեդոսը, որը սպանում է Պանդարին և վիրավորում է տրոյացիներին սատարողաստվածներ Արեսին և Ափրոդիտեին: Աստվածներն ու մարդիկ այստեղ կռվում են որպեսհավասարներ: Միանգամայն այլ բնույթի է վեցերորդ գիրքը, որտեղ պատմվում են Տրոյայիպատերից ներս տեղի ունեցող իրողությունները: Տրոյացի կանայք երթով մոտենում ենԱթենայի տաճարին և նրանից փրկություն աղերսում: Այդ ընթացքում Հեկտորը՝ Տրոյայիարքա Պրիամոսի որդին, Պարիսի եղբայրը, հրաժեշտ է տալիս իր կնոջը՝ Անդրոմաքեին և իրմանուկ որդուն: Հեկտորը պատկերված է իբրև սիրող և զգայուն հայր ու ամուսին: Յոթերորդգիրքը ներկայացնում է ճակատամարտի առաջին օրվա ավարտը՝ Այասի և Հեկտորիանարդյունք մենամարտը: Ութերորդ գրքից ուժի մեջ է մտնում տրոյացիներին օգնելու Զևսիորոշումը, և սրանք սկսում են հաղթանակներ տոնել: Ագամեմնոնը դեսպաններ է ուղարկումԱքիլլեսի մոտ՝ խոստանալով նրան ետ վերադարձնել Բրիսեիսին և հարուստ ընծաներ տալ,եթե միրմիդոնցին մասնակից դառնա պատերազմին: Աքիլլեսն ընկերաբար է ընդունումդեսպաններին, սակայն ո´չ Ոդիսևսի ճարտար խոսքերը, ո´չ Այասի ուղղամիտ բողոքը, ո´չէլ Աքիլլեսի վերակացու Փյունիկի արած պատմությունը չեն սասանում Աքիլլեսին:Տասներորդ գրքում պատմվում է Ոդիսևսի և Դիոմեդոսի՝ գիշերով տրոյացիների ճամբարկատարած խուզարկության մասին, որի ընթացքում գերի են վերցնում տրոյացի լրտեսԴոլոնին: Տասնմեկից տասնչորսերորդ գրքերում նկարագրվում են տրոյացիներիհաջողությունները: Զուգահեռաբար օլիմպիական պլանում աքայացիներին սատարողաստվածները փորձում են օգնել նրանց՝ քնացնելով Զևսի զգոնությունը: Հերան սիրոդյութանքի միջոցով շեղում է Զևսին և քնացնում է նրան:
Արթնանալով Զևսը ստիպում է աստվածներին դադարեցնել ամեն օգնությունաքայացիներին: Տասնհինգերորդ գրքի վերջում հույների վիճակը օրհասական է: Նրանքսեղմված են ծովին, և Հեկտորը պատրաստ է հրդեհել նրանց նավերը, որպեսզիչկարողանան վերադառնալ տուն:
Սակայն տասնվեցերորդ գրքից տրոյացիների հաջողությունը բեկվում է: ՄտահոգվածԱքիլլեսը համաձայում է, որ իր սիրելի ընկերը՝ Պատրոկլեսը, գլխավորելով իր ջոկատը,դիմագրավի թշնամուն: Իր նախնական հաջողությամբ ոգևորված՝ Պատրոկլեսը հասնում էմինչև Տրոյայի պատերը. այստեղ, Ապոլլոնի միջամտությամբ զինաթափ եղած նասպանվում է Հեկտորի ձեռքով: Պատրոկլեսի վրա տեսնելով Աքիլլեսի զրահները և կարծելով,թե գործ ունի հենց Աքիլլեսի հետ՝ Հեկտորը նիզակի մահացու հարված է հասցնումՊատրոկլեսին: Նրա դիակի շուրջ սկսվում է կռիվ, սակայն Հեկտորը արդեն տիրացել է նրազրահներին, և աքայացիները հույս չունենալով վերադարձնել Պատրոկլեսի դին, իմաց ենտալիս կատարվածի մասին Աքիլլեսին: Աքիլլեսը ցնցված է. ցասումը փոխարինվում է վրեժիծարավով: Առանց զրահների նա դուրս է գալիս դաշտ և մի բղավոցով քշում տրոյացիներին:Թետիսի խնդրանքով Հեփեստոսը՝ դարբին աստվածը, նոր զրահներ է պատրաստումԱքիլլեսի համար: Մանրամասնորեն նկարագրվում են Աքիլլեսի վահանի պատկերները:Կենտրոնում են երկիրը, երկինքը, ծովը, արևը, աստղերը, լուսինը, իսկ ծայրերից՝օվկիանոսը: Տասնիններորդ գրքում Աքիլլեսը վերադառնում է ռազմի դաշտ: Նա տենչում էվրեժ, թեպետ գիտի իր մոտալուտ մահվան մասին: Մարտի ընթացքում Աքիլլեսը թշնամուդիակներով է ծածկում դաշտը, սակայն չի հանդիպում Հեկտորին, իսկ Էնեասին, որինվիճակված է դառնալ տրոյացիների թագավոր, Պոյսեդոնը փրկում է Աքիլլեսից:
Դիակներով լցված Քսանթոս գետը զուր փորձում է համոզել Աքիլլեսին թուլացնել ճնշումը ևանգամ իր ալիքներով հարվածում է նրան, սակայն Աքիլլեսին օգնության է գալիսՀեփեստոսը: Քսաներկուերորդ գրքում տրոյացիները փակվում են իրենց բերդաքաղաքում՝պատերից դուրս թողնելով միայն Հեկտորին: Պրիամոսը և Հեկուբը՝ Հեկտորի մայրը, զուր ենփորձում ետ կանչել Հեկտորին: Նա ցանկանում է մարտի բռնվել Աքիլլեսի հետ:
Սակայն տեսնելով Աքիլլեսին՝ Հեկտորը զարհուրում է և փախուստի դիմում: Նրանք երեքշրջան վազում են Տրոյայի պատերի շուրջ: Աստվածները դիտում են վերևից այդ տեսարանը:Զևսը երկու քվե է նետում կշեռքի նժարներին: Հեկտորի նժարն իջնում է ցած՝ Հադեսիուղղությամբ: Աթենայի նենգ խրատներին տեղիք տալով՝ Հեկտորն ի վերջո ընդունում էմենամարտը, սակայն աստվածուհին օգնում է Աքիլլեսին, և Հեկտորը մահանում է: Աքիլլեսըկապում է նրա դին իր կառքից և քշում է ձիերին: Աքայացիները երգում են հաղթականպեան, իսկ տրոյական ճամբարից լսվում է Պրիամոսի, Հեկուբի և Անդրոմաքեի ողբը:
Աքիլլեսը լուծել է իր վրեժը, մնում է թաղել մեռածներին: Պատրոկլեսի հոգին որպես ստվերգալիս է Աքիլլեսի մոտ և պահանջում է շուտափույթ թաղում: Նկարագրվում են թաղմանարարողությունը և այդ առթիվ Աքիլլեսի կազմակերպած մրցությունները:
Հաշտության երանգներ կան քսանչորսերորդ՝ վերջին գրքում: Աքիլլեսը ամեն օր իր կառքինէ կապում Հեկտորի դին և քարշ է տալիս այն Պատրոկլեսի գերեզմանի շուրջ, սակայն միգիշեր նրա մոտ է գալիս Պրիամոսը, ընկնում է Աքիլլեսի ոտքերը և փրկագին առաջարկելով՝խնդրում է իրեն հանձնել Հեկտորի դին: Երկուսն էլ լաց են լինում և ողբում մարդկային գոյիչար բախտը: Աքիլլեսը համաձայնում է ընդունել փրկագինը և վերադարձնելդին: Իլիականն ավարտվում է Հեկտորի թաղման արարողության տեսարանինկարագրությամբ: Այսպիսով ողջ այս հարուստ նյութը ամփոփված է մեկ դրվագի՝«Աքիլլեսի ցասման» մեջ: