Հենրի Լոնգֆելո. «Հայավաթի երգը» (1855 թ. համառոտ)

henri-longfeloՆերածության մեջ հեղինակը հիշում է երգիչ Նավադագային, որը հին ժամանակ երգել է Հայավաթի երգը: Հնդկացիների բարձրագույն աստված Գիտչի Մանիտոն է, որը ստեղծել է բոլոր ազգերին, գծել է բոլոր գետերը, ծեփել է կավից ծխամորճ և ծխել է այն: Նա կոչ է անում բոլոր ժողովուրդներին եղբայրներ դառնալ և ասում է, որ կգա մարգարե, որը ցույց կտա նրանց փրկության ուղին: Լսելով նրան, հնդկացիները լվանում են դեմքերից մարտական ներկը, ծխում են ծխամորճեր և հեռանում են: Հաղթելով Միշե Մոկվու արջին, Մեջեկիվիսը դառնում է Արևմտյան Քամու Տիրակալ, իսկ մյուս քամիները բաժանում է զավակներին: Արևելյանը տալիս է Վեբոնին, Հարավայինը՝ Շավոնդազիին, իսկ Հյուսիսայինը՝ չար Կաբիբոնոկեին:

Լուսնից ընկնում է հրաշալի Նոկոմիսը, աստղերի դուստրը: Դուստր է ծնում և կոչում է նրան Վենոն: Զգուշացնում է աղջկան, որ Մեջեկիվիսը կարող է գայթակղել իրեն: Սակայն Վենոնը չի լսում մորը և հղիանում է Մեջեկիվիսից: Ծնվում է տխրության զավակը՝ Հայավաթը: Մեջեկիվիսը թողնում է Վենոնին և սա մեռնում է վշտից: Երբ Հայավաթը մեծանում է, գնում է փնտրելու հորը, որպեսզի լուծի մոր վրեժը: Երեք օրվա կռվից հետո Մեջեկիվիսը խնդրում է Հայավաթին դադարեցնել մարտը: Մեջեկիվիսն անմահ է, իրեն անհնար է հաղթել: Հորդորում է որդուն վերադառնալ իր ժողովրդի մոտ, մաքրել գետերը, հաղթել հրեշներին, և խոստանում է դարձնել նրան Հյուսիս-արևելյան Քամու տիրակալ:

Հայավաթը յոթ օր ու գիշեր ծոմ է պահում: Գիչի Մանիտոյից խաղաղություն է խնդրում բոլոր ազգերի համար: Հայտնվում է ոսկեծամ պատանի, որի հետ նա մենամարտում է և երեք օր հետո հաղթում: Նա սպանում է պատանուն, որին թաղում է: Գերեզմանի վրա աճում է եգիպտացորեն, որը Գիչի Մանիտոյի շնորհն է մարդկանց:

Հայավաթը նավակ է շինում, զարդարում է այն ոզնու փշերով, հետո իր ընկերոջ՝ Կվազինդի հետ ճամփա ընկնում տակվամինո գետով և մաքրում է այն: Նրա նավը կուլ է տալիս Միշե Նամա հսկայական թառափը: Բայց Հայավաթը գտնվելով ձկան որովայնում սեղմում է նրա սիրտը, միչև հսկան մեռնում է: Դրանից հետո Հայավաթը հաղթում է նաև չար կախարդ Մեջիսոգվոնին, որին պահպանում են օձերը:

Հայավաթն իրեն կին է գտնում: Դա Մինեգագն է դակոտցիների ցեղից: Որպեսզի պաշտպանի իր ցանքերը, Հայավաթը պատվիրում է կնոջը գիշերով մերկ դուրս գալ դաշտ: Կարողանում է որսալ ագռավների թագավորին, որը բերել էր թռչունների մեծ երամը: Հայավաթը հորինում է գրերը, որպեսզի գալիք սերունդները ճանաչեն դրանք: Չար ոգիները սպանում են Հայավաթի ընկերներից մեկին: Հայավաթը այնքան է ընկճվում, որ հիվանդանում է: Նրան բուժում են հմայախոսությունների օգնությամբ:

Ցուրտ ձմեռ է: Հայավաթի տանը հայտնվում են երկու ուրվական կանայք: Նրանք ոչինչ չեն ասում, միայն ուտում են կերակուրը: Մի գիշեր նրանք սկսում են լաց լինել և պատմում են, որ իրենք հոգիներ են և եկել են Մեռյալների կղզուց, որպեսզի խրատեն ապրողներին:

Հնդկացիների բնակավայրերում մեծ սով է սկսվում: Հայավաթը գնում է որսի, սակայն որս չի բերում: Մինեգագը թուլանում և մեռնում է: Հեռու արշավանքից բնակավայր է վերադառնում Յագուն, որը պատմում է, որ հասել է Մեծ Ծովին և այնտեղ տեսել է մեծ նավ, որի մեջ նստած են դեմքերը սպիտակ ներկած 100 զինվոր: Բոլորը ծիծաղում են նրա պատմությունների վրա: Միայն Հայավաթն է լուրջ լսում: Նա ասում է, որ երազ է տեսել օտարերկացիների մասին, որոնց Գիչի Մանիտոն պատվիրում է սիրալիր հյուրընկալել: Հայավաթը նաև պատմում է, որ իր երազը գուժում է բազմաթիվ ժողովուրդների վերաբնակություն: Նա նաև տեսել է, որ շատ հնդկացիական ցեղեր կպատերազմեն միմյանց դեմ:

Հայավաթը և մյուս հնդկացիները սիրալիր են ընդունում օտարեկրյա հյուրերին և հաղորդակից են դառնում նրանց բերած ճշմարտության խոսքին՝ քրիստոնեական կրոնին: Հյուրերը պառկում են քնելու նրա տանը, իսկ Հայավաթը պատվիրելով իր ժողովրդին անսալ հյուրերի իմաստուն խոսքին, հեռանում է Երանելի կղզիներ: 

tarntercum