Կոստան Զարյան. « Տատրագոմի հարսը » (1930թ. համառոտ)

kostan-zaryan-tartagomi-harsՊոեմը բաղկացած է 5 մասից։ Սանային վաղ տարիքում իրկամքին հակառակ ամուսնացնում են տատրագոմցի Հովանիհետ։ Հարսանիքի ժամանակ լուր է հասնում, որ թուրքերըհարձակվել են հարևան գյուղի վրա. «Աղջիկ են տանում, տավարու նախիր. դիրքեր բռնեցեք»։ Հովանն անհապաղ միանում էգյուղի պաշտպաններին։

Հաջորդ աշնանը՝ բերքահավաքից հետո, գյուղ են գալիս շեյխիուղարկած հարկահավաքները և պահանջում են բերքը դիզել ուտանել շեյխին։ Հովանը դժկամ հեռանում է. «Մինչև ե՞րբ պիտի ծռենք մեր վիզը տավարինմանԲա նամուս չունի՞նք…»: Հարկահավաքները, որ ողջ գիշեր քեֆ են արել գյուղում,առավոտյան հեռանում են՝ տանելով բարձած սայլերն ու տավարը։ Իսկ Հովանը, առանցկնոջը հրաժեշտ տալու, գնում է քահանայի մոտ, հաղորդություն ստանում ու խնդրում, որ հարկ եղած դեպքում օգնեն Սանային. «Սանան չմոռնաքինձ համար ընդմիշտ աշխարհվերջացավ…  հայդուկն իր կնոջ հոգալ չի կարող, թող ժողովուրդը հսկե, մտածե…»:

Ֆեդայիների խումբը շրջում է Սասունի լեռներում։ Խմբի առջևից քայլում է Մակարծերունին, նրան հետևում են Սեյտոն, Ռուբենը, Մանուկ Շենըկին, գունաթափ Չոլոն,կռվազան Ախոն, Հարոն, Զավենը և Հովանը։ Վերջինս հաճախ է հիշում կնոջը, սակայն նրամասին մտածելն անգամ ուխտադրժություն է համարում։

Մի կռվի ժամանակ ֆեդայիները, բազմաթիվ թուրքեր կոտորելով, հեռանում են սարերը։Զոհվում է միայն Մակար ծերունին։

«Ի՞նչ է Սանան,- ֆեդայու կին, ընդմիշտ մեկնած ողջ մի մարդու դժբախտ այրի, գյուղիճնշիչ նայվածքի տակ, քայլող մի շուք` մենակություն և հիշատակ»։

Սանան շարունակում է սպասել ամուսնուն և ամեն անցորդի հարցնում, թե լուր չկա արդյոքֆեդայի Հովանից: Սակայն ոչ ոք ոչինչ չգիտի։ Տարիներ են անցնում, Սանան այևս ոչ ոքիչի հարցնում ամուսնու մասին, ոչ ոք նրա հետ չի խոսում: «Բայց ֆեդայու կնոջ հանդեպ ո՞վկարող էր նայվածքով իսկ մեղանչել։ Ո՞վ կարող էր հետը խոսել կամ աչքերի միջից քաղելբոց մի դալուկգյուղի պատիվ ու հիշատակ շատ սրբագին»:

6 տարի է անցել Հովանի հեռանալուց հետո։ Մի անգամ Սանան միայնակ շրջում էանտառում։ Նրա երգը լսում է մի քուրդ երիտասարդ, որը փախցնում է Սանային։

Գյուղում սուգ ու ցասում է, կանայք անիծում են Սանային, տղամարդիկ մտածում են, թեինչպես մաքրեն իրենց գյուղի պատիվը, իսկ Սանան երջանիկ է քուրդ երիտասարդի հետ։Տատրագոմցիները լուր են ուղարկում ֆեդայիներին, որոնք գտնում են քրդին, սպանում եննրան ու տանում Սանային։ Ֆեդայիները Հովանին ստիպում են սպանել Սանային: Ֆեդային կատարում է նրանց պահանջը, որից հետո նետում է արյունոտ սուրն ու խելագարվածփախչում է սարերը։

tarntercum