«Հառաջաբանը» մի փոքրիկ ներածություն է, որն օգնում էհասկանալ Խաչատուր Աբովյանին տանջող մտքերը, նրաերազանքներն ու հույզերը՝ կապված հայրենիքի և իր սիրելիժողովրդի հետ, որը հեռացել է իր լեզվից և այլևս հասու չէ նրագիր ու գրականությանը: Առօրյա խոսքում առաջացածտարալեզու տարրերը խոչընդոտում են հային հասկանալգրաբարը: Միաժամանակ նա փորձ է անում ստեղծել գրականություն, որը հասանելիկլինի հայ ժողովրդին և փորձում է ցույց տալ, թե ինչպես է եկել այդ գաղափարին:Ներկայացնում է Լիդացվոց Կրեսոս թագավորին, ով իրեն աշխարհի ամենաբախտավորմարդն էր համարում, սակայն ահա հայտնվում է Կյուրոս զորականի առաջ: Արդեն ուրոր է՝ իր թուրն ուզում է իր սիրտը խրել, որ պարսիկն իրեն չսպանի, հանկարծթագավորի միամոր որդին, որ քսան տարի չէր խոսել, ասում է Կյուրոսին՝ «Անօրե´ն, էդո՞ւմ ես սպանում, քաշիր թուրդ ետ, չե՞ս տեսնում, որ առաջիդ Կրեսոս ա, աշխարքիտե՞րն ա»: Զորականի ձեռքերը թուլանում են, և թագավորն իր գլուխն ազատում է: Քսանտարեկան լալ (մունջ) որդին հորը փրկում է: Այսպես որդիական սերը ջարդում ու փշրումէ բնության դրած կապանքը:
Հեղինակն ամեն օր մտածում է ազգի կորցրած փառքի ու մեծության, առաջին հիանալիթագավորների, իշխանների գործի ու կյանքի, ընտիր ազգի աննման բնության ուքաջությունների մասին: Հայկը, Տրդատը, Լուսավորիչը քնած տեղն իրեն ասում են, որինքն իրենց որդին է: Եվրոպա թե Ասիա՝ իրեն անդադար ձայն են տալիս, թե Հայկազավակն է, Նոյան՝ թոռը, Էջմիածնա՝ որդին, դրախտի՝ բնակիչը: Սիրտը ցավում է, չգիտիինչ անել. գանձ չունի, որ գործով ցույց տա իր ուզածը, անունն էլ մեծ չէ, որ ասածը տեղհասնի: Գրքերը գրաբար են, նոր լեզուն՝ անպատիվ, սրտի եղածը չի կարող խոսքովասել: Ինչ գիրք ասես որ չի սկսել թարգմանել ու կիսատ թողել, այնքան է գրաբար գլխիցդուրս տվել, որ մի մեծ գիրք էլ դա կդառնա: Երեխաներ ունի: Բայց նրանք էլ հայերենչեն հասկանում, թեև սիրում են կարդալ ռուսերեն, գերմաներեն ու ֆրանսերեն: Ցավ էզգում, որ նրանց օտար լեզուն ավելի է դուր գալիս, բայց մյուս կողմից դա բնական է,քանզի կարդում են այնպիսի երևելի մարդկանց գործերը, որոնք գրավում են մարդուսիրտը: Ցավ է զգում, որ եվրոպացիները մտածում են, թե հայը երևի սիրտ չունի, որայդքան բաներ են գլխով անցել ու մի մարդ դուրս չի եկել, որ մի սրտի բան գրի, ինչ կա՝եկեղեցու վրա է, աստծու ու սրբերի: Իսկ հեթանոս Հոմերի, Հորացի, Վիրգիլի և Սոֆոկլեսիգրքերը երեխաների գլխների տակ է, քանի որ դրանք բոլոր աշխարհի բաներ են:Զարմանում է, թե Նարեկին թողած, ինչպե՞ս են այլ գրքեր հավանում: Գիտի, որ այսազգն այն չէ, ինչ ասում են, միայն թե ինչպե՞ս դա հասկացնել: Լավ գիտի, որ թե´օսմանցվի, թե´ ղզլբաշի երկրի հունարեն իմացող խելոք մարդիկ, աշուղներն ուոտանավոր գրողները հայ են եղել: Քեշիշ օղլին ու Քյոռ օղլին բավական են: Նաև ԳիրգորԹարխանովին, որի նմանը նույնիսկ Եվրոպայում չկա: Եթե գրի ռուսերեն, ֆրանսերեն,գերմաներեն կամ անգամ գրաբար, տասը մարդ հազիվ հասկանա: Մտածում է մի կողմթողնել քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն ու աշուղ դառնալ:Մտքին է գալիս ջիվան Աղասին, նրան է ընտրում իր վեպի հերոս: Հայոց լեզուն փախչումէ, ինչպես Կրեսոսը. Աղասին բացում է նրա 30 տարվա փակ բերանը: Զրուցում է դոքտորԱղաֆոն Սմբատյանի հետ: Կարդում է գրածը: Սմբատյանը հորդորում է շարունակել:Հայաստան հրեշտակի պես կանգնել է առաջը, իրեն թև է տալիս: Ողջ գիշերը նրան թվումէ, թե նստած գրում է, երանի է տալիս, թե այդ մտքերը ցերեկն էլ միտը ընկնեին:
Քանի դեռ բերանում լեզու կա, փորում՝ սիրտ, լեղապատառ ձայն կտա՝ «Էդ ո՞ւմ վրա եքթուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»: Որոշում է իր թոթով նոր հայերենով գնալիր վեպի հերոսի՝ Աղասու մոտ:
Սյուժե
Բարեկենդանն էր: Օհաննեսի մեծ տղա Աղասին, մոխրագույն ձին թամբել էր, որ գնար ջիրիդ խաղալու: Հնազանդ որդի էր: Ժամի երես չէր տեսել ու այժմ էլ դժգոհում էր տերտերներից ու պառավներից: Վերջապես ժամը վերջացավ: Սառախաթուն տատը նշխարքը բաժանեց: Աղասին մի կտոր բերանը գցեց ու դուրս թռավ: «Քեդխուդեքը գալիս են, տեղ արե´ք, ճամփա բացե´ք»,- ձայն տվեց գզիր Կոստանը: Գյուղի իշխանները մտան տուն: Շատերի վրա տասը տարվա կեղտ կար: Հագներին շոր չկար, բայց տունը հազար բարիքներով լի էր, մեջները Աստծո հոգի կար: Խմեցին քրիստոնյաների ազատության համար, Կրչոնց Վիրապն էլ սազը վերցրեց ու սկսեց նվագել ու երգել, մինչև ժամանակը գար, որ գնային տղաների ջիրիդին նայելու: Աղասին տասը ձիավորով գնում էր ջրաղացների մոտ՝ ջիրիդ խաղալու, իր շնորհքը ցույց տալու: Ասես թագավորի որդի լիներ: Գյուղացիները սկսեցին նրա գովքն ասել: Հանկարծ լսվեց մի կնոջ կսկծալի ձայն՝ «Տարա~ն, Թագուհուն տարա~ն», լսվում էր նաև տղամարդու թուրքերեն խոսքը՝ «Ձենդ կտրի, ղարաչի…էս սհաթին փորդ վեր կածեմ: Սարդարի հրամանին սարը չի դիմանա, դուք ի՞նչ կարող եք անել»: Բոլորը իմացան, որ սարդարի ֆառաշները եկել էին, որ աղջիկ տանեն, ո՞վ կարող էր ձայն հանել: Մայրը խելքը թռցրել էր: Որոշեցին մորն էլ աղջկա հետ տանել: Հանկարծ մեկ թուր պսպղաց, ֆառաշներից մեկի գլուխը գետնի վրա ընկավ, ընկերներինն էլ նրա մոտ գնացին: Աղասին էր: Առյուծի պես ներս էր ընկել: Մեկի ուսը վեր բերեց, մյուսի աղիքը վեր ածեց, վեցը փախան: Նրա ականջին ձայներ էին հասնում՝ «գնա Փամբակ, Թիֆլիս, ռուսի հողը: Էս երկրում քո արևը մեր մտավ: Փախի´ր, գլխիդ ճարը տես»: Երևանի մարդակեր բերդը: Ո՞վ է այն շինել, ոչ գիր կա, ոչ պատմություն: Հազարավոր տարիներ ալանները, մակեդոնացիները, արաբները, օսմանցիները ոտնակոխ են արել, ջնջել, թրի տակ քաշել հայոց հողը և ժողովրդին: Շատերը չկան, բայց հայոց սուրբ ազգը կարողացավ դիմանալ: «Օրհնվի էն սհաթը, որ ռուսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ, ու ղզլբաշի (պարսիկ) անիծած չար շունչը մեր երկրիցը հալածեց: Բայց թե մինչև էս բախտին հասնելը, ի՞նչ օրեր ենք քաշել: Երևանի բերդ…Քանի-քանի ողորմելի հայի միս է կերել»: Ճաշվա շոգն անց էր կացել: Ուղղափառ մահմեդականների մհառլամն էր: Հեռվից երևացին եպիսկոպոսը և վարդապետները: Նվերներ էին բերում Երևանի սարդարի, խաների համար, շնորհավորում նրանց տոնը և իրենց ծառայությունը ցույց տալիս, որ նրանց աչքը քաղցր լինի մեր ազգի վրա: Զրուցեցին խեղճ տերտերների հետ: Բողոքում են: Ինչ անեն, որ իրենց հրաման չկա թուր բանեցնել: Քրիստոնյայի թուրը աղոթքն է, ժամը, պատարագը, ծոմը, պասը, ողորմություն տալը: Թուր որ չունես, գլուխդ կտրում են, դատածդ խլում, քեզ էլ գերի տանում: Սրբազանը բացատրում է, որ այդ չար մտքերը սատանան է սիրտը լցնում: Հիշեցնում է Պողոս առաքյալի խոսքերը՝ հնազանդվել թագավորներին, քանի որ նրանց Աստված է կարգել: Օրինակ է բերում հիմար Աղասուն, որ սուր քաշեց, ու հիմա հայրը և գյուղի քեդխուդեքը հինգ տարի է բանտում չորանում ու մաշվում են: Մարդը պետք է սուս անի: Ասում են՝ ռուսները եկել, Ապարան են հասել: Ժամը դեռ կես չէր եղել, հարայ հրոցն աշխարհը բռնեց: Թուրք, սարվազ լցվեցին եկեղեցի: Ամեն բան ջարդուխուրդ էին անում, քանդում: Տները թալանում էին, կրակին տալիս: Բոլորին ստիպում էին, որ քոչեն. ռուսը գալիս էր: Շատերը ճանապարհին մեռան՝ հղի կանայք, ծերունիներ, պառավներ: 1825 թ. հունիսն էր: Արյունակեր Հասան խանը՝ սարդարի փոքր եղբայրը, գնաց Ապարան, որ Փամբակի վրայով ռուսի սահմանը անցնի: Բերդերը ամրացրին, Երևանում ու Սարդարապատում զորք թողեցին, մնացածը հետները վերցրին: Առանց մարդ սպանելու՝ մի օր աչքը չէր կպցնում: Խորամանկ պարսիկը այնպես էր իր գործը կատարում, որ չգիտեին՝ Երևանում ինչ էր կատարվում: Փամբակի մեծավորը ոչ մի կասկած չուներ Երևանի վիճակի մասին, բայց այնտեղի հայերը ամեն տեղ պատրաստություն էին տեսել: Փամբակի, Լոռու, Մուշի, Ղարաբաղի հայերը, սարում մեծանալով, տերտերի ձայն չէին լսել ու Ավետարանի խոսքը նրանց չէր վախեցնում: Մենակ դսեղցի Մեհրաբյան Թումանյան Հովակիմի անունը քարերը սասանում էր: Ութ եղբայր ուներ՝ մեկը մյուսից աժդահա: Մի օր մեն-մենակ տասնչորս լազգիներ էր սպանել, տասնհինգերորդին ողջ թողել, որ գնա ու պատմի, որ հայն էլ թուր խփել գիտի: Ինչպես կատաղի գազան դուրս պրծավ Հասան խանը: Քաջ հայկազունները Վարդանի ղեկավարությամբ երդվեցին միմյանց՝ կռվել մինչև վերջին շունչը: Նազի, Օքյուզ և Սվանղուլի խաները չկարողացան ցույց տալ իրենց շնորհքը. պարսից զորքն ամեն անգամ կոտորվեց: Հասան խանը Սահակ աղային ուղարկեց հորդորելու, որ եթե գան, իրեն հնազանդվեն, նրանց մազին չի դիպչի: Սակայն հայերը նրան անվանեցին աջամի (պարսիկի) հայ ու չհնազանդվեցին: Պատանի Վարդանի սուրը Օքյուզ աժդահային երկու կես արեց: Հանկարծ հասավ Աղասին՝ քսան ձիավորով, քրդի շորերով և ռուսի կապիտանը Գյումրու կողմից: Արյունը ծովի պես գնում էր: Թվաց, թե Հասան խանը գլուխը պրծացրեց, բայց Աղասին հասավ հետևից: Սա դաշույը շպրտեց Աղասու վրա: Ձին թռավ, ու մինչև ետ կդարձներ, Հասան խանը կրակեց ձիու վրա, հանեց թուրը, բայց Աղասին բռնեց նրա ծնոտը: Հետո հրամայեց չսպանել, որ մահը մի քանի մարդ տեսնի, սրտները հովանա: Նրա պնդմամբ Հասան խանը հրաման տվեց, որ մի քանի ձիավոր գնան զորքը հետ տան, մինչև ինքը հասնի: Բայց Աղասին հանկարծ վատ զգաց, ընկերները հասան, ուսներին դրեցին ու իջան ձորը: Մտան Անի քաղաքը: Սնոտիապաշտության պատճառով պարսիկները չմտան ձորը, Հասանի հրամանով արագ հեռացան ու հասան Խլղարաքիլիսա: Այստեղ վիճակը ծանր էր: Բոլորին կապել էին, տանում էին՝ թուրքացնեն: Մորթեցին երեխաների: Նրանց մեջ էր Վարդանը: Նա իր կսկիծը մոռացել, ընկերներին էր սիրտ տալիս: Այս խառը ժամանակ Աղասին հինգ տարի ման էր գալիս Կարոյի և Մուսայի հետ: Թագուհուն ազատելուց փախան Ապարան: Փախածների ծնողներին, կնոջը տարան սարդարի դուռը: Բերդի դուռը հասավ նաև Սահակ աղան: Սվանղուլի խանը բարեսիրտ մարդ էր ու Սահակ աղային ասաց, թե գնան հասնեն բռնվածների տները, թե չէ կքանդեն: Այս թուրքը շատ էր օգնել հայերին: Թագուհուն իր տուն տարան: Երևանի բնիկ թուրքերը, որ հայի հետ էին մեծացել, եղբոր պես էին վարվում ու անիծում էին Հասան խանին: Սվանղուլի խանի ու Սահակի աղաչանքով խեղճ քեդխուդեքը ազատվեցին: Աղասին ընկերների հետ մտավ ռուսի հողը, գնաց Պարնի գյուղը: Հրաման եկավ, որ մի քանի օրից Աղասուն տանեն կնյազի մոտ: Մի օր նա հանդիպում է հորեղբորը՝ Ավետիքին, որը դուրս էր եկել նրան փնտրելու և երկու թուղթ տվեց նրան: Նամակներ էին մորից և նշանածից՝ Նազլուից: Սիրտը ցավում էր հարազատների համար: Ընկերները որոշեցին մորն ու կնոջը փախցնել, բերել, բայց խորհուրդ չտվին. հորը բանտում կտոր-կտոր կանեին: Այսպես տանջվելով՝ մի ձմեռ էլ անցկացրեց սարում: Հասան Անի: Այստեղ մնացել էին անշունչ քարեր: Եկեղեցում քրդեր կային: Գյուղերից գերիներ էին բերել, որ տանեին սարդարին նվեր կամ Ախլցխա՝ վաճառելու: Բոլորին ազատեց: Գերիների մեջ տերտեր կար: Աղոթք արեցին: Ուզում էր՝ այդտեղ մնային, շենացնեին քաղաքը, բայց չուզեցին: Քրդստանցի հայերը իրենց հողը չեն թողնի: Ձորի կողմից գալիս էին հինգ հարյուրից ավելի ձիավորներ գերիներով. ղարսեցի հայերն էին: Բոլորին ազատեցին: Նազի խանը ու Օքյուզ աղան մի կերպ դուրս փախան: Հայտնեցին, որ Հասան խանը զորքով հետ է գալիս: 1821 թ. հուլիսի 23-ին էր: Աղասին զորքը կես արեց: Կեսը՝ Կարոյին, կեսը՝ իրեն: Մուսեն կանանց հետ բերդում էր: Երևացին ձիավորները: Սկսեցին նամազը: Քիչ անց հրացանները կրակեցին: Զորքը սկսեց փախչել: Հասան խանի բախտը բերեց: Նրան թռցրին: Մոտ հազարը հոգին տվել էին, հարյուրին գերի վերցրին: Ղարսեցիք գնացին իրենց հողը: Աչքերը սրբելով՝ Աղասին թողեց Անին: Գեներալ մայոր Մադաթովի մոտ եկավ Աղասին: Թարթառ գետով անցնելիս թշնամին հարձակվել էր նրանց վրա, ընկերները սար ու ձոր էին ընկել, երկուսին բռնել էին, ինքը մի կերպ պրծել էր: Մայրը քոչելիս ճամփին հոգին տվել էր, նշանածին բերել էր ռուսի հողը: Ուզում էր հորը ազատել, երկիրը, հավատը, հետո թող Աստված աներ՝ ինչ գրված էր ճակատին: Մադաթովը զարմացած էր ազնիվ երիտասարդի վրա: Ամսի հինգն էր, Երևանի բերդը ծխում կորավ: Գեներալ Կրասովսկին, Ներսեսը, խաչ, Ավետարան ձեռքներին մտան բերդը, որ հայոց աշխարհի ազատության տոնը կատարեն: Հայը քանի շունչ ունի, չի կարող ռուսի արածը մոռանալ: Հանկարծ բերդից մի ողբալի ձայն լսվեց: Աղասին, հենց բերդը գրավել էին, չհամբերեց, մտավ՝ հորը տեսնի: Հայրն արդեն հոգու հետ կռիվ էր տալիս, լսեց որդու ձայնը ու մեռավ: Աղասին փարվեց նրան, որ կարոտն առնի, ու երկու սուր ցցվեց սրտում, երեքը՝ մեջքին: Նրան թաղեցին երաժշտությամբ: Երևանում այդ առաջինն էր: Լսվեց Մոսիի ձայնը. չէր ուզում ապրել առանց Աղասու, ալևոր հայրն էլ՝ առանց Մոսու: Թուրը պսպղաց, արյունը չռաց: Քանաքեռի վերին եկեղեցին երկու հայր ու երկու որդի մեկ օրում, մեկ տեղում մինչև այսօր պահել է իր սուրբ ծոցում…