Խաչատուր Աբովյան. «Թուրքի աղջիկը»

xachatur-abovyan-turqi-axhchiknԽաչատուր Աբովյանի «Թուրքի աղջիկը» փիլիսոփայական պատմվածքը պարզաբանվում է «Զորություն կրոնի» վերադիրով: Փարատելու համար իր հոգու խռովքը՝ հեղինակը շրջում է քաղաքի այգիներում և հանկարծ լսում է կանացի աղեկտուր ողբ: Թուրքի աղջիկը, տանը փակված, ողբում է իր դառը ճակատագիրը: Երկխոսության ընթացքում հեղինակը չի կարողանում մխիթարել աղջկան, քանի որ ինքը և թրքուհին տարբեր հավատքի տեր են: Շեյրաթը դաժան պատիժ է սահմանել քրիստոնյայի հետ հաղորդակցվող մուսուլման կանանց համար: Թուրքի աղջիկը սարսափով է տեսնում տանը մոտեցող իր հորը: Եթե հայրը տեսնի իրեն քրիստոնյայի հետ զրուցելիս՝ դա երկուսի համար էլ մահ կնշանակի: Հայ երիտասարդը հեռանում է:

«Մեկ ախ քաշեցի, դոշիս խփեցի ու արինն աչքիս առած, մուխը քիթ ու բերանս լիքը, ձորն ընկա, սարն դուս նի էլ ա… Ես քո պատկերը, էն աննման պատկերը, ես քո էն ցողանման արտասուքը… չեմ մոռանալ, չեմ ուրանալ: Թող իմ հավատքն ինձ պատժի, թող իմ օրենքն ինձ հալածի, տանջի… քանի շունչս վրես ա, լեզուս բերանումս, հլա շատ կգամ ուխտ…»:

Հեղինակը մնում է իր մտքերի հետ: Նա փորձում է հասկանալ չարիքի արմատը: Թուրքի աղջիկը պայմանական սիմվոլ է: Չէ՞ որ ի սկզբանե Աստծո աշխարհում ամեն բան միասնություն է և չկան սահմաններ:

«Երկինքն էր մեր տաճարը, երկիրը մեր ժամատունը, արեգակն ու լուսինը մեր ջահ ու լապտեր, աստղերը մեր կանթեղ ու մոմ, մեր բերնի շունչը մեր խունկն ու կնդրուկը, ախ, էն ժամանակը ինչպե՞ս էր ջերմ մարդի սիրտը, ինչպե՞ս արդար նրա միտքը, ինչպես պարզ նրա լեզուն ու խոսքը»:

Մարդը շեղվել է Աստծո միասնության խորհրդից, սերը վերջացավ աշխարհում, թշնամությունն արմատացավ, ատելությունը զորացավ: Որպես ռոմանտիկական գրող Աբովյանը հավատում է, թե  միակ փրկությունն է վերադարձը դեպի բնություն և Աստծո հավատ:

«Թուրքի աղջիկը» պատմվածքը դնում է մարդու ազատության հարցը: Մարդը կարող է ազատ լինել միայն Աստծո հետ ներդաշնակության հասնելու դեպքում, քանի որ մարդու ազատության սերմերը Աստծո մեջ են:

«Խաղաղություն հոգուտ՝ հանգուցյալ մարմին, այ իմ պատկերակից հողածին: Հավատներս մեկ չի, սրտներս հո մեկ ա, մեր ժամը չէիր գալիս՝ մեկ երկնքի տակի, մեկ երկրի երեսի էիր, հո ինձ հետ կենում, ման գալիս, լեզուդ իմը չէր, պատկերդ, հոգիտ հո իմիցն էր…»:

tarntercum