9-10 դդ. հայ պատմիչ Թովմա Արծրունին իր «Պատմություն Արծրունյաց տան» պատմական երկում ներկայացնում է Հայաստանի և առանձնապես Վասպուրականի նահանգի պատմությունը Արծրունյացնախարարական տան պատմության հետ իր ներքին առնչակցության մեջ։ Աշխատությունը չափազանցարժեքավոր աղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլևհարևան երկրների պատմության համար։ Պատմիչըսկսում է իր շարադրանքը վաղ ժամանակներից ևհասցնում այն մինչև մ.թ. 9-րդ դարի վերջ։ Թովմա Արծրունու մահից հետո նրաերկը շարունակում են մի քանի անանուն հեղինակներ, որոնք հասցնում ենշարադրանքը մինչև 1370-ական թվականները։
Թովմա Արծրունու պատմական երկի համար աղբյուր է ինչպես գրավոր,այնպես էլ բանավոր–ժողովրդական ավանդությունը։ Պատմիչը հիշատակում է նաև օտար մատենագիրների՝ Արիստոնիկոս Քաղդեացուն, ԵվսեբիոսԿեսարացուն, Հուլիանոս Հալիկառնասցուն, Փիլոն Ալեքսանդրացուն,Հովսեփոս Փլավիոսին, Հերոդոտոսին և ուրիշներին: Արծրունին օգտվել է Մովսես Խորենացուց, Ագաթանգեղոսից, Աբրահամ Խոստովանողից, ՂազարՓարպեցուց, Մամբրե Վերծանողից, Թեոդորոս Քերթողից, Կորյունից ևԵղիշեից։
«Արծրունյաց տան պատմությունը» բաղկացած է չորս մասից։ Առաջինդպրությունն սկսվում է հին ժամանակներից և հասցվում մինչև 5-րդ դարիկեսերը։ Երկրորդ դպրությունը սկսվում է Վարդանանց պատերազմինկարագրությամբ և հասնում մինչև 851-852 թթ. Արաբական խալիֆայությանդեմ հայերի ապստամբության հետ կապված զարգացումները։ «Արծրունյացտան պատմության» կարևորագույն մասն է երրորդ դպրությունը, որնանգնահատելի նշանակություն ունի 9-րդ դարի երկրորդ կեսի Հայոցպատմության լուսաբանման համար։ Թովմա Արծրունու երկը հանկարծակիընդհատվում է երրորդ մասի ԻԹ (29)-րդ գլխի վրա, որը մեզ է հասելանավարտ տեսքով։ Այն շարունակել է ոմն Անանուն պատմիչը, սակայնԱնանունի երկի վերնագիրը, սկիզբն ու վերջը նույնպես անորոշ են։