Թոմաս Ման. «Բուդենբրոկներ» (1901թ. համառոտ)

Tomas Mann1835 թ.: Մարիենկիրխե ոչ մեծ գերմանական քաղաքում ապրում է Բուդենբրոկների հարուստ ընտանիքը, որին պատկանող «Յոհան Բուդենբրոկ» ֆիրման բարգավաճում է: Ընտանիքի անդամներն են՝ ծեր Յոհան Բուդենբրոկը, նրա կինը, նրանց որդի Յոհանը, հարս Էլիզաբեթը և թոռներ Թոմասը, Անտոնիան և Քրիստիանը: Նրանց հետ է ապրում նաև Անտոնիայի կամ Տոնիի հասակակից Կլոտիլդը, որը Բուդենբրոկների ազգականուհին է, և աղախին Իդա Յունգմանը: Ավագ Բուդենբրոկ առաջնեկի՝ Գորտհոլդի մասին գերադասում են լռել, քանի որ ամուսնացել է առևտրական աղջկա հետ: Սակայն Գորտհոլդը չի մոռացել տան գնի իր բաժնի մասին: Յոհան կրտսերը խորհուրդ է տալիս հորը չվճարել եղբորը նրա պահանջած գումարը:

2 տարի անց Էլիզաբեթը ունենում է դուստր, որի անունը դնում են Կլարա: Այդ իրադարձությունը գրանցում են ոսկե շրջանակով տետրակի մեջ: Տետրակի մեջ Բուդենբրոկների տոհմի պատմությունը սկսել է գրանցել դեռ Յոհանի պապը:

3 տարի անց մեռնում է ծեր տիկին Բուդենբրոկը: Ֆիրմայի գործերն անցնում են նրա որդուն: Շուտով ավագ Բուդենբրոկը նույնպես մահանում է: Յոհան կրտսերը մերժում է Գորտհոլդի ժառանգության պահանջները: Սակայն Գորտհոլդին և նրա 3 դուստրերին ընդունում են ընտանիք: Նույն տարում Թոմը սկսում է զբաղվել ֆիրմայի գործերով, իսկ Տոնիին ուղարկում են պանսիոն:

Երբ Տոնին դառնում է 18 տարեկան, նրան առաջարկություն է անում համբուրգցի մի գործարար: Նա դուր չի գալիս Տոնիին, սակայն վերջինս, խորը վերապրելով Բուդենբրոկ լինելու իր կոչումը և ընդհատելով մտերմությունը Մորգեն անունով երիտասարդի հետ, ամուսնանում է պարոն Գրյունլիխի հետ: Նրանց ընտանեկան կյանքը լավ չի դասավորվում: Գրյունլիխը սնանկանում է: Յոհանը կազմակերպում է Տոնիի ամուսնալուծությունը և վերջինիս դստեր՝ Էրիկայի հետ իր մոտ տանում:

1855 թ. Յոհան Բուդենբրոկը մահանում է: Ֆիրման գլխավորում է Թոմասը, իսկ գործերը վարում է նրա հորեղբայր Գորտհոլդը: ճամփորդությունից վերադարձած Քրիստիանը չի հետաքրքրվում ֆիրմայով և ժամանակը անցկացնում է ակումբներում և թատրոնում:

Կլարան դառնում է 19 տարեկան: Այնքան աստվածավախ ու կրոնական է, որ Բուդենբրոկները իսկույն համաձայնում են ամուսնացնել նրան քարոզիչ Տիբուրտիուսի հետ: Թոմը ամուսնանում է Գերդա Առնոլդսենի՝ միլիոնատիրոջ դստեր հետ:

Կլարան և նրա ամուսինը որոշում են ապրել Ռիգայում: Տոնին մեկնում է Մյունխեն, ընկերուհու մոտ: Կլոտիլդան տեղափոխվում է էժան պանսիոն: Թոմը և Գերդան ապրում են առանձին: Քրիստիանը, որն ավելի ու ավելի շատ է տրվում անգործության, հեռանում է Համբուրգ:

Տոնին ամուսնանում է Ալոիզ Պորմանեդերի հետ, սակայն երկրորդ ամուսնությունը ևս չի բերում նրան երջանկություն: Երկրորդ երեխան ծնվում է մեռած, իսկ Տոնին ականատես է լինում, թե ինչպես է ամուսինը փորձում համբուրել աղախնին: Ամուսնալուծվում է:

Թոմասը որդի է ունենում, որին կոչում են Յոհան: Նրա հետ են կապում ֆիրմայի ապագայի հույսը: Կլարան մահանում է թոքախտից:

1867 թ. քսանամյա Էրիկան ամուսնանում է Հուգո Վայնշենկի հետ: Տոնին երջանիկ է: Թոմը ճնշված է: Նրան թվում է, որ իրեն անվերջ հետապնդում են միայն անհաջողությունները: Ֆիրման աստիճանաբար կորցնում է իր հզորությունը: Ժառանգ Յոհանը բոլորովին չի հետաքրքրվում ընտանեկան գործերով: Նա գտնում է տոհմական տետրակը և իր անվան տակ մեծ գիծ է քաշում: «Հետո ոչինչ չի լինելու…»:

Էրիկան ունենում է դուստր, որին կոչում է Էլիզաբեթ: Սակայն Էրիկայի ամուսնուն պաշտոնական չարաշահման մեղադրանքով բանտարկում են: Մեկ տարի անց մեռնում է ծեր Էլիզաբեթ Բուդենբրոկը: Քրիստիանը ուզում է ամուսնանալ թեթևաբարո Ալինա Պուֆոգելի հետ: Թոմը արգելում է անել դա: Բուդենբրոկները վաճառում են իրենց մեծ տունը: Թոմի տարաձայնությունները որդու հետ և կնոջ անհավատարմության կասկածները թուլացնում են Թոմին: Նա կանխազգում է սեփական մահը:

1873 թ. Էրիկայի ամուսնուն ազատում են բանտից: Բայց նա չի վերադառնում ընտանիք և հեռանում է: Նրա մասին այլևս ոչինչ չեն լսում:

1875 թ. Թոմաս Բուդենբրոկը մեռնում է: Նրա վերջին կամքն է մեկ տարում լիկվիդացնել հարյուրամյա ֆիրման: Արդյուքում Բուդենբրոկներին են մնում խղճուկ մնացորդներ:

Տոնին չի դադարում Բուդենբրոկների վերածնության հույսերը կապել Յոհանի հետ: Սակայն տասնհինգամյա Յոհանը մեռնում է տիֆից:

Գերդան հեռանում է Ամստերդամ, Քրիստիանն ամուսնանում է Պուֆոգելի հետ, իսկ Իդա Յունգմանը մեկնում է ազգականների մոտ:

Սակայն Տոնին իր դստեր, Կլոտիլդայի և Զազեմիի հետ առաջվա նման հավաքվում են, կարդում են ընտանեկան տետրակը և համառորեն հավատում են ապագային:

tarntercum