Եվրիպիդես. «Հիպպոլիտոս» (համառոտ)

EvripidesՏրեզեն քաղաքը: Թեսևս արքայի ապարանքի առաջհանդես է գալիս սիրո աստվածուհի Ափրոդիտեն: Նազայրացած է Թեսևսի և ամազոնուհի Հիպպոլիտեիորդու՝ Հիպպոլիտոսի վրա. վերջինս Ափրոդիտեինարհամարհում է, մերժում նրա պարգևը՝ սերը կնոջնկատմամբ: Նա իր ողջ ժամանակը նվիրում էորսորդությանը՝ մեծարելով ու պաշտելով միայնորսորդության և կուսության դիցուհի Արտեմիսին:Ափրոդիտեն պատժելու է Հիպպոլիտոսին. վերջինիսնկատմամբ նա սեր է ներշնչել Թեսևսի նոր կնոջը՝Ֆեդրային: Այդ սերը կործանելու է Հիպպոլիտոսին:

Ափրոդիտեն անհետանում է, և օրքեստրա է գալիս Հիպպոլիտոսը՝ իր որսորդ ուղեկիցներիհետ: Նա պսակ է ընծայում Արտեմիսի արձանին և մեծարանքի խոսքեր ասում նրան:Ծերունի ծառան փորձում է համոզել Հիպպոլիտոսին, որ նույն ձևով մեծարի նաևԱփրոդիտեին

Որսորդների հեռանալուց հետո գալիս է Տրեզենի կանանց երգչախումբը, իսկ քիչ անց՝նաժիշտները, դայակի ուղեկցությամբ, մահճակալով օրքեստրա են բերում հիվանդՖեդրային: Ոչ ոք չգիտի Ֆեդրայի հիվանդության պատճառը. երևում է միայն, որ նաօրեցօր ավելի ու ավելի է թուլանում: Դայակը փորձում է իմանալ նրանից գաղտնիքը. իվերջո նրա երկար հարցուփորձից հետո, Ֆեդրան խոստովանում է: Նա սիրահարված էՀիպպոլիտոսին և անզոր է հակառակվել այդ ահեղ զգացմունքին: Դայակը, իր տիրուհունօգնելու հույսով, ճակատագրական քայլ է անում. նա Հիպպոլիտոսին հայտնում է ֆեդրայիսիրո մասին: Թեսևսի որդին այնպես է զայրանում դայակի խոսքերից, որ նզովում էկանանց ողջ ցեղը: Ֆեդրան կործանված է. շուտով նրա հանցավոր սիրո մասին կիմանանաև Թեսևսը: Նա որոշում է ինքնասպան լինել, բայց իր հետ միասին կորստյան մատնելնաև Հիպպոլիտոսին

Հաջորդ տեսարանում գալիս է Թեսևսը, որ մինչ այդ բացակա էր քաղաքից: Դեռ տունչմտած՝ նա իմանում է կնոջ մահվան գույժը: Երբ ողբալով մոտենում է կնոջ դիակին, նրամարմնի վրա գտնում է մի նամակ, որում նշվում է, թե իբր Հիպպոլիտոսը փորձել էանպատվել Ֆեդրային և պղծել հոր մահիճը: Թեսևսն անիծում է որդուն, ծովերի տիրակալՊոսեյդոնին աղերսում, որ կործանի նրան (Պոսեյդոնը խոստացել էր կատարել Թեսևսիերեք խնդրանքը): Երբ Հիպպոլիտոսը փորձում է հերքել Ֆեդրայի զրպարտանքը, Թեսևսըբնավ չի լսում նրան. նա որդուն աքսորի է դատապարտում: Հոր կամքին հնազանդ՝Հիպպոլիտոսը կառքով Տրեզենից հեռանում է

Պոսեյդոնը չի հապաղում կատարել Թեսևսի խնդրանքը: Մինչ երգչախումբը ողբում էարտաքսյալ Հիպպոլիտոսի բախտը, հանկարծ մի սուրհանդակ բերում է նրա կործանմանլուրը. ծովերի ահեղ տիրակալը խրտնեցրել էր Հիպպոլիտոսի ձիերին, կառքը զարկվել էրժայռերին, Հիպպոլիտոսը մահաբերձ վիճակում է:

Թեսևսն այդ լուրը սկզբում ընդունում է անտարբերությամբ, բայց վերջին տեսարանումանսպասելիորեն հայտնվում է Արտեմիս աստվածուհին, որը նրան հայտնում էճշմարտությունը. անմեղ Հիպպոլիտոսը Ափրոդիտեի կամքով դարձել է Ֆեդրայի կրքերի ևզրպարտության զոհը: Քանի որ աստվածների մեջ կա օրենք՝ չխոչընդոտել միմյանց, այդպատճառով Արտեմիսն անզոր էր կանխել իր սիրելի Հիպպոլիտոսի մահը:

Թեսևսին մնում է միայն խորապես զղջալ ու սգալ որդու կորուստը: Մահվանից առաջՀիպպոլիտոսը ներում է հոր ակամա հանցանքը:

tarntercum